Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ...

 

11.12.2023 -

ԻՐՏԵԿ Սույն օրենքն ուժի մեջ է մտել գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից` 01.12.2023 թվականին ՀՀ նոտարական պալատի պաշտոնական կայքում:       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով.

«Սույն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաև գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության կատարման պայմանները և կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.2-րդ կետով.

«8.2) գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը.»:

 

i

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «, արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար մշտապես գործող արբիտրաժային հաստատության էլեկտրոնային հաղորդագրությունը,» բառերից հետո լրացնել «գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը,» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակության 5.1-ին մասով.

«5.1. Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը կարող է ներկայացվել հարկադիր կատարման կողմերի համար պարտադիր դառնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:»:

 

i

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.6-րդ հոդվածով.

 

Հոդված 31.6. Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը վերադարձնելը

 

1. Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարողը վերադարձնում է նոտարին, եթե այն չի համապատասխանում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82.10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև եթե լրացել է էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարման ներկայացնելու մեկամսյա ժամկետը:»:

 

i

Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումը:»:

 

Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումի քննությամբ կայացված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:»:

 

i

Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

«18) գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության պահանջը փաստացի կատարվել է, կամ կարգադրության հարկադիր կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարման ուղարկվելը, կամ օրինական ուժի մեջ է մտել գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դատարանի որոշումը:»:

 

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից չեղյալ ճանաչել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի օրենքի 1-ին հոդվածով լրացվող տասներորդ պարբերությունը, 2-րդ հոդվածը, ինչպես նաև 3-րդ հոդվածի «նոտարի արձակած վճարման կարգադրությունը» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. հուլիսի 18
Երևան
ՀՕ-231-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 հուլիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 26.06.2023
N ՀՕ-231-Ն օրենք