031.1170.200802
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻ ՇԱՐՔ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-1159-Ն հրամանագիրը, որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի`
i
ա) 1998 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-204 կարգադրությունը.
i
բ) 1998 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-205 կարգադրությունը.
i
գ) 1998 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառավարչության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-206 կարգադրությունը.
i
դ) 1998 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-209 կարգադրությունը.
i
ե) 1998 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-210 կարգադրությունը.
i
զ) 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ներման քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչության կանոնադրությունը հաստատելու մասին» ՆԿ-220 կարգադրությունը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2002թ. օգոստոսի 20
ՆԿ-1170-Ն