Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՎԵԼ ՍԵՂՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՎԵԼ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ...

 

31.07.2023 -

 

040.1465.111208

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 դեկտեմբերի 2008 թվականի N 1465-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՎԵԼ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ), ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի, «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 13-րդ և 30.2-րդ հոդվածի 3-րդ մասերի, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 12-րդ մասի, «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 9-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության 15.1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար գանձվող վճարների չափերը, գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ժամկետները` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 05.04.12 թիվ 392-Ն, 19.12.13 թիվ 1466-Ն, 23.06.17 թիվ 460-Ն որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանի ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ` ծառայություն) համար բացել բյուջետային տարանցիկ հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տալու կամ փոխանակելու, օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու պայմանագրային ծառայության մատուցումից ստացվող ֆինանսական մուտքերի հաշվեգրման նպատակով:

(2-րդ կետը փոփ. 05.04.12 թիվ 392-Ն, 19.12.13 թիվ 1466-Ն, 23.06.17 թիվ 460-Ն, 24.12.2020 թիվ 2150-Ն, 20.07.2023 թիվ 1241-Ն որոշումներ)

3. Սահմանել, որ`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 24.12.2020 թիվ 2150-Ն որոշում)

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 20.07.2023 թիվ 1241-Ն որոշում)

(3-րդ կետը փոփ. 24.12.2020 թիվ 2150-Ն, 20.07.2023 թիվ 1241-Ն որոշումներ)

4. Հաստատել գանձվող վճարի դիմաց սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու), օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ծառայությունների մատուցման պայմանագրերի ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

(4-րդ կետը փոփ. 05.04.12 թիվ 392-Ն, 19.12.13 թիվ 1466-Ն, 23.06.17 թիվ 460-Ն, 24.12.2020 թիվ 2150-Ն որոշումներ)

5. Սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ծառայությունները մատուցվում են ծառայության կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ծառայությունները մատուցվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների կողմից:

(5-րդ կետը փոփ. 05.04.12 թիվ 392-Ն, 19.12.13 թիվ 1466-Ն, 23.06.17 թիվ 460-Ն, 22.09.2022 թիվ 1466-Ն, 20.07.2023 թիվ 1241-Ն որոշումներ)

(վերնագիրն, նախաբանը և որոշման տեսքտը փոփ. 05.04.12 թիվ 392-Ն, 23.06.17 թիվ 640-Ն, 24.12.2020 թիվ 2150-Ն որոշումներ)

(վերնագիրը փոփ. 19.12.13 թիվ 1466-Ն որոշում)

(վերնագիրը, նախաբանը և տեքստը փոփ. 22.09.2022 թիվ 1466-Ն որոշում)

(նախաբանը փոփ. 20.07.2023 թիվ 1241-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի դեկտեմբերի 11-ի

N 1465-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՎԵԼ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ), ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ), ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Անձնագրային գործողության տեսակը                       |Վճարի չափը|

|ը/կ|                                                      |   (դրամ) |

|___|______________________________________________________|__________|

|1. |Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի     |     60000|

|   |կամ փախստականի կոնվենցիոն ճանապարհորդական փաստաթղթի   |          |

|   |փոխարեն նոր անձնագիր տալը` մեկ աշխատանքային օրվա      |          |

|   |ընթացքում                                             |          |

|___|______________________________________________________|__________|

|2. |Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի     |     50000|

|   |կամ փախստականի կոնվենցիոն ճանապարհորդական փաստաթղթի   |          |

|   |փոխարեն նոր անձնագիր տալը` 3-րդ աշխատանքային օրը      |          |

|___|______________________________________________________|__________|

|3. |Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի     |     40000|

|   |կամ փախստականի կոնվենցիոն ճանապարհորդական փաստաթղթի   |          |

|   |փոխարեն նոր անձնագիր տալը` 5-րդ աշխատանքային օրը      |          |

|___|______________________________________________________|__________|

|4. |Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր           |     20000|

|   |կամ փախստականի կոնվենցիոն ճանապարհորդական փաստաթուղթ  |          |

|   |տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում  |          |

|___|______________________________________________________|__________|

|5. |Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալը կամ  |     10000|

|   |կամ փախստականի կոնվենցիոն ճանապարհորդական փաստաթղթի   |          |

|   |փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը                     |          |

|___|______________________________________________________|__________|

|6. |Կորած նույնականացման քարտի փոխարեն                    |     40000|

|   |Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի     |          |

|   |նոր նույնականացման                                    |          |

|   |քարտ տալը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում            |          |

|___|______________________________________________________|__________|

|7. |Կորած նույնականացման քարտի փոխարեն Հայաստանի                20000|

|   |Հանրապետության քաղաքացու կամ փախստականի նոր           |          |

|   |նույնականացման քարտ տալը` 3-րդ աշխատանքային օրը       |          |

|___|______________________________________________________|__________|

|7.1|Կորած նույնականացման քարտի փոխարեն Հայաստանի          |10000     |

|   |Հանրապետության քաղաքացու կամ փախստականի նոր           |          |

|   |նույնականացման քարտ տալը` 5-րդ աշխատանքային օրը       |          |

|___|______________________________________________________|__________|

|8. |Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի     |     20000|

|   |նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` մեկ          |          |

|   |աշխատանքային օրվա ընթացքում                           |          |

|___|______________________________________________________|__________|

|9. |Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի     |     10000|

|   |նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` 3-րդ         |          |

|   |աշխատանքային օրը                                      |          |

|___|______________________________________________________|__________|

|10.|Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության  |     10000|

|   |ժամկետի մասին նշում կատարելը` անձնագրի տիրոջ`         |          |

|   |հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես     |          |

|___|______________________________________________________|__________|

|11.|Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր           |      5000|

|   |(կենսաչափական տվյալներով) կամ փախստականի կոնվենցիոն   |          |

|   |ճամփորդական փաստաթուղթ տալը կամ փոխանակելը` 5-րդ      |          |

|   |աշխատանքային օրը                                      |          |

|___|______________________________________________________|__________|

|12.|Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ փախստականի     |      5000|

|   |նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` 5-րդ         |          |

|   |աշխատանքային օրը                                      |          |

._____________________________________________________________________.

(1-ին հավելվածը փոփ. 14.01.10 թիվ 21-Ն, 05.04.12 թիվ 392-Ն, 19.12.13 թիվ 1466-Ն, 06.03.14 թիվ 209-Ն, 23.06.17 թիվ 460-Ն, 24.12.2020 թիվ 2150-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2008 թվականի դեկտեմբերի 11-ի

N 1465-Ն որոշման

 

Ձև N 1

 

ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԴԻՄԱՑ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳԻՐ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԱՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 24.12.2020 թիվ 2150-Ն որոշում)

 

_____ ___________ 20 թ.

 

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, այսուհետ` կատարող, ի դեմս _____________ -ի, որը գործում է ըստ _____________-ի, մի կողմից, և ________________ ը, այսուհետ` պատվիրատու, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Համաձայն սույն պայմանագրի` կատարողը պարտավորվում է պատվիրատուին մատուցել անձնագիր կամ նույնականացման քարտ կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ կամ փախստականի նույնականացման քարտ (ընդգծել) տալու կամ փոխանակելու կապակցությամբ սեղմ ժամկետում աշխատանքներ կատարելու ծառայություն` գանձվող վճարի դիմաց:

(1.1-ին կետը փոփ. 24.12.2020 թիվ 2150-Ն որոշում)

1.2. Ծառայությունը մատուցվում է ______________-րդ աշխատանքային օրը:

1.3. Ծառայությունները մատուցված են համարվում պատվիրատուին անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ փախստականի նույնականացման քարտը (ընդգծել) տրամադրելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման պահից:

 

2. Կողմերի պարտականությունները

 

2.1. Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել պատշաճ որակով և պայմանագրով նախատեսված ժամկետում:

2.2. Պատվիրատուն պարտավոր է վճարել ծառայությունների մատուցման համար նախատեսված գումարը:

 

3. Պայմանագրի գինը

 

3.1. Սույն պայմանագրի գինը կազմում է ________________ դրամ, որը ամբողջությամբ գանձված էպայմանագիրը կնքելու պահին, իսկ վճարման անդորրագիրը կցվում է:

(3.1-ին կետը փոփ. 24.12.2020 թիվ 2150-Ն որոշում)

3.2. Պայմանագրի գինը չի ներառում օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:

 

4. Այլ պայմաններ

 

4.1. Պայմանագրով նախատեսված ժամկետները խախտելու յուրաքանչյուր օրվա համար կատարողը պատվիրատուին վճարում է տուժանք` պայմանագրի գնի 200 տոկոսի չափով:

4.2. Եթե ծառայությունները մատուցելու համար նախատեսված ժամկետում պատվիրատուն չի ներկայանում անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կամ փախստականի նույնականացման քարտը (ընդգծել) ստանալու, ապա ծառայությունների մատուցումը համարվում է պատշաճ կատարված, և կատարողն ազատվում է սույն պայմանագրով նախատեսված տուժանքի վճարման պարտավորությունից:

4.3. Կատարողն ազատվում է սույն պայմանագրի 4.1-ին կետով նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով:

4.4. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

 

Կողմերի հասցեներն ու վավերապայմանները

 

       Պատվիրատու                                 Կատարող

    _________________                         __________________

    _________________                         __________________

    _________________                         __________________

    _________________                         __________________

    (ստորագրությունը)                         (ստորագրությունը)

 

Ձև N 2

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐԻ ԴԻՄԱՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 24.12.2020 թիվ 2150-Ն որոշում)

 

_____ ___________ 20 թ.

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, այսուհետ` կատարող, ի դեմս ____________ -ի, որը գործում է ըստ ________________ -ի, մի կողմից, և ____________ ը, այսուհետ` պատվիրատու, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Համաձայն սույն պայմանագրի` կատարողը պարտավորվում է պատվիրատուին մատուցել օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու ծառայություն` գանձվող վճարի դիմաց:

(1.1-ին կետը փոփ. 24.12.2020 թիվ 2150-Ն որոշում)

1.2. Ծառայությունը մատուցվում է անձնագրի տիրոջ` հետախուզման մեջ չգտնվելը պարզելուց հետո անմիջապես: Հետախուզվող անձանց տեղեկատվական բազայում ստուգումը ծառայության կողմից իրականացվում է օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար անձի դիմելուց հետո անմիջապես:

1.3. Ծառայությունները մատուցված են համարվում պատվիրատուի անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի մասին նշում կատարելու և անձնագիրը պատվիրատուին հանձնելու պահից:

 

2. Կողմերի պարտականությունները

 

2.1. Կատարողը պարտավոր է ծառայությունները մատուցել պատշաճ որակով և պայմանագրով նախատեսված ժամկետում:

2.2. Կատարողը պարտավոր է պատվիրատուի կողմից օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի մասին նշում կատարելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը չներկայացնելու, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ համապատասխան գործողություն կատարելու արգելք սահմանված լինելու դեպքում հրաժարվել ծառայություններ մատուցելուց, պայմանագիրը կնքելուց:

Պայմանագիրը կնքվում է պատվիրատուի կողմից ՀՀ օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև անձի հետախուզման մեջ չգտնվելու դեպքում:

2.3. Պատվիրատուն պարտավոր է վճարել ծառայությունների մատուցման համար նախատեսված գումարը:

 

3. Պայմանագրի գինը

 

3.1. Սույն պայմանագրի գինը կազմում է ------------- դրամ, որը ամբողջությամբ գանձված է պայմանագիրը կնքելու պահին, իսկ վճարման անդորրագիրը կցվում է:

(3.1-ին կետը փոփ. 24.12.2020 թիվ 2150-Ն որոշում)

3.2. Պայմանագրի գինը չի ներառում օրենքով սահմանված պետական տուրքի գումարը:

 

4. Այլ պայմաններ

 

4.1. Պայմանագիրը կնքելուց հետո պայմանագրով նախատեսված ժամկետը խախտելու համար կատարողը պատվիրատուին վճարում է տուժանք` պայմանագրի գնի 200 տոկոսի չափով:

4.2. Եթե ծառայությունները մատուցելու համար նախատեսված ժամկետում պատվիրատուն չի ներկայանում անձնագիրն ստանալու համար, ապա ծառայությունների մատուցումը համարվում է պատշաճ կատարված, և կատարողն ազատվում է սույն պայմանագրով նախատեսված տուժանքի վճարման պարտավորությունից:

4.3. Կատարողն ազատվում է սույն պայմանագրի 4.1-ին կետով նախատեսված պատասխանատվությունից, եթե պարտավորությունների պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով:

4.4. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:

 

Կողմերի հասցեներն ու վավերապայմանները

 

       Պատվիրատու                                Կատարող

    _________________                       __________________

    _________________                       __________________

    _________________                       __________________

    _________________                       __________________

    (ստորագրությունը)                       (ստորագրությունը)

 

(2-րդ հավելվածը փոփ. 05.04.12 թիվ 392-Ն, 19.12.13 թիվ 1466-Ն, 23.06.17 թիվ 460-Ն, 22.09.2022 թիվ 1466-Ն, 20.07.2023 թիվ 1241-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.12.2008
N 1465-Ն
Որոշում