ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
20 ապրիլի 2022 թվականի N 150-Ն
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՓՈԽՀՈՍՔԵՐԻ (ԻՆՔՆԱՎԱՐ ԷՆԵՐԳԱԱՐՏԱԴՐՈՂ-ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ) ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 273-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը, 56.1-ին հոդվածի 3-րդ մասը, «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հունիսի 4-ի ՀՕ-261-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (Ինքնավար էներգաարտադրող-Երաշխավորված մատակարար) պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հոկտեմբերի 5-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և հատուցման (ինքնավար էներգաարտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի ապրիլի 7-ի N 45-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 273-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
20 ապրիլի 2022 թ.
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2022 թվականի ապրիլի 20-ի
N 150-Ն որոշման
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի (Ինքնավար էներգաարտադրող-Երաշխավորված
մատակարար) պայմանագրի
«____» _____________ 20__ թվական ք. ________________
_________________________________________________________________________, (իրավաբանական (ֆիզիկական) անձի անվանումը (անունը, ազգանունը, հայրանունը) այսուհետ` Ինքնավար էներգաարտադրող կամ ԻԷԱ, իսկ ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծող ԻԷԱ ի դեմս_________________________________________________ _________________________________________________________________________,
(իրավաբանական անձի դեպքում` ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)
_________________________________________________________________________
(արտադրող էլեկտրատեղակայանքի միացման հասցեն(երը)
_________________________________________________________________________
(սպառման համակարգի միացման հասցեն(երը)
ղեկավարվելով ընկերության կանոնադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով, մի կողմից, և
_________________________________________________________________________
_________________________________________________________________________,
(ընկերության անվանումը)
այսուհետ` Երաշխավորված մատակարար, ի դեմս ____________________________ _________________________________________________________________________,
(ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)
մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) հաստատած` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով (այսուհետ` ԷՄԱ կանոններ), Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով (այսուհետ` ԷԲՑ կանոններ), ինչպես նաև այլ իրավական ակտերով, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
i
1. Պայմանագրի համաձայն Էլեկտրական էներգիայի փոխհոսքերի շրջանակում Ինքնավար էներգաարտադրողը, իսկ ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծող Ինքնավար էներգաարտադրողը և Երաշխավորված մատակարարը իրավասու են միմյանց մատակարարել էլեկտրական էներգիա, իսկ Երաշխավորված մատակարարը պարտավոր է Ինքնավար էներգաարտադրողին իսկ ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծող Ինքնավար էներգաարտադրողին վճարել վերջինիս կողմից մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց: Ինքնավար էներգաարտադրողի տեղակայանքների (ինքնավար խմբի դեպքում` խմբի էներգաարտադրող հանդիսացող մասնակիցների տեղակայանքների գումարային) դրվածքային հզորությունը կազմում է _________ կՎտ:
(1-ին կետը փոփ. 30.06.2023 թիվ 216-Ն որոշում)
2. ԿՈՂՄԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն պայմանագրի համաձայն կողմերն ունեն այն բոլոր իրավունքները և պարտականությունները, որոնք նախատեսված են ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով:
3. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
3. Սույն պայմանագրի համաձայն էլեկտրական էներգիայի հաշվառումը և հաշվարկները իրականացվում են ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով սահմանված կարգին համաձայն:
4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
4. Կողմերը պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում օրենքով, ԷՄԱ կանոններով, ԷԲՑ կանոններով, ինչպես նաև Պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:
i
5. Երաշխավորված մատակարարի կողմից ԷՄԱ կանոններով սահմանված հատուցվող գումարի վճարման ժամկետի խախտման դեպքում ԻԷԱ-ն, իսկ ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծող ԻԷԱ-ն իրավունք ունի Երաշխավորված մատակարարից պահանջել վճարելու տույժ` կետանցի յուրաքանչյուր օրվա համար չվճարված գումարի 0,1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված գումարի 10 տոկոսը:
(5-րդ կետը փոփ. 30.06.2023 թիվ 216-Ն որոշում)
6. Կողմը պայմանագրային պարտավորությունների խախտման համար պատասխանատվություն չի կրում, եթե այն հետևանք է ֆորս մաժորի: Ֆորս մաժոր համարվող դեպքերը, ինչպես նաև դրանց կիրառման կարգը սահմանվում է ԷՄԱ կանոններով:
5. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
7. Պայմանագրի առնչությամբ Կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Կողմերից մեկի գրավոր դիմումի դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն պայմանը չի սահմանափակում Կողմերի իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
8. Սույն գլխում Կողմերի կողմից սահմանվող այլ պայմանները չեն կարող հակասել Պայմանագրին, ԷՄՇ կանոններին, ԷՄԱ կանոններին և այլ իրավական ակտերին:
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
7. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ
9. Պայմանագրում հասկացություններն ունեն Օրենքով և ԷՄԱ կանոններով իրենց տրված նշանակությունը, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ Պայմանագրով:
10. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով:
11. Պայմանագիրը կազմված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր Կողմի համար:
12. Հանձնաժողովի կողմից Ինքնավար էներգաարտադրողի և Երաշխավորված մատակարարի միջև էլեկտրական էներգիայի փոխհոսքերի պայմանագրի նոր օրինակելի ձև սահմանվելու կամ դրանում փոփոխություններ, լրացումներ կատարվելու դեպքում Հանձնաժողովի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից կնքված պայմանագրերը համարվում են նոր կամ փոփոխված ձևին համապատասխան կնքված կամ փոփոխված:
i
13. ԻԷԱ-ի կողմից` Պայմանագրում էլեկտրական էներգիայի արտադրության կամ սպառման նոր կետ ավելացնելու կամ Պայմանագրից արտադրության կամ սպառման կետ հանելու դեպքերում Երաշխավորված մատակարարը, Պայմանագրում փոփոխություններն ուժի մեջ մտնելու Հաշվարկային ամսվանից սկսած, ԻԷԱ-ին ներկայացվող` Պայմանագրի N 1 հավելվածում արտացոլում է համապատասխան փոփոխությունները: ԻԷԱ-ի կողմից ինքնավար խումբ ստեղծելու դեպքում Երաշխավորված մատակարարը, Պայմանագրում փոփոխություններն ուժի մեջ մտնելու Հաշվարկային ամսվանից սկսած, խումբը ստեղծող ԻԷԱ-ին ներկայացնում է Պայմանագրի N 2 հավելվածը: Ինքնավար խմբում նոր մասնակից ընդգրկվելու կամ խմբից մասնակից հանվելու դեպքերում Երաշխավորված մատակարարը, Պայմանագրում փոփոխությունները կամ ԷՄԱ կանոնների համաձայն` Ինքնավար խմբից մասնակցի հանված համարվելն ուժի մեջ մտնելու Հաշվարկային ամսվանից սկսած, խումբը ստեղծող ԻԷԱ-ին ներկայացվող` Պայմանագրի N 2 հավելվածում արտացոլում է համապատասխան փոփոխությունները:
(13-րդ կետը փոփ. 30.06.2023 թիվ 216-Ն որոշում)
14. Պայմանագիրը լուծվում է`
i
1) կողմերի փոխադարձ համաձայնությամբ,
2) ԻԷԱ-ի կողմից միակողմանի` այդ մասին Երաշխավորված մատակարարին տեղեկացնելու, ինչպես նաև մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով, իսկ արտադրված էլեկտրական էներգիան տարբեր կետերում սպառելու դեպքում` նաև մատուցված բաշխման ծառայության դիմաց ամբողջությամբ վճարելու պայմանով, բացառությամբ այն դեպքերի, երբ ԷՄԱ կանոնների համաձայն` բաշխման ծառայության վճար չի գանձվում,
3) Երաշխավորված մատակարարի կողմից միակողմանի`
ա. սպառման համակարգի (արտադրող էլեկտրատեղակայանքի) տեղակայման տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունք ունեցող անձի գրավոր պահանջի դեպքում, եթե ԻԷԱ-ն, իսկ ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծող ԻԷԱ-ն չունի ԷՄԱ կանոններով պահանջվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իր իրավունքները հավաստող փաստաթուղթ` ԻԷԱ-ին նախապես տեղեկացնելու պայմանով,
բ. ԻԷԱ-ի, իսկ ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծող ԻԷԱ-ի մահվան, իրավաբանական անձի պարագայում` լուծարման դեպքում,
գ. ԻԷԱ-ի, իսկ ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծող ԻԷԱ-ի կողմից ԷՄՇ կանոնների համաձայն ՄԷԱ կայանի կամ Որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու դեպքում,
դ. օրենքով, ԷՄԱ կանոններով, ԷԲՑ կանոններով, Պայմանագրով և Հանձնաժողովի այլ իրավական ակտերով նախատեսված այլ դեպքերում` ԻԷԱ-ին, իսկ ինքնավար խմբի դեպքում` խումբը ստեղծող ԻԷԱ-ին նախապես տեղեկացնելու պայմանով:
(14-րդ կետը փոփ. 30.06.2023 թիվ 216-Ն որոշում)
15. Կողմերի համաձայնությամբ Պայմանագրում փոփոխություններ կարող են կատարվել գրավոր` պայմանով, որ չեն հակասի Հանձնաժողովի կողմից հաստատված և գործող օրինակելի ձևին և Հանձնաժողովի այլ իրավական ակտերին:
16. Պայմանագրի փոփոխումը կամ դադարումը կողմերին չի ազատում մինչ այդ Պայմանագրով ստանձնած և չկատարված պարտավորությունների կատարումից:
17. Պայմանագրի լուծման դեպքում Կողմերը պարտավոր են մեկ ամսվա ընթացքում իրականացնել վերջնահաշվարկ:
8. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ ԿԱԶՄՈՂ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ
18. Պայմանագրի անբաժանելի մաս են կազմում`
i
1) ԻԷԱ-ին հատուցման (վճարման) ենթակա և բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակությունների վերաբերյալ ակտի մասին N 1 հավելվածը,
2) Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ին հատուցման (վճարման) ենթակա և բաշխված (հաշվանցված) էլեկտրական էներգիայի քանակությունների վերաբերյալ ակտի մասին N 2 հավելվածը:
(18-րդ կետը փոփ. 30.06.2023 թիվ 216-Ն որոշում)
9. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
i
(9-րդ բաժինը խմբ. 30.06.2023 թիվ 216-Ն որոշում)
Ինքնավար էներգաարտադրող` Երաշխավորված մատակարար`
Բնակության (գտնվելու) վայրը Գտնվելու վայրը
Բանկային հաշվեհամար Բանկային հաշվեհամար
Հարկ վճարողի հաշվառման համար Հարկ վճարողի հաշվառման համար
(իրավաբանական անձի դեպքում)
Հեռախոսահամար Հեռախոսահամար
Էլեկտրոնային փոստ Էլեկտրոնային փոստ
Պաշտոն (իրավաբանական անձի դեպքում) Պաշտոն
_________________________________ ________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն) (ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. Կ.Տ.
(առկայության դեպքում) (առկայության դեպքում)
Հավելված N 1
i
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2022 թվականի ապրիլի 20-ի
N 150-Ն որոշմամբ սահմանված
պայմանագրի օրինակելի ձևի
ԱԿՏ
ԻԷԱ-ԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԵՎ ԲԱՇԽՎԱԾ (ՀԱՇՎԱՆՑՎԱԾ) ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ինքնավար էներգաարտադրող __________________________________________
Երաշխավորված մատակարար __________________________________________
Հաշվարկային ամիսը` __________ 20___ թ.
._________________________________________________________________________
|ԻԷԱ-ի |ԻԷԱ-ի |Հաշվար- |Հաշվար-|Հաշվար-|Հաշվար-|Հաշ- |Հաշ- |Հաշվար- |
|արտադ- |սպառման|կային |կային |կային |կային |վար- |վար- |կային |
|րության|կետում |ամսվա |ամսում |ամսում |ամսում |կային|կային |ամսում |
|կետում |Հաշվառ-|սկզբի |Երաշխա-|Երաշխա-|Երաշխա-|ամ- |ամսվա |Բաշխողին |
|Հաշվառ-|ման |դրու- |վորված |վորված |վորված |սում |վերջի |վճարման |
|ման |քարտի |թյամբ |մատակա-|մատակա-|մատակա-|ԻԷԱ-ի|դրու- |ենթակա` |
|քարտի |համարը |կուտակ- |րարին |րարի |րարին |մատա-|թյամբ |բաշխված |
|համարը | |ված |մատակա-|կողմից |վճարման|կա- |ԻԷԱ-ի |(հաշվանց- |
| | |ավելցու-|րարված |ԻԷԱ-ին |ենթակա |րարած|մատա- |ված) |
| | |կային |էլեկտ- |մատակա-|էլեկտ- |ավել-|կա- |էլեկտրական|
| | |արտադ- |րական |րարված |րական |ցու- |րարած |էներգիայի |
| | |րանք, |էներ- |էլեկտ- |էներ- |կային|ընդա- |քանակը, |
| | |կՎտժ |գիայի |րական |գիայի |էլեկ-|մենը |կՎտժ |
| | | |քանակը,|էներ- |քանակը,|տրա- |ավել- |(լրացվում |
| | | |կՎտժ |գիայի |կՎտժ |կան |ցու- |է ԻԷԱ-ի |
| | | | |քանակը,| |էներ-|կային |արտադ- |
| | | | |կՎտժ | |գիայի|էլեկտ-|րության |
| | | |_______|_______|_______|քանա-|րական |կամ |
| | | |ցե-|գի-|ցե-|գի-|ցե-|գի-|կը, |էներ- |սպառման |
| | | |րեկ|շեր|րեկ|շեր|րեկ|շեր|կՎտժ |գիայի |այն կետերի|
| | | | | | | | | | |քա- |համար, |
| | | | | | | | | | |նակը, |որոնց |
| | | | | | | | | | |կՎտժ |մատուցվել |
| | | | | | | | | | | |է էլեկտ- |
| | | | | | | | | | | |րական |
| | | | | | | | | | | |էներգիայի |
| | | | | | | | | | | |բաշխման |
| | | | | | | | | | | |ծառայու- |
| | | | | | | | | | | |թյուն) |
|_______|_______|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|_______|_______|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|
|_______|_______|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|
|_______|_______|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|
|_______________|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|
|Ընդամենը | | | | | | | | | | |
._________________________________________________________________________
.________ _________________.
|ԻԷԱ-ի | |Հաշվար- |ԻԷԱ-ի |
|արտադ- | |կային |տեղա- |
|րության| |ամսում |կայանք-|
|կետում | |ԻԷԱ-ի |ների |
|Հաշվառ-| |էլեկտրա-|դրված- |
|ման | |տեղա- |քային |
|քարտի | |կայանքի |հզորու-|
|համարը | |արտադ- |թյունը,|
| | |րանքը, |կՎտ |
| | |կՎտժ | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|_______| |________|_______|
| 1 | | 13 | 14 |
|_______| |________|_______|
|_______| |________|_______|
|_______| |________|_______|
|________ |________|_______|
|Ընդամենը | | |
.________ _________________.
1. Սույն ակտի աղյուսակի 13-րդ սյունակում ներկայացված մեծությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի մասնակցում հարաբերություններին:
2. Սույն ակտը Երաշխավորված մատակարարի կողմից ԻԷԱ-ին ներկայացվում է մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը:
Հիմքը` ____________________________ _______________________________
Ինքնավար էներգաարտադրող` Երաշխավորված մատակարար`
_________________________________ ________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն (պաշտոն, ստորագրություն, անուն,
իրավաբանական անձի դեպքում` պաշտոն) ազգանուն)
_____ ___________ 20 ___ թվական _____ ___________ 20 ___ թվական
Կ.Տ. Կ.Տ.
(առկայության դեպքում) (առկայության դեպքում)
(1-ին հավելվածը խմբ. 30.06.2023 թիվ 216-Ն որոշում)
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2022 թվականի ապրիլի 20-ի
N 150-Ն որոշմամբ սահմանված
պայմանագրի օրինակելի ձևի
ԱԿՏ
ԻՆՔՆԱՎԱՐ ԽՈՒՄԲԸ ՍՏԵՂԾՈՂ ԻԷԱ-ԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ (ՎՃԱՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ ԵՎ ԲԱՇԽՎԱԾ (ՀԱՇՎԱՆՑՎԱԾ) ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ինքնավար խումբը ստեղծող Ինքնավար էներգաարտադրող_______________________
Երաշխավորված մատակարար ________________________________________________
Հաշվարկային ամիսը` __________ 20___ թ.
._________________________________________________________________________
|Ինքնա-|Ինքնավար|Հաշվար- |Հաշվար-|Հաշվար-|Հաշվար-|Հաշ- |Հաշվար|Հաշվար- |
|վար |խմբի |կային |կային |կային |կային |վար- |կային |կային |
|խմբի |մասնակ- |ամսվա |ամսում |ամսում |ամսում |կային|ամսվա |ամսում |
|մաս- |ցի կար- |սկզբի |Երաշխա-|Երաշխա-|Երաշխա-|ամ- |վերջի |Բաշխողին |
|նակցի |գավիճակը|դրու- |վորված |վորված |վորված |սում |դրու- |վճարման |
|Հաշ- |(Ինքնա- |թյամբ |մատակա-|մատակա-|մատակա-|Ինքնա|թյամբ |ենթակա` |
|վառման|վար |կուտակ- |րարին |րարի |րարին |վար |Ինքնա-|Ինքնավար |
|քարտի |խումբը |ված |մատակա-|կողմից |վճարման|խմբի |վար |խմբում |
|համարը|ստեղծող |ԻԷԱ-ի |րարված |ինքնա- |ենթակա |մատա-|խմբի |բաշխված |
| |ԻԷԱ, |ավելցու-|էլեկտ- |վար |էլեկտ- |կարա-|մատա- |(հաշվանց- |
| |ԻԷԱ, |կային |րական |խմբի |րական |րած |կարա- |ված) էլեկ-|
| |Սպառող) |արտադ- |էներ- |մասնակ-|էներ- |ավել-|րած |տրական |
| | |րանքը, |գիայի |ցին |գիայի |ցու- |ընդա- |էներգիայի |
| | |կՎտժ |քանակը,|մատակա-|քանակը,|կային|մենը |քանակը, |
| | |(լրաց- |կՎտժ |րարված |կՎտժ |էլեկ-|ավել- |կՎտժ |
| | |վում է |(լրաց- |էլեկտ- | |տրա- |ցու- |(լրացվում |
| | |Ինքնավար|վում է |րական | |կան |կային |է խմբի այն|
| | |խումբը |ԻԷԱ |էներ- | |էներ-|էլեկտ-|մասնակից- |
| | |ստեղծող |համար) |գիայի | |գիայի|րական |ների |
| | |ԻԷԱ-ի | |քանակը,| |քա- |էներ- |համար, ում|
| | |համար, | |կՎտժ | |նակը,|գիայի |սպառման |
| | |մյուս |_______|_______|_______|կՎտժ |քանա- |կետում |
| | |դեպքե- |ցե-|գի-|ցե-|գի-|ցե-|գի-|(լրաց|կը, |մատուցվել |
| | |րում 0) |րեկ|շեր|րեկ|շեր|րեկ|շեր|վում |կՎտժ |է էլեկտ- |
| | | | | | | | | |է |(լրաց-|րական |
| | | | | | | | | |Ինք- |վում է|էներգիայի |
| | | | | | | | | |նավար|Ինք- |բաշխման |
| | | | | | | | | |խում-|նավար |ծառայու- |
| | | | | | | | | |բը |խումբը|թյուն) |
| | | | | | | | | |ստեղ-|ստեղ- | |
| | | | | | | | | |ծող |ծող | |
| | | | | | | | | |ԻԷԱ-ի|ԻԷԱ-ի | |
| | | | | | | | | |հա- |համար,| |
| | | | | | | | | |մար, |մյուս | |
| | | | | | | | | |մյուս|դեպքե-| |
| | | | | | | | | |դեպ- |րում | |
| | | | | | | | | |քե- |0) | |
| | | | | | | | | |րում | | |
| | | | | | | | | |0) | | |
|______|________|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
|______|________|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|
|______|________|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|
|______|________|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|
|_______________|________|___|___|___|___|___|___|_____|______|__________|
|Ընդամենը | | | | | | | | | | |
._________________________________________________________________________
._______ __________________.
|Ինքնա-| |Հաշվար- |Ինքնավար|
|վար | |կային |խմբի |
|խմբի | |ամսում |մասնա- |
|մաս- | |ԻԷԱ-ի |կիցների |
|նակցի | |էլեկտրա-|տեղա- |
|Հաշ- | |տեղա- |կայանք- |
|վառման| |կայանքի |ների |
|քարտի | |արտադ- |դրված- |
|համարը| |րանքը, |քային |
| | |կՎտժ |հզորու- |
| | |(լրաց- |թյունը, |
| | |վում է |կՎտ |
| | |Ինքնավար| |
| | |խմբի | |
| | |ԻԷԱ-ների| |
| | |համար, | |
| | |մյուս | |
| | |դեպքե- | |
| | |րում` 0)| |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
| | | | |
|______| |________|________|
| 1 | | 13 | 14 |
|______| |________|________|
|______| |________|________|
|______| |________|________|
|_______ |________|________|
|Ընդամենը | | |
._______ __________________.
1. Սույն ակտի աղյուսակի 13-րդ սյունակում ներկայացված մեծությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի մասնակցում հարաբերություններին:
2. Սույն ակտը Երաշխավորված մատակարարի կողմից ներկայացվում է Ինքնավար խումբը ստեղծող ԻԷԱ-ին` մինչև Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա 15-ը:
Ինքնավար խումբը ստեղծող Երաշխավորված մատակարար
Ինքնավար էներգաարտադրող
___________________________ _________________________________
(ստորագրություն, անուն, (պաշտոն, ստորագրություն,
ազգանուն իրավաբանական անուն, ազգանուն)
անձի դեպքում` պաշտոն)
_____ __________ 20 ___ թվական _____ __________ 20 ___ թվական
Կ.Տ. Կ.Տ.
(առկայության դեպքում) (առկայության դեպքում)
(2-րդ հավելվածը խմբ. 30.06.2023 թիվ 216-Ն որոշում)
Պաշտոնական հրապարակման օրը` 3 մայիսի 2022 թվական: