Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201- ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում ակտի հրապարակման օր նշված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մաս):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 սեպտեմբերի 2022 թվականի N 1506-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները փոփոխությունները`

i

1) որոշումը 1.1-ին կետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետով`

«1.2. Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) նպատակով վարկերը տրամադրվում են մինչև 4 տարի մարման ժամկետով, սուբսիդավորվում են 11 տոկոսային կետով, իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է ոչ ավելի, քան 24 ամիս.».

2) որոշման հավելվածի`

i

ա. 23-րդ կետի 1.3-րդ ենթակետը «հուլիսի 1-ը» բառերից հետո լրացնել «, սույն ծրագրի 24-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված նպատակով մթերումների (գնումների) համար 2022 թվականին տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է այն պայմանագրերով, որոնք կնքվել են 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը» բառերով,

բ. NN 4 և 5 ձևերի 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2. Ապրանքը գնվելու է բացառապես վաճառողի կողմից մշակվող և սույն կետում նշված հողատարածքից ստացված ապրանքից, որը հավաստվում է սույն պայմանագրին կցվող հողատարածքի սեփականության վկայականով, իսկ հողատարածքը վարձակալությամբ մշակելու դեպքում` հողատարածքի վարձակալության պայմանագրով: Անհրաժեշտության դեպքում սույն պայմանագրին և հողատարածքի սեփականության վկայականին, կամ հողատարածքի վարձակալության պայմանագրին կցվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հողատարածքի գործառնական նշանակության վերաբերյալ տեղեկանք, որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

տեղակայումը` __________ մարզ, համայնք ______________, բերքատու տարածքը` __________ հա:»,

i

գ. N 6 ձևը 1-ին կետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով`

«1.1. Գնորդը գնում է բացառապես վաճառողի կողմից բուծվող (պահվող) գյուղատնտեսական կենդանիների կաթը, որը հավաստվում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից անասնաբուծական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ տրված տեղեկանքով և պարունակում է հետևյալ տեղեկատվությունը`

տեղակայումը`_________ մարզ, համայնք _______________, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակը` հատ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի գործողությունը տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.09.2022
N 1506-Լ
Որոշում