Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՖՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ

13.09.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.05.1992  -ից մինչեւ   13.09.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 12.08.98 թիվ 493 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մայիսի 1992 թ. թիվ 260

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

/1 կետը ուժը կորցրել է 22.03.96 թիվ 173 որոշում/

i

2. Պետական սոցիալական ապահովագրության մուծումների ժամանակին և լրիվ գանձումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին իրավունք վերապահել գործատուներից գանձելու`

ա) ժամանակին չվճարված պետական սոցիալական ապահովագրության մուծումների գումարը.

բ) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին պետական սոցիալական ապահովության մուծումները հաշվարկելիս աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների թաքցրած կամ նվազեցրած գումարը.

գ) պետական սոցիալական ապահովագրության մուծումների հասանելիք գումարը` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ապահովադիրի գրանցումից խուսափելու դեպքում.

դ) Հայաստանի Հանրապետության բանկերից պետական սոցիալական ապահովագրության մուծումները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին չհաշվեգրելու և չփոխանցելու յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տույժ` այդ մուծումների գումարի 1 տոկոսի չափով:

Նշված գումարները և տույժը գործատուներից և Հայաստանի Հանրապետության բանկերից գանձվում են անվիճելիորեն, իսկ քաղաքացիներից` դատական կարգով և հաշվեգրվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բանկերին`

i

ա) ապահովել պետական սոցիալական ապահովագրության մուծումների ամենօրյա փոխանցումը Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի կենտրոնացված հաշվին.

բ) Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի ներկայացրած անվիճելիորեն գանձման մասին հանձնարարականները կատարել առաջնահերթ կարգով:

4. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության բանկի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում մշակել ու հաստատել Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից պետական սոցիալական ապահովագրության մուծումները Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի հաշվին հաշվեգրելու կարգը:

i

5. Սահմանել, որ հանրապետության տարածքում գործող պետական և ոչ պետական հիմնարկությունները, ձեռնարկությունները, կազմակերպությունները, այդ թվում բանկերը, պարտավոր են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի և նրա տեղական մարմինների պահանջով ներկայացնել ֆոնդի գործունեությանն առնչվող անհրաժեշտ տեղեկություններ և ֆինանսական փաստաթղթեր:

6. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի միջոցների ձևավորման և ծախսման կարգին վերաբերող օրենսդրական և այլ ակտերի նախագծերը համաձայնեցվում են ֆոնդի հետ:

7. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին` մեկշաբաթյա ժամկետում մշակել և հաստատել Հայաստանի Հանրապետությունում պետական սոցիալական ապահովագրության մուծումների գանձման, հաշվառման և այդ միջոցների ծախսման կարգի մասին հրահանգը:

i

8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 11-ի «ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի հանրապետական բաժանմունքը Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի վերակազմավորելու մասին թիվ 605 որոշման 1-ին, 2-ին և 3-րդ կետերը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.05.1992
N 260
Որոշում