Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2023 թվականի N 1789-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքների կատարումը խոչընդոտող հիվանդությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 18-ի «Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվող աշխատանքները խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 393 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հոկտեմբերի 19

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հոկտեմբերի 19-ի

N 1789-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00-F09)

2. Հոգեկան և վարքային խանգարումներ հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով (F10-F19)

3. Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ (F20-F29)

4. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39)

5. Սթրեսի հետ կապված նևրոտիկ և սոմատոֆորմ խանգարումներ (F40-F48)

6. Չափահասի անձի և վարքի խանգարումներ (F60-F69)

7. Մտավոր հետամնացություն (F70-F79)

8. Էպիլեպսիա (G40)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.10.2023
N 1789-Ն
Որոշում