041.0137.140302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2002 թվականի N 137
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 535 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 535 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունվարի 4-ի N 4 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքում «Նախարարի աշխատակազմ» տողը փոխարինել «Վերահսկողության վարչություն» տողով: