041.0029.230102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունվարի 2002 թվականի N 29
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 644 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի սեպտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 644 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հոկտեմբերի 2-ի N 703 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
i
որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում «Լ. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» տողը փոխարինել «Լ. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱՊՀ վարչության պետ», իսկ «Լ. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ, հատուկ հանձնարարություններով դեսպան (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» տողը` «Գ. Հայրապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության Կովկասի բաժնի վարիչ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» տողերով: