041.0251.290402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 ապրիլի 2002 թվականի N 251
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 672 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի կառուցվածքային բարեփոխումների մասին» N 672 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի կառուցվածքային բարեփոխումների կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցի 9-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ», «Արտաքին միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ», «Հակահամաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական հիմնարկները վերակազմակերպել ոչ առևտրային կազմակերպությունների»: