Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2022 թվականի N 1117-Ն

 

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3 րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի «Պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1039-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 478-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 21

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հուլիսի 21-ի

N 1117-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՍՏԻՑԻԴՆԵՐԻ ԵՎ ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԵՐԱԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման, վերագրանցման և գրանցումից հանելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների պետական գրանցման համար Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացվում հայտ, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված փաստաթղթերը: Հայտը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային տարբերակով` լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային հասցեին:

3. Հայտն ստանալուց հետո լիազոր մարմինն ուսումնասիրում է հայտին կից փաստաթղթերի ցանկի ամբողջականությունը: Եթե հայտին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա լիազոր մարմինը հայտը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այն վերադարձնում է հայտատուին` վերջինիս կողմից փաստաթղթերի ցանկը համալրելու և կրկին ներկայացնելու նպատակով, իսկ փաստաթղթերի ցանկն ամբողջական լինելու դեպքում այն հանձնում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) քարտուղարին, վերջինս էլ երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում է հանձնաժողովի անդամներին:

4. Հայտատուի կողմից համալրված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելուց հետո այն տրամադրվում է հանձնաժողովի անդամներին` սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով և ժամկետներում:

5. Հանձնաժողովը 14-օրյա ժամկետում քննարկում է պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար ներկայացված հայտը, դրան կից փաստաթղթերը, և եթե փաստաթղթերում հայտնաբերում է անճշտություններ, վրիպակներ կամ թերություններ, ապա հանձնաժողովի անդամներն իրենց դիտողությունները գրավոր ներկայացնում են հանձնաժողովի քարտուղարին` հայտատուին փոխանցելու և վերջինիս կողմից շտկումներ կատարելու և կրկին ներկայացնելու նպատակով: Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամների կողմից ստացված գրավոր դիտողությունները հայտատուին է ներկայացնում երեք աշխատանքային օրվա ընթացքում և հայտատուի կողմից լրամշակված և շտկված փաստաթղթերը ստանալուց հետո նույն ժամկետում դրանք տրամադրում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամները լրամշակված և շտկված փաստաթղթերի վերաբերյալ դիրքորոշումը հանձնաժողովի քարտուղարին են ներկայացնում երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Հանձնաժողովի անդամների կարծիքներն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի քարտուղարը կազմակերպում է հանձնաժողովի նիստ:

7. Հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով:

8. Լիազոր մարմինը հանձնաժողովի նիստին պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում պեստիցիդի և ագրոքիմիկատի գրանցման և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում ընդգրկելու մասին և հայտատուին տալիս է սույն որոշման հավելվածի N 1 ձևով կամ N 2 ձևով հաստատված գրանցման վկայական:

i

9. Հանձնաժողովը պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման համար տալիս է բացասական եզրակացություն, եթե այն ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 293-Ն որոշման հավելվածով սահմանված նյութերից (քիմիական նյութերից և թունաքիմիկատներից) որևէ մեկը:

10. Լիազոր մարմինը հանձնաժողովի բացասական եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը մերժելու վերաբերյալ` նշելով մերժման հիմքերը:

11. Լիազոր մարմնի` պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

12. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների վերագրանցումն իրականացվում է «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 12-րդ մասի հիմքով` դրանց գրանցման կարգին համապատասխան:

13. Պեստիցիդները և ագրոքիմիկատները գրանցումից հանվում են «Բուսասանիտարիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 14-րդ մասի հիմքով` առանց հանձնաժողովի եզրակացության` այդ մասին ծանուցելով տվյալ պեստիցիդի կամ ագրոքիմիկատի գրանցման վկայական ստացած կազմակերպությանը կամ ֆիզիկական անձին:

14. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Բուսասանիտարիայի մասին» օրենքով սահմանված իմաստը:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

ՊԵՍՏԻՑԻԴԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

N ________

 

Սույն վկայագիրը տրվում է ____________________________________________

(արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու

վայրը) _____________________________________________________________________ -ին

 

Գրանցման ներկայացնողը __________________________________________________

(կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը,

գտնվելու վայրը, հասցեն)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի

 

______ ___________20___ թ. N ______ հրամանի_____________________________

 

________________________________________________________________________

(պեստիցիդի անվանումը, ազդող նյութը, ազդող նյութի քանակությունը

պատրաստուկի մեջ, պատրաստուկային ձևը)

 

պեստիցիդը գրանցված և ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում N -ի ներքո:

 

__________________________20___ թ.

(վկայական տալու ամսաթիվը)

 

__________________________20____ թ.

ուժի մեջ է մինչև

 

Հայաստանի Հանրապետության

սննդամթերքի անվտանգության

    տեսչական մարմնի ղեկավար                ____________________________

                                                (ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

ԱԳՐՈՔԻՄԻԿԱՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

N ________

 

Սույն վկայագիրը տրվում է ______________________________________________

(արտադրող կազմակերպության անվանումը, գտնվելու

վայրը) _______________________________________________________________________ -ին

 

Գրանցման ներկայացնողը______________________________________________________

(կազմակերպության կամ ֆիզիկական անձի անվանումը,

գտնվելու վայրը, հասցեն)

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի ______ ___________20___ թ. N ______ հրամանի________________________________

 

___________________________________________________________________________

(ագրոքիմիկատի անվանումը, ազդող նյութը, ազդող նյութի քանակությունը

պատրաստուկի մեջ, պատրաստուկային ձևը)

 

ագրոքիմիկատը գրանցված և ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկում N____________ -ի ներքո:

 

__________________________20___ թ.

(վկայական տալու ամսաթիվը)

 

__________________________20____ թ.

ուժի մեջ է մինչև

 

Հայաստանի Հանրապետության

սննդամթերքի անվտանգության

    տեսչական մարմնի ղեկավար                ____________________________

                                                (ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2022
N 1117-Ն
Որոշում