ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 սեպտեմբերի 2023 թվականի N 1631-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի N 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1499-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 4.2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«4.2) N 5 ձևի անասնաբուժական վկայականն ունի պիտակ (այսուհետ` պիտակ)` համաձայն N 5.1 ձևի, որը տրամադրվում է, երբ N 5 ձևի անասնաբուժական վկայականով փոխադրվող, մատակարարվող, վաճառվող կամ իրացվող կենդանական ծագման մթերքը կամ հումքն իրացվելու է տարբեր խմբաքանակներով: Պիտակը նույնականացվում է N 5 ձևի անասնաբուժական վկայականի հերթական համարակալման, յուրաքանչյուր պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով և արագ արձագանքման կոդի (Quick Response (QR) code) միջոցով.».
2) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3-րդ ենթակետով`
«4.3) տարբեր խմբաքանակներով իրացվող յուրաքանչյուր խմբաքանակի համար լրացվում է պիտակի պիտակ` համաձայն N 5.2 ձևի, որը տրամադրվում է մատակարարների և իրացման կազմակերպությունների կողմից: Պիտակի պիտակը նույնականացվում է պիտակի հերթական համարակալման և յուրաքանչյուր պիտակի պիտակին լրացնողի կողմից տրվող հերթական համարով և արագ արձագանքման կոդի (Quick Response (QR) code) միջոցով.».
i
3) որոշման N 1 հավելվածի 11-րդ, 12-րդ, 13-րդ և 22-րդ կետերում «տեսչական մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ծառայություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
i
4) որոշման N 1 հավելվածի 19.3-րդ, 19.5-րդ և 19.6-րդ կետերը «պիտակ» բառից և դրա համապատասխան հոլովաձևերից հետո լրացնել «, պիտակի պիտակ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
5) որոշման N 1 հավելվածի 19.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«19.4. N 5 ձևի անասնաբուժական վկայականը, պիտակը, պիտակի պիտակը լրացվում են էլեկտրոնային եղանակով` անասնաբուժության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի «Սպանդանոցների կառավարում» միասնական էլեկտրոնային հարթակից` նախապես համակարգում գրանցվելու և մուտքի ծածկագիր ստանալու միջոցով: N 5 ձևի անասնաբուժական վկայականի պիտակում նշված քանակի սպառման դեպքում համակարգը թույլ չի տալիս լրացնել պիտակի պիտակ:».
6) որոշման N 1 հավելվածի 19.7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«19.7. N 5 ձևի անասնաբուժական վկայական, պիտակ կամ պիտակի պիտակ տրամադրողը և ստացողն իրականացնում են վկայականի, պիտակի կամ պիտակի պիտակի հաշվառում` լրացված վկայականի կամ պիտակի կամ պիտակի պիտակի մեկ օրինակը պահելով առնվազն 1 տարի:».
i
7) որոշման N 1 հավելվածի 22-րդ կետում «սահմանային հսկիչ կետերի» բառերը փոխարինել «սահմանային պետական վերահսկողություն իրականացնող բաժինների» բառերով.
i
8) որոշման N 2 հավելվածի NN 1, 2 և 3 ձևերում «տեսչական մարմնի» բառերը փոխարինել «ծառայության» բառով.
9) որոշման N 2 հավելվածի N 5 ձևում «(մսեղիքի կգ-ն)» բառերից հետո լրացնել «, նպատակը» բառով, իսկ «նույնականացման համարը» և «(ստորագրությունը, սպանդանոցի կնիքը` առկայության դեպքում)» բառերը հանել.
10) որոշման N 2 հավելվածի N 5.1 ձևում «Արտադրողի (սպանդանոցի)» բառերը փոխարինել «Տրամադրողի (լրացնողի)» բառերով, «գործունեության» բառը` «իրավաբանական» բառով, իսկ «նույնականացման համարը,» և «(ստացողի ստորագրությունը)» բառերը հանել.
11) որոշման N 2 հավելվածի N 4 ձևի և N 6 հավելվածի N 8 ձևի վերնագրերում «սննդամթերքի անվտանգության պետական տեսչական մարմին» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերով.
i
12) որոշման NN 3 և 4 հավելվածների ձևերի վերնագրերում և տեքստում «սննդամթերքի անվտանգության պետական» բառերը փոխարինել «Սննդամթերքի անվտանգության» բառերով.
13) որոշման NN 3 և 4 հավելվածների ձևերում «տեսչական մարմնի սահմանային հսկիչ կետ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմնի սահմանային պետական վերահսկողության բաժին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
14) որոշման N 3 հավելվածի NN 6c, 6i, 6j, 6k ձևերում «անասնաբուժական տեսչական մարմնի» բառերը փոխարինել «պետական անասնաբուժական ծառայության» բառերով.
i
15) որոշման N 5 հավելվածի NN 1, 17, 22, 23, 24, 36 և 39 ձևերում «պետական անասնաբուժական տեսչական մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը, իսկ N 9 ձևում «պետական/պաշտոնական անասնաբուժական տեսչական մարմնի» բառերը փոխարինել «պետական անասնաբուժական ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
16) որոշման N 5 հավելվածի N 27 ձևում «պետական/պաշտոնական անասնաբուժական տեսչական մարմնի» բառերը, իսկ N 41 ձևում «պետական (գերատեսչական) անասնաբուժական տեսչական մարմնի» բառերը փոխարինել «պետական/պաշտոնական անասնաբուժական ծառայության» բառերով.
i
17) որոշման N 6 հավելվածի N 8 ձևում «սահմանային հսկիչ կետի» բառերը փոխարինել «սահմանային պետական վերահսկողության բաժնի» բառերով.
18) որոշման N 2 հավելվածը լրացնել N 5.2 ձևով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. սեպտեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի սեպտեմբերի 22-ի
N 1631-Ն որոշման
.______. «Ձև N 5.2
| QR |
| |
.______.
ՊԻՏԱԿԻ ՊԻՏԱԿ ՊԻՏԱԿԻ N XXXXXXXXX/-/-
Տրամադրողի (լրացնողի) անվանումը
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
(նշել իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, ՀՎՀՀ-ն,
իրավաբանական հասցեն)
Սպանդանոցային ծագման մթերքը
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
(նշել սպանդից ստացված մթերքի և հումքի տեսակը, քանակը (մսեղիքի կգ-ն,
նպատակը)
ՍՏԱՑՈՂԸ
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
(նշել անունը, ազգանունը կամ անվանումը, իրավաբանական հասցեն,
գործունեության տեսակը)»:
Պաշտոնական հրապարակման օրը` 25 սեպտեմբերի 2023 թվակա