Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-80-Ո-264

2022թ.

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է ըստ քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացումների: Քաղաքացիական մասնագիտացման բաժնում ներառվում է նաև սնանկության մասնագիտացումը: Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին` հաշվի առնելով նաև դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը, համապատասխան մասնագիտացման դատավորների առկա և կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը և այլ այնպիսի հանգամանքներ, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության: Համալրումը կարող է իրականացվել համալրման ենթակա տեղերի քանակով` սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում, կամ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում` երկուսով, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին: Նշված քանակի մեջ չեն հաշվարկվում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված այն անձինք, որոնք իրենց նշանակման առաջարկության վերաբերյալ հայտնել են անհամաձայնություն հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում լինելու պատճառով: Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում` երկուական թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:

Օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Արդարադատության ակադեմիայում ուսուցումն ավարտած դատավորների թեկնածուների հավակնորդներին ներառում է դատավորների թեկնածուների ցուցակներում` ըստ համապատասխան մասնագիտացումների:

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14.04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք տարվա ընթացքում, հակակոռուպցիոն դատարանի դատավորի, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող դատավորների թափուր պաշտոնների համալրումն իրականացվում է սույն հոդվածի 16-րդ մասով սահմանված` դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուներից, իսկ ցուցակն սպառվելու դեպքում` Օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:

Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) 2022 թվականի օգոստոսի 5-ի «Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-77-Ո-251 որոշմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնում ընդգրկվել է 1 անձ, որը ներկայումս Արդարադատության ակադեմիայում անցնում է ուսուցում, հետևաբար, վերջինս, որպես դատավորի թեկնածու, չի կարող ընդգրկվել կատարվելիք հաշվարկում:

Խորհուրդն արձանագրում է, որ 18.08.2022 թվականի դրությամբ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնում ընդգրկված է 1 թեկնածու, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնում` 0 թեկնածու:

Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրել 2, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինը` 3 թեկնածուով` հիմքում դնելով հետևյալ հաշվարկը.

- հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժին - (2 /ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակ/ + 0

/18.08.2022 - 18.08.2023 թթ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 0

/18.08.2023 - 18.08.2024 թթ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 1 /Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ/) - 1 /ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակ/ = 2):

- հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժին - (2 /ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակ/ + 0 /18.08.2022 - 18.08.2023թթ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 0

/18.08.2023 - 18.08.2024թթ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 1 /Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ/) - 0 /ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակ/ = 3):

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 95-րդ հոդվածի 2-րդ մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտ թվաքանակը, համապատասխանաբար`

. հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժին` 2 (երկու) թեկնածու,

. հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժին` 3 (երեք) թեկնածու,

2. Արձանագրել, որ առկա է դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինն առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման համալրելու անհրաժեշտություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Ս. ՉԻՉՈՅԱՆ

 

2022թ. օգոստոսի 18

ք. Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 18 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
18.08.2022
N ԲԴԽ-80-Ո-264
Որոշում