Սեղմել Esc փակելու համար:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ (ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ) ՄԵԿ ՄԱՍՆԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ (ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ) ՄԵԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄ ...

 

19.08.2023 -

 

110.1455.170111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        01            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11011013

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 հոկտեմբերի 2010 թվականի N 1455-Ն

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ (ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ) ՄԵԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ուսանողների (ունկնդիրների) մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման կարգը` համաձայն հավելվածի:

2. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը` սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:

(նախաբանը փոփ. 15.08.2023 թիվ 106-Ն հրաման)

 

Հավելված

ՀՀ կրթության և

գիտության նախարարի

2010թ. հոկտեմբերի 1-ի

N 1455-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ (ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԻ) ՄԵԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՅԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունից (այսուհետ` ուսումնական հաստատություն) մեկ այլ համապատասխան մակարդակի կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն ուսանողների տեղափոխման կարգը:

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների վրա` անկախ ուսուցման ձևից:

3. ՈՒսանողի տեղափոխումը մեկ ուսումնական հաստատությունից մեկ այլ ուսումնական հաստատություն (այսուհետ` տեղափոխում) կատարվում է երկու ուսումնական հաստատությունների տնօրենների համաձայնությամբ:

4. ՈՒսանողի տեղափոխումն առաջին կիսամյակում չի թույլատրվում:

Միջին մասնագիտական ուսումնական հաստատության հեռակա ուսուցման բաժնից առկա ուսուցման բաժին և առկա ուսուցման բաժնից հեռակա ուսուցման բաժին հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողի տեղափոխումը թույլատրվում է չորրորդ կիսամյակն ավարտելուց հետո, եթե տվյալ կրթական ծրագրի իրականացման ժամկետները համապատասխանում են:

5. Տեղափոխման ընթացքում մասնագիտությունների փոփոխություն թույլատրվում է միայն ուսանողի կողմից նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների (մոդուլների) տարբերությունները 8-ը չգերազանցելու պայմանով: Օտարերկրյա ուսումնական հաստատությունից ուսանողի տեղափոխման դեպքում հանձնման ենթակա ստուգարքների և քննությունների մեջ չեն մտնում հայագիտական առարկաները:

6. Նախընտրած մասնագիտության գծով հաստատված ուսումնական պլանով ուսանողի ուսումնառություն չանցած, չուսումնասիրած կամ ամփոփիչ ստուգում չանցած առարկաները և առարկաների (մոդուլների) ժամաքանակների 30 և ավելի տոկոս կազմող տարբերությունները, համարվում են ակադեմիական տարբերություններ:

Ակադեմիական տարբերությունների ցանկը և ուսանողի կողմից դրանց հանձնման անհատական ժամանակացույցը կազմում է ընդունող ուսումնական հաստատությունը` հիմք ընդունելով ուսումնական պլանը: ՈՒսանողի կողմից ակադեմիական տարբերությունների հանձնման առավելագույն ժամկետը մեկ ամիս է:

Տեղափոխումը կարող է կատարվել, եթե դրա արդյունքում, համապատասխան մասնագիտության լիցենզիայով (գործունեության թույլտվության) տվյալ մասնագիտությանը հատկացված տեղերի թիվը չի գերազանցում:

(6-րդ կետը փոփ. 15.08.2023 թիվ 106-Ն հրաման)

7. ՈՒսումնական հաստատության վերակազմակերպման կամ լուծարման դեպքում այլ ուսումնական հաստատություն ուսանողի տեղավորումը կազմակերպում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

(7-րդ կետը փոփ. 15.08.2023 թիվ 106-Ն հրաման)

8. Հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունից ուսանողի տեղափոխումը պետական ուսումնական հաստատություն կարող է կատարվել նախարարության թույլտվությամբ` ընդունող ուսումնական հաստատության տնօրենի ներկայացմամբ:

9. Ուսումնական հաստատությունը` ուսանողին հրամանագրելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվությունը մուտքագրում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ, իսկ յուրաքանչյուր ուսումնական կիսամյակի ավարտից հետո 10 օրյա ժամկետում, Լիազոր մարմնին է ներկայացնում ուսանող(ներ)ի տեղափոխման վերաբերյալ հաշվետվություն` նշելով ուսումնառած և տեղափոխված ուսումնական հաստատության անվանումները, կրթական հիմքերը, կրթական ծրագրերը, մասնագիտության և որակավորման անվանումները, կիսամյակները և ուսուցման ձևերը:

(9-րդ կետը փոփ. 15.08.2023 թիվ 106-Ն հրաման)

 

II. ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

 

10. ՈՒսանողը տեղափոխման մասին դիմում է ներկայացնում իր ուսումնական հաստատության տնօրենին` նրա գրավոր համաձայնությունը ստանալու համար:

Տեղափոխման մասին ուսանողից դիմումն ընդունվում է ուսումնական կիսամյակը սկսելուն նախորդող երկու շաբաթների ընթացքում, իսկ այլ ժամկետում ուսանողի տեղափոխությունը կատարվում է ուսումնական հաստատության ներկայացմամբ և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ` պահպանելով սույն կարգի պահանջները:

Տնօրենը եռօրյա ժամկետում գրավոր պատասխանում է ուսանողին` կցելով ակադեմիական տեղեկանքը կամ մերժման դեպքում` դրա փաստարկված հիմնավորումները:

(10-րդ կետը փոփ. 15.08.2023 թիվ 106-Ն հրաման)

11. ՈՒսանողը կիսամյակը սկսելուն հաջորդող երկու շաբաթների ընթացքում դիմում է այն ուսումնական հաստատություն, ուր ցանկանում է տեղափոխվել և ներկայացնում է`

1) տեղափոխման մասին դիմումը` տնօրենի համաձայնության նշագրումով,

2) ակադեմիական տեղեկանքը,

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու իրավունքի վերաբերյալ համապատասխան տեղեկանքը(ները) կամ այդ մասին հավաստող այլ փաստաթղթեր (առկայության դեպքում):

Անվճար ուսուցման համակարգում ուսումնառած ուսանողի տեղափոխման դեպքում կրթությունը կազմակերպվում է վճարովի հիմունքներով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում արտոնություն ունեցող ուսանողների, որոնց կրթությունը շարունակվում է անվճար հիմունքներով: Տեղափոխված ուսանողը հետագա ուսումնառության տարիներին կարող է օգտվել նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման իրավունքից:

Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ տվյալ տարվա համար սահմանված տեղերի շրջանակում նույն մասնագիտության համար վճարովի տեղ չի սահմանվել: Այդ դեպքում տեղափոխումը կարող է կատարվել անվճար ուսուցման համակարգ` միայն նույն մասնագիտությամբ:

(11-րդ կետը փոփ. 15.08.2023 թիվ 106-Ն հրաման)

12. Եթե ուսումնական հաստատությունում դիմորդների ընդհանուր թիվը գերազանցում է տվյալ մասնագիտության գործունեության թույլտվությամբ (լիցենզիայով) հատկացված տեղերի թիվը, ապա դիմումների ընդունման ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնական հաստատության տնօրենի (ռեկտորի) հրամանով ձևավորված հանձնաժողովը անցկացնում է մրցույթ և առաջնահերթությունն ըստ հաջորդականության տրվում է`

1) ակադեմիական արձակուրդից, մեկ տարուց ավելի տևողությամբ նպատակային արձակուրդից, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած անձին.

2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն հրամանով դիմած անձին.

3) սույն կարգով դիմած հավակնորդին.

4) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 12-ի N 194-Ն հրամանով դիմած հավակնորդին.

5) առավել քիչ ակադեմիական տարբերություն ունեցող դիմորդին.

6) առավելագույն մասնագիտական ստաժ ունեցող դիմորդին:

Ուսումնական հաստատության տնօրենը (ռեկտորը)` սույն կարգի պահանջներն ապահոված դիմորդներին` տալիս է ժամանակավոր հրաման, որին կցվում է ակադեմիական տարբերությունների ցանկը և դրանց մարման անհատական ժամանակացույցը` ուսանողին կցագրելով համապատասխան խմբում և թույլատրելով մասնակցելու ուսումնական պարապմունքներին:

(12-րդ կետը փոփ. 15.08.2023 թիվ 106-Ն հրաման)

13. Ակադեմիական տարբերությունների բացակայության կամ դրանք դրական գնահատականներով հանձնելու դեպքում ընդունող ուսումնական հաստատության տնօրենն եռօրյա ժամկետում ուսանողին տալիս է համապատասխան տեղեկանք:

(13-րդ կետը փոփ. 15.08.2023 թիվ 106-Ն հրաման)

14. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված տեղեկանքը ուսանողը ներկայացնում է իր ուսումնական հաստատության տնօրենին, որը եռօրյա ժամկետում հրամանով ամրագրում է ուսանողի տեղափոխումը: ՈՒսումնական հաստատությունը ուսանողին է հանձնում կամ պատվիրակված փոստով առաքում է`

1) տեղափոխման մասին հրամանի պատճենը,

2) կրթության մասին վկայող փաստաթղթի բնօրինակը,

3) այլ փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Նախկին ուսումնական հաստատությունում պահպանվում է ուսանողի անձնական գործը, որը ներառում է`

1) ուսանողի տեղափոխման մասին հրամանը,

2) 13-րդ կետով սահմանված տեղեկանքը,

3) ուսանողի կրթության մասին վկայող փաստաթղթի պատճենը,

4) ընդունելության քննությունների գրավոր աշխատանքները (դրանց առկայության դեպքում),

5) ուսանողական տոմսը և այլ փաստաթղթերի պատճենները:

15. Ընդունող ուսումնական հաստատության տնօրենը համապատասխան փաստաթղթերի բնօրինակները ստանալուց հետո եռօրյա ժամկետում հրամանագրում է ուսանողին:

16. Օտարերկրյա ուսումնական հաստատությունից ուսանողի տեղափոխումն իրականացվում է նախարարության թույլտվությամբ և հրամանագրվում է միայն վճարովի ուսուցման համակարգում:

17. Ընդունող ուսումնական հաստատությունում կազմվում է ուսանողի նոր անձնական գործ, որում ընդգրկվում են ուսանողի կրթության մասին վկայող փաստաթուղթը, ակադեմիական տեղեկանքը, ընդունման հրամանի պատճենը և ուսանողի հետ կնքած պայմանագիրը: ՈՒսանողին տրվում է նոր ուսանողական տոմս և նրա հետ կնքած պայմանագրի 2-րդ օրինակը:

18. ՈՒնկնդրի տեղափոխումը կարգավորվում է ունկնդրի և ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագրով:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
01.10.2010
N 1455-Ն
Հրաման