Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆ ...

 

12.03.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի մարտի 4-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Հարկային և մաքսային մարմինների կողմից քննվող վարչական իրավախախտումների գործերով եթե վարչական իրավախախտման վարույթին չի ներկայացել վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտ ընդունելը, կամ վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում, կամ նշանակվել է փորձաքննություն, ապա վարչական տույժը կարող է նշանակվել վարչական վարույթին վարչական ակտի հասցեատիրոջ ներկայանալուց, վարչական ակտի հասցեատիրոջը ի հայտ բերելուց կամ փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան իրավախախտումը կատարվելու օրվանից մեկ տարվա ընթացքում:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 170.3-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «Հարկերը, տուրքերը և օրենքով սահմանված պարտադիր այլ վճարումները» բառերը փոխարինել «Պետական և տեղական հարկերը, պետական և տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի), պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները» բառերով:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասը «գործերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 170.3 հոդվածով նախատեսված տեղական հարկերը և տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի) սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «170.3,» թիվը, իսկ նույն մասը «շրջանակներում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 170.3 հոդվածով նախատեսված պետական հարկերը և պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 246.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 246.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի կասեցումը կամ երկարաձգումը

 

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթը կարող է կասեցվել կամ երկարաձգվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներով:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հանրապետության Նախագահի
լիազորությունները կատարող

Ա. Սիմոնյան


2022 թ. մարտի 11
Երևան
ՀՕ-46-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 մարտի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 04.03.2022
N ՀՕ-46-Ն օրենք