041.0476.080802
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 2002 թվականի N 476-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 85 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի փետրվարի 22-ի «Հոբելյանական հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 85 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված` Արամ Խաչատրյանի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի կազմում`
ա) ընդգրկել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Ս. Սարաջյանին, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ն. Բաբայանին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Ա. Ղարաբեկյանին և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Կ. Դուրգարյանին.
բ) «Ա. Սմբատյան - Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր» բառերը փոխարինել «Ա. Սմբատյան Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան» բառերով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ