Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 27.12.200...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 27.12.2000Թ. «ՀՀ ԴԵՂԵՐ ...

 

 

100.0168.290402

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         04           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10002076

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

22 մարտի 2002 թվականի N 168

 

i

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 27.12.2000Թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ (ՌԵԵՍՏՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 768 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշման 29-րդ և 32-րդ կետերի, հիմք ընդունելով արտադրող կազմակերպության դիմումն ու «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» ՓԲԸ-ի համապատասխան եզրակացությունը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 27.12.2000թ. «Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու մասին» N 768 հրամանով հաստատված Հոֆման-Լա Ռոշ (Շվեյցարիա) կազմակերպության արտադրության Ռոհիպնոլ 1 մգ դեղահատեր N 30 դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում (հավաստագիր թիվ 1497):

2. ՀՀ առողջապահության նախարարի 27.12.2000թ. N 768 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանից (ռեեստրից) հանել Հոֆման-Լա Ռոշ (Շվեյցարիա) կազմակերպության արտադրության Ռոհիպնոլ 1 մգ դեղահատեր N 30 դեղի գրանցումը (էջ 143):

3. ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային և տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Ա. Բիշարյանին`

ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման նպատակով:

4. ՀՀ առողջապահության նախարարության գործերի կառավարիչ Գ. Ստեփանյանին`

ապահովել սույն հրամանի հրապարակումը «Առողջապահության լրատու» շաբաթաթերթում` ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցում ստանալուց հետո:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
22.03.2002
N 168
Հրաման