041.0267.060502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 2002 թվականի N 267
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 557 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հուլիսի 26-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 557 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշմամբ հաստատված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անհատական կազմում`
ա) Ս. Ադամյանի, Գ. Կարապետյանի, Ա. Հովհաննիսյանի, Վ. Մխիթարյանի, Ի. Մկրտումյանի և Հ. Ավոյանի փոխարեն ընդգրկել հետևյալ անձանց`
Հ. Մուսայելյան - «Լեդա Սիստեմս» ամերիկյան ընկերության մասնաճյուղի
գլխավոր տնօրեն
Ա. Ալեքսանյան - «Արմինկո» ՍՊԸ-ի տնօրեն
Կ. Հովհաննիսյան - «Վեբ» ՍՊԸ-ի տնօրեն
Գ. Հովհաննիսյան - «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ի
գործադիր տնօրեն
Մ. Մարկոսյան - «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ՓԲԸ-ի տնօրեն
Ա. Ղազախեցյան - «Եվրասիա» հիմնադրամի տնօրեն
բ) «Ա. Գրիգորյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար)» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ա. Գրիգորյան - «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի
տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի
քարտուղարության պետ (խորհրդի քարտուղար)»: