Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 2023 թվականի N 1144-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

i

1) որոշումը 1.2-րդ կետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 1.3-րդ կետով`

«1.3. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների մթերումների (գնումների) նպատակով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը վարկերը տրամադրվում են մինչև 1.5 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվում են 9 տոկոսային կետով, իսկ մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 6 ամիս: Տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում: Վարկի գումարը հաշվարկվելու է սպանդանոցի մակերեսով` 15 քառ. մետր մակերեսի համար ոչ ավելի, քան 3.0 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար` ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ: Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 20.0 մլն դրամը, իսկ շարժական սպանդանոցի համար` 5.0 մլն դրամը: Ընդ որում, շահառուի վարկի մայր գումարի առաջին մարման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր վեց ամսվա իրացման ծավալը պետք է գերազանցի տվյալ վեց ամսվա համար մարված վարկի մայր գումարի մեծությանը, որի վերահսկողությունն իրականացնում է ֆինանսական կառույցը:».

i

2) որոշումը 4-րդ կետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով`

«4.1. Սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է վարկի մինչև 70%-ի չափով բյուջետային երաշխիք, ընդ որում` յուրաքանչյուր շահառուին բյուջետային երաշխիք տրամադրվում է մեկ անգամ` առավելագույնը 14.0 մլն դրամ գումարի չափով:».

3) որոշման հավելվածի 23-րդ կետի`

i

ա. 1-ին ենթակետը «հիմնադիր կամ» բառերից հետո լրացնել «ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող» բառերով,

բ. 2.1-ին ենթակետը «տարբերակով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև շահառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունները և ազգանունները» բառերով,

գ. 3-րդ ենթակետը «դեպքում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև շահառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունները և ազգանունները» բառերով.

4) որոշման հավելվածի 27.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«27.1. Շահառուից հայտը ստանալուց հետո ՖԿ-ն իրականացնում է պայմանագրերում ներառված դրույթների և N 1 կամ N 3 ձևերի տեղեկատվության վերաբերյալ ծրագրով, այդ թվում` 23-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պահանջների, շահառուի հիմնադիր կամ ավելի քան 10 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, զավակ) անունների և ազգանունների, ինչպես նաև հայցվող վարկի չափի (գումարի) պայմանագրերի հետ համապատասխանության ուսումնասիրություն:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հուլիսի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) պաշտոնական հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.2023
N 1144-Լ
Որոշում