Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ...

13.09.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   20.06.1996  -ից մինչեւ   13.09.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 12.08.98 թիվ 493 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Լ.ՏԵՐ-պետրոսյան

«2Օ» ՀՈՒՆԻՍԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

i

2Օ հունիսի 1996 թ. թիվ 176

 

i

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.

1. Հաստատել ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների կարգը (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունվարի 4-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափի և կենսաթոշակների նվազագույն չափի մասին» և «Երեխաների համար տրվող նպաստների միասնական համակարգ սահմանելու մասին» հրամանագրերի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 52 որոշման 6-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 2Օ-Ի ԹԻՎ 176 ՈՐՈՇՄԱՄԲ

 

Կ Ա Ր Գ

 

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ

 

1. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք, այդ թվում անհատ ձեռներեցները, գյուղացիական տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղված անձինք ենթակա են սոցիալական ապահովագրության և պարտավոր են կատարել սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ (այսուհետև` վճարումներ):

2. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք, ըստ իրենց գործունեության վայրի, պարտադիր կարգով գրանցվում են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի (այսուհետև` հիմնադրամ) տարածքային մարմիններում, որպես հիմնադրամի ապահովադիրներ, ներկայացնելով իրենց մասին համապատասխան տեղեկություններ` համաձայն սույն կարգի թիվ 1 հավելվածի:

3. Հիմնադրամի տարածքային մարմինները յուրաքանչյուր ապահովադրի տալիս են գրանցման տարբերանիշ, հանձնելով ծանուցագրեր վճարումների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ` համաձայն սույն կարգի թիվ թիվ 2 և 3 հավելվածների:

4. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք վճարումները կատարում են իրենց տարեկան եկամտից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տոկոսաչափերով և կարգով: Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք պարտավոր են հիմնադրամի տարածքային մարմնին ներկայացնել իրենց եկամտի չափի մասին սահմանված ձևի հայտարարագիր:

5. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք, այդ թվում` անհատ ձեռներեցները, գիտական և ստեղծագործական աշխատանքով զբաղվածները վճարումները կատարում են տարեկան մեկ անգամ, եկամտի չափի մասին հայտարարագիր ներկայացնելիս, իսկ գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձինք վճարումները կատարում են գյուղացիական տնտեսությունների ընտանիքի (ծխի) գլխավորի կողմից, իր ցանկությամբ յուրաքանչյուր ամիսը, եռամսյակը, կիսամյակը մեկ` մինչև հաշվետու ամսին, եռամսյակին, կիսամյակին հաջորդող առաջին ամսվա 15-ը կամ տարվա համար` միանվագ, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 3Օ-ը:

Վճարումները մուծվում են բանկերում կամ դրանց բաժանմունքներում` հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի հաշվին կամ հիմնադրամի ներկայացուցչին, դրա համար ստանալով համապատասխան անդորրագիր` համաձայն սույն կարգի թիվ 4 հավելվածի:

6. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք, որոնք գործունեության իրականացման համար ունեն մշտական գտնվելու վայր և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության մարմիններում սահմանված կարգով գրանցված չեն, հիմնադրամի տարածքային մարմինների կողմից հայտնաբերման դեպքում գրանցվում են հիմնադրամում որպես ապահովադիրներ և վճարումները կատարում են սույն կարգին համապատասխան:

7. Գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձինք վճարումները կատարում են սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողատարածքների տվյալ տարվա համար հաշվարկված կադաստրային զուտ եկամտի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տոկոսաչափով:

8. Սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողատարածքի օտարման դեպքում գյուղացիական տնտեսությամբ զբաղված անձանց կողմից վճարումների կատարումը դադարեցվում է հիմնադրամի տարածքային մարմնին այդ մասին դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:

9. Այն անձանց, որոնք դադարեցնում են վճարումների կատարումը կամ փոխում բնակության վայրը, հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի կողմից տրվում է վճարումների կատարման վերաբերյալ տեղեկանք համաձայն սույն կարգի թիվ 5 հավելվածի:

1Օ. Վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ապահովադիրներից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տոկոսաչափերով գանձվում է տույժ:

11. Ինքնուրույն աշխատանքով զբաղված անձինք հիմնադրամի տարածքային մարմիններում հաշվառման կանգնելուց խուսափելու և վճարումները ժամանակին չկատարելու դեպքում կրում են վարչական պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Վճարումների ժամանակին և ամբողջական կատարման վերահսկողությունն իրականացնում է հիմնադրամը:

 

Հավելված թիվ 1

 

ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց,

այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական

տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական

աշխատանքով զբաղվածների սոցիալական

ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

 

--------------------------------------------------------------------------

        (ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, հեռախոսահամարը)

 

Անձնագրի սերիան _______համարը__________________

 

Տրված է________________________________________

(երբ և ում կողմից),

 

--------------------------------------------------------------------------

 

Արտոնագրի կամ գրանցման վկայականի տվյալները _______________________________

(սերիան, համարը)

 

__________________________________________________________________________

                      (ում կողմից է տրված և ինչ ժամկետով)

 

Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր

 

Պարտավորվում եմ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները կատարել սահմանված կարգով և ժամանակին:

 

_________________________________________________

                         (ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

                                  «  » ________________________ 199  թ.

 

Հավելված թիվ 2

 

ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց,

այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական

տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական

աշխատանքով զբաղվածների սոցիալական

ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

 

Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր  ԹԻՎ ________

 

ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց, այդ թվում`

անհատ ձեռներեցների, գիտական և ստեղծագործական

աշխատանքով զբաղվածների սոցիալական ապահովագրության

պարտադիր վճարումների կատարման ժամկետի և տոկոսաչափի

մասին

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

                (ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն)

 

1. Որպես ապահովադիր, գրանցման Ձեր համարն է __________, որն անհրաժեշտ է արտացոլել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերում:

2. Ապահովադիր գրանցվելու ժամկետը` ________________:

3. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների տոկոսաչափերը 199 թվականի համար սահմանված է տարեկան եկամտի ______________:

4. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները պետք է փոխանցել Ձեզ սպասարկող բանկ` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի տարածքային մարմնի թիվ 8Օ7 հաշվարկային հաշվին:

5. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների փոխանցման ժամկետը սահմանված է տարեկան մեկ անգամ` եկամտի չափի մասին հայտարարագիր ներկայացնելու օրը:

 

ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության

հիմնադրամի _______________________

տարածքային մարմնի պետ ____________

  Կ.Տ.                     _______________________________________________

                           (ստորագրությունը, ազգանունը, անունը հայրանունը)

 

«» __________________199 թ.

 

Հավելված թիվ 3

 

ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց,

այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական

տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական

աշխատանքով զբաղվածների սոցիալական

ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

 

Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

 

գյուղացիական տնտեսությամբ զբաղվածների սոցիալական

ապահովագրության պարտադիր վճարումների կատարման

ժամկետների և տոկոսաչափի մասին

 

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

               (ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն)

 

1. Որպես ապահովադիր, գրանցման Ձեր համարն է _____________________, որն անհրաժեշտ է արտացոլել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերում:

2. Ապահովադիր գրանցվելու ժամկետը` ______________________:

3. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների տոկոսաչափը 199 թվականի համար սահմանված է սեփականություն հանդիսացող հողատարածության կադաստրային տարեկան զուտ եկամտի նկատմամբ:

4. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները պետք է փոխանցել Ձեզ սպասարկող բանկ` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի տարածքային մարմնի թիվ 8Օ7 _________________ հաշվարկային հաշվին:

5. Սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների եռամսյակային փոխանցման ժամկետները սահմանված են մինչև ապրիլի 15-ը, հուլիսի 15-ը, հունվարի 15-ը, յուրաքանչյուր ամիս փոխանցելու դեպքում` մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը, տարվա միանվագ կարգով փոխանցելու դեպքում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 3Օ-ը:

 

ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության

հիմնադրամի _______________________

տարածքային մարմնի պետ ____________

 

__________________________________________________

                        (ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը,

     Կ.Տ.               հեռախոսահամարը)

 

«    «__________________ 199  թ.

 

Հավելված թիվ 4

 

ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց,

այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական

տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական

աշխատանքով զբաղվածների սոցիալական

ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային

և զբաղվածության հիմնադրամ

 

------------------------------

                 գյուղ ----------քաղաք --------

 

Սոցիալական ապահովագրության պարտադիր

վճարումների ընդունման

ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

կրկնօրինակ

 

.________________________________________________________________________.

| Հասցեն      |                  |       Սոցիալական ապահովագրության      |

| ------      |                  |        պարտադիր վճարման գումարը       |

|Ստացվել է    |                  |_______________________________________|

|դրամ         |                  | ամիս  | եռամսյակ  | կիսամյակ  | տարի  |

|             |                  | ( )   |   ( )     |   ( )     |  ( )  |

|_____________|__________________|_______|___________|___________|_______|

|Ա.,Ա.,Հ.     |  Ընթացիկ տարվա   |       |           |           |       |

|             |     համար        |       |           |           |       |

|             |__________________|_______|___________|___________|_______|

|Ապահովադիր   |  Նախորդ ժամանակի |       |           |           |       |

|գրանցման թիվը|     պարտքը       |       |           |           |       |

|-------      |                  |       |           |           |       |

|_____________|__________________|_______|___________|___________|_______|

|             |  Տույժ           |       |           |           |       |

|             | _________________|_______|___________|___________|_______|

|             | Ընդամենը վճարվող |       |           |           |       |

|             |     գումարը      |       |           |           |       |

.________________________________________________________________________.

 

------------------------------------------------

                                         (գումարը` տառերով)

 

Վճարեց` ----------------------------------

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

«-------»-------------199 թ.

 

Ստացավ -----------------------------------------------

(ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը)

 

Հավելված թիվ 4

 

ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց,

այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական

տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական

աշխատանքով զբաղվածների սոցիալական

ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային

և զբաղվածության հիմնադրամ

 

--------------------------------

                    գյուղ --------քաղաք ------------

 

Սոցիալական ապահովագրության

պարտադիր վճարումների ընդունման

ԱՆԴՈՐՐԱԳԻՐ

կրկնօրինակ

 

._______________________________________________________________________.

| Հասցեն      |                   |    Սոցիալական ապահովագրության       |

| ------      |                   |     պարտադիր վճարման գումարը        |

|_____________|                   |_____________________________________|

|Ստացվել է    |                   |ամիս  | եռամսյակ  | կիսամյակ  | տարի |

|դրամ         |                   |( )   |   ( )     |   ( )     | ( )  |

|_____________|___________________|______|___________|___________|______|

|Ա.,Ա.,Հ.     |  Ընթացիկ տարվա    |      |           |           |      |

|             |     համար         |      |           |           |      |

|             |___________________|______|___________|___________|______|

|Ապահովադիր   |  Նախորդ ժամանակի  |      |           |           |      |

|գրանցման թիվը|     պարտքը        |      |           |           |      |

|-------------|                   |      |           |           |      |

|_____________|___________________|______|___________|___________|______|

|             |  Տույժ            |      |           |           |      |

|             |___________________|______|___________|___________|______|

|             | Ընդամենը վճարվող  |      |           |           |      |

|             |   գումարը         |      |           |           |      |

._______________________________________________________________________.

 

-------------------------------------------------

                                    (գումարը` տառերով)

 

Վճարեց` -------------------------------------

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

«------»--------------199 թ.

 

Ստացավ -------------------------------------------

(ազգանունը, անունը, հայրանունը,

ստորագրությունը)

 

Հավելված թիվ 5

 

ինքնուրույն աշխատանքով զբաղված անձանց,

այդ թվում` անհատ ձեռներեցների, գյուղացիական

տնտեսությամբ, գիտական և ստեղծագործական

աշխատանքով զբաղվածների սոցիալական

ապահովագրության պարտադիր վճարումների կարգի

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության

հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ

կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային

և զբաղվածության հիմնադրամ

 

«» _______________________ 199  թ.

 

Տրվում է ______________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, փոստային հասցեն և

 

_______________________________________________________________________

                           գործունեության վայրը)

 

որ նա 199  թ. _____________ ամսից մինչև 199 թ. ________________  ամիսը

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ է կատարել

 

__________________________________________________________________________

                  (գումարը` տառերով, ապահովագրական ստաժը` տարիներով)

 

    Կ.Տ.                                ՀՀ կենսաթոշակային և  զբաղվածության

                                        հիմնադրամի________________________

                                        տարածքային մարմնի պետ ____________

                          ________________________________________________

                          (ստորագրությունը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

«» ___________________ 199 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.1996
N 176
Որոշում