Սեղմել Esc փակելու համար:
ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2023 թվականի N 505-Ն

 

ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» N 489 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 28-ին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. ապրիլի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի ապրիլի 13-ի

N 505-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԶԵՆՔԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ

 

1. ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

 

1. Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (FOO-FO9):

2. Հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ կապված հոգեակտիվ նյութերի գործածման հետ (F10-F19):

3. Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ (F20-F29):

4. Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30-F39):

5. Նևրոտիկ, սթրեսով պայմանավորված և սոմատոֆորմ խանգարումներ (նյարդային և մարմնաձևային խանգարումներ` կապված գերհույզի հետ) (F40-F48):

6. Վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների և ֆիզիկական գործոնների հետ (F50-F59):

7. Անձի և վարքի խանգարումներ` հասուն տարիքում (F60-F69):

8. Մտավոր հետամնացություն (F70-F79):

9. Հոգեբանական զարգացման խանգարումներ (F80-F89):

10. Սովորաբար մանկական և դեռահասության տարիքում սկսվող հուզական և վարքի խանգարումներ (F90-F98):

 

2. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

 

11. Էպիլեպսիա (G40, G41):

12. Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ` խիստ արտահայտված կլինիկական խանգարումներով (G46, I60-I69):

13. Կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն (բակտերիալ, վիրուսային) և ինֆեկցիոն-ալերգիկ հիվանդությունների հետևանքներ, գլխուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարումներ` ընդհանուր ինֆեկցիաների, սուր և քրոնիկ թունավորումների ժամանակ` ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարմամբ կամ զարգացող ընթացքով` ֆունկցիաների չափավոր խանգարմամբ (G09):

14. Գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված և չափավոր խանգարմամբ (T90.0-T90.3, T90.5-T90.9, T91.3):

15. Կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատներ (Q00-Q07):

16. Կենտրոնական նյարդային համակարգի նյարդամկանային հիվանդություններ (միոպաթիա, միասթենիա, միոտոնիա)` ֆունկցիաների խիստ արտահայտված կամ արագ զարգացող ընթացքով (G70-G73):

17. Կենտրոնական նյարդային համակարգի նեյրոդեգեներատիվ, դեմիելինիզացնող, աուտոիմուն և այլ բնույթի հիվանդություններ (Հանտինգտոնի հիվանդություն, Ալցհայմերի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ, ցրված սկլերոզ, սիրինգոմիելիա և այլն) (G10-G14, G20-G26, G30-G32, G35-G37, G43.1,G43.8, G44.0, G45, G46, G91, G92, G94, G95.0):

18. Պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ, դրանց հետևանքներ, նաև պերիֆերիկ նյարդերի վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների խիստ արտահայտված կամ արագ զարգացող ընթացքով (G50-G64):

19. Քնի խանգարումներ (G47):

 

3. ԱԿԱՆՋԻ, ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

20. Վեստիբուլյար ապարատի ֆունկցիայի խանգարում` Մենյերի հիվանդության նշաններով ուղեկցվող կայուն, խիստ արտահայտված վեստիբուլյար վեգետատիվ խանգարումներով (H81):

21. Երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն (H91):

 

4. ԱՉՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

22. Ակնագնդի շարժիչ նյարդի կայուն կաթված (պարալիչ)` դիպլոպիայով (H59, H53.2):

23. Տեսողության ֆունկցիան խախտող ծիածանաթաղանթի, եղջերաթաղանթի և աչքի այլ թաղանթների բորբոքային կամ դեգեներատիվ բնույթի քրոնիկ հիվանդություններ` խիստ արտահայտված տեսողական ֆունկցիայի զարգացող իջեցմամբ կամ երկու աչքում հաճախակի սրացումներով (H10-H22):

24. Ակոմոդացիայի սպազմ կամ կաթված` կայուն (H 52.5):

25. Աֆակիա կամ արտիֆակիա` երկու աչքում (H27.0):

26. Գլաուկոմա (H50-H52):

27. Ցանցաթաղանթի շերտազատում (ցանկացած բնույթի)` երկու աչքում (H 53.0- H 53.5):

28. Տեսողական նյարդի ցանկացած էթիոլոգիայի ատրոֆիա` տեսողական ֆունկցիայի զարգացող իջեցման դեպքում (H 58.0, H 58.1, H 58.8):

29. Տեսողության սրության իջեցում` կապված բեկող միջավայրերի կամ ակնահատակի կայուն փոփոխությունների, ռեֆրակցիայի, անոմալիայի կամ այլ պատճառների (վնասվածք, օրգանական հիվանդություններ և այլն) հետ, ակնագնդի բացակայություն կամ մեկ աչքում կուրություն կամ մեկ աչքում տեսողությունը` 0.05 և ցածր, իսկ մյուս աչքում տեսողությունը` 0.3-ից ցածր (H 53-H 54, Q 11):

30. Ռեֆրակցիայի անոմալիաներ` կարճատեսություն մեկ աչքում կամ հեռատեսություն որևէ առանցքով 12.0 D-ից ավելի, մյուս աչքում` 6.0 D-ից ավելի (H52.0, H 52.1):

 

5. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

31. Մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումներն զգալի չափով սահմանափակող (L90.8, L91.0, Q82.8, R20.0, R22.2):

32. Ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ, զարգացման արատներ, վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ (M18.2, M20, M21.5, M24.5, M25.8, M43.2, M45, M50, M92.2, M95.3, Q6, E643):

33. Ձեռքի մատների կամ դաստակների դեֆորմացիաներ, վնասվածքներ (S62.7, S63.2, S64.2, S66.7, S68.4, S68.8, S69.7):

34. Վերին վերջույթի ոսկրերի, աճառների, մկանների, ջլերի ու հոդերի քրոնիկ բնածին արատներ, վնասումների հետևանքներ և քրոնիկ հիվանդություններ` ֆունկցիայի խիստ խանգարմամբ (Z89, Q65, Q66):

35. Վերին վերջույթի բացակայություն կամ անդամահատում (Q68.1, Q70.0, Q71.0, Q71.2, Q78.0, R26.1, S14.3, S42.3, S44, S44.2, S44.7, S48, S76.7):

 

6. ԽՆԴԻՐՆԵՐ` ԿԱՊՎԱԾ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՀԵՏ

 

36. Խնդիրներ` կապված նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ (Z73):

37. Այլ խնդիրներ կապված ապրելակերպի հետ` ինքնավնասումներ առաջացնող վարք (Z 72.8):

 

Պաշտոնական հրապարակման օրը` 13 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2023
N 505-Ն
Որոշում