ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 դեկտեմբերի 2022 թվականի N 1999-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1772-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-20-րդ հոդվածները և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1772-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
i
1) որոշման հավելվածի 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 158-169-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 14-20-րդ հոդվածներով» բառերով.
i
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ և 32-րդ կետերով`
«31. Հայաստանի Հանրապետություն ներմուծված ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների համար, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չեն ենթարկվել մշակման (վերամշակման), Հայաստանի Հանրապետությունից արտահանման դեպքում թույլատրվում է ընդհանուր ձևի հավաստագրի տրամադրում հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում` մաքսային հայտարարագիր և ծագման հավաստագիր, որոնք տրվել (ձևակերպվել) են այն երկրում, որը համարվում է տվյալ ապրանքի ծագման երկիրը:
32. Սույն կարգի 31-րդ կետով նախատեսված ընդհանուր ձևի հավաստագրի տրամադրման դեպքում N 4 ձևի հավաստագրի 5-րդ սյունակում կատարվում է հետևյալ գրառումը. Հավաստագիրը տրամադրված է արտահանող երկրի կողմից տրված հավաստագրի հիման վրա (նշելով հավաստագիրը տրամադրող լիազոր մարմինը, հաշվառման համարը և ամսաթիվը):»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. դեկտեմբերի 22
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 22 դեկտեմբերի 2022 թվական: