124.0298.180117
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 01 2017 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
30 դեկտեմբերի 2016 թվականի թիվ 298-Ն
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը, 75-րդ և 96-րդ հոդվածները`
Հրամայում եմ`
1. Հաստատել ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված ձևով ավելացված արժեքի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ ներկայացվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեի
նախագահի
2016 թվականի դեկտեմբերի 30-ի
N 298-Ն հրամանի
Ձև
._____________________________________________________________________.
|ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ |1. Փաստաթղթի հերթական համարը |
|ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ |__________________________________ |
|ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ |(լրացվում է հարկային մարմնի կողմից)|
|_________________________________|___________________________________|
|2. Հարկ վճարողի հաշվառման համարը |3. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը |
|_________________________________|___________________________________|
| | | | | | | | | | | | | | | | | | |
|_________________________________|___________________________________|
|4. Հարկ վճարողը | |
|_________________________________|___________________________________|
|5. Հարկ վճարողի գտնվելու վայրը | |
|(բնակության վայրը) | |
|_________________________________|___________________________________|
|6. Հաշվետու ժամանակաշրջանը |Տարի | | | | | |Ամիս| |
._____________________________________________________________________.
(դրամ)
._____________________________________________________________________.
| ԲԱԺԻՆ 1. ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ |
|_____________________________________________________________________|
|ԱԱՀ-ի կրեդիտ |[Ա]. |[Բ]. |
| |Հարկման բազա|ԱԱՀ կրեդիտ|
|_____________________________________________|____________|__________|
|7. ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների| | |
|_____________________________________________|____________|__________|
|8. Ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների | X | X |
|_____________________________________________|____________|__________|
|1) նվազեցում | | |
|_____________________________________________|____________|__________|
|2) ավելացում | | |
|_____________________________________________|____________|__________|
|9. ԱԱՀ-ի 16.67% հաշվարկային դրույքաչափով | | |
|հաշվարկվող | | |
|_____________________________________________|____________|__________|
|10. ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն | X | |
|_____________________________________________|____________|__________|
|11. Մատակարարի անունից դուրս գրված ճշգրտող | | |
|հարկային հաշիվներով գործարքների | X | X |
|_____________________________________________|____________|__________|
|1) նվազեցում | X | |
|_____________________________________________|____________|__________|
|2) ավելացում | X | |
|_____________________________________________|____________|__________|
|12. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող | | |
|գործարքների, այդ թվում` X | | |
|_____________________________________________|____________|__________|
|1) Հարկային օրենսգրքի հոդված|2) մաս |3) կետ | X | X |
|____________________________|_______|________|____________|__________|
| | | | | X |
|____________________________|_______|________|____________|__________|
| | | | | X |
|_____________________________________________|____________|__________|
|13. ԱԱՀ-ից ազատված գործարքների, այդ թվում` | | X |
|_____________________________________________|____________|__________|
|1) Հարկային օրենսգրքի հոդված|2) մաս |3) կետ | X | X |
|____________________________|_______|________|____________|__________|
| | | | | X |
|____________________________|_______|________|____________|__________|
| | | | | X |
|_____________________________________________|____________|__________|
|14. (14-րդ կետն ուժը կորցրել է 27.08.2019 թիվ 556-Ն հրաման) |
|_____________________________________________|____________|__________|
| | | X |
|_____________________________________________|____________|__________|
| | | X |
|_____________________________________________|____________|__________|
|15. Հաշվարկված ԱԱՀ-ի հարկային |[Ա]. |[Բ]. |
|պարտավորությունների (ԱԱՀ-ի կրեդիտի) ճշգրտում |Ավելացում |Պակասեցում|
| |____________|__________|
| | | |
|_____________________________________________|____________|__________|
|16. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ |[Ա]. |[Բ]. |
|[Ա]=([7.Ա]-[8.1Ա]+[8.2Ա]+([9.Ա]-[9.Բ])+ |Հարկման բազա|ԱԱՀ կրեդիտ|
|[12.Ա]+[13.Ա]+[14.Ա] |____________|__________|
|[Բ]=([7.Բ]-[8.1Բ]+[8.2Բ]+[9.Բ]+[10.Բ]- | | |
|[11.1Բ]+[11.2Բ]+[15.Ա]-[15.Բ] | | |
|_____________________________________________|____________|__________|
|ԱԱՀ-ի դեբետ |[Ա]. |[Բ]. |
| |Արժեք |ԱԱՀ դեբետ |
|_____________________________________________|____________|__________|
|17. ՀՀ տարածք ներմուծված ապրանքների | | |
|_____________________________________________|____________|__________|
|18. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և | | |
|ծառայությունների | | |
|_____________________________________________|____________|__________|
|19. Ձեռքբերումներին վերաբերող ճշգրտող | X | X |
|հարկային հաշիվներով գործարքների | | |
|_____________________________________________|____________|__________|
|1) նվազեցում | | |
|_____________________________________________|____________|__________|
|2) ավելացում | | |
|_____________________________________________|____________|__________|
|20. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի |[Ա]. |[Բ]. |
|գումարի ճշգրտման ընդհանուր գումարը, այդ |Ավելացում |Պակասեցում|
|թվում` ըստ ճշգրտման հիմքերի. |____________|__________|
| | | |
|_____________________________________________|____________|__________|
|1) Հարկային օրենսգրքի հոդված|2) մաս |3) կետ | X | X |
|____________________________|_______|________|____________|__________|
| | | | | |
|____________________________|_______|________|____________|__________|
| | | | | |
|_____________________________________________|____________|__________|
|21. Ընդամենը ԱԱՀ-ի դեբետ ([17.Բ]+[18.Բ]- |[Ա]. |[Բ]. |
|[19.1Բ]+[19.2Բ]+[20.Ա]-[20.Բ]) |դրական |բացասական |
|Եթե գործողության արդյունքը` |____________|__________|
|- հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում | | |
| լրացվում է «0» | | |
|- դրական է` լրացվում է [Ա] վանդակը, | | |
|- բացասական է` լրացվում է [Բ] վանդակը | | |
|_____________________________________________|____________|__________|
|22. Ներմուծված այն ապրանքների, որոնց մասով |[Ա]. |[Բ]. |
|հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն |Հարկման բազա|Հաշվարկված|
|առաջանում է պետական բյուջե վճարման ենթակա | |ԱԱՀ գումար|
|ԱԱՀ-ի գումար |____________|__________|
| | | |
|_____________________________________________|____________|__________|
|23. Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված |[Ա]. |[Բ]. |
|ԱԱՀ |Պետական |Պետական |
|- եթե լրացված է [21.Ա] վանդակը` ապա |բյուջե |բյուջեից |
| ([16.Բ] - [21.Ա]), |վճարման |փոխհատուց-|
|- եթե լրացված է [21.Բ] վանդակը` ապա |ենթակա |ման ենթակա|
| ([16. Բ] + [21.Բ]): |ԱԱՀ-ի գումար|ԱԱՀ-ի |
|Եթե նշված գործողության արդյունքը դրական է` | |գումար |
|լրացվում է [Ա] վանդակը, եթե բացասական` |____________|__________|
|լրացվում է [Բ] վանդակը, եթե հավասար է 0-ի` | | |
|[Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»: | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| ԲԱԺԻՆ 2. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿ |
|_____________________________________________________________________|
|24. Հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկի հարկման բազան և |
|հաշվարկված ակցիզային հարկի գումարը |
|_____________________________________________________________________|
|Ծածկա-|Ակցիզային|Հարկման|Օտարված |Սպիրտայ- |սյու- |Ակցիզա-|Ակցիզա- |
|գիրը |հարկով |բազայի |ապրանք- |նության |նական |յին |յին |
|ըստ |հարկման |միավորը|ների |աստիճանը,|ուժը |հարկի |հարկի |
|ԱՏԳ ԱԱ|ենթակա | |քանակը |% |կորցրել|դրույ- |գումարը, |
| |ապրանքի | |(ծավալը)| |է |քաչափը |դրամ |
| |անվանումը| | | | | | |
|______|_________|_______|________|_________|_______|_______|_________|
|[24.1]|[24.2] |[24.3] |[24.4] |[24.5] |[24.6] |[24.7] |[24.8] |
|_____________________________________________________________________|
|Ընդամենը |
|_____________________________________________________________________|
|25. Ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման |
|ենթակա ապրանքների ակցիզային հարկի հարկման բազան և ակցիզային հարկի |
|գումարը (նվազեցում) |
|_____________________________________________________________________|
|Ծածկա-|Ակցիզային|Հարկման|Օտարված |Սպիրտայ- |սյու- |Ակցիզա-|Ակցիզա- |
|գիրը |հարկով |բազայի |ապրանք- |նության |նական |յին |յին |
|ըստ |հարկման |միավորը|ների |աստիճանը,|ուժը |հարկի |հարկի |
|ԱՏԳ ԱԱ|ենթակա | |քանակը |% |կորցրել|դրույ- |գումարը, |
| |ապրանքի | |(ծավալը)| |է |քաչափը |դրամ |
| |անվանումը| | | | | | |
|______|_________|_______|________|_________|_______|_______|_________|
|[25.1]|[25.2] |[25.3] |[25.4] |[25.5] |[25.6] |[25.7] |[25.8] |
|_____________________________________________________________________|
|Ընդամենը |
|_____________________________________________________________________|
|26. Ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման |
|ենթակա ապրանքների ակցիզային հարկի հարկման բազան և ակցիզային հարկի |
|գումարը (ավելացում) |
|_____________________________________________________________________|
|Ծածկա-|Ակցիզային|Հարկման|Օտարված |Սպիրտայ- |սյու- |Ակցիզա-|Ակցիզա- |
|գիրը |հարկով |բազայի |ապրանք- |նության |նակն |յին |յին |
|ըստ |հարկման |միավորը|ների |աստիճանը,|ուժը |հարկի |հարկի |
|ԱՏԳ ԱԱ|ենթակա | |քանակը |% |կորցրել|դրույ- |գումարը, |
| |ապրանքի | |(ծավալը)| |է |քաչափը |դրամ |
| |անվանումը| | | | | | |
|______|_________|_______|________|_________|_______|_______|_________|
|[26.1]|[26.2] |[26.3] |[26.4] |[26.5] |[26.6] |[26.7] |[26.8] |
|______|_________|_______|________|_________|_______|_______|_________|
| | | | | | | | |

|___________________________________________________________|_________|
|Ընդամենը | |
|_____________________________________________________________________|
| դրամ|
|_____________________________________________________________________|
|27. Հաշվարկված ակցիզային հարկի գումար (ակցիզային հարկի | |
|կրեդիտ) | |
|___________________________________________________________|_________|
|28. Ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների մասով ակցիզային| |
|հարկի գումար | |
|___________________________________________________________|_________|
|1) նվազեցում | |
|___________________________________________________________|_________|
|2) ավելացում | |
|___________________________________________________________|_________|
|29. Ակցիզային հարկից ազատված գործարքների հարկման բազան, այդ թվում` |
|_____________________________________________________________________|
|Հարկային օրենսգրքի |Ծածկագիրն |Ակցիզային|Հարկման|Մատակա- |Սպիրտայ- |
|հոդված |ըստ ԱՏԳ ԱԱ|հարկով |բազայի |րարված |նության |
|____________________| |հարկման |միավորը|ապրանք- |աստիճանը, |
|հոդված|մաս |կետ | |ենթակա | |ների | % |
| | | | |ապրանքի | |քանակը | |
| | | | |անվանումը| |(ծավալը)| |
|______|______|______|__________|_________|_______|________|__________|
|[29.1]|[29.2]|[29.3]|[29.4] |[29.5] |[29.6] |[29.7] |[29.8] |
|______|______|______|__________|_________|_______|________|__________|
|______|______|______|__________|_________|_______|________|__________|
|___________________________________________________________|_________|
|30. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված հումքի մասով| |
|հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումար | |
|___________________________________________________________|_________|
|31. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված հումքի | |
|մասով հարկային հաշիվներում առանձնացված ակցիզային հարկի | |
|գումար | |
|___________________________________________________________|_________|
|32. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային |[Ա]. |[Բ]. |
|հարկի ճշգրտման ընդհանուր գումար, այդ թվում` ըստ |Ավելացում|Պակասե |
|ճշգրտման հիմքերի | |ցում |
| |_________|_________|
| | | |
|_________________________________________________|_________|_________|
|1) Հարկային օրենսգրքի 2) մաս 3) կետ 4) ենթակետ | X | X |
| հոդված | | |
|_________________________________________________|_________|_________|
| | | |
|_________________________________________________|_________|_________|
| | | |
|_________________________________________________|_________|_________|
|33. Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային |Ա. |Բ. |
|հարկի դեբետ |դրական |բացասական|
|([30] + [31] + [32.Ա] - [32.Բ]) |_________|_________|
|Եթե գործողության արդյունքը` | | |
|- հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում | | |
| լրացվում է «0», | | |
|- դրական է` լրացվում է [Ա] վանդակը, | | |
|- բացասական է` լրացվում է [Բ] վանդակը | | |
|_________________________________________________|_________|_________|
|34. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով |Ա. |Բ. |
|- եթե լրացված է [33.Ա] վանդակը, ապա` |Պետական |Պետական |
| ([27]-[28.1]+[28.2]-[33.Ա]), |բյուջե |բյուջեից |
|- եթե լրացված է [33.Բ] վանդակը, ապա` |վճարման |փոխհա- |
| ([27]-[28.1]+[28.2]+[33.Բ]): |ենթակա |տուցման |
|Եթե գործողության արդյունքը դրական է` լրացվում է |ակցիզային|ենթակա |
|«Ա» վանդակը, եթե բացասական է` լրացվում է «Բ» |հարկի |ակցիզային|
|վանդակը, եթե հավասար է 0-ի` «Ա» և «Բ» |գումարը |հարկի |
|վանդակներում լրացնել «0»: | |գումարը |
| |_________|_________|
| | | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
| 35. Գործունեության տեսակը (կոդ) |Տեսա-|
|_______________________________________________________________|կարար|
|բաժին | հատված | խումբ | դաս | ենթադաս|կշիռը|
| | | | | |(%) |
|__________|______________|_____________|___________|___________|_____|
|__________|______________|_____________|___________|___________|_____|
._____________________________________________________________________.
(35-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար/ հրաման)
Պաշտոնատար անձ _______________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը
(ձևը փոփ. 27.08.2019 թիվ 556-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար/, 30.01.2023 թիվ 76-Ն հրամաններ)
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ
I. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ձևը (այսուհետ` միասնական հաշվարկ) ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` Հարկային օրենսգիրք) 75-րդ և 96-րդ հոդվածներին համապատասխան:
2. Միասնական հաշվարկի բաժին 2-ը (ակցիզային հարկ) լրացվում է միայն ակցիզային հարկ վճարողների կողմից` միայն Հարկային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով սահմանված հարկման օբյեկտ համարվող գործարքների մասով: Մնացած բոլոր դեպքերում հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող միասնական հաշվարկի բաժին 2-ը չի լրացվում:
3. Միասնական հաշվարկի ճշտումները կատարվում են Հարկային օրենսգրքի 54-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում, այն բոլոր դեպքերում, երբ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված միասնական հաշվարկով լրացված է բաժին 1-ը (ԱԱՀ) և բաժին 2-ը (ակցիզային հարկ), հետագայում միասնական հաշվարկը ճշտելիս պարտադիր լրացման ենթակա են միասնական հաշվարկի և բաժին 1-ը, և բաժին 2-ը: Նշված դեպքում ճշտված միասնական հաշվարկ ներկայացվելու և միայն բաժին 1-ը կամ միայն բաժին 2-ը լրացվելու դեպքում Միասնական հաշվարկի չլրացված մասում արժեքային մեծությունները համարվում են զրոյական ցուցանիշներով ներկայացված:
4. Միասնական հաշվարկում արժեքային մեծությունները լրացվում են դրամներով` առանց լումաների: Միասնական հաշվարկի վանդակներում արժեքային մեծության բացակայության դեպքում հաշվարկի այդ վանդակները ընդունվում են «0» (զրո):
5. Միասնական հաշվարկի 1-ին կետը լրացվում է հարկային մարմնի կողմից:
6. Միասնական հաշվարկի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
7. Միասնական հաշվարկի 3-րդ կետում լրացվում է ավելացված արժեքի հարկ (այսուհետ` ԱԱՀ) վճարողի հաշվառման համարը:
8. Միասնական հաշվարկի 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը, նոտար կամ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի անունը, ազգանունը: Հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն միասնական հաշվարկ ներկայացվելու դեպքում միասնական հաշվարկի 4-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության լրիվ անվանումը:
(8-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն, 30.01.2023 թիվ 76-Ն հրամաններ)
9. Միասնական հաշվարկի 5-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը` Հարկային օրենսգրքի 23-րդ հոդվածին համապատասխան, իսկ ֆիզիկական անձի դեպքում բնակության վայրը` Հարկային օրենսգրքի 26-րդ հոդվածին համապատասխան:
10. Միասնական հաշվարկի 6-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է միասնական հաշվարկը:
II. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԲԱԺԻՆ 1-Ի (ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ) ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
11. Միասնական հաշվարկի 7-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազան` առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում` այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում, միասնական հաշվարկի 7-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` վերադարձի հարկային հաշիվներում) արտացոլված ԱԱՀ-ով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը, ինչպես նաև անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների մասով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում, նույն գործարքի վերաբերյալ հարկային հաշվի հետ միաժամանակ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տրամադրվելու դեպքում գործարքի հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը լրացվում են համապատասխանաբար միասնական հաշվարկի 7-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում:
(11-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն, 27.08.2019 թիվ 556-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների
համար/ հրամաններ)
12. Միասնական հաշվարկի 8-րդ կետում Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված դեպքերում` դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում մատակարարի անունից (56-րդ հոդվածի 7-րդ մաս) դուրսգրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան և հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Միասնական հաշվարկի 8-րդ կետի`
1) 1-ին ենթակետի [Ա] վանդակում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում մատակարարի անունից (56-րդ հոդվածի 7-րդ մաս) դուրսգրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան` առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում` այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը,
2) 2-րդ ենթակետի [Ա] վանդակում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում` դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով (բացառությամբ` Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում մատակարարի անունից (56-րդ հոդվածի 7-րդ մաս) դուրսգրված հարկային հաշիվներով) գործարքների հարկման բազան` առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում` այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
13. Միասնական հաշվարկի 9-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման ընդհանուր գումարը (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ 9-րդ կետի [Բ] վանդակում` ԱԱՀ-ի գումարը, որը որոշվում է ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման գումարի նկատմամբ կիրառելով 16.67% հաշվարկային դրույքաչափ:
14. Միասնական հաշվարկի 10-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորության ընդհանուր գումարը, այդ թվում`
1) միասնական հաշվարկի 7-րդ և 9-րդ կետերում նշված գործարքների հետ չկապված պարտավորությունների գումարները (մասնավորապես` Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում առաջացած պարտավորության գումարը),
2) Հարկային օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների խախտմամբ դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
(14-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն հրաման)
15. Միասնական հաշվարկի 11-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան մատակարարի անունից դուրս գրված ճշգրտվող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ԱԱՀ-ի նվազեցում), իսկ 11-րդ կետի 2-րդ ենթակետում` Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում Հարկային օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան մատակարարի անունից դուրս գրված ճշգրտվող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ԱԱՀ-ի ավելացում):
16. Միասնական հաշվարկի 12-րդ կետում լրացվում է Օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով գործարքների հարկման բազան: Ընդ որում, միասնական հաշվարկի 12-րդ կետի 1-3 ենթակետերով նախատեսված սյունակներում` ըստ առանձին տողերի լրացվում են Հարկային օրենսգրքի այն հոդվածի, մասի և կետի համարները, որի համաձայն այդ գործարքները համարվում են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ, իսկ համապատասխան տողի «Ա» վանդակում լրացվում է այդ գործարքների հարկման բազան: ԵՏՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկման բազան արտացոլվում է այդ ապրանքների մատակարարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի միասնական հաշվարկում, անկախ արտահանման հարկային հայտարարագրի ներկայացման օրվանից:
(16-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն հրաման)
17. Միասնական հաշվարկի 13-րդ կետի «Ա» վանդակում լրացվում է Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ից ազատված գործարքների ու գործառնությունների, ինչպես նաև միջազգային համաձայնագրերով կամ այլ օրենքներով ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ից ազատման արտոնություն սահմանված լինելու այդ գործարքների ու գործառնությունների հարկման բազան: Միասնական հաշվարկի 13-րդ կետի 1-3 ենթակետերով նախատեսված սյունակներում` ըստ առանձին տողերի լրացվում են Հարկային օրենսգրքի այն հոդվածի, մասի և կետի համարները, որի համաձայն այդ գործարքները (գործառնությունները) համարվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներ կամ գործառնություններ, իսկ համապատասխան տողի «Ա» վանդակում լրացվում է այդ գործարքների (գործառնությունների) հարկման բազան: Օրինակ, հանրակրթական հիմնական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասով տվյալները միասնական հաշվարկում արտացոլվում են առանձին տողով` այդ տողի 13-րդ կետի 1-ին սյունակում լրացնելով «64» թիվը, 2-րդ սյունակում` «2» թիվը, 3-րդ սյունակում` «4» թիվը, իսկ [8.Ա] սյունակում` այդ գործարքի հարկման բազան:
18. (18-րդ կետն ուժը կորցրել է 27.08.2019 թիվ 556-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար/ հրաման)
19. Միասնական հաշվարկի 15-րդ կետում լրացվում է Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում հաշվարկված ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության (ԱԱՀ-ի կրեդիտի) ավելացման կամ պակասեցման ենթակա գումարները:
20. Միասնական հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է [7.Ա], [8.2Ա], [9.Ա], [12.Ա], [13.Ա], [14.Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [8.1Ա], [9.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը, իսկ [Բ] վանդակում լրացվում է [7.Բ], [8.2Բ], [9.Բ], [10.Բ], [11.2Բ], [15.Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [8.1Բ], [11.1Բ], [15.Բ] վանդակներում նշված թվերի տարբերությունը:
21. Միասնական հաշվարկի 17-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մաքսային արժեքների և(կամ) ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող` Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների հարկման բազաների հանրագումարը, այդ թվում` ներմուծված այն ապրանքների մասով, որոնց ներմուծման համար մաքսային մարմինների կողմից ԱԱՀ չի գանձվում կամ հարկային մարմիններին ԱԱՀ չի հաշվարկվում ու չի վճարվում: Միասնական հաշվարկի 17-րդ կետի [Բ] վանդակում լրացվում է ապրանքների ներմուծման համար մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) և (կամ) հարկային մարմիններին վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի ընդհանուր գումարը: Ընդ որում, Միասնական հաշվարկի 17-րդ կետում`
1) լրացվում են «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված այն ապրանքների, բացառությամբ` Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերի, մաքսային արժեքն ու ԱԱՀ-ի գումարը, որոնց ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկված է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,
2) լրացվում են ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով ներմուծված այն ապրանքների, բացառությամբ` Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերի, հարկման բազան և ԱԱՀ-ի գումարը, որոնց Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում,
3) Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով սահմանված դեպքերում, երբ կիրառվում է ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգում, լրացվում է միայն միասնական հաշվարկի 17-րդ կետի [Ա] վանդակը ([Բ] վանդակում հարկի գումար չի լրացվում),
4) լրացվում են «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների համար ճշտված մաքսային հայտարարագրում արտացոլված մաքսային արժեքը և դրան համապատասխան հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (անկախ ներմուծման ճշտված մաքսային հայտարարագրի գրանցման օրվանից), եթե ճշտված մաքսային հայտարարագրի ներկայացման արդյունքում առաջանում է լրացուցիչ վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար (տվյալ ներմուծումները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացված միասնական հաշվարկը ենթակա է ճշտման),
5) լրացվում են ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված ներմուծման ճշտված հարկային հայտարարագրում արտացոլված հարկման բազան և դրան համապատասխան հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, եթե ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման արդյունքում առաջանում է լրացուցիչ վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար, անկախ ներմուծման ճշտված հարկային հայտարարագրի ներկայացման ամսաթվից (ներմուծումները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար նախկինում ներկայացված միասնական հաշվարկը ենթակա է ճշտման),
6) այն բոլոր դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով ներկայացվող` ապրանքների ներմուծման (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) ճշտված մաքսային (ճշտված հարկային) հայտարարագրով նախկինում ներկայացված` ներմուծման մաքսային (հարկային) հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները նվազում են, ապա այդ ճշտումների վերաբերյալ տեղեկատվությունը չի ներառվում ապրանքների ներմուծման մասով նախկինում ներկայացված միասնական հաշվարկում (ներմուծումները ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված միասնական հաշվարկը չի ճշգրտվում):
(21-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն հրաման)
22. Միասնական հաշվարկի 18-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների ընդհանուր հարկման բազան (այդ թվում` Հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերում նշված)` անկախ ձեռքբերումների մասով հաշվարկային փաստաթուղթ ստացած լինելու հանգամանքից, իսկ [Բ] վանդակում` մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված միայն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:
(22-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն հրաման)
23. Միասնական հաշվարկի 19-րդ կետի 1-ին ենթակետի «Ա» վանդակում լրացվում է ձեռքբերումներին վերաբերվող Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում` դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազան` առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում` այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը: Միասնական հաշվարկի 19-րդ կետի 2-րդ ենթակետի «Ա» վանդակում լրացվում է ձեռքբերումներին վերաբերվող Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում` դուրս գրված ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների հարկման բազան` առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում` այդ հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը:
24. Միասնական հաշվարկի 20-րդ կետում լրացվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում Հարկային օրենսգրքի համաձայն հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը, այդ թվում` կատարվող վերաձևակերպումների արդյունքում, ըստ Հարկային օրենսգրքով սահմանված հիմքերի` լրացնելով հոդվածի, մասի և կետի համարները: Մասնավորապես`
1) տվյալ հաշվետու ժամանակաշրջաններում կատարված ձեռքբերումներին վերաբերող հարկային հաշիվներում և (կամ) հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը Հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում հետաձգվում է և ենթակա է հաշվանցման հետագա հաշվետու ժամանակաշրջանում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցում),
2) ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող, ԱԱՀ-ից ազատված և Հարկային օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հատուկ հարկային համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին, որոնց մասով Հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարվում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների պակասեցում),
3) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը հետաձգվել է և Հարկային օրենսգրքի 71-րդ հոդվածի համաձայն ենթակա է հաշվանցման տվյալ հաշվետու ժամանակաշրջանում (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում),
4) ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով Հարկային օրենսգրքի 15-րդ և 73-րդ հոդվածներով սահմանված դեպքերում պետք է կատարվեն վերաձևակերպումներ (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում կամ պակասեցում),
5) ԱԱՀ-ի այն գումարները, որոնք օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարողների կողմից ենթակա են հաշվանցման (հաշվարկված պարտավորություններից պակասեցման)` դրանց վճարման (այդ թվում` մասնակի վճարման) օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող միասնական հաշվարկով (հաշվանցվող (պակասեցվող) գումարների ավելացում):
(24-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն հրաման)
25. Միասնական հաշվարկի 21-րդ կետում լրացվում է դեբետագրման արդյունքը, ընդ որում, եթե`
1) ([17.Բ]+[18.Բ]-[19.1Բ]+[19.2Բ]+[20.Ա]-[20.Բ]) հավասար է 0-ի, ապա հաշվարկի 21-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»,
2) ([17.Բ]+[18.Բ]-[19.1Բ]+[19.2Բ]+[20.Ա]-[20.Բ]) մեծ է 0-ից (դրական է), ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 21-րդ կետի [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0»,
3) ([17.Բ]+[18.Բ]-[19.1Բ]+[19.2Բ]+[20.Ա]-[20.Բ]) փոքր է 0-ից (բացասական է), ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 21-րդ կետի [Բ] վանդակում, իսկ [Ա] վանդակում լրացվում է «0»:
26. Միասնական հաշվարկի 22-րդ կետում` [Ա] վանդակում լրացվում է ներմուծված այն ապրանքների մաքսային արժեքը կամ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով հարկման բազան և ԱԱՀ-ի գումարները, որոնք Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն պետք է արտացոլվեն պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող միասնական հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով պետական բյուջեի նկատմամբ պարտավորության գումարներ: Միասնական հաշվարկի 22-րդ կետում արտացոլված գումարները հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված` ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում:
27. Հաշվարկի 23-րդ կետում լրացվում է տվյալ ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա կամ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարները: Ընդ որում,
1) եթե լրացված է միասնական հաշվարկի 21-րդ կետի [Ա] վանդակը` ապա ([16.Բ]-[21.Ա]) հաշվարկի 0-ից տարբերվող արդյունքը լրացվում է`
ա. [Ա] վանդակում, եթե այդ արդյունքը դրական թիվ է և [Բ] վանդակում լրացվում է «0».
բ. [Բ] վանդակում` բացարձակ արժեքով, եթե այդ արդյունքը բացասական թիվ է և [Ա] վանդակում լրացվում է «0».
2) եթե լրացված է միասնական հաշվարկի 21-րդ կետի [Բ] վանդակը` ապա ([16.Բ]+[21.Բ]) արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0».
3) եթե լրացված է միասնական հաշվարկի 21-րդ կետի [Ա] վանդակը և ([16.Բ]-[21.Ա]) հաշվարկի արդյունքը հավասար է 0-ի` միասնական հաշվարկի 23-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»:
III. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԲԱԺԻՆ 2-Ի (ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿ) ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
28. Միասնական հաշվարկի 24-րդ կետի`
1) [24.1] և [24.2] սյունակներում լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա` հաշվետու ժամանակաշրջանում օտարված ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասում բերված աղյուսակում նշված ծածկագրերի նիշերի քանակին,
2) [24.3] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար 88-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված չափման բնաիրային միավորները,
3) [24.4] սյունակում լրացվում է օտարված ապրանքների քանակը (ծավալը),
4) [24.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար,
5) [24.7] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Հարկային օրենսգրքով սահմանված կամ Հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [24.8] սյունակում` ակցիզային հարկի գումարը,
6) [24.8] սյունակում լրացվում է ըստ առանձին ապրանքատեսակների ակցիզային հարկի գումարը, իսկ «Ընդամենը» տողում լրացվում է [24.8] սյունակում լրացված թվերի հանրագումարը:
(28-րդ կետը փոփ. 27.08.2019 թիվ 556-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար/ հրաման)
29. Միասնական հաշվարկի 25-րդ կետում լրացվում են Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում գործարքի ճշգրտման արդյունքները: Ճշգրտվող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով միասնական հաշվարկի [25.1] և [25.2] սյունակներում լրացվում է ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի, [25.3] սյունակում` տվյալ ապրանքների համար Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափման բնաիրային միավորները, [25.4] սյունակում` ապրանքների քանակը (ծավալը), [25.7] սյունակում` Հարկային օրենսգրքով սահմանված կամ Հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [25.8] սյունակում` ակցիզային հարկի գումարը: Միասնական հաշվարկի [25.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար:
(29-րդ կետը փոփ. 27.08.2019 թիվ 556-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար/ հրաման)
30. Միասնական հաշվարկի 26-րդ կետում լրացվում են Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում գործարքի ճշգրտման արդյունքները: Ճշգրտվող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով միասնական հաշվարկի [26.1] և [26.2] սյունակներում լրացվում է ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի, [26.3] սյունակում` տվյալ ապրանքների համար Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափման բնաիրային միավորները, [26.4] սյունակում` ապրանքների քանակը (ծավալը), [26.7] սյունակում` Հարկային օրենսգրքով սահմանված կամ Հարկային օրենսգրքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [26.8] սյունակում` ակցիզային հարկի գումարը: Միասնական հաշվարկի [26.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար:
(30-րդ կետը փոփ. 27.08.2019 թիվ 556-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար/ հրաման)
31. Միասնական հաշվարկի 27-րդ կետում լրացվում է ակցիզային հարկի գումարը, որը հավասար լինի [24.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին:
32. Միասնական հաշվարկի 28-րդ կետի`
1) 1-ին ենթակետում լրացվում է ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով ակցիզային հարկի նվազեցվող գումարը, որը հավասար լինի [25.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին,
2) 2-րդ ենթակետում լրացվում է ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով ակցիզային հարկի ավելացվող գումարը, որը հավասար լինի [26.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին:
33. Միասնական հաշվարկի 29-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում Հարկային օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` ակցիզային հարկից ազատված գործարքների հարկման բազան: Ընդ որում, միասնական հաշվարկի 29-րդ կետի`
1) [29.1], [29.2] և [29.3] սյունակներում լրացվում է Հարկային օրենսգրքի այն հոդվածը, մասը և կետը, որի համաձայն ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման գործարքները համարվում են ակցիզային հարկից ազատված գործարքներ,
2) [29.4] և [29.5] սյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում նշված ծածկագրերի նիշերի քանակին,
3) [29.6] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկման բազայի չափման միավորները,
4) [29.7] սյունակում լրացվում է մատակարարված ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված` չափման միավորներով,
5) [29.8] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար:
(33-րդ կետը փոփ. 30.01.2023 թիվ 76-Ն հրաման)
34. Միասնական հաշվարկի 30-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկ վճարողի կողմից հումքի ներմուծման մասով հայտարարագրերում առանձնացված ակցիզային հարկի գումարը:
35. Միասնական հաշվարկի 31-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքի մասով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ակցիզային հարկի գումարը:
36. Միասնական հաշվարկի 32-րդ կետում լրացվում է Հարկային օրենսգրքի համաձայն կատարվող վերահաշվարկների (վերաձևակերպումների) արդյունքում, հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ Հարկային օրենսգրքով սահմանված հիմքերի` լրացնելով հոդվածի, մասի և կետի համարները:
37. Միասնական հաշվարկի 33-րդ կետում լրացվում է միասնական հաշվարկի 30-րդ, 31-րդ կետերում, [32.Ա] վանդակում լրացված թվերի հանրագումարի և [32.Բ] վանդակում լրացված թվի տարբերությունը: Եթե գործողության արդյունքը հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0», եթե դրական է` լրացվում է [Ա] վանդակը, իսկ եթե բացասական է` լրացվում է [Բ] վանդակը:
38. Միասնական հաշվարկի 34-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով պետական բյուջե վճարման ենթակա կամ պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումարը: Ընդ որում,
1) եթե լրացված է միասնական հաշվարկի 33-րդ կետի [Ա] վանդակը` ապա ([27]-[28.1]+[28.2]-[33.Ա]) հաշվարկի արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, եթե այդ արդյունքը դրական թիվ է և [Բ] վանդակում լրացվում է «0», իսկ եթե այդ հաշվարկի արդյունքը բացասական թիվ է, ապա այն լրացվում է [Բ] վանդակում` բացարձակ արժեքով` [Ա] վանդակում լրացվելով` «0»,
2) եթե լրացված է միասնական հաշվարկի 33-րդ կետի [Բ] վանդակը` ապա ([27]-[28.1]+[28.2]+[33.Ա]) հաշվարկի արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0»,
3) եթե լրացված է միասնական հաշվարկի 33-րդ կետի [Ա] վանդակը և ([27]-[28.1]+[28.2]+[33.Ա]) հաշվարկի արդյունքը հավասար է 0-ի, ապա միասնական հաշվարկի 34-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»:
39. Միասնական հաշվարկի 35-րդ կետում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում ըստ գործունեության տեսակների ԱԱՀ-ի բաժնում լրացված հարկման բազաների տեսակարար կշիռները (տոկոսով) միասնական հաշվարկի 16-րդ կետի «Ա» սյունակում լրացված հարկման բազայի նկատմամբ: Ընդ որում, գործունեության տեսակները (կոդերը) լրացվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C 25910 կոդը (բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0) համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով ԱԱՀ-ով հարկման բազայի հանրագումարի (միասնական հաշվարկի 16-րդ կետի «Ա» սյունակ) նկատմամբ: Միասնական հաշվարկի 35-րդ կետում լրացվող տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:
(39-րդ կետը փոփ. 01.07.2019 թիվ 432-Ն /կիրառվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար/ հրաման)