Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 2023 թվականի N 957-Ն

 

ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 19-ի «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1546-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 180-րդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունիսի 16

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի հունիսի 16-ի

N 957-Ն որոշման

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՂԹԵ ԵՎ ՔԻՄԻԱԿԱՆ ԹԵԼՔԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է թղթե զանգվածից, թղթից, թաղանթանյութի թելքերի պաստառից, ինչպես նաև քիմիական թելքերից և այլ մանածագործական նյութերից պատրաստված` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ ապրանքների վրա`

 

    1) զուգարանի թուղթ                               4818 10

2) թաշկինակներ և կոսմետիկ

անձեռոցիկներ կամ դեմքի անձեռոցիկներ և  սրբիչներ      4818 20

    3) սփռոցներ և  անձեռոցիկներ                      4818 30 000 0

4) կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության

այլ արտադրանք                                        4818 90-ից

5) կանացի հիգիենիկ միջադիրներ և վիրախծուծներ

(տամպոններ) և  համանման իրեր` ցանկացած նյութից       9619 00 300 0,

                                                     9619 00 400 0,

                                                     9619 00 500 0,

                                                     9619 00 710,

                                                     9619 00 750,

                                                     9619 00 790,

                                                     9619 00 890:

 

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են սույն որոշման 1-ին կետով սահմանված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների (այսուհետ` կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ) անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը, շուկայահանմանը ներկայացվող պահանջները և համապատասխանության գնահատման ընթացակարգերը:

3. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:

 

2. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

1) անհատական փաթեթվածք` մեկ առանձին միջադիրի, փաթեթավորված փաթեթ.

2) թաղանթանյութ` թելքավոր կիսապատրաստվածք, որն ստացվում է քիմիկատների լուծույթների հետ բուսական հումքի եփման միջոցով, որի արդյունքում հեռացվում է ոչ թաղանթանյութային բաղադրիչների մեծ մասը` լիգնին, կիսաթաղանթանյութ, լուծամզուքային նյութեր.

3) թուղթ` նյութ, որի 1 մ2 մակերեսի զանգվածը չի գերազանցում 230 գ-ը, հիմնականում բաղկացած է մակերևութային շաղկապման ուժով իրար կապված բուսական թելքերից և կարող է պարունակել սոսնձապատման նյութեր, հանքային լցանյութեր, քիմիական և բնական թելքեր, պիգմենտներ և ներկանյութեր.

4) կանացի հիգիենիկ միջադիր` մեկանգամյա օգտագործման բազմաշերտ ներծծող ապրանք, որը նախատեսված է կանանց արտաքին արտազատումների ներծծման և պահման համար.

5) հատուկ բաղադրիչ` նյութ, որը նախատեսված է կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներին հիմնական գործառական հատկություններից բացի լրացուցիչ հատկություններով (հակամանրէային, հոտը կլանող և այլն) օժտելու համար:

 

3. ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

5. Հայաստանի Հանրապետության տարածքում կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի նկատմամբ սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, համապատասխանության սերտիֆիկատով կամ գրանցված համապատասխանության հայտարարագրով:

 

4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների պատրաստման համար օգտագործվող թուղթը, թաղանթանյութը, թղթի զանգվածը, թաղանթանյութի բամբակը, մանածագործական նյութերը, պոլիմերային թաղանթները, քիմիական թելքերը, մանածագործական և դրանց հետ խառնվող թղթի և ստվարաթղթի թափոնը, ինչպես նաև ներկանյութերը, բուրավետիչ և (կամ) տարբեր բաղադրիչներով (հականեխիչ, ախտահանիչ, լվացող և այլն) տոգորման նյութերը, տպագրական ներկերը, սոսինձները և կլանող (աբսորբող) նյութերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման N 10 հավելվածով սահմանված պահանջներին:

8. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշները, այդ թվում` ջրային միջավայր արտազատվող վնասակար նյութերի թույլատրելի քանակությունները պետք է համապատասխանեն N 1 աղյուսակով սահմանված պահանջներին, իսկ կանացի հիգիենիկ միջադիրների, վիրախծուծների (տամպոններ) գործառական ցուցանիշները պետք է համապատասխանեն N 2 աղյուսակով սահմանված պահանջներին:

 

Աղյուսակ N 1

 

Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների

անվտանգության հիգիենիկ ցուցանիշները, այդ թվում` ջրային միջավայր

արտազատվող վնասակար նյութերի թույլատրելի քանակությունները

 

._________________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը      |Ցուցանիշի արժեքն ըստ արտադրանքի տեսակի         |

|                         |_______________________________________________|

|                         |թղթե        |խոհանոցային  |կանացի հիգիենիկ     |

|                         |անձեռոցիկ-  |թղթե         |միջադիրներ,         |

|                         |ներ,        |սրբիչներ     |վիրախծուծներ        |

|                         |թաշկինակներ,|և            |(տամպոններ)         |

|                         |զուգարանի   |սպասքավորման |____________________|

|                         |թուղթ       |անձեռոցիկներ,|ամեն-|կրիտի-|գիշերա-|

|                         |(միաշերտ կամ|սփռոցներ     |օրյա |կական |յին և  |

|                         |բազմաշերտ)  |             |     |օրերի |առատ   |

|                         |և  այլ թղթե |             |     |համար |արտա-  |

|                         |արտադրատե-  |             |     |      |զատման |

|                         |սակներ      |             |     |      |դեպքում|

|_________________________|____________|_____________|_____|______|_______|

|          1              |     2      |     3       |  4  |  5   |   6   |

|_________________________|__________________________|____________________|

|1. Ջրային լուծամզուքի pH |4,5-8,5                   |ջրային լուծույթի    |

|                         |                          |pH-ի փոփոխությունը  |

|                         |                          |+ 1-ից ոչ ավելի     |

|_________________________|__________________________|____________________|

|2. Հիգիենիկ ցուցանիշները`|թափանցիկ հեղուկ` առանց    |թափանցիկ հեղուկ`    |

|2.1. Ջրային              |պղտորության, նստվածքի և   |առանց պղտորության և |

|լուծամզուքի` արտաքին     |գունավորման               |նստվածքի            |

|տեսքը                    |-                         |1                   |

|հոտը, բալլ, ոչ ավելի     |                          |                    |

|թթվայնացումը (օրգանական  |                          |                    |

|նյութերի ընդհանուր       |                          |                    |

|քանակը),                 |                          |                    |

|մգ O2/դմ3, ոչ ավելի      |1                         |10,0                |

|                         |-                         |                    |

|_________________________|__________________________|____________________|

|2.2. Ջրային միջավայր     |                          |                    |

|արտազատվող վնասակար      |                          |                    |

|նյութերի քանակությունը,  |                          |                    |

|մգ/դմ3, ոչ ավելի`        |                          |                    |

|ֆորմալդեհիդ              |                          |                    |

|                         |0,100                     |0,100               |

|                         |__________________________|____________________|

|                         |-           |0,030        |-                   |

|կապար (Pb)               |            |             |                    |

|ցինկ (Zn)                |-           |0,100        |-                   |

|քրոմ (Cr6),              |-           |0,100        |-                   |

|քրոմ (Cr3)               |            |(գումարային) |                    |

|_________________________|__________________________|____________________|

|                         |Գունավորման համար ներկեր  |     |              |

|                         |օգտագործելու դեպքում      |     |              |

|_________________________|__________________________|____________________|

|կապույտ                  |0,100                     |-                   |

|կոբալտ (Co)              |                          |                    |

|                         |                          |                    |

|դեղին                    |                          |                    |

|քրոմ (Cr6),              |0,100 (գումարային)        |-                   |

|քրոմ (Cr3)               |                          |-                   |

|                         |                          |                    |

|կադմիում (Cd)            |0,001                     |                    |

|_________________________|__________________________|____________________|

|պղինձ (Cu)               |1,000                     |-                   |

|                         |                          |                    |

|կարմիր                   |                          |-                   |

|մանգան (Mn)              |0,100                     |                    |

|                         |                          |                    |

|կանաչ                    |                          |                    |

|                         |                          |                    |

|պղինձ (Cu)               |1,000                     |-                   |

|քրոմ (Cr6),              |0,100 (գումարային)        |                    |

|քրոմ (Cr3)               |                          |                    |

|մանգան (Mn)              |0,100                     |-                   |

|                         |                          |                    |

|սև,  վարդագորշագույն,    |                          |                    |

|վարդագույն               |                          |                    |

|                         |                          |                    |

|կոբալտ (Co)              |0,100                     |-                   |

|                         |                          |                    |

|պղինձ (Cu)               |1,000                     |-                   |

|                         |                          |                    |

|երկնագույն               |                          |                    |

|պղինձ (Cu)               |1,000                     |-                   |

|գորշագույն               |                          |                    |

|երկաթ (Fe)               |0,300                     |-                   |

|                         |                          |                    |

|2.3. Ջրային լուծամզուքի  |70-ից մինչև  120          |70-ից մինչև  120    |

|թունավորության ցուցիչը, %|                          |                    |

|_________________________|__________________________|____________________|

|3. Մաշկագրգռիչ           |-                         |0                   |

|ազդեցությունները, բալլ,  |                          |                    |

|ոչ ավելի                 |                          |                    |

|_________________________|__________________________|____________________|

|4. Զգայունացնող          |-                         |Բացակայում են       |

|ազդեցությունները         |                          |                    |

|_________________________|__________________________|____________________|

|5. Մանրէաբանական         |1 x 10(3)                 |1 x 10(2)           |

|ցուցանիշները`            |                          |                    |

|մանրէազերծված կենցաղային |                          |                    |

|և  սանիտարահիգիենիկ      |                          |                    |

|նշանակության ապրանքների` |                          |                    |

|5.1. Մեզոֆիլ աերոբ և     |                          |                    |

|ֆակուլտատիվ անաերոբ      |                          |                    |

|մանրէների ընդհանուր      |                          |                    |

|քանակությունը (ՄԱՖԱՄ),   |                          |                    |

|ԳԱՄ/գ, ոչ ավելի          |                          |                    |

|                         |                          |                    |

|5.2. Էնտերոբակտեր        |Բացակայում է              |Բացակայում է        |

|(Enterobacteriaceae) ցեղի|                          |                    |

|մանրէներ                 |                          |                    |

|                         |                          |                    |

|5.3. Ախտածին ստաֆիլակոկեր|Բացակայում է              |Բացակայում է        |

|(Staphylococcus aureus)  |                          |                    |

|                         |                          |                    |

|5.4. Պսևդոմոնա           |Բացակայում է              |Բացակայում է        |

|աերոգինոզա (Pseudomonas  |                          |                    |

|aeruginose)              |                          |                    |

|                         |                          |                    |

|5.5. Խմորասնկեր և        |1 x 10(2)                 |Բացակայում է        |

|բորբոսասնկեր             |                          |                    |

._________________________________________________________________________.

 

Աղյուսակ N 2

 

._________________________________________________________________________.

|Արտադրանքի տեսակը              |Ցուցանիշի անվանումը և  նորմը             |

|                               |_________________________________________|

|                               |լրիվ           |ներծծման   |հակադարձ     |

|                               |խոնավակլանումը,|ժամանակը,  |մակակլանումը,|

|                               |գ, ոչ պակաս    |վ, ոչ ավելի|գ            |

|_______________________________|_______________|___________|_____________|

|              1                |      2        |     3     |      4      |

|_________________________________________________________________________|

|Կանացի հիգիենիկ միջադիրներ, վիրախծուծներ (տամպոններ)                     |

|_________________________________________________________________________|

|Ամենօրյա`                      |               |           |             |

|1-ին դասի                      |               |           |             |

|2-րդ դասի                      |8,5            |-          |-            |

|Կրիտիկական օրերի համար`        |4,0            |-          |-            |

|1-ին դասի`                     |               |           |             |

|միջին խոնավակլանմամբ           |50,0           |7,0        |-            |

|բարձր խոնավակլանմամբ           |55,0           |6,0        |-            |

|2-րդ դասի`                     |               |           |             |

|միջին խոնավակլանմամբ           |44,0           |7,0        |-            |

|բարձր խոնավակլանմամբ           |47,0           |7,0        |-            |

|_______________________________|_______________|___________|_____________|

|Գիշերային և  առատ արտազատման   |               |           |             |

|դեպքում`                       |               |           |             |

|1-ին դասի`                     |               |           |             |

|միջին խոնավակլանմամբ           |65,0           |7,0        |-            |

|բարձր խոնավակլանմամբ           |70,0           |6,0        |-            |

|2-րդ դասի`                     |               |           |-            |

|միջին խոնավակլանմամբ           |60,0           |7,0        |             |

._________________________________________________________________________.

 

5. ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ

 

9. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների յուրաքանչյուր միավորի փաթեթվածքի կամ փաթեթվածքի և (կամ) դրան ամրացված պիտակի վրա պետք է լինի հետևյալ մակնշվածքը`

1) արտադրանքի անվանումը, մակնիշը (առկայության դեպքում).

2) արտադրող երկրի անվանումը.

3) արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը.

4) կանացի հիգիենիկ միջադիրների և վիրախծուծների համար` տեխնիկական կառուցվածքի տարբերակիչ բնութագրերը.

5) արտադրանքի անվանական չափերը (գլանափաթեթի երկարությունը և լայնությունը, թերթի չափերը կամ մակերեսը).

6) տեղեկատվություն հատուկ բաղադրիչների առկայության մասին.

7) փաթեթվածքում ապրանքների քանակը.

8) պատրաստման ամիսը, տարեթիվը, իսկ մանրէազերծված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համար` մանրէազերծման օրը, ամիսը, տարեթիվը.

9) «Կոյուղի չնետել» բառերը.

10) տոգորող լուծույթի կամ պատվածքի (առկայության դեպքում) բաղադրությունը.

11) օգտագործման ցուցումները.

12) մանրէազերծված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համար լրացուցիչ պետք է նշել «Չօգտագործել անհատական փաթեթվածքի խախտման դեպքում» բառերը, իսկ ճառագայթումային մեթոդով մանրէազերծման դեպքում` «Մանրէազերծված է ճառագայթումային մեթոդով» բառերը.

13) կանացի հիգիենիկ միջադիրների համար լրացուցիչ կարող են նշված լինել N 3 աղյուսակով սահմանված խոնավակլանման գրաֆիկական պայմանական նշանները:

 

Աղյուսակ N 3

 

Կանացի հիգիենիկ միջադիրների խոնավակլանման գրաֆիկական

պայմանական նշանները

 

._____________________________________________________________________.

|Միջադիրի տեսակը                             |Խոնավակլանման գրաֆիկական|

|                                            |պայմանական նշանը        |

|____________________________________________|________________________|

|Ամենօրյա`                                   |                        |

|1-ին դասի                                   |Նկարներ                 |

|                                            |                        |

|2-րդ դասի                                   |                        |

|____________________________________________|________________________|

|Կրիտիկական օրերի`                           |                        |

|1-ին դասի` բարձր խոնավակլանմամբ             |                        |

|                                            |                        |

|2-րդ դասի` բարձր խոնավակլանմամբ             |        նկար            |

|                                            |                        |

|1-ին դասի` միջին խոնավակլանմամբ             |                        |

|                                            |                        |

|2-րդ դասի` միջին խոնավակլանմամբ             |                        |

|____________________________________________|________________________|

|Գիշերային`                                  |                        |

|1-ին դասի` բարձր խոնավակլանմամբ             |նկար                    |

|                                            |                        |

|1-ին դասի` միջին խոնավակլանմամբ             |                        |

|                                            |                        |

|2-րդ դասի` միջին խոնավակլանմամբ             |                        |

._____________________________________________________________________.

 

10. Մակնշվածքը պետք է լինի հստակ, պարզ և ընթեռնելի:

11. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և ներմուծվող կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների մասին սույն տեխնիկական կանոնակարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվության տրամադրումն սպառողին` հայերենով:

12. Փոխադրական տարայի մակնշվածքը պետք է պարունակի «Կեռերով չվերցնել», «Պահպանել խոնավությունից» վարվելակարգային նշանները:

 

6. ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ, ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՈՒՄԸ

 

13. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է փաթեթավորել թղթով, պոլիմերային թաղանթով կամ փաթեթավորման այլ նյութերով, որոնք կապահովեն դրանց պահպանվածությունը և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների պահպանումը` փոխադրման և պահման ընթացքում:

14. Տոգորման նյութերով մշակված կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է փաթեթավորել փոխադրման, իրացման և պահման ժամանակ գործառական հատկությունների պահպանվածությունն ապահովող հերմետիկ փաթեթվածքով:

15. Մանրէազերծված յուրաքանչյուր կանացի հիգիենիկ միջադիրի և վիրախծուծի հերմետիկ փաթեթավորման նյութերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման N 10 հավելվածով սահմանված պահանջներին:

16. Նույն խմբային փաթեթվածքում պետք է փաթեթավորել նույն անվանմամբ, չափերով, տեխնիկական և գեղազարդային նույն կառուցվածքով կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներ:

17. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքներով փաթեթվածքների փոխադրումը պետք է իրականացնել փոխադրական տարաներում փաթեթավորված` փակ տեսակի տրանսպորտային միջոցներով:

18. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքները պետք է պահել փակ, մթնոլորտային տեղումներից, խոնավությունից պաշտպանված տարածքներում և փոխադրման, իրացման ժամանակ ապահովել պաշտպանվածությունը մթնոլորտային տեղումներից և խոնավությունից:

 

7. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

19. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների խմբաքանակի կամ սերիական արտադրության համար համապատասխանությունը գնահատելու համար հայտատուն`

1) խմբաքանակի կամ սերիական արտադրության համար կիրառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման կամ հայտարարագրման ընթացակարգերը.

2) արտադրանքը մակնշում է համապատասխանության ազգային նշանով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի N 337-Ն որոշմամբ սահմանված կարգով:

20. Սերտիֆիկացում իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով արտադրանքի նմուշառումը պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ բաժնում ներառված ստանդարտներին համապատասխան:

21. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների նույնականացման գործընթացում ստուգվում են դրանց փաթեթվածքի կամ դրանց փակցված պիտակների վրա կատարված մակնշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում նշված տեղեկատվությանը:

22. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասխանությունը կատարվում է 10-րդ բաժնով նախատեսված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով:

23. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշների որոշման ժամանակ ջրային լուծամզուքը պետք է պատրաստել սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան:

24. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների անվտանգության հիգիենիկ ցուցանիշները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1009-Ն որոշման N 10 հավելվածով սահմանված պահանջներին:

25. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված սերտիֆիկացման համար նախատեսված ընթացակարգերով սերիական արտադրանքի համար համապատասխանության գնահատման նշանակված մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատը հանձնելու ժամանակ վերջինիս հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատ տալու պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության պայմանագիր:

26. Համապատասխանության հայտարարագրի կամ համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը սահմանվում է 3 տարուց ոչ ավելի:

27. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության հայտարարագրի կասեցման կամ դադարեցման պայմանները և գործընթացները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ:

 

8. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

28. Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների ցուցանիշների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

9. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համապատասխանության պետական վերահսկողությունն իրականացվում է «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

 

10. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ

 

._____________________________________________________________________.

|Ստանդարտների նշագիրը|Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող       |

|                    |ստանդարտի անվանումը                             |

|____________________|________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 52354        |Կենցաղային և  սանիտարահիգիենիկ նշանակության թղթե|

|                    |արտադրատեսակները.                               |

|                    |Ընդհանուր տեխնիկական պայմաններ                  |

|____________________|________________________________________________|

|ԳՕՍՏ Ռ 52483        |Կանացի հիգիենիկ միջադիրներ (փաթեթներ).          |

|                    |Ընդհանուր տեխնիկական պայմաններ                  |

|____________________|________________________________________________|

|ՀՍՏ 219             |Արտադրատեսակներ սանիտարահիգիենիկ նշանակման.     |

|                    |Անձնական հիգիենայի արտադրատեսակներ. Ընդհանուր   |

|                    |տեխնիկական պայմաններ:                           |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.06.2023
N 957-Ն
Որոշում