041.0351.110602
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2002 թվականի N 351-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի մայիսի 15-ի «Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքների համակարգման խորհուրդ ստեղծելու մասին» N 267 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված` աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքների համակարգման խորհրդի անհատական կազմը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2002 թվականի
հունիսի 11-ի N 351-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
(խորհրդի նախագահ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
Ա. Մկրտչյան - ՀՀ առողջապահության նախարար
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
սպորտի նախարար
Ս. Մնացականյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայության
նախագահ (համաձայնությամբ)
Գ. Թադևոսյան - ՀՀ Ազգային ժողովի սոցիալական,
առողջապահության և բնության պահպանության
հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
Գ. Մինասյան - ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային,
բյուջետային և տնտեսական հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Շ. Քոչարյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության,
մշակույթի և երիտասարդության հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Աղաջանյան - ՀՀ Ազգային ժողովի «Օրինաց երկիր»
խմբակցության անդամ (համաձայնությամբ)
Ա. Արշակյան - ՀՀ Ազգային ժողովի «Իրավունք և
միաբանություն» խմբակցության անդամ
(համաձայնությամբ)
Մ. Բադեյան - ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն»
խմբակցության անդամ (համաձայնությամբ)
Ս. Բալասանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
(համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն»
խմբակցության անդամ (համաձայնությամբ)
Ժ. Գևորգյան - ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբի անդամ
(համաձայնությամբ)
Հ. Հակոբյան - ՀՀ Ազգային ժողովի «Ժողովրդական
պատգամավոր» խմբի անդամ (համաձայնությամբ)
Ա. Պետրոսյան - ՀՀ Ազգային ժողովի «Հայ հեղափոխական
դաշնակցության» խմբակցության անդամ
(համաձայնությամբ)
Ն. Պետրոսյան - ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի
կոմունիստական կուսակցություն»
խմբակցության անդամ (համաձայնությամբ)
Ա. Սադոյան - ՀՀ Ազգային ժողովի «Ազգային
ժողովրդավարական միություն» խմբակցության
անդամ (համաձայնությամբ)
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
փոխպրեզիդենտ (համաձայնությամբ)
Մ. Մնացականյան - Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ
(համաձայնությամբ)
Լ. Հարությունյան - «Հայ ժողովրդավարական ֆորում» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Լ. Ալավերդյան - «Ընդդեմ իրավական կամայականության»
հասարակական կազմակերպության գործադիր
տնօրեն (համաձայնությամբ)
Տ. Աղաբեկյան - Վերակառուցման և զարգացման եվրոպական
բանկի Երևանի գրասենյակի ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
Ժ. Բուտրու - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Երևանի գրասենյակի
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Գ. Գյուլումյան - Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Վ. Գևորգյան - Բրիտանական միջազգային զարգացման
դեպարտամենտի ներկայացուցիչ
(համաձայնությամբ)
Ք. Դելանի - Միացյալ Նահանգների միջազգային զարգացման
գործակալության Երևանի գրասենյակի
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ս. Դյուբոստ - Եվրոպական միության Երևանի գրասենյակի
ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Գ. Իրադյան - Միջազգային արժութային հիմնադրամի Երևանի
գրասենյակի ներկայացուցիչ
(համաձայնությամբ)