Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 707 ՈՐՈ ...

 

 

041.0291.150502

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2002 թվականի N 291

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 707 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 3-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող` բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու մասին» N 707 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

որոշմամբ հաստատված` բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմում`

ա) «Կ. Հակոբյան - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ» և «Կ. Արեյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ» բառերը համապատասխանաբար փոխարինել «Կ. Հակոբյան - ՀՀ վարչապետի խորհրդական» և «Կ. Արեյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ» բառերով.

բ) Տ. Խաչատրյանի, Ե. Ավետիսյանի, Գ. Ղազինյանի և Գ. Մինասյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ Ռ. Դավթյանին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նախարարի տեղակալ Հ. Քլոյանին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Գ. Արզումանյանին և ԾԻԳ-ի տնօրեն Ա. Իսոյանին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.05.2002
N 291
Որոշում