Սեղմել Esc փակելու համար:
ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ...

 

19.08.2023 -

 

110.0194.210411

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»        04            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011187

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

12 մարտի 2011 թվականի N 194-Ն

 

ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Մեկից ավելի արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն ստանալու կարգը»` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը (պետ` Ռ. Աբրահամյան) և իրավաբանական վարչությանը (պետ` Մ. Գրիգորյան)` սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

(նախաբանը փոփ. 15.08.2023 թիվ 104-Ն հրաման)

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության և գիտության

նախարարի

2011 թվականի մարտի 12-ի

թիվ 194-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է մեկից ավելի նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական (այսուհետ` մասնագիտական) կրթություն ստանալու ընդհանուր պայմանները:

2. Մեկից ավելի մասնագիտական կրթությունն իրականացվում է մասնագիտական հիմնական կրթական ծրագրին զուգահեռ (այսուհետ` զուգահեռ կրթություն) կամ հաջորդականության սկզբունքով (այսուհետ` հաջորդական կրթություն), որն ավարտվում է պետական ամփոփիչ ատեստավորմամբ և շրջանավարտին տրվում է համապատասխան որակավորում:

3. ՈՒսանողն իրավունք ունի ընտրելու տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար պարտադիր (էլեկտիվ) և տվյալ մասնագիտության կամ մասնագիտացման ուսուցման համար ոչ պարտադիր (ֆակուլտատիվ) դասընթացներ, որոնք տրամադրում են հաստատությունները:

4. Մասնագիտական կրթության հիմնական կրթական ծրագրի` նույն մասնագիտության տարբեր աստիճաններում ուսումնառությունը չի համարվում մեկից ավելի կամ երկրորդ մասնագիտական կրթության ստացում:

5. Հավակնորդը մեկից ավելի մասնագիտական կրթություն կարող է ստանալ ինչպես իր ուսումնառած/ուսումնառող, այնպես էլ մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող այլ հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ` հաստատություն), եթե`

1) պահպանվում է համապատասխան մասնագիտության լիցենզիայով (գործունեության թույլտվության) տվյալ մասնագիտությանը հատկացված տեղերի թիվը,

2) դրանցում կրթություն ստանալու ձևերը տարբեր են (չի արգելվում առկա և այլ ձևերի զուգակցումը),

3) ընդունելության կամ կրթական ծրագրին մասնակցության համար հավակնորդին ներկայացվող մուտքային պահանջները բավարար են:

(5-րդ կետը փոփ. 15.08.2023 թիվ 104-Ն հրաման)

6. Սույն կարգի գործողությունը տարածվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական և հավատարմագրված ոչ պետական հաստատությունների վրա` անկախ ուսուցման ձևից:

(6-րդ կետը փոփ. 15.08.2023 թիվ 104-Ն հրաման)

 

II. ԶՈՒԳԱՀԵՌ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

7. ՈՒսանողը զուգահեռ կրթություն կարող է ստանալ`

1) ընդհանուր հիմունքներով` ցանկության դեպքում չկրկնելով ուսումնառած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաները (մոդուլները), եթե դրանք համընկնում են նախընտրած մասնագիտության ուսումնական պլանի հետ,

2) ուսումնառող կրթական ծրագրի հիմքով` նախընտրած մասնագիտության համապատասխան կիսամյակից, եթե ուսումնառող և նախընտրած մասնագիտությունների համար սահմանված ուսումնական պլանների ակադեմիական տարբերությունները չեն գերազանցում 8 առարկան (կամ մոդուլները):

8. Նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված, սակայն ուսանողի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաները ու առարկաների (մոդուլների) ժամաքանակների

30 և ավելի տոկոս կազմող տարբերությունները համարվում են ակադեմիական տարբերություններ:

9. Զուգահեռ կրթություն ստանալու համար հիմք է համարվում սույն կարգի 17-րդ կետի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը:

10. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում հիմնական կրթության հիմքով առկա ուսուցման բաժին ընդունված ուսանողը հեռակա ուսուցման բաժնում կարող է ստանալ զուգահեռ կրթություն` չորրորդ կիսամյակն ավարտելուց հետո:

11. Զուգահեռ կրթություն ստանալու դեպքում ուսանողը հրամանագրվում է վճարովի ուսուցման համակարգում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողներից: ՈՒսումնառության ընթացքում ուսանողն օգտվում է նպաստի ձևով ուսուցման վճարի փոխհատուցման իրավունքից:

 

III. ՀԱՋՈՐԴԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

12. Հավակնորդը հաջորդական կրթություն կարող է ստանալ`

1) ընդհանուր հիմունքներով` ցանկության դեպքում չկրկնելով ուսումնառած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաները (մոդուլները), եթե դրանք համընկնում են նախընտրած մասնագիտության ուսումնական պլանի հետ,

2) ուսումնառած կրթական ծրագրի հիմքով` նախընտրած մասնագիտության համապատասխան կիսամյակից, եթե ուսումնառած և նախընտրած մասնագիտությունների համար սահմանված ուսումնական պլանների ակադեմիական տարբերությունները չեն գերազանցում 8 առարկան (կամ մոդուլները):

13. Նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված, սակայն ուսանողի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաները ու առարկաների (մոդուլների) ժամաքանակների

30 և ավելի տոկոս կազմող տարբերությունները համարվում են ակադեմիական տարբերություններ:

14. Հաջորդական կրթություն ստանալու համար հիմք է հանդիսանում մասնագիտական (այդ թվում` բարձրագույն) կրթության դիպլոմը:

15. Հաջորդական կրթություն ստանալու դեպքում ուսանողը հրամանագրվում է վճարովի ուսուցման համակարգում, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող ուսանողներից:

 

IV. ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱԿՆՈՐԴԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄԸ

 

16. Մեկից ավելի մասնագիտական կրթություն ստանալու համար հավակնորդն ուսումնական կիսամյակը սկսելուն նախորդող երկու շաբաթների ընթացքում դիմում է ներկայացնում տվյալ հաստատության տնօրենին (ռեկտորին):

(16-րդ կետը փոփ. 15.08.2023 թիվ 104-Ն հրաման)

17. Դիմումի հետ միաժամանակ ներկայացնում է`

1) կրթության մասին վկայող ավարտական փաստաթուղթը`

ա. հիմնական կրթության վկայականի կամ միջնակարգ կրթության ատեստատի նոտարական հաստատումով (վավերացված) պատճենը, կամ մասնագիտական (այդ թվում` բարձրագույն) կրթության դիպլոմը և ներդիրը,

բ. տնօրենի (ռեկտորի) կողմից հաստատված ակադեմիական տեղեկանքը (զուգահեռ կրթության դեպքում),

2) չորս լուսանկար (3x4 չափսի),

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ ծննդյան վկայական` մինչև 16 տարեկան հավակնորդի համար կամ զինվորական գրքույկ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

4) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող հավակնորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից` Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

5) աշխատանքային գործունեության կամ մասնագիտական աշխատանքի վերաբերյալ համապատասխան տեղեկանքը (դրա առկայության դեպքում),

6) ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

18. Դիմումները քննարկելու նպատակով հաստատության տնօրենի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):

Հանձնաժողովում ընդգրկվում են հաստատության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալը` որպես նախագահ և համապատասխան մասնագիտության գծով դասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Դիմումները քննարկվում են կիսամյակների ուսումնական պարապմունքները սկսելուն հաջորդող երկու շաբաթների ընթացքում:

19. Եթե Հաստատությունում դիմորդների ընդհանուր թիվը գերազանցում է տվյալ մասնագիտության գործունեության թույլտվությամբ (լիցենզիայով) հատկացված տեղերի թիվը, ապա դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատության տնօրենի (ռեկտորի) հրամանով ձևավորված հանձնաժողովը անցկացնում է մրցույթ և առաջնահերթությունն ըստ հաջորդականության տրվում է`

1) ակադեմիական արձակուրդից, մեկ տարուց ավելի տևողությամբ նպատակային արձակուրդից, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած անձին.

2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանով դիմած անձին.

3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության Հայաստանի 2010 թվականի հոկտեմբերի 1-ի N 1455-Ն հրամանով դիմած ուսանողին.

4) սույն կարգով դիմած հավակնորդին.

5) առավել քիչ ակադեմիական տարբերություն ունեցող դիմորդին.

6) առավելագույն մասնագիտական ստաժ ունեցող դիմորդին:

(19-րդ կետը փոփ. 15.08.2023 թիվ 104-Ն հրաման)

20. Հաստատության տնօրենը (ռեկտորը), հանձնաժողովի գրավոր եզրակացության հիման վրա, տալիս է ուսանողի ընդունման ժամանակավոր հրաման, որին կցվում է ակադեմիական տարբերությունների ցանկը և դրանց մարման անհատական ժամանակացույցը: Ակադեմիական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը մեկ ամիս է:

Հաստատության տնօրենը (ռեկտորը) կարող է ուսանողին ժամանակավորապես կցագրել համապատասխան խմբում և թույլատրել մասնակցելու ուսումնական պարապմունքներին:

(20-րդ կետը փոփ. 15.08.2023 թիվ 104-Ն հրաման)

21. Ակադեմիական տարբերությունները դրական հանձնելու կամ առարկայական տարբերություններ չլինելու դեպքում հաստատության տնօրենը եռօրյա ժամկետում հրամանագրում է ուսանողին:

(21-րդ կետը փոփ. 15.08.2023 թիվ 104-Ն հրաման)

22. Հաստատության տնօրենը (ռեկտորը)` ուսանողին հրամանագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվությունը մուտքագրում է կրթության տեղեկատվական համակարգ, իսկ յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի ավարտից հետո 10 օրյա ժամկետում, Լիազորված մարմնին է ներկայացնում սույն կարգով ընդունված ուսանողի վերաբերյալ հաշվետվություն` նշելով կրթության իրականացման սկզբունք (զուգահեռ կամ հաջորդական), կրթական ծրագիրը, կիսամյակը, ուսուցման ձևը, մասնագիտությունը:

(22-րդ կետը փոփ. 15.08.2023 թիվ 104-Ն հրաման)

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
12.03.2011
N 194-Ն
Հրաման