041.0519.090902
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 սեպտեմբերի 2002 թվականի N 519-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 400 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 27-ի «Առևտրի, արդյունաբերության, էներգետիկայի, գիտության, տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 400 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում`
ա) Կ. Զարգարյանի, Գ. Արզումանյանի, Ա. Գրիգորյանի, Հ. Քլոյանի և Մ. Մավիսակալյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչության պետ Վ. Քոչարյանին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ս. Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ Ռ. Կարապետյանին.
բ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության գիտության և տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Ա. Խանդանյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության բաժնի վարիչի պաշտոնակատար Մ. Սաֆարյանին (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար):
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ