Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱԶԴԱՆ ...

 

 

116.0056.070302

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»         03           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11602044

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

9 հունվարի 2002 թվականի N 116-056

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 14.07.2000թ. թիվ 401 որոշման առաջին կետով և երկաթուղային համակարգի ներդաշնակ գործունեությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայկական երկաթուղում երկաթուղային տրանսպորտի ազդանշանային և կապի տնտեսությունների անվտանգության տեխնիկայի արտադրական սանիտարիայի հրահանգ:

2. Հրահանգը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

ՀՐԱՀԱՆԳ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԵՎ ԿԱՊԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն դրույթներն ընդունվել են «Տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 1-ի թիվ 81 որոշմամբ հաստատված «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության» 3-րդ կետի և 6-րդ կետի ը/ ենթակետի պահանջներին համապատասխան և պարտադիր են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հայկական երկաթուղու դեպարտամենտի բոլոր այն կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են ազդանշանային սարքավորումների և երկաթուղային կապի սպասարկումով:

1.2. Սույն Հրահանգը նպատակաուղղված է ապահովելու աշխատանքի անվտանգության պայմանները, կանխարգելելու արտադրական տրավմատիզմի պատճառները և մասնագիտական հիվանդությունները:

 

2. Էլեկտրատեխնիկական սարքավորումները սպասարկող անձնակազմին ներկայացվող

պահանջներ

 

2.1. Ազդանշանային, կապի և ռադիոհամակարգերում շահագործվող էլեկտրասարքավորումները պետք է սպասարկվեն հրահանգավորում անցած էլեկտրատեխնիկական անձնակազմի կողմից:

Ազդանշանների և կապի ուղեմասերում այդ անձնակազմը ստորաբաժանվում է.

- ադմինիստրատիվ-տեխնիկական, որը կազմակերպում է էլեկտրասարքավորումների տեխնիկական սպասարկումը և նորոգումը.

- օպերատիվ-նորոգող, որը իրագործում է էլեկտրասարքավորումների տեխնիկական սպասարկումը և նորոգումը.

- նորոգող, որը իրագործում է կենտրոնացման և ինքնուղեփակման, կապի և ռադիոսարքավորումների նորոգումը և կարգավորումը.

- էլեկտրատեխնիկական, որը իրագործում է էլեկտրասարքավորումների սպասարկումը և նորոգումը:

2.2. Էլեկտրատեխնիկական անձնակազմի աշխատողները պետք է անցնեն էլեկտրասարքավորումների հետ աշխատելու հրահանգավորում:

2.3. Էլեկտրատեխնիկական անձնակազմի առողջական վիճակի զննում կատարվում է նրանց աշխատանքի ընդունման ժամանակ և այնուհետև ըստ աշխատանքների տեսակի հետևյալ ժամանակահատվածներում:

- անձինք, որոնք սպասարկում են մշտական մագնիսական և էլեկտրական դաշտերով էլեկտրասարքավորումներ` 24 ամիսը մեկ անգամ.

- անձինք, որոնք սպասարկում են էլեկտրամագնիսական ճառագայթումներով ուլտրաբարձր, բարձր, ցածր և գերցածր հաճախականություններով էլեկտրասարքավորումներ` 24 ամիսը մեկ անգամ.

- անձինք, որոնք զբաղված են բարձրությունների վրա աշխատանքներ կատարելով և որոնց աշխատանքները կապված բարձրություններ մագլցելու հետ, ինչպես նաև ամբարձիչ շինություններ սպասարկողները` 12 ամիսը մեկ անգամ: Ընդ որում բարձրություն մագլցողների համար այդպիսի աշխատանքներ համարվում են 5 մետր և ավելի բարձրության վրա կատարվելիք աշխատանքները.

- անձինք, որոնք զբաղվում են գործող էլեկտրասարքավորումների սպասարկումով, այդ թվում էլեկտրափականագործներ, որոնք սպասարկում են էլեկտրահաղորդման մալուխային և օդային գծերը, էլեկտրասարքավորումներ շահագործող հերթապահներ, արտադրական նշանակության էլեկտրասարքավորումների նորոգող-փորձարկող և սպասարկող ավագ էլեկտրամեխանիկներ, էլեկտրամեխանիկներ և էլեկտրափականագործներ` 24 ամիսը մեկ անգամ:

 

3. Էլեկտրատեխնիկական սարքավորումները սպասարկող անձնակազմի ուսուցումը

 

3.1. Էլեկտրակենտրոնացման և ինքնուղեփակման, կապի և ռադիոյի համակարգի էլեկտրասարքավորումների տեխնիկական սպասարկումը թույլատրվում է այն անձանց, որոնք անցել են հրահանգավորում.

- սույն Հրահանգով և անվտանգության տեխնիկայի, արտադրական սանիտարիայի և աշխատանքի պաշտպանության նորմատիվային փաստաթղթերով:

3.2. Նախքան ինքնուրույն աշխատանքի նշանակվելը կամ էլեկտրասարքավորումների շահագործման հետ կապված այլ աշխատանքների տեղափոխվելիս, ինչպես նաև այդպիսի աշխատանքային գործունեություն իրականացնելիս աշխատանքի 1 տարուց ավել ընդհատման դեպքում, անձնակազմը պետք է կրկին անցնի արտադրական ուսուցում:

3.3. Ուսուցման ծրագրերը հաստատում է կապի և ազդանշանների ուղեմասի գլխավոր ինժեները:

3.4. Արտադրական ուսուցման ավարտից հետո սովորողը պետք է անցնի հրահանգավորում:

3.5. Այն անձինք, որոնք զբաղվում են գործող էլեկտրասարքավորումների տեխնիկական սպասարկմամբ, պետք է անցնեն էլեկտրաանվտանգության հրահանգավորում:

Հրահանգավորումը պետք է կատարվի հետևյալ պարբերականությամբ.

- անմիջականորեն գործող էլեկտրասարքավորումներ սպասարկող կամ նրանց նորոգման, էլեկտրամոնտաժային, կարգաբերման պրոֆիլակտիկ փորձարկումներ կատարող էլեկտրատեխնիկական, ինչպես նաև այդ աշխատանքների կատարումը հրահանգավորող և կազմակերպող անձնակազմի հետ տարին մեկ անգամ.

- ինժեներատեխնիկական անձնակազմի, ինչպես նաև աշխատանքի պահպանման և անվտանգության տեխնիկայի ինժեների հետ 2 տարին մեկ անգամ:

3.7. Սույն կանոնակարգի պահանջները խախտող անձինք, պետք է անցնեն արտահերթ հրահանգավորում:

3.8. Սույն կանոնակարգով հրահանգավորում իրականացվում է այն կազմակերպության հանձնաժողովի կողմից, որտեղ աշխատում է տվյալ անձը:

3.9. Էլեկտրասարքավորումների սպասարկմամբ զբաղվող անձնակազմի էլեկտրաանվտանգության կանոնների հրահանգավորում անցկացնելու պատասխանատվությունը կրում է տվյալ կազմակերպության ղեկավարությունը:

 

4. Անձնակազմի պարտականությունները

 

4.1. Ազդանշանների և կապի ծառայությունների, ուղեմասերի և տեղամասերի պետերը, նրանց տեղակալները, գլխավոր ինժեներներն ու անվտանգության տեխնիկայի ինժեներները իրենց պաշտոնական պարտականությունների շրջանակում պարտավոր են.

- կազմակերպել և հսկել անվտանգության տեխնիկայի և աշխատանքի պահպանման կանոնները, նոր տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը` աշխատանքի անվտանգության երաշխիքների բարձրացման տեսանկյունից.

- կազմակերպել և հսկել աշխատանքների անվտանգության ուսուցման դասընթացները և անցկացնել հրահանգավորումներ:

4.2. Ազդանշանների և կապի ուղեմասերի պետերը, նրանց տեղակալները, գլխավոր ինժեներներն ու անվտանգության տեխնիկայի գծով ինժեներները պարտավոր են.

- ապահովել ուղեմասի բոլոր աշխատակիցների կողմից սույն Հրահանգի պահանջների կատարումը և պահպանումը.

- կազմակերպել և հսկել աշխատող անձնակազմին արտահագուստի, հատուկ կոշիկների, ազդանշանային հագուստի և պաշտպանիչ միջոցների բաշխումը և դրանց ըստ նպատակի օգտագործումը.

- կազմակերպել և հսկել աշխատող անձնակազմի կողմից առողջական վիճակի բժշկական զննումների անցկացումը.

- կատարել արտադրությունում տեղի ունեցած դժբախտ դեպքերի ծառայողական քննություն և հաշվառում` ըստ գործող կանոնակարգի.

- հրահանգավորման արդյունքներով ամեն տարի կազմել և հաստատել էլեկտրատեխնիկական անձնակազմի անվանական ցանկ, որոնք ունեն իրավունք դուրս գրել կարգագրեր, տալ հրահանգներ և ղեկավարել աշխատանքները:

4.3. Ղեկավարի հրամանով ուղեմասի ինժեներա-տեխնիկական անձնակազմից մեկը նշանակվում է ուղեմասի էլեկտրատնտեսության ընդհանուր վիճակի պատասխանատու (այսուհետ «էլեկտրատնտեսության պատասխանատու»), որը անցնում է հրահանգավորում:

 

5. Էլեկտրասարքավորումների անվտանգ սպասարկմանը ներկայացվող պահանջներ

 

5.1. Անվտանգության տեսանկյունից էլեկտրասարքավորումների հետ կապված աշխատանքները բաժանվում են հետևյալ դասերի.

- հոսանքազրկմամբ.

- առանց հոսանքատար մասերի հոսանքազրկման.

- առանց հոսանքազրկման:

Մինչև 1000 Վ և 1000 Վ ավել լարման էլեկտրասարքավորումներում միաժամանակյա աշխատանքներ կատարելու դեպքում այդպիսի աշխատանքները գնահատվում են որպես 1000 վոլտից ավել լարման սարքավորումների վրա աշխատանքների կատեգորիայով:

5.2. Հոսանքազրկմամբ աշխատանքներ են համարվում էլեկտրասարքավորումների բոլոր հոսանքատար մասերից լարման հանումով կատարվող աշխատանքները:

5.3. Առանց հոսանքատար մասերում և նրանց մոտ հոսանքազրկման աշխատանքների թվին են պատկանում այն աշխատանքները, որոնք կատարվում են անմիջականորեն այդ մասերում: Այս աշխատանքների թվին են պատկանում նաև այն աշխատանքները, որոնք կատարվում են.

- մինչև 1000 Վ լարման օդային գծերից և 1000 Վ բարձր լարման էլեկտրասարքավորումներից 0.6 մետրից պակաս հեռավորության վրա մարդկանց կամ 1 մետրից պակաս հեռավորության վրա մեխանիզմների առկայության դեպքում.

- 3-3.5 կՎ լարման դեպքում - 0.6 մետր հեռավորության վրա մարդկանց և 1 մետր հեռավորության վրա` մեխանիզմների առկայության դեպքում.

- 6-110 կՎ լարման դեպքում` 1 մետր հեռավորության վրա մարդկանց և 1.5 մետր հեռավորության վրա մեխանիզմների առկայության դեպքում:

Այս կատեգորիայի աշխատանքներ թույլատրվում է կատարել ոչ պակաս, քան երկու հոգով:

5.4. Առանց հոսանքազրկման աշխատանքների թվին են պատկանում այն աշխատանքները, որոնց դեպքում բացառվում է աշխատողների մոտենալը էլեկտրասարքավորումների հոսանքատար մասերին ավելի քիչ հեռավորության վրա, քան 5.3 կետում նշված հեռավորությունները:

5.5. Առանց հոսանքազրկման մինչև 1000 Վ լարմամբ էլեկտրասարքավորումների հետ աշխատելիս պետք է.

- աշխատատեղի շրջակայքում գտնվող այլ հոսանքատար մասերը սահմանազատել.

- աշխատել դիէլեկտրիկ գորգերի վրա կանգնած կամ դիէլեկտրիկ կրկնակոշիկներով.

- օգտագործել դիէլեկտրիկ ձեռնոցներ կամ հոսանքամեկուսիչ բռնակներով գործիքներ:

5.6. Արգելվում է առանց էլեկտրապաշտպանիչ միջոցների հպվել լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների մեկուսիչներին:

5.7. Աշխատանքներ կատարելիս պետք է օգտագործել միայն գործող ստանդարտներին համապատասխանող սանդուղքներ:

5.8. Ամպրոպի ժամանակ բոլոր աշխատանքները բարձրավոլտ գծերում և սարքավորումներում դադարեցվում են:

5.9. Ապահովիչների տեղադրում և հանում որպես կանոն, կատարվում է հոսանքազրկումից հետո: Առանց հոսանքազրկման ապահովիչների տեղադրում կատարելիս պետք է օգտագործել.

- 1000 Վ և ավելի լարման դեպքում` դիէլեկտրիկ բռնիչներ, դիէլեկտրիկ ձեռնոցներ, կրկնակոշիկներ և պաշտպանիչ ակնոցներ.

- մինչև 1000 Վ լարման դեպքում` դիէլեկտրիկ բռնիչներ և դիէլեկտրիկ ձեռնոցներ և կրկնակոշիկներ:

5.10. Մինչև 1000 Վ լարման փոփոխական հոսանքով էլեկտրասարքավորումների հետ աշխատելիս հարկավոր է կատարել այդ սարքավորումների հողանցում:

5.11. Աշխատանքներ կատարելուց առաջ հարկավոր է.

- աշխատանքների կատարման ձևակերպում կարգագիր թույլտվություններով (հավելված 1.).

- աշխատանքի թույլտվության ձևակերպում (հավելված 2.).

- աշխատանքի ընթացքում հսկողության սահմանում.

- աշխատանքի ընթացքում ընդմիջումների և ավարտի ձևակերպում:

5.12. Կարգագրերով էլեկտրասարքավորումների հետ աշխատանքներ են կատարվում հոսանքազրկմամբ.

- առանց հոսանքատար մասերի հոսանքազրկման.

- առանց հոսանքատար մասերից հեռու գտնվող էլեկտրասարքավորումների հոսանքազրկման:

5.13. Կարգագրեր դուրս են գրվում 2 օրինակից` առանց ջնջումների և ուղղումների, որոնցից մեկը պետք է գտնվի աշխատանք կատարողի մոտ, իսկ մյուսը կարգագրերի պահման գործում:

5.14. Կարգագրերով աշխատանք կատարելիս աշխատանքային բրիգադը պետք է կազմված լինի առնվազն 2 աշխատողներից` աշխատանք կատարողից և բրիգադի անդամից:

5.15. Աշխատանքային ընդմիջման ժամանակ, բրիգադը դուրս է բերվում աշխատատեղից, իսկ աշխատատեղի սահմանազատման ազդանշանները մնում են տեղում: Աշխատանքի ավարտից հետո աշխատատեղը կարգի է բերվում, բրիգադը հանվում է աշխատատեղից, իսկ կարգագրում կատարվում է նշում աշխատանքի ավարտի վերաբերյալ:

5.16. Կարգագրի գործողության ժամկետ սահմանվում է 5 օր: Այն կարգագրերը, որոնցով նախանշված աշխատանքները լրիվ ավարտված են, պահվում են 30 օր, որից հետո կարող են ոչնչացվել:

5.17. Ընթացիկ շահագործման աշխատանքների դասին են պատկանում.

- մինչև 1000 Վ լարման դեպքում առանց հոսանքազրկման աշխատանքները, այդ թվում.

ա) էլեկտրակենտրոնացման և ինքնուղեփակման, կապի և ռադիոյի սարքավորումների տեխնիկական սպասարկման.

բ) հեռախոսային կապի սարքավորումների նորոգման.

գ) ծառայողական շենքերի (ռելեային, արհեստանոցներ և այլն) սենյակների և այլնի մաքրման և կահավորման.

- մինչև 1000 Վ լարման էլեկտրասարքավորումների հոսանքազրկմամբ աշխատանքները, այդ թվում.

ա) կապի և ռադիոյի սարքավորումների նորոգման.

բ) լուսարձակող ապարատուրայի և նրանց գծերի նորոգման:

5.18. Աշխատանքների կատարման անվտանգության պատասխանատուներն են

ա) անձինք, որոնք դուրս են գրում կարգագրեր և տալիս են հրահանգներ.

բ) աշխատանքների պատասխանատու ղեկավար անձը.

գ) աշխատանք կատարողը.

դ) աշխատանքի ընթացքին հետևողը.

ե) բրիգադի անդամները:

5.19. Երկու անձի պարտականությունները կարող են համատեղել.

ա) կարգագիր դուրս գրող անձինք.

բ) պատասխանատու ղեկավար անձինք.

գ) աշխատանք կատարող անձինք:

 

6. Մալուխային գծերում կատարվող աշխատանքներին ներկայացվող անվտանգության

պահանջներ

 

6.1. Մալուխների թմբուկների բարձումն ու բեռնաթափումը կատարվում է մեքենայացված, հարթ տեղերում:

6.2. Մալուխային թմբուկներ տեղափոխող ավտոմեքենայի թափքի հատակը պետք է լինի երկշերտ:

6.3. Մալուխային թմբուկները ավտոմեքենաների կամ տրանսպորտային այլ միջոցների բարձելուց հետո մանրակրկիտ ամրացվում են: Մարդկանց տեղափոխումը մալուխային թմբուկների հետ միևնույն ավտոմեքենայի թափքում արգելվում է: Արգելվում է ավտոմեքենայի թափքից մալուխային թմբուկները գլորելով ցած իջեցնել:

6.4. Մալուխների մոնտաժման ժամանակ աշխատողների թիվը պետք է լինի այնքան, որ յուրաքանչյուրին բաժին ընկնի ոչ ավել, քան 35 կգ քաշով մալուխ տղամարդկանց և 15 կգ` կանանց դեպքում:

6.5. Թմբուկներից մալուխի քանդումը թույլատրվում է թմբուկների արգելակման հարմարանքի առկայության դեպքում:

6.6. Մալուխների տեղադրում թույլատրվում է միայն նրանցում լարման բացակայության դեպքում:

6.7. Շենք-շինությունների պատերով մալուխներ անցկացնել թույլատրվում է սանդուղքների օգտագործմամբ, որոնց երկարությունը չպետք է գերազանցի 5 մետրը: Այդ սանդուղքները տարին մեկ անգամ ենթարկվում են փորձարկման:

6.8. Արգելվում է մեքենայացված մալուխատեղադրիչներով մալուխների տեղադրման ժամանակ մալուխատեղադրիչների սպասարկման հետ առնչություն չունեցող աշխատողների ներկայությունը դրանց վրա:

6.9. Մալուխատեղադրիչներ սպասարկողները և աշխատանքի ղեկավարը պետք է ունենան ազդանշանային հարմարանքներ` սուլիչներ և այլն:

6.10. Արգելվում է տրակտորները բերել շարժման մեջ, եթե տրակտորի և մալուխատեղադրիչի միջև կան աշխատողներ:

6.11. Աշխատանքի ժամանակ արգելվում է տրակտորից անցնել մալուխատեղադրիչի վրա և հակառակը:

6.12. Մալուխային դիտահորերում մալուխների տեղադրման ժամանակ դրանք պետք է շրջափակել: Եթե դիտահորերը գտնվում են փողոցի բանուկ մասերում, ապա դրանց շրջափակումը կատարվում է տրանսպորտային միջոցների հանդիպակաց շարժման ուղղությամբ հորից 2 մետր հեռավորության վրա: Բացի դրանից շրջափակիչներից 5-10 մետր հեռավորության վրա տեղադրվում են նաև նախազգուշացնող ազդանշաններ:

6.13. Արգելվում է չաշխատող մարդկանց գտնվելը մալուխահորերի մոտ, երբ այնտեղ կատարվում են մալուխների տեղադրման աշխատանքներ:

 

7. Օդային գծերում կատարվող աշխատանքներին ներկայացվող անվտանգության

պահանջներ

 

7.1. Արգելվում է ամպրոպի և կայծակի ժամանակ կատարել աշխատանքներ օդային գծերում:

7.2. Արգելվում է օդային գծերում կատարել աշխատանքներ, երբ քամու արագությունը 12 մ/վրկ և ավելի է:

7.3. Առավել վտանգավոր տեղամասերում աշխատանքների կատարման ղեկավար կարող են նշանակվել ավագ էլեկտրամեխանիկից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող աշխատողներ:

7.4. Առավել վտանգավոր տեղամասերում կատարվող աշխատանքների դասին են պատկանում.

- օդային գծերի և երկաթուղային ու ավտոճանապարհային ուղիների հատման տեղամասերում կատարվող աշխատանքները.

- օդային գծերի և ցանկացած լարման էլեկտրահաղորդման գծերի, տրամվայների և տրոլեյբուսների հպակային ցանցերի հետ հատման տեղամասերում կատարվող աշխատանքները.

- հեռահաղորդմամբ ուժեղացուցիչ սարքավորումների լիցքավորման շղթաներով կապի օդային գծերում կատարվող աշխատանքները.

- բնակավայրերում և երկաթուղային կայարաններում հենարանների տեղադրման և փոխարինման, ինչպես նաև լարերի անցկացման աշխատանքները.

- էլեկտրահաղորդման և ինքնաուղեկապման բարձրավոլտ գծերից 30 մ-ից պակաս հեռավորության վրա մեքենաներով կատարվող աշխատանքները.

- երկաթբետոնյա հենարանների բարձման, բեռնաթափման և տեղափոխման աշխատանքները.

- գազամուղների և հոսանքատար մալուխների մոտակայքում հենարանների փոսերի փորման աշխատանքները:

Առավել վտանգավոր տեղամասերում աշխատանքներ սկսելուց առաջ աշխատողները աշխատանքի ղեկավարի կողմից հրահանգավորվում են:

7.5. 10 մետրից ավելի երկարություն ունեցող հենարանները տեղադրվում են հատուկ հարմարանքների օգնությամբ: Արգելվում է դրանց տեղադրումը ձեռքով:

7.6. Տեղադրված հենարանների վրա բարձրանալուց առաջ պետք է համոզվել, որ դրանք կայուն են:

7.7. Հենարանների վրա, անկախ դրանց բարձրությունից, աշխատանքներ կատարելիս աշխատողները պարտադիր պետք է օգտագործեն անվտանգության գոտիներ: Արգելվում է հենարանների վրա աշխատանքներ կատարել առանց անվտանգության գոտիների:

7.8. Երկաթուղային գծերը հատող լարերի անցկացում թույլատրվում է կատարել գծային ուղեմասի հետ համաձայնեցնելուց հետո և վերջինիս հսկողության ներքո:

7.9. Հպակային ցանցը հատող լարերի անցկացում թույլատրվում է կատարել միայն էլեկտրամատակարարման ուղեմասերի հետ համաձայնեցնելուց հետո և նրանց հսկողության ներքո` հպակային ցանցի լրիվ հոսանքազրկմամբ:

7.10. Մինչև 1000 Վ լարման էլեկտրահաղորդման գծերը հատող լարերի անցկացում թույլատրվում է կատարել միայն այդ գծերի լրիվ հոսանքազրկման և դրանց հողանցման առկայության դեպքում:

7.11. Հողանցման հարմարանքները աշխատանքների ավարտից հետո կարող են հանել էլեկտրաանվտանգության 2 աշխատողներ:

7.12. Հեռահաղորդմամբ ուժեղացուցիչ սարքավորումների լիցքավորման շղթաներով կապի օդային գծերում ինքնուրույն աշխատանք կատարել թույլատրվում է էլեկտրաանվտանգության աշխատողների, որոնք մինչև աշխատանքը սկսելը հրահանգավորվում են տեղամասի պետի կամ ավագ էլեկտրամեխանիկների կողմից:

7.13. Առանց հեռահաղորդմամբ ուժեղացուցիչ սարքավորումների լիցքավորման շղթաները և կապի օդային գծերը հոսանքազրկելիս թույլատրվում է կատարել հետևյալ աշխատանքները.

- ներքին գծային աշխատանքներ.

- մեկուսիչ հարմարանքներով (այդ թվում նաև փայտյա) սառցակալումից կապի օդային գծերի մաքրում.

- դիէլեկտրիկ ձեռնոցներով այն շղթաներում խափանումների վերացում, որոնք գտնվում են հեռահաղորդման ուժեղացուցիչ սարքավորումների լիցքավորման շղթաներից ներքև:

7.14. Արգելվում է առանց հոսանքազրկման հեռահաղորդման ուժեղացուցիչ սարքավորումների լիցքավորման շղթաներով կապի օդային գծերում կատարել պլանային աշխատանքներ:

7.15. Կապի այդ տեսակ գծերում պլանային աշխատանքներ կարելի է սկսել միայն հոսանքազրկման վերաբերյալ հաղորդագիր ստանալուց և անջատիչի մոտ «Չմիացնել: Գծում աշխատում են» ցուցանակի տեղադրումից հետո:

7.16. Հոսանքազրկումից հետո նախքան աշխատանքը սկսելը հոսանքատար գծերը հողանցվում են և կարճ միացվում: Հողանցումը կատարվում է այն կարգով, ինչպես նշվեց 7.18 կետում:

7.17. Կապի բարձրավոլտ գծերում վթարների վերացման ժամանակ աշխատանքներ թույլատրվում է կատարել նաև բանավոր կամ հեռախոսակապով տրված կարգադրություններով` գծային սարքավորումների սրահի (ԳՍՍ) հերթապահի մատյանում գրավոր գրանցում կատարելով: Մատյանում գրանցում են կարգադրություն տվողի անուն ազգանունը, աշխատանք կատարող պատասխանատուի պաշտոնը, անուն ազգանունը, բրիգադի անդամների ազգանունները, հողանցման ենթակա շղթաների և հենարանների համարները, պաշտպանիչ սարքերի առկայությունը: Կապի բարձրավոլտ գծերում բոլոր տեսակի աշխատանքներ թույլատրվում է կատարել առնվազն երկու աշխատողներով:

7.18. Աշխատանքների պատասխանատուն կրում է պատասխանատվություն աշխատանքների անվտանգ կազմակերպման, աշխատողների հրահանգավորման և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համար:

7.19. Կապի բարձրավոլտ լարման հենարանների վրա աշխատանքներ կարելի է կատարել նորոգվող շղթայի մասում բոլոր լարերի հողանցումից հետո: Արգելվում է ձեռք տալ բոլոր այն լարերին կամ դրանց հետ միացված հոսանքատար առարկաներին, որոնք չեն հողանցված:

7.20. Կապի բարձրավոլտ գծերում բոլոր տեսակի չափումներ կարելի է կատարել միայն դիէլեկտրիկ ձեռնոցներով և գոտիներով, իսկ չափիչ սարքերը այդ գծերին միացվում են դիէլեկտրիկ ձող-աքցաններով:

7.21. Վազուրդներում կապի և էլեկտրակենտրոնացման սարքավորումները սպասարկող էլեկտրամեխանիկները, մոնտյորները և մյուս աշխատողները, ինչպես նաև այն անձինք, որոնք իրավունք ունեն օգտվելու կապի միջոցներից, պետք է նախօրոք լինեն զգուշացված, որ չի կարելի կապի բարձրավոլտ գծերին միացնել շարժական հեռախոսներ և ընդհանրապես այդ գծերի հետ շփվել:

7.22. Կապի բարձրավոլտ գծերի հենարանների վրա (2.5-3 մետր բարձրության վրա) պետք է տեղադրել «Մի բարձրացիր: «Մահացու է» բովանդակությամբ ցուցանակներ:

 

8. Էլեկտրակենտրոնացման համակարգի սարքավորումների սպասարկմանը

ներկայացվող անվտանգության պահանջներ

 

8.1. Սլաքային փոխադրիչների վրա էլեկտրակենտրոնացման համակարգի (ԷԿՀ) սարքավորումների նորոգման աշխատանքներ կարելի է կատարել կայարանի հերթապահի թույլտվությամբ` երկաթուղագծերի, սլաքային փոխադրիչների, ԷԿՀ-ի սարքավորումների, կապի և հպակային ցանցի ստուգման մատյանում համապատասխան գրանցում կատարելուց հետո:

8.2. Նախօրոք, մինչև սլաքային փոխադրիչի վրա որևէ տեսակի աշխատանք սկսելը, պետք է բացառել սլաքային սայրերի պահպանական տեղաշարժը ԷԿՀ-ի կայանից, որի համար հարկավոր է անջատել էլեկտրափոխանցիչի կուրբիլային կոնտակտը և այդ մասին հայտնել կայարանի հերթապահին, իսկ դիսպետչերական կենտրոնացմամբ տեղամասերում` կենտրոնական կայանի հերթապահ դիսպետչերին:

8.3. Վատ տեսանելիության պայմաններում, ձնաբուքի և մառախլապատ եղանակներին, ինչպես նաև ինտենսիվ շարժման ժամանակ կենտրոնացման համակարգում ընդգրկված սլաքային փոխադրիչների վրա աշխատանքներ կարելի է կատարել առնվազն երկու աշխատողներով, որոնցից մեկը պետք է հետևի գնացքների շարժին:

8.4. Սլաքային փոխադրիչների վրա աշխատելիս հարկավոր է սլաքային սայրի և հիմնառելսի միջև տեղադրել փայտյա միջնադիր: Աշխատանքների ավարտից հետո փայտյա միջնադիրները հանվում են:

8.5. Էլեկտրիֆիկացված տեղամասերում գծային դրոսել-տրանսֆորմատորների փոխում, երբ խախտվում է միևնույն գծամասի գծային շղթաների անընդհատությունը, կարելի է կատարել միայն նախօրոք պահանջվող կտրվածքով շրջանցող միացումների տեղադրումից հետո:

8.6. Էլեկտրաքարշի հոսանքի հետադարձ ֆիդերին միացված գծային դրոսել-տրանսֆորմատորի վրա աշխատանքներ թույլատրվում է կատարել միայն էլեկտրամատակարարման ուղեմասի աշխատակցի ներկայությամբ: Ընդ որում, հոսանքի հետադարձ ֆիդերի անջատումը և դրա միացումը շրջանցող միացումներին կատարվում է էլեկտրամատակարարման ուղեմասի աշխատակցի կողմից:

8.7. Էլեկտրիֆիկացված ինքնուղեփակումով տեղամասերում գծային աշխատանքներ կատարելիս պետք է հետևել գծի մոնտյորների կողմից հետևյալ պահանջների կատարմանը.

- գծի երկու հատվածում ռելսերի միաժամանակյա փոխարինում չպետք է կատարվի.

- մինչև տվյալ ռելսի փոխարինումը նորով նրա սահմանակից ռելսերը միացվեն իրար պղնձե 120 քառ.մմ կտրվածքով լարերով հաստատուն և 50 քառ.մմ կտրվածք ունեցող լարերով փոփոխական հոսանքի դեպքում.

- այն ռելսերի փոխարինումը նորերով, որոնց միացված են հոսանքի հետադարձ ֆիդերները, կատարվի միայն էլեկտրամատակարարման ուղեմասի աշխատակցի հսկողությամբ.

- ռելսային միացումների բացվածքների կարգավորման ժամանակ, երբ խախտում է գծային շղթայի անընդհատությունը, այդ տեղամասերում նախօրոք տեղադրվի շրջանցող միացումներ:

8.8. Լուսաֆորների սյուները կարելի է տեղադրել միայն մեխանիզմների կամ հատուկ սարքավորումների օգնությամբ, բացառելով դրանց պատահական վայր ընկնելը: Լուսաֆորների տեղադրման հետ կապված աշխատանքները պետք է կատարվեն ավագ էլեկտրամեխանիկի ղեկավարությամբ:

8.9. Արգելվում է գտնվել լուսաֆորի սյան տակ` տեղադրման նպատակով այն բարձրացնելիս կամ իջեցնելիս, բարձրացնել կամ իջեցնել սյուները գնացքների շարժի ժամանակ, ուժեղ քամու և անձրևի դեպքում, ինչպես նաև օրվա մութ ժամերին:

8.10. Էլեկտրիֆիկացված տեղամասերում լուսաֆորների սյուների բարձրացում կամ իջեցում կարելի է կատարել միայն հպակային ցանցի լրիվ հոսանքազրկումից հետո էլեկտրամատակարարման ուղեմասի աշխատակցի ներկայությամբ:

8.11. Արգելվում է լուսաֆորի հենակի վրա երկու աշխատողների միաժամանակյա աշխատանքը:

8.12. Էլեկտրաքարշի տեղամասերում ԱԿՈՒ-ի (ազդանշաններ, կենտրոնացում և ուղեփակում) սարքավորումների սպասարկման ժամանակ բոլոր այն լուսաֆորները, ռելեային մետաղյա պահարանները և այլ մետաղյա սարքավորումները, որոնք գտնվում են լարման տակ գտնվող հպակային ցանցի սարքավորումներից հինգ մետրից պակաս հեռավորության վրա, պետք է հողանցվեն` միացվելով դրոսել-տրանսֆորմատորի կենտրոնին կամ քարշի ռելսին:

8.13. Բոլոր լուսաֆորների հենակները պետք է ունենան մետաղական սանդուղքներ:

8.14. Լուսաֆորների սյուների բոլոր հեղյուսային միացումները, ինչպես նաև նրանց հիմքերը և կամրջակները տարին մեկ անգամ պետք է ստուգվեն ճանապարհի պետի հրամանով կազմված հանձնաժողովի կողմից:

8.15. Ավտոմատ լոկոմոտիվային ազդանշանի (ԱԼԱ) սարքավորումների նորոգումներ կարելի է կատարել միայն լոկոմոտիվային դեպոներում, ընդ որում այդ աշխատանքների կատարումից առաջ պարտադիր կարգով պետք է իջեցված լինեն լոկոմոտիվների հոսանքաընդունիչները, իսկ նրանց ղեկավարման վահանակի բանալիները մեքենավարը պետք է հանձնի աշխատանքներ կատարող էլեկտրամեխանիկին:

8.16. ԱԼԱ-ի սարքավորումների ստուգման և նորոգման աշխատանքներ կատարելուց առաջ էլեկտրամեխանիկը այդ մասին պետք է տեղյակ պահի լոկոմոտիվի մեքենավարին:

8.17. ԱԼԱ-ի սարքավորումների վրա աշխատելիս արգելվում է.

- ընթացքի ժամանակ բարձրանալ կամ իջնել լոկոմոտիվների վրա.

- ձեռք տալ լոկոմոտիվների ղեկավարման կամ հսկիչ այն սարքավորումներին, որոնք չեն մտնում ԱԼԱ-ի սպասարկման ցանկում.

- աշխատանքների ավարտից հետո թողնել բաց վիճակում ԱԼԱ-ի առանձին սարքեր:

 

9. Հեռախոսային կայանների, գծային սարքավորումների և ուժեղացուցիչ

կայանների սպասարկմանը ներկայացվող անվտանգության պահանջներ

 

9.1. Հեռախոսային կայանների, ԳՍ-ի և ուժեղացուցիչ կայանների սարքավորումների մետաղական կմախքները պետք է լինեն հողանցված:

9.2. Արգելվում է ամպրոպի ժամանակ կատարել չափումներ կապի մալուխային և օդային գծերում:

9.3. Հեռախոսավարուհիներին, օպերատորներին և այլոց ակուստիկ հարվածներից պաշտպանելու համար հեռախոսներին զուգահեռ պետք է միացված լինի ակուստիկ հարմարանքները մեղմացնող սարքեր:

9.4. Ուժեղացուցիչ կայաններում ընթացիկ շահագործման աշխատանքներ կարելի է կատարել.

- առանց սարքավորումների հոսանքազրկման (սենյակի մաքրում, սարքավորումների կմախքների մաքրում և այլն).

- սարքավորումների լրիվ հոսանքազրկմամբ (էլեկտրական չափումներ, անսարք ուժեղացուցիչի փոխարինում և այլն):

9.5. Ուժեղացուցիչ կայաններում հոսանքազրկմամբ, և առանց հոսանքազրկման աշխատանքների ցանկը կարող է ընդլայնվել կապի և ազդանշանների ուղեմասի ղեկավարության կողմից:

Ուժեղացուցիչ կայաններում առանց սարքավորումների հոսանքազրկման աշխատանքների կատարման կարող են թույլատրվել միայն փորձառու աշխատողները:

9.6. Ուժեղացուցիչ կայանների այն շինությունները, որտեղ չկա մշտապես գործող օդափոխիչներ, աշխատանքից առաջ և աշխատանքի ընթացքում պետք է օդափոխվեն ձեռքի օդափոխիչներով:

9.7. Սարքավորումների մաքրման համար կարելի է օգտագործել բենզին և տեխնիկական սպիրտ: Արգելվում է օգտագործել էթիլային բենզին:

9.8. Հեռախոսային և ուժեղացուցիչ կայանների բոլոր շինությունների, տեղական լուսավորությունը, շարժական և էլեկտրական գործիքների սնուցումը պետք է կատարվի 42 վոլտից ոչ բարձր լարումով:

Ստացիոնար լուսավորության համար բացառության կարգով, թույլատրվում է սնուցում 220 վոլտ լարման հոսանքով օգտագործելով հատուկ կոնստրուկցիաների լամպեր, որոնք բացառում են հպումը հոսանքատար լարերի հետ:

9.9. Էլեկտրասարքավորումները պետք է բավարարեն հետևյալ հիմնական պահանջները.

- լինեն սարքին և չունենան հոսանքատար մասերին պատահական հպման տեղեր.

- ունենան էլեկտրացանցին արագ միացնելու կամ անջատելու հնարավորություն (բայց ոչ ինքնակամ):

9.10. 12 և 42 վոլտ լարումով աշխատող շարժական էլեկտրալամպերը տրանսֆորմատորների հետ կարելի է միացնել անմիջականորեն խուլ եղանակով կամ վարդակների միջոցով:

9.11. Աշխատանքից առաջ տրանսֆորմատորները, շարժական էլեկտրալամպերը և էլեկտրասարքավորումները պետք է մանրակրկիտ զննվեն` հատկապես ուշադրություն դարձնելով հողանցումների, լարերի մեկուսիչների և այլնի վրա:

9.12. Աշխատանքների ընդմիջման, ինչպես նաև հոսանքի մատակարարման դադարեցման ժամանակ էլեկտրասարքավորումները անջատվում են էլեկտրասնման աղբյուրից:

 

10. Ռադիոկապի սարքավորումների սպասարկմանը ներկայացվող անվտանգության

պահանջներ

 

10.1. Լոկոմոտիվների ռադիոկապի սարքավորումների վրա աշխատանքներ կարելի է կատարել մեքենավարի կամ հերթափոխի վարպետի թույլտվությունը ստանալուց հետո` ընդ որում արգելվում է.

- հպվել սարքավորումների հոսանքատար մասերին.

- իջնել լոկոմոտիվից կամ բարձրանալ լոկոմոտիվի վրա նրա ընթացքի ժամանակ.

- նորոգել ռադիոկայանները կամ զննել ալեհավաքները լոկոմոտիվի ընթացքի ժամանակ.

- բարձրանալ լոկոմոտիվի տանիքի վրա գործող հպակային ցանցի առկայության պայմաններում:

10.2. Լոկոմոտիվային ռադիոկապի սարքավորումների նորոգումներ կարելի է կատարել միայն այդ սարքավորումների հոսանքազրկումից հետո:

10.3. Ռադիոհաղորդալարերի անցկացումը լուսավորության ցանցերի հենարանների վրայով կարելի է կատարել միայն այդ լարերի հոսանքազրկումից և հողանցումից հետո` էլեկտրամատակարարման ուղեմասի ներկայացուցչի հսկողությամբ:

10.4. Ռադիոկազմակերպությունների էլեկտրատեխնիկական սարքավորումները, որոնց շահագործումը պահանջում է հաղորդիչ կայանների, ուժեղացուցիչների և այլնի հոսանքատար մասերի հետ աշխատողների շփում, պետք է ունենան ավտոմատ հարմարանքներ, որոնք կբացառեն պահարանների դռների բացումը առանց այդ սարքավորման մասնակի կամ լրիվ հոսանքազրկման:

10.5. Սարքավորումների օպերատիվ միացումները կոնտակտների անմիջական միացումներով արգելվում է:

10.6. Էլեկտրատեխնիկական սարքավորումների մինչև 35 կՎ լարման բաց հոսանքատար մասերը, որոնք պահարաններից դուրս են, պետք է հատակից գտնվեն առնվազն 2.75 մ բարձրության վրա:

10.7. Ռադիոհաղորդիչ և ուղղիչ սարքավորումների ջրային և օդային հովացման համակարգի խողովակները, պետք է լարման տակ գտնվող մասերից լինեն մեկուսացված և հողանցված:

10.8. Հաղորդիչ, ընդունիչ, ուժեղացուցիչ և ուղղիչ սարքավորումների և բաժանարար վահանակների մոտ, և՛ առջևի, և՛ հետևի, ինչպես նաև նրանց միջև գտնվող անցումների ամբողջ երկարությամբ պետք է լինեն դիէլեկտրիկ գորգեր` 0.5 մետրից ոչ պակաս լայնությամբ:

10.9. Ռադիոռելեային սարքավորումների և բարձր հաճախականության գեներատորների շահագործման ժամանակ բարձր հաճախականության տրակտի ալեհավաք ֆիդերային սարքերի ապամոնտաժում և մոնտաժում, ինչպես նաև շղթաների չափում թույլատրվում է կատարել միայն սարքավորումները լրիվ հոսանքազրկելուց հետո:

10.10. Արգելվում է`

- որոշել սարքավորումներում առկա ճառագայթման հզորությունը ջերմային էֆեկտի զգացողությամբ շփման միջոցով (օրինակ ձեռքով).

- բարձր ճառագայթման դաշտում թույլատրելի սահմաններից մոտ գտնվել.

- գտնվել բաց ալիքատարի մոտ, երբ միացված են բարձր հաճախականության սարքավորումները.

- ապամոնտաժել կամ մոնտաժել ալիքատարները, եթե անջատված չեն բարձր հաճախականության սարքավորումները:

10.11. Էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից աշխատողներին պաշտպանելու համար բարձր հաճախականության ռադիոսարքավորումները պետք է սարքավորված լինեն այնպես, որ 60-300 մեգահերց հաճախականության դեպքում ճառագայթման ինտենսիվությունը չգերազանցի հետևյալ սահմանային չափսերին.

 

    հաճախականություն          6.10-3 -1.5 6.10-3-3  3-30  3-50  50-300

 

ճառագայթման ինտենսիվություն

    էլեկտրական, վ/մ            -           50        20    10      5

    մագնիսական Ա/մ             - 5         -         -     0.3     -

 

10.12. Բարձր հաճախականության սարքավորումների շահագործման տեղամասերում տարին առնվազն մեկ անգամ պետք է չափել ճառագայթման ինտենսիվությունը: Չափումները պետք է կատարվեն բարձր հաճախականության բոլոր սարքավորումների միաժամանակյա աշխատանքի պայմաններում:

10.13. Ճառագայթման ինտենսիվության չափումներ կարող են կատարել հրահանգավորում անցած աշխատողները` տեղամասի պետի ներկայությամբ: Ճառագայթման ինտենսիվության չափումները ակտավորվում են և պահվում ուղեմասում:

10.14. Պաշտպանության նպատակով ճառագայթման ինտենսիվության փոքրացման համար հարկավոր է.

- կլանիչների օգտագործմամբ կատարել սանտիմետրային ալիքների էներգիայի կլանում անմիջապես էներգիայի հիմնական աղբյուրից.

- ճառագայթող աղբյուրները էկրանավորել կլանիչ նյութերով ծածկված մետաղական թիթեղներով և խոռոչներով.

- աշխատատեղը էկրանավորել հողանցված էկրաններով և պատյաններով: Այսպես, նույնիսկ 0.001 մմ հաստության մետաղական էկրանները (ֆոլգա) թուլացնում են ճառագայթման ինտենսիվությունը 50 դբ, հատուկ կտորից և մետաղական լարերից պատրաստված էլաստիկ էկրանները` 20-50 դբ, թափանցիկ ապակին` 20 դբ և այլն.

- ճառագայթման ինտենսիվության փոքրացում հատուկ պաշտպանիչ ակնոցների օգտագործմամբ:

10.15. Յուրաքանչյուր պաշտպանիչ հարմարանքի համար պետք է կազմված լինի տեխնիկական անձնագիր:

10.16. Մետաղական կայմերը և աշտարակները պետք է ունենան աստիճաններ: Այն դեպքում, երբ աստիճանների օգտագործումը անհնար է, պետք է օգտագործել հատուկ վերամբարձ հարմարանքներ:

10.17. Երկար և միջին ալիքային ալեհավաքների բարձր հաճախականության հողանցումը պետք է լինի միացված տեխնիկական շինության հողանցման համակարգին: Սնող մալուխի զրոյական լարը պետք է միացված լինի հենակին:

10.18. Հողից մեկուսացված մետաղական կայմերը և աշտարակները պետք է ունենան բաժանիչներ, որոնց միջոցով անհրաժեշտության դեպքում դրանց կարելի կլինի հողանցել:

10.19. Մետաղական կայմերի և աշտարակների վրա բարձրանալուց առաջ հարկավոր է.

- ստուգել վերամբարձ հարմարանքները.

- ստուգել վերամբարձ հարմարանքների ճոպանը ամբողջ երկարությամբ: Ճոպանի ստուգման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձվի ճոպանային հյուսքի ջիլերին:

10.20. Օրվա գիշերային ժամերին կայմերի և աշտարակների վրա աշխատանքներ կատարելիս աշխատատեղը պետք է լուսավորվի 30 լյուքսից ոչ պակաս լուսավորվածությամբ, իսկ աշխատանք կատարողը իր հետ պետք է ունենա նաև մարտկոցային լամպ:

10.21. Կայմերի և աշտարակների վրա բեռ բարձրացնելու կամ իջեցնելու հրամաններ պետք է տա միայն մեկ անձ: Մագլցողները ևս պետք է բարձրանան և իջնեն այդ անձի հրամանով:

10.22. Ռադիոհաղորդիչ կայաններում ալեհավաքների կարգաբերման ժամանակ օգտագործվող բոլոր հարմարանքները և ցուցիչները պետք է ունենան մեկուսիչ բռնակներ:

10.23. Արգելվում է ֆիդերային գծերի և ալեհավաքների սյուների օգտագործումը լուսավորության և կապի ու ազդանշանների լարերի անցկացման համար:

 

11. Էլեկտրասնուցման աղբյուրների սպասարկմանը ներկայացվող անվտանգության

պահանջներ

 

11.1. Ավտոմատ դիզել գեներատորների ստուգում և նորոգում կարելի է կատարել միայն վահանակի բանալին աշխատանքային ռեժիմից նորոգման ռեժիմ տեղափոխելուց հետո կամ անջատելով նրա ավտոմատ սարքավորումների էլեկտրասնուցումը:

11.2. Արգելվում է.

- աշխատեցնել շարժիչը, մեքենավարի մարմնի ծանրությամբ պտտեցնելով թափանիվը.

- տաքացնել շարժիչի յուղը և վառելիքի մատակարարման համակարգը բաց կրակով (այդ նպատակի համար կարելի է օգտագործել միայն տաքացրած ջուր)

- սրբել, մաքրել կամ յուղել շարժիչը նրա աշխատանքի ժամանակ:

11.3. Արգելվում է շարժիչի աշխատանքի ժամանակ լիցքավորել այն հեղուկ վառելիքով:

11.4. Արգելվում է ծխել այն շինություններում, որտեղ աշխատում են ներքին այրման շարժիչներ:

11.5. Էլեկտրական մեքենաների միացումը և անջատումը կատարվում է միայն մեկ աշխատողի կողմից:

11.6. Արգելվում է կատարել աշխատանքներ աշխատող էլեկտրական մեքենաների շղթաներում և սարքավորումներում:

11.7. Ակումուլյատորային մարտկոցները տեղադրվում են հատուկ շինություններում: Այդ շինությունների մուտքի դռների վրա պետք է լինի «Մարտկոցային», «Կրակով չմտնել», «Ծխելն արգելվում է» վերտառությամբ ցուցանակներ:

11.8. Մարտկոցային շինությունների դռները պետք է ունենան ինքնափակվող փականներ, որոնք ներսի կողմից կարող են բացվել առանց բանալու:

11.9. Արգելվում է միևնույն շինության մեջ տեղադրել թթվային և ալկալիական մարտկոցներ:

11.10. Շինությունների պատերը, հատակը, առաստաղը, պատուհանները, դռները, օդափոխիչ համակարգը և բոլոր մետաղական կոնստրուկցիաները, որտեղ տեղադրված են թթվային մարտկոցներ, պետք է ներկված լինեն թթվակայուն ներկով:

11.11. Մարտկոցային շինությունների օդափոխիչ համակարգը պետք է լինի ներհոս-քաշող, իսկ օդափոխիչները` անպայթունավտանգ:

11.12. Արգելվում է մարտկոցային շինություններում տեղադրել էլեկտրական վառարաններ:

11.13. Մարտկոցային շինությունները պետք է ունենան աշխատանքային և վթարային լուսավորություն, իսկ լուսամփոփները հակապայթյունային պաշտպանվածություն: Անջատիչները, վարդակները և ապահովիչները պետք է տեղադրված լինեն այդ շինություններից դուրս:

11.14. Մարտկոցների ստուգման ժամանակ օգտագործվում է 12 վոլտ լարման շարժական հերմետիկ լամպեր` պաշտպանիչ ցանցով:

11.15. Մարտկոցային շինության օդափոխիչները միացվում են մարտկոցների լիցքավորման ժամանակ և անջատվում լիցքավորման ավարտից 1.5 ժամ հետո:

11.16. Մարտկոցները սպասարկող անձնակազմը պետք է կրի հատուկ արտահագուստ և ապահոված լինի պաշտպանական միջոցներով:

11.17. Թթուների, ալկալիների և էլեկտրոլիտների հետ թույլատրվում է աշխատել միայն ռետինե ձեռնոցներով, ճտքավոր կոշիկներով, թթվակայուն լուծույթներով մշակված բամբակյա արտահագուստով և ակնոցներով: Թթվային մարտկոցների շինություններին կից պետք է լինեն տեղադրված օճառ, բամբակ, սրբիչ և փակ անոթով կերակրի սոդայի 5-10 % չեզոքացնող լուծույթ: Ալկալիական մարտկոցների շահագործման ժամանակ որպես չեզոքացնող լուծույթ օգտագործվում է բորաթթվի 5-10 % լուծույթը: Այդ անոթների վրա պետք գրված լինի նրանցում եղած լուծույթի անվանումը:

11.18. Թթվային էլեկտրոլիտի պատրաստման ժամանակ ծծմբաթթուն թորած ջրի մեջ լցվում է բարակ շիթերով և ոչ մեծ չափաբաժիններով` միաժամանակ այն խառնելով ապակյա ձողիկներով: Արգելվում է ջուրը լցնել թթվի վրա:

11.19. Թթվային և ալկալիական էլեկտրոլիտների պատրաստումը կատարվում է առանձնացված շինություններում կենտրոնացված կարգով: Էլեկտրոլիտը մարտկոցների մեջ լցնում են ռետինե փուչիկներ ունեցող ծծափողերով:

11.20. Մարտկոցների սարքավորման և շահագործման ժամանակ պետք է.

- դարակաշարերի և նրանց վրա տեղադրված մարտկոցների տեղափոխման, հավասարեցման և այլ աշխատանքներ կատարել մինչև մարտկոցների էլեկտրոլիտով լցնելը.

- մինչև սարքավորված մարտկոցների լիցքավորումը ստուգել նրա միացումների ճշտությունը միմյանց և հոսանքի աղբյուրի հաղորդաձողի հետ.

- արգելվում է մարտկոցային շինություններում պահել սնունդ կամ այնտեղ սնվել:

 

12. Սարքավորումների լարման տակ փորձարկման աշխատանքներին ներկայացվող

անվտանգության պահանջներ

 

12.1. Կապի և էլեկտրակենտրոնացման համակարգի սարքավորումները լարման տակ փորձարկել կարող է ուղեմասի պետի հրամանով նշանակված և էլեկտրաանվտանգության պատասխանատու անձը:

12.2. Լարման տակ սարքավորումները փորձարկելիս անձնակազմը պետք է ապահովված լինի մեկուսիչ բռնակներ ունեցող գործիքներով, չափիչ սարքավորումներով և պաշտպանական հարմարանքներով:

12.3. Շարժական չափիչ սարքավորումների միացում և անջատում կատարվում է ստուգվող սարքավորման լրիվ հոսանքազրկումից հետո:

12.4.Կենտրոնացման համակարգի սարքավորումները ստուգող անձնակազմը պետք է ապահոված լինի լարումը իջեցնող շարժական տրանսֆորմատորներով, 127 և 220 վոլտ լարման աղբյուրներին միացնելու համար պետք է ունենա մինչև 2 մետր երկարություն ունեցող լարեր և էլեկտրական երկժան: Ընդ որում տրանսֆորմատորը աշխատանքի ժամանակ պետք է լինի հողանցված:

12.5. Ինքնաուղեփակման բարձրավոլտ գծերից հոսանքի մատակարարմամբ լարման տակ գտնվող սարքավորումների ստուգումը պետք է կատարել հետևյալ հաջորդականությամբ.

- մալուխային պահարաններում դեպի ռելեային էլեկտրակենտրոնացման կետեր գնացող լարերից հանել բարձր լարման հոսանքի մատակարարման ժամանակ տեղադրվող անջատիչները.

- մալուխային պահարանների սեղմակներում, որին միացված է գծային տրանսֆորմատորի երկրորդական փաթույթը, չափվել լարման մեծությունը և տեղադրվել ապահովիչներ.

- ռելեային պահարանի կամ էլեկտրակենտրոնացման կետի սնուցման շղթայում տեղադրել ապահովիչներ:

Այս բոլոր աշխատանքները պետք է կատարվեն օգտագործելով համապատասխան պաշտպանիչ հարմարանքներ:

12.6. Նախքան ինքնափակման բարձրավոլտ գծերից հոսանքի մատակարարումը սնման շղթաներ` էլեկտրակենտրոնացման, դիսպետչերական կենտրոնացման և այլ կետերում, ինչպես նաև հատակադիր սարքավորումներում պետք է կատարվեն կարճ միացման բացակայությունը հավաստիացնող ստուգումներ:

 

13. Վերամբարձ մեքենաների և մեխանիզմների շահագործմանը ներկայացվող

անվտանգության պահանջները

 

13.1. Լարման տակ գտնվող էլեկտրահաղորդման գծերի մոտ վերամբարձ մեքենաներով և մեխանիզմներով աշխատանքներ կարելի է կատարել միայն այն դեպքում, երբ լրիվ բացված վիճակում գտնվող սլաքը կամ բարձրացված բեռը, բոլոր հնարավոր դեպքերում, լարման տակ գտնվող մոտակա լարից կգտնվի հետևյալ հեռավորությունների վրա.

 

Լարումը, կՎ -- մինչև 1;  1- -20; 35-110; 150-220; մինչև 330

Հեռավորությունը`

    ոչ պակաս մետր -        1.5; 2.0;    4.0;    5.0;     6.0

 

13.2. Հպակային ցանցի և բարձրավոլտ գծերի նորմալ շահագործման ինչպես նաև վերամբարձ մեքենաները և մեխանիզմները շահագործող անձնակազմի անվտանգությունը ապահովելու համար, այդ գծերի երկարությամբ սահմանվում է անվտանգության գոտիներ, որոնք պետք է լինեն.

 

    Լարումը, կՎ -- մինչև             20:  35;  110; 151-220; 400

    Հեռավորությունը` ոչ պակաս մետր - 1.5; 2.0; 4.0; 5.0;     6.0

 

13.3. Հպակային ցանցի անվտանգության գոտում վերամբարձ մեքենաներով և մեխանիզմներով աշխատանքներ կատարելիս էլեկտրաանվտանգության պահանջների կատարման հսկողությունը իրականացվում է էլեկտրամատակարարման ուղեմասի ներկայացուցչի կողմից:

13.4. Լարման տակ գտնվող էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում վերամբարձ մեքենաներով աշխատանքներ կատարելիս, այդ մեքենաները պետք է լինեն հողանցված` մոտակա ռելսից առնվազն 2 մ հեռավորության և 1 մետրից ոչ պակաս խորության վրա:

13.5. Եթե վերամբարձ մեքենան պատահականորեն դիպչում է լարման տակ գտնվող հոսանքատար լարին, ապա մինչև լարի հոսանքազրկումը արգելվում է հողի վրա կանգնած հպվել մեքենային, բարձրանալ մեքենայի վրա կամ իջնել նրանից: Եթե լարման տակ գտնվող հոսանքատար լարի հետ պատահական կպչելուց վերամբարձ մեքենայում սկսվում է հրդեհ և հնարավոր չէ այնտեղ մնալ, ապա կռունկավարը պետք է երկու ոտքով հպված, առանց ձեռք տալու մեքենային, ցատկի գետնին և մնա կանգնած մինչև լարի հոսանքազրկումը կամ մեկ ոտքի վրա ցատկոտելով հեռանա մեքենայից, ոչ պակաս քան 8 մետր:

13.6. Արգելվում է սլաքային կռունկների, վերամբարձ-հորատող մեքենաների, էքսկավատորների, բարձիչների և բոլոր նմանատիպ մեքենաների ու մեխանիզմների անմիջական աշխատանքը հոսանքատար լարերի տակ (նույնիսկ մինչև 1 կՎ լարման լարերի):

13.7. Էլեկտրահաղորդման գծերի տակով անցնելիս, մեքենայի աշխատանքային հանգույցները պետք է բերված լինեն տրանսպորտային վիճակի:

13.8. Աշխատող մեքենաների և մեխանիզմների մոտ աշխատանքի հետ առնչություն չունեցող մարդկանց ներկայությունը չի թույլատրվում:

13.9. Ոչ աշխատանքային ժամերին մեքենաները և մեխանիզմները պետք է գտնվեն այնպիսի վիճակում, որը կբացառի պատահական մարդկանց կողմից նրանց աշխատեցնելը:

 

Հավելված 1.

 

Աղյուսակ 1. Կարգագիր-թույլտվության ձևը

երեսի կողմը

 

Կազմակերպություն --------------------------------------------

Մասնագիտությունը ---------------------------------

Աշխատանքի պատասխանատու ղեկավարին ------------------------

Թույլատրողին -------------------, աշխատանք կատարողին ------------

Հսկողին ------------------------------------

Օղակի անդամներով ------------------------------------------------

-----------------------------------------------------------------

Հանձնարարվում է -------------------------------------------------

-----------------------------------------------------------------

                              --------------

Աշխատանքը սկսել - օրը, ամիսը -----, ժամանակը ---------------

Աշխատանքը ավարտել - օրը, ամիսը, ժամանակը ------------------

Աշխատանքները կատարել. Հոսանքատար մասերը և նրանց մոտակայքը հոսանքազրկելով, լարման տակ գտնվող հոսանքատար մասերից հեռու (ավելորդը ջնջել)

 

Հաջորդ կողմը

.______________________________________________________________________.

| Էլեկտրասարքավորումների անվանումը,    Ինչը պետք է անջատվի և  հողանցվի |

| որոնք պետք է անջատվեն և  հողանցվեն                                   |

.______________________________________________________________________.

-----------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------

Առանձին ցուցումներ ----------------------------------------------

-----------------------------------------------------------------

 

Կարգագիրը տվեց, ամիս, ամսաթիվ --------- ժամանակը ---- ստորագր.-------

Ազգանուն ---------------

Կարգագիրը երկարացրեցի մինչև, ամիս, ամսաթիվ -------- ժամանակը -------

Ստորագրություն --------- Ազգանուն ----------- ամիս, ամսաթիվ ---

............ ժամանակը ---------

 

Հավելված 2.

Աղյուսակ 2. Աշխատանքի թույլտվություն

.___________________________________________________________.

| Աշխատատեղի      |Ամիս      |Ումից       |Թույլատրող       |

| նախապատրաստման  |ամսաթիվ   |(պաշտոնը,   |(ստորագրություն) |

| և  աշխատանքի    |ժամանակը  |ազգանունը)  |                 |

| թույլտվությունը |          |            |                 |

| ստացա           |          |            |                 |

|_________________|__________|____________|_________________|

|_________________|__________|____________|_________________|

.___________________________________________________________.

 

Հակառակ կողմը

Աշխատատեղը նախապատրաստված է: Լարման տակ մնացել է ________________

-----------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------

 

թույլատրող ___________ Աշխատանքի պատասխանատու ղեկավար __________

              ստորագրություն                             ստորագրություն

 

 

pin
Տրանսպորտի, կապի և տեղեկատվ նախա
09.01.2002
N 116-056
Հրաման