041.0100.010302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 մարտի 2002 թվականի N 100
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի պահանջների`
i
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության համար հաստատված աշխատողների առավելագույն թվի սահմաններում սահմանել աշխատակազմի ղեկավարների հաստիքային միավոր` 150000 դրամ պաշտոնային դրույքաչափով:
(1-ին կետը փոփ. 27.06.03 թիվ 288-Ա, 17.04.06 թիվ 257-Ա որոշումներ)
2. Սահմանել, որ 2002 թվականի ընթացքում համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարների աշխատանքի վարձատրությունը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ մարմինների պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված պետական մարմինների ղեկավարներին`
i
ա) մինչև 2002 թվականի մարտի 9-ը նշանակել համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավար` ելնելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներից.
բ) սույն որոշման կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին: