041.0331.030602
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հունիսի 2002 թվականի N 331-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 644 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 644 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 2-ի N 703 և 2002 թվականի հունվարի 23-ի N 29 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում`
ա) Կ. Գալուստյանի, Մ. Միքայելյանի և Վ. Ղազարյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դ. Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ա. Ավետիսյանին.
բ) «Ա. Շահնազարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ» տողը փոխարինել «Ա. Շահնազարյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ» տողով.
գ) ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Ս. Կարապետյանին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ