Սեղմել Esc փակելու համար:
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ Ֆ ...

 

 

110.0182.240602

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»         06           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32202101

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 հունիսի 2002 թվականի N 182-Մ

 

i

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. նոյեմբերի 17-ի N 1121 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգին» համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրերի նախագծերի ներկայացման կարգ»-ը:

2. Նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչությանը (պետ` Ա. Թռչունյան)` սույն կարգը եռօրյա ժամկետում գրանցման ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ պրն. Ա. Ավետիսյանին:

 

«Հաստատում եմ»

Հայաստանի Հանրապետության

կրթության և գիտության

նախարար Լ. Մկրտչյան

2002 թվականի հունիսի 14-ի

թիվ 182-Մ հրամանով

 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 4-րդ կետի «զ» և 5-րդ կետի «ժ» ենթակետերին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. նոյեմբերի 17-ի N 1121 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգին» համապատասխան սույնով սահմանվում է հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման, գիտական կադրերի պատրաստման ծրագրերի նախագծերի (այսուհետև` ծրագրերի նախագծեր) ներկայացման կարգը:

2. Ծրագրերի նախագծերը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` նախարարություն) հրավերով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններն ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետև` պատասխանատու մարմիններ) նախարարություն են ներկայացնում համապատասխան ծրագրերի նախագծերն իրենց նախահաշիվներով:

 

ՀԻՄՆԱՐԱՐ ԵՎ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԻՐԱՌԱԿԱՆ

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

3. Հիմնարար հետազոտությունների ծրագրերի նախագծերն ընդունվում են միայն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (այսուհետև` ՀՀ ԳԱԱ) դրական կարծիքի հիման վրա:

4. ՀՀ ԳԱԱ-ն, ստանալով ծրագրերի նախագծերը, 7-օրյա ժամկետում քննարկում և տալիս է իր կարծիքը համապատասխան պետական կառավարման մարմնին:

5. Հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի նախագծերը պետք է պարունակեն տեղեկություններ.

ա) առաջարկվող ծրագրերի արդիականության,

բ) նպատակների և խնդիրների,

գ) կատարման ժամկետների և ծավալների,

դ) ակնկալվող արդյունքների,

ե) ավարտական ձևերի (հաշվետվություն, արտոնագրեր, ներդրման հաշվետվություն) վերաբերյալ, և ունենան կից նախահաշիվներ:

6. Նախարարությունը հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի նախագծերը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում համակարգում է դրանք և տրամադրում համապատասխան մասնագիտական փորձագիտական խորհուրդներին, որոնք գործում են համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 20.11.01թ. N 522-Մ հրամանով հաստատված «Մասնագիտական փորձագիտական խորհուրդների ձևավորման կարգի»:

7. Մասնագիտական փորձագիտական խորհուրդները, համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 24.12.01թ. N 562 -Մ հրամանով հաստատված աշխատակարգի, 10-օրյա ժամկետում իրականացնում են նախագծերի փորձաքննությունը:

8. Դրական եզրակացություն ստացած նախագծերը նախարարության կողմից 5-օրյա ժամկետում սահմանված կարգով ամփոփվում են և ներկայացվում համապատասխան պատասխանատու մարմիններին:

9. Պատասխանատու մարմիններն 5-օրյա ժամկետում կարող են նախարարություն ներկայացնել իրենց նկատառումները ֆինանսավորման չերաշխավորված ծրագրերի նախագծերի վերաբերյալ: Նախարարությունը 3-օրյա ժամկետում համակարգում է դրանք և ներկայացնում համապատասխան մասնագիտական փորձագիտական խորհրդին, որը 3-օրյա ժամկետում տալիս է իր վերջնական եզրակացությունը:

 

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

10. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագրերի նախագծերը քննարկելու նպատակով նախարարությունը ստեղծում է հանձնաժողով, որի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (նախագահ), նախարարի տեղակալը, ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտն ու համապատասխան նախարարների տեղակալները, նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետը (քարտուղար):

11. Ստանալով ծրագրերի նախագծերը նախարարությունը 3-օրյա ժամկետում համակարգում է դրանք և ներկայացնում հանձնաժողովին:

12. Հանձնաժողովը 5-օրյա ժամկետում որոշում է կայացնում ծրագրերի նախագծերը ֆինանսավորման ներկայացնելու վերաբերյալ:

 

ԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

i

13. Գիտական կադրերի պատրաստման ծրագրերի նախագծերը մշակվում են պատասխանատու մարմինների կողմից, ներկայացվում են նախարարություն և իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հուլիսի 20-ի N 662 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգ»-ին համապատասխան:

 

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

14. Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների ցանկը կազմվում է նախարարության կողմից` ՀՀ ԳԱԱ-ի հետ համատեղ:

15. Ծրագրերի նախագծերը ստանալուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում համակարգում է դրանք և ներկայացնում ՀՀ ԳԱԱ կարծիք ստանալու համար: ՀՀ ԳԱԱ-ի կողմից կարծիքները տրամադրվում են 5-օրյա ժամկետում:

16. Կարծիքներ ստացած նախագծերը 3-օրյա ժամկետում քննարկվում են նախարարությունում և ամփոփվում ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների ցանկի ձևով:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
14.06.2002
N 182-Մ
Հրաման