Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽ ...

 

11.02.2021 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2021 թվականի հունվարի 20-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետում, 3-րդ հոդվածի 4-րդ կետում, 35-րդ հոդվածի 3-րդ մասում, 48.1-ին հոդվածի 8-րդ մասում, 64-րդ հոդվածի 3-րդ մասում, 81-րդ հոդվածի 3-րդ մասում, 83-րդ հոդվածի 5-րդ մասում, 94-րդ հոդվածի 6-րդ մասում, 118-րդ հոդվածի 4-րդ մասում «հողի հարկ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «անշարժ գույքի հարկ» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքում`

i

1) 35-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 66-րդ հոդվածի 2-րդ մասի «կադաստրային գին» և «կադաստրային գներ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «կադաստրային արժեք» և «կադաստրային արժեքներ» բառերով.

i

2) 35-րդ հոդվածի 2-րդ մասի «կադաստրային և (կամ) շուկայական գներով» բառերը փոխարինել «կադաստրային և (կամ) շուկայական արժեքներով» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է նաև 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ա. Սարգսյան


2021 թ. փետրվարի 9
Երևան
ՀՕ-24-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ 20.01.2021
N ՀՕ-24-Ն օրենք