Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՍԱՀՄԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՄ ՎԻՃԱԿԱԳ ...

19.11.2023 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.10.2022  -ից մինչեւ   19.11.2023  -ը:
 

(ուժը կորցրել է 09.11.2023 թիվ 1926-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2022 թվականի N 1621-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՄ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 224-րդ հոդվածի 1-ին մասին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N 210 որոշման 1-ին կետին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և 37-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքման, մշակման և տարածման (հրապարակման) կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի «Մաքսային վիճակագրության տվյալների հավաքման, ներկայացման և հրապարակման կարգը հաստատելու մասին» N 174 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2022 թ. հոկտեմբերի 20

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հոկտեմբերի 20-ի

N 1621-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՄ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՄԱՆ (ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքման, մշակման և տարածման (հրապարակման) հետ կապված հարաբերությունները:

2. Մաքսային մարմինների կողմից մաքսային վիճակագրության վարման համար օգտագործվում են մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսները, որոնք ձևավորվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող միջազգային պայմանագրերի և մաքսային կարգավորման ոլորտի ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված` մաքսային գործառնությունների կատարման ժամանակ ներկայացվող փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա և ունեն սահմանափակ հասանելիություն:

3. Մաքսային մարմինների կողմից մշակված տվյալների հիման վրա վարվում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրությունը` ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով:

4. Մաքսային վիճակագրության ցուցանիշների հավաստիությունն ապահովելու նպատակով մաքսային մարմինների կողմից կատարվում է տվյալների ճշգրտում:

5. Մաքսային մարմնի` մաքսային վիճակագրության վարման համար պատասխանատու ստորաբաժանումը մաքսային վիճակագրությանն առնչվող` հրապարակային տեղեկատվությունը տեղադրում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում, որը ներառում է մաքսային վիճակագրության վարման համառոտ մեթոդաբանությունը:

6. Սույն կարգի 5-րդ կետին համապատասխան` մաքսային մարմինների կողմից ամսական ճշգրտված ցուցանիշները հրապարակվում են հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո տասնհինգ օրվա ընթացքում, եռամսյակային ճշգրտված ցուցանիշները` երկու ամսվա ընթացքում, իսկ տարեկան ճշգրտված ցուցանիշները` մինչև հաջորդ կիսամյակի ավարտը:

7. Սույն կարգով մշակված վիճակագրական փաստաթղթերը և տեղեկությունները այլ պետական մարմիններին տրամադրվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մասը կազմող` միջազգային պայմանագրերի և մաքսային կարգավորման ոլորտի ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի մաքսային վիճակագրության ամսական, եռամսյակային և տարեկան տեղեկատվության ձևը սահմանում է մաքսային մարմինը:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.10.2022
N 1621-Ն
Որոշում