Սեղմել Esc փակելու համար:
ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԶԱՆԳ ...

 

 

112.0241.210602

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «21»         06           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32202100

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

27 մայիսի 2002 թվականի N 241

 

i

ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հունվարի 15-ի «Հրագործական արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջների մասին» թիվ 41 որոշման 2 կետի համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել Հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու կանոնները:

 

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի

2002 թվականի մայիսի 27-ի

թիվ 241 հրամանով

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ

 

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն կանոնները մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. հունվարի 15-ի թիվ 41 որոշման 2-րդ կետի համաձայն և սահմանում են հրագործական արտադրատեսակները պահելու և դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու կանոնները:

1.2. Հայաստանի Հանրապետությունում հրագործական արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջները և դրանց փորձարկման մեթոդները պետք է համապատասխանեն ՀՍՏ 214 - 2001 «Արտադրատեսակներ հրագործական. Անվտանգության ընդհանուր պահանջներ» և ԳՈՍՏ Ռ 51271 - 99 «Արտադրատեսակներ հրագործական. Սերտիֆիկացման փորձարկումների մեթոդներ» ստանդարտների պահանջներին:

1.3. Հրագործական արտադրատեսակ (ՀԱԿ)` սարքվածք, որը նախատեսված է հրագործական բաղադրության այրման (պայթյունի) միջոցով պահանջվող էֆեկտ ստանալու համար:

1.4. ՀԱԿ-երը` ըստ նշանակության և օգտագործման պայմանների բաժանվում են երկու խմբի.

- բնակչությանը ազատ վաճառվող կենցաղային նշանակության ՀԱԿ-եր, որոնց հետ վարվելը չի պահանջում հատուկ գիտելիքներ ու հմտություն և ճշտությամբ կատարելով դրանց փաթեթվածքների վրայի օգտագործման կարգը, ապահովվում է մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունը,

- տեխնիկական և հատուկ նշանակության ՀԱԿ-եր, որոնց հետ վարվելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և (կամ) տեխնիկական սարքավորման որոշակի պայմանների ապահովում:

2. Հրագործական արտադրատեսակներ պահելու կանոնները

2.1. ՀԱԿ-երի պահելը պետք է բացառի դրանց կորուստը և կողմնակի անձանց հասանելիությունը, իսկ պահման պայմանները պետք է ապահովեն անվտանգությունը, պիտանիությունը և փչանալը:

2.2. ՀԱԿ-երը պահվում են միայն հատուկ պահոցներում կամ այդ նպատակի համար նախատեսված այլ շինություններում, արկղերում կամ երկաթյա պահարաններում:

2.3. ՀԱԿ-երի պահոցները պետք է մեկուսացված լինեն ծառայողական սենյակներից: Մուտքի դուռը պետք է պատրաստված լինի ոչ պակաս 45 րոպե հրակայունություն ունեցող նյութից:

2.4. ՀԱԿ-երի պահոցները պետք է կահավորվեն հեռախոսային կապով, ՆԳՆ հրշեջ պահպանության վարչության կողմից սահմանված նորմերին համապատասխան հրդեհաշիջման միջոցներով:

2.5. ՀԱԿ-երի պահման համար նախատեսված երկաթյա պահարանները և արկղերը պետք է փակվեն փականով և ունենան 3 մմ-ից. ոչ պակաս պատերի հաստություն: Պահոցներում և շինություններում գտնվող պահարանները և արկղերը տեղակայվում են այնպիսի հեռավորության վրա, որով կարող է ապահովվել դրանց դռների և կափարիչների ազատ բացվելը:

2.6. Պահոցների և շինությունների պատերը, միջնորմները, հատակը պետք է լինեն կապիտալ կառուցված, պատերի հաստությունը պետք է լինի 360մմ-ից ոչ պակաս, պատերի բետոնե բլոկները` 200մմ-ից ոչ պակաս, երկաթբետոնե ծածկերը` 180մմ-ից ոչ պակաս, երկու շերտով բետոնե բլոկները` յուրաքանչյուրը 90մմ: Նշված պահանջներին չհամապատասխանող կառույցի հատվածները պատվում են 16մմ-ից ոչ պակաս երկաթե ձողերից պատրաստված 150x150մմ-ից ոչ ավելի վանդակաշարով: Ներքին պատերը կառուցելու ժամանակ թույլատրվում է օգտագործել զուգավորված բետոնե միջնապատային սալեր, յուրաքանչյուրը 80մմ-ից ոչ պակաս հաստությամբ, նրանց միջև նշված վանդակաշար անցկացնելով: Պահոցի առաստաղը պետք է կառուցվի հեշտ վերնետվող շինանյութից:

2.7. Ինժեներական ցանցերի համար նախատեսված, ինչպես նաև օդափոխիչ հորանցքները, պատերի անցքերը, պատուհանները փակվում են 16մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթե ձողերից պատրաստված 50x50մմ չափի վանդակաշարով:

2.8. Դռների խորշերը սարքավորվում են.

ա) 3մմ ոչ պակաս հաստությամբ երկաթե դռնով, որն ուժեղացվում է պարագծով և անկյունագծով` պատերի 3մմ-ից ոչ պակաս հաստությամբ և կողերի 50մմ-ից ոչ պակաս լայնությամբ երկաթե պրոֆիլով: Մուտքի դուռը կարող է պատրաստվել նաև փայտից` դրսից և կողերից պատված 2մմ հաստությամբ երկաթե թիթեղով:

բ) 16մմ-ից ոչ պակաս հաստությամբ ձողերով և 150x150մմ-ից ոչ ավելի վանդակների չափերով պատրաստված վանդակապատ դռնով, որը նույնպես ամրացվում է պարագծով և անկյունագծով: Դռան խորշի շրջանակը պատրաստվում է պատերի 5մմ-ից ոչ պակաս հաստությամբ և կողերի 100մմ-ից ոչ պակաս լայնությամբ երկաթե պրոֆիլից: Երկաթե վանդակապատ դռան ձողերը յուրաքանչյուր հատման և պրոֆիլների հետ միացման տեղերում եռակցվում են, իսկ դռների խորշերի շրջանակները ամրացվում են պատերի մեջ 80մմ խորությամբ և ցեմենտապատվում են:

2.9. Մուտքի հիմնական և վանդակապատ դռները պետք է ունենան տարբեր գաղտնանիշով ներքին երկու փականներ, ծխնիների հուսալի կառուցվածք և ամրություն: Փականների փակող մասի լայնակի կտրվածքի մակերեսը պետք է լինի 3սմ2-ից ոչ պակաս:

Մուտքի դուռը լրացուցիչ սարքավորվում է կնքելու համար հարմարանքով, ինչպես նաև 3մմ-ից ոչ պակաս հաստությամբ երկաթե ականջիկներով` դրսից կախովի կողպեքով կամ երկրորդ ներքին փականով փակելու համար: Դռան բանալիները և կնքելու հարմարանքների մեկ խուրձը պահվում է պահոցի պատասխանատու անձի, իսկ մյուսը` կազմակերպության ղեկավարի մոտ:

2.10. Մուտքի հիմնական և վանդակապատ դռները պարագծով ու անկյունագծով ամրացվում են 5մմ-ից ոչ պակաս պատերի հաստությամբ և 100մմ-ից ոչ պակաս կողերի լայնությամբ երկաթե պրոֆիլով:

2.11. Հաշվի առնելով, որ ՀԱԿ-երի պահոցները դասվում են խիստ ռեժիմով հսկողության ենթակա օբյեկտների շարքին, անցագրային և ներօբյեկտային ռեժիմը մշակվում է պահոցը շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից և համաձայնեցվում է ՆԳՆ ՀԿԱ վարչության հետ: Օբյեկտի անցագրային ռեժիմը պետք է նախատեսի մուտքի ու ելքի, ինչպես նաև նյութական արժեքների ներկրման և հանման խիստ կարգ ու կանոն:

2.12. ՀԱԿ-երի պահոցները ցանկապատվում են «Հայլեռտեխհսկողություն» վարչության սահմանած հեռավորությամբ:

2.13. ՀԱԿ-երի պահոցների պահպանությունն իրականացվում է շուրջօրյա որպես կանոն ՆԳՆ պետական պահպանության վարչության կողմից` պայմանագրային հիմունքներով:

ՆԳՆ պետական պահպանության վարչության կողմից պահպանություն չիրականացնելու դեպքում, պահեստները պետք է կահավորվեն ՆԳՆ պետական պահպանության վարչության պահնորդաազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետերին միացված ահազանգման համակարգով կամ ինքնաահազանգման համակարգով` ձայնային և լուսային ազդանշանները մոտակա պահակակետին միացնելով կամ կառույցի արտաքին մասին ամրացնելով:

Ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգը պետք է ունենա լրացուցիչ էլեկտրասնուցման աղբյուր:

Մինչև 10 մետր երկարություն ունեցող պահոցները կարող են ունենալ մուտքի մեկ դուռ: 10 մետրից ավել երկարություն ունեցող պահոցները պետք է ունենան երկու և ավելի դռներ:

Արհեստական լուսավորությունը իրականացվում է անվտանգության նորմերի խստիվ պահպանմամբ: Անջատիչները, ապահովիչները տեղադրվում են կառույցի արտաքին մասում` փակ արկղերում: Թույլատրվում է օգտագործել լուսավորության արհեստական աղբյուրներ` պատուհանների արտաքին մասից:

Պահոցներում ՀԱԿ-երը պետք է գտնվեն լուսատուներից ոչ պակաս 0,5 մետր հեռավորության վրա:

ՀԱԿ-երի պահոցները պետք է կահավորված լինեն շանթարգելներով:

2.14. Պահոցի պատասխանատու անձը վարում է ՀԱԿ-երի մուտքի և ելքի հաշվառման մատյան, որի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և կնքված պահման պայմանների նկատմամբ վերահսկողություն իրականացնող ՆԳ մարմնի կնիքով:

2.15. ՀԱԿ-երի պահոցներում ստելաժների, սեյֆերի, երկաթյա պահարանների վրա ամրացվում են պիտակներ, որոնց վրա նշվում են պահվող նյութերի անվանումը, քանակը, պատրաստման տարեթիվը և պահման երաշխիքային ժամկետը:

2.16. ՀԱԿ-երի պահոցների շահագործման պիտանիությունը որոշվում է «Հայլեռտեխ-հսկողություն» վարչության, ՆԳՆ թույլտվության համակարգի, հրշեջ և պետական պահպանության վարչության աշխատակիցների կողմից կազմված հանձնաժողովի ուսումնասիրության ակտով:

Ակտում նշվում են պահոցի գտնվելու վայրը, տարողությունը և կառույցի համապատասխանությունը սույն կանոններով սահմանված պահանջներին:

2.17. ՀԱԿ-երի պահոցների շահագործման թույլտվությունը ՆԳՆ ՀԿԱ վարչության կողմից տրվում է իրավաբանական անձի ղեկավարի դիմումի համաձայն, որում նշվում է իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը:

Դիմումին կցվում են`

- շինությունը վարձակալելու կամ սեփականության իրավունքը հաստատող փաստաթուղթ,

- պատասխանատու անձ նշանակելու մասին իրավաբանական անձի ղեկավարի հրամանի և պատասխանատու անձի անձնագրի պատճենը,

- այն անձանց ցուցակը, ովքեր սահմանված կարգով պետք է ստանան ՀԱԿ-երի հետ առնչվելու թույլտվություն,

- ՆԳՆ պետական պահպանության վարչության հետ կնքված պայմանագրի պատճենը` օբյեկտը պահպանության հանձնելու կամ պահնորդաազդանշանային կենտրոնացված պահպանության դիտակետին միացնելու մասին,

- օբյեկտի նախագիծ սխեման,

- օբյեկտի անձնագիրը:

Հանձնաժողովի ուսումնասիրության դրական եզրակացության դեպքում ՆԳՆ ՀԿԱ վարչության կողմից տրվում է ՀԱԿ-ի պահոցի շահագործման թույլտվություն` 3 տարի գործողության ժամկետով:

ՀԱԿ-երի պահոցներում թույլատրվում է պահել հրագործական արտադրանքների այնքան քանակություն, որքան նախատեսված է ՆԳՆ ՀԿԱ վարչության կողմից տրված թույլտվության մեջ:

3. Հրագործական արտադրատեսակները զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելը

3.1. ՀԱԿ-երը պետք է օգտագործվեն միայն ուղղակի նշանակությամբ:

3.2. ՀԱԿ-երի կիրառման (շահագործման) կարգը և փաթեթվածքների մականշվածքները պետք է ձևակերպված լինեն հայերեն, կամ զուգակցվեն այլ լեզուներով` ըստ պայմանագրի:

3.3. Զանգվածային միջոցառումների ժամանակ ՀԱԿ-երի օգտագործումը, որը կարող է վտանգ սպառնալ օդային տրանսպորտին, պետք է համաձայնեցվի ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ:

3.4. Հրդեհային անվտանգության կանոնները ապահովվում են ՆԳՆ հրշեջ պահպանության վարչության սահմանած կարգով:

3.5. Զանգվածային միջոցառումների ժամանակ հնարավոր հրդեհներ, բարձր ջերմաստիճանային բոցավառումներ, պայթյուններ առաջացնող ՀԱԿ-եր օգտագործելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել մարդկանց, կենդանիների և օգտագործվող տեխնիկայի նկատմամբ դրանց վտանգավորության աստիճանը, որոշել անվտանգության գոտիները, նախատեսել հրդեհաշիջման միջոցները, էլեկտրապայթեցման ցանցի և ղեկավարման վահանակի պաշտպանությունը, բուժ. օգնության ապահովումը:

ՀԱԿ-երի օգտագործումը պետք է բացառի շրջակա միջավայրի աղտոտումը:

3.6. Զանգվածային միջոցառումների ժամանակ ՀԱԿ-եր օգտագործող անձը պետք է կրի ականջակալներ` պայթյունի ժամանակ առաջացած բարձր հաճախականության ձայնային ալիքներից լսողական օրգանները պաշտպանելու նպատակով:

3.7. Պայթյունային էֆեկտներ ստեղծելու համար պետք է օգտագործվեն այնպիսի ՀԱԿ-եր, որոնց պայթյունի դեպքում բացառվում է բեկորների առաջացում, որոնք կարող են վնասել շրջապատում գտնվող մարդկանց, անասուններին, տեխնիկան:

3.8. Հրագործական թնդանոթներից կրակելու դեպքում անվտանգ հեռավորությունը կազմում է 20 մետր:

3.9. Հրթիռներից կրակելու ուղղությունը պետք է ընտրել այնպես, որպեսզի չայրված աստղիկները գետնին ընկնելու դեպքում բացառվի հրդեհի բռնկումը:

3.10. Ծխային ՀԱԿ-եր օգտագործելու դեպքում պետք է խուսափել մարդկանց մարմնի անպաշտպան մասերի վրա դրա բաղադրամասերի ընկնելուց:

3.11. Դյուրավառ նյութերը պետք է գտնվեն վառվող ծխային ՀԱԿ-երից առնվազն 3-5 մետր հեռավորության վրա:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
27.05.2002
N 241
Հրաման