ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2023 թվականի N 844-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
i
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 5.1-ին ենթակետով`
«5.1) պաշտոնաթող վարչապետի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` համաձայն N 5.1 հավելվածի.».
2) որոշումը լրացնել նոր` N 5.1 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2023 թ. հունիսի 1
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 1-ի
N 844-Ն որոշման
«Հավելված N 5.1
ՀՀ կառավարության
2014 թվականի հուլիսի 3-ի
N 737-Ն որոշման
ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
._____________________________________________________________________.
|NN |Պաշտոնի անվանումը |Պաշտոնային |
|ը/կ| |դրույքաչափի|
| | |հաշվարկման |
| | |գործակիցը |
|___|_____________________________________________________|___________|
|1. |Գրասենյակի պատասխանատու |6.1 |
|___|_____________________________________________________|___________|
|2. |Գրասենյակի համակարգող |4.9 |
|___|_____________________________________________________|___________|
|3. |Գրասենյակի գործավար |3.3 |
._____________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 2 հունիսի 2023 թվական: