ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2021 թվականի N 754-Ն
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ (ՔՎՈՏԱՆԵՐԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 327-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, 7-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները)` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանելու մասին» N 327-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. մայիսի 13
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի մայիսի 13-ի
N 754-Ն որոշման
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ (ՔՎՈՏԱՆԵՐԸ)
1. Օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանվում են ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներին համապատասխան խմբերի և ըստ տարիների:
2. Հիդրոֆտորածխածինների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանվում են ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշման հավելվածին համապատասխան խմբերի և ըստ տարիների:
i
3. Սահմանվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման հետևյալ տարեկան ընդհանուր չափաքանակները (քվոտաները)`
._____________________________________________________________________.
| Օզոնային շերտը քայքայող նյութեր |
|_____________________________________________________________________|
|Խումբը |Տարին |Ներմուծման |
| | |առավելագույն|
| | |տարեկան |
| | |չափաքանակը |
| | |(մետրիկ |
| | |տոննա/տարի) |
|______________________________________|_________________|____________|
|Անվանացանկ A-ի խումբ I, II |2011 թ.-ից սկսած | 0 |
|Անվանացանկ B-ի խումբ I, II, III | | |
|Անվանացանկ C-ի խումբ II, III | | |
|Անվանացանկ E-ի խումբ I | | |
|______________________________________|_________________|____________|
|Անվանացանկ C-ի խումբ I |2020-2021 թթ. |82,35 |
|______________________________________|_________________|____________|
| |2022-2024 թթ. |42,31 |
|______________________________________|_________________|____________|
| |2025-2029 թթ. |41,17 |
|______________________________________|_________________|____________|
| |2030-2039 թթ. |3,17 |
|______________________________________|_________________|____________|
| |2040 թ.-ից սկսած |0 |
|_____________________________________________________________________|
| Հիդրոֆտորածխածիններ |
|_____________________________________________________________________|
|Խումբը |Տարին |Ներմուծման |
| | |առավելագույն|
| | |տարեկան |
| | |չափաքանակը |
| | |(տոննա CO2 |
| | |համարժեքով/ |
| | |տարի) |
|______________________________________|_________________|____________|
|Անվանացանկ F-ի խումբ I, II |2020-2023 թթ. |անսահմանափակ|
|______________________________________|_________________|____________|
| |2024 - 2028 թթ. |475,254 |
|______________________________________|_________________|____________|
| |2029 - 2034 թթ. |427,729 |
|______________________________________|_________________|____________|
| |2035 - 2039 թթ. |332,678 |
|______________________________________|_________________|____________|
| |2040 - 2044 թթ. |237,627 |
|______________________________________|_________________|____________|
| |2045 թթ.-ից սկսած|95,051 |
._____________________________________________________________________.
(3-րդ կետը փոփ. 19.10.2023 թիվ 1787-Ն որոշում)
(3-րդ կետը փոփոխվելու է 01.01.2025 թվականից` 29.08.2024 թիվ 1359-Ն որոշում)
Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2021 թվական: