Սեղմել Esc փակելու համար:
{08.12.2012 - 21.12.2015} ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{08.12.2012 - 21.12.2015} ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՎԻԱՑԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   08.12.2012  -ից մինչեւ   21.12.2015  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

08.12.2012 - 21.12.2015

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 հուլիսի 2004 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2004 թվականի N 944-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Անվտանգություն» N 17 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 30
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 27-ի N 944-Ն որոշման

 

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում (այսուհետ` օդանավակայաններ) ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը (այսուհետ` կարգ) մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N 1307-Ն որոշման և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Անվտանգություն» N 17 հավելվածի հիման վրա:

2. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից միջազգային և ներքին չվերթերով մեկնող ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների ավիացիոն անվտանգության հսկողության ապահովման կազմակերպման և իրականացման աշխատանքները:

3. Ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտք գործող ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների ավիացիոն անվտանգության հսկողությունը նպատակ ունի ապահովելու օդանավակայաններում ավիացիոն անվտանգությունը, ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների կյանքն ու առողջությունը, արգելելու դեպի օդանավ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ, դյուրավառ, թունավոր նյութերի ու առարկաների փոխադրումը, կանխելու քաղաքացիական օդանավերի հնարավոր զավթման ու փախցնելու փորձերը:

4. Ավիացիոն անվտանգության հսկողության հիմնական խնդիրն է բացահայտել ու կանխել զինված կամ իրենց մոտ զենք, ռազմամթերք, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութեր ու միացություններ ունեցող, ինչպես նաև կենսաչափական տվյալներով նույնականացում չանցած անձանց մուտքը օդանավ, որոնք այդ նյութերն ու միացությունները կարող են գործածել օդանավի անձնակազմի անդամների և ուղևորների վրա հարձակվելու կամ օդանավը զավթելու ու փախցնելու նպատակով կամ կարող են ավիավթարի պատճառ հանդիսանալ:

(4-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 230-Ն որոշում)

5. Ավիացիոն անվտանգության հսկողության են ենթարկվում բոլոր միջազգային և ներքին չվերթերով մեկնող ուղևորները:

(5-րդ կետը փոփ. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

6. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողությունն ապահովվում է միջազգային և ներքին չվերթերով մեկնող ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, ինչպես նաև օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների զննման միջոցով:

7. Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների զննումն իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների հաշվառումից և գրանցումից, մաքսային ու սահմանային ստուգումներից հետո:

8. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների զննման կազմակերպման և դրա իրականացման համար պատասխանատու են օդանավակայանների գործադիր մարմինները: Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

(8-րդ կետը փոփ. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

9. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննումն իրականացվում է միայն ուղևորի ներկայությամբ:

10. Ուղևորի բացակայությամբ ուղեբեռը կամ բեռը բացելու միջոցով կատարվող զննումն իրականացվում է ավիացիոն անվտանգության ծառայության պետի որոշմամբ, երկու ընթերակաների ներկայությամբ և կազմվում է արձանագրություն (ձև 4):

(10-րդ կետը փոփ. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

11. Սահմանված կարգով հաշվառված, սակայն թռիչքին չներկայացած կամ չվերթից ուշացած ուղևորներին պատկանող ուղեբեռները հանվում են օդանավից:

(11-րդ կետը խմբ. 08.10.08 թիվ 1144-Ն որոշում)

12. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող մասնագիտացված ավիացիոն ուսումնական հաստատություններում կամ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխան սերտիֆիկացված օտարերկրյա ուսումնական հաստատություններում պատրաստականություն անցած և դրա հիման վրա համապատասխանության վկայական ստացած ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամները:

(12-րդ կետը խմբ. 08.10.08 թիվ 1144-Ն որոշում)

13. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննումն, ինչպես նաև կենսաչափական տվյալների նույնականացումն իրականացվում է օդանավակայանների զննման գոտիներում տեղաբաշխված և անվտանգության տեխնիկական սարքավորումներով կահավորված զննման կետերում:

(13-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 230-Ն որոշում)

14. Քաղաքացիական ավիացիայի գործունեությանն ուղղված անօրինական միջամտության ակտի, օդանավում զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր կամ միացություններ գտնվելու մասին ահազանգերի դեպքերում պարտադիր կարգով իրականացվում է օդանավից ուղևորների իջեցում, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների դատարկում և դրանց կրկնակի զննում, իսկ օդանավը տարվում է արտակարգ իրավիճակների կանգառ և իրականացվում է օդանավի կրկնակի զննում: Եթե զննման ընթացքում օդանավում զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր կամ միացություններ չեն հայտնաբերվել, ապա օդանավը մնում է տվյալ կանգառում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ էր տվյալ պլանավորված թռիչքն իրականացնելու համար:

(14-րդ կետը խմբ. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

15. Եթե առկա է տեղեկատվություն այն մասին, որ թռիչքի ընթացքում օդանավում գտնվում է այն զավթելու կամ փախցնելու մտադրություն ունեցող անձ (անձինք), ապա վայրէջքից հետո օդանավը տարվում է արտակարգ իրավիճակների կանգառ, որից հետո իրականացվում են օդանավում գտնվող և այն զավթելու մտադրություն ունեցող անձանց վնասազերծման միջոցառումներ:

(15-րդ կետը խմբ. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

16. Փոստային առաքումների զննումն իրականացվում է զննման տեխնիկական սարքավորումների միջոցով` առանց դրանք բացելու: Վնասված փաթեթով փոստային առաքումները ենթակա են լրացուցիչ զննման` դրանք առաքող անձի ներկայությամբ:

 

II. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

17. Ավիացիոն անվտանգություն` միջոցառումների համալիր, նյութական և մարդկային ռեսուրսներ, որոնք նախատեսված են անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության համար:

18. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողություններն են`

ա) թռիչքի ընթացքում գտնվող օդանավի զավթումը,

բ) գետնի վրա գտնվող օդանավի զավթումը,

գ) օդանավակայաններում և թռիչքում գտնվող օդանավում պատանդներ վերցնելը,

դ) օդանավ, օդանավակայան և աերոնավիգացիոն միջոցներ ու ծառայություններ ապօրինի ներխուժելը,

ե) օդանավակայանում և օդանավում հանցավոր նպատակներով զենքի, վտանգավոր սարքավորումների ու նյութերի տեղադրումը,

զ) կեղծ տեղեկատվության հաղորդումը, որը վտանգի տակ է դնում թռիչքում և գետնի վրա գտնվող օդանավի, ուղևորների, անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի կամ հասարակության անվտանգությունն օդանավակայանային համալիրում կամ քաղաքացիական ավիացիայի համակարգի ծառայությունների տարածքներում:

(18-րդ կետը խմբ. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

19. Ուղեբեռ` ուղևորների անձնական իրերը, ձեռքի իրերը, օդանավի անձնակազմի, ինչպես նաև սահմանված կարգով նրա կազմում գրանցված անձանց ուղեբեռը, որը քաղաքացիական ավիացիայի շահագործողի համաձայնությամբ ձևակերպված է օդանավով փոխադրելու համար:

20. Ուղեբեռ, որը փոխադրվում է մի քանի փոխադրողի միջոցով` ուղևորի ուղեբեռ, որը ուղևորների փոխադրման ընթացքում ենթակա է տեղափոխման` մեկ շահագործողի օդանավից մյուս շահագործողի օդանավ:

20.1. Ձեռքի իրեր` ուղևորի կողմից օդանավի ուղևորային սրահ տարվող առարկաներ և իրեր, որոնց փոխադրումն օդանավի ուղևորասրահներում արգելված չէ:

(20.1-ին կետը լրաց. 23.07.09 թիվ 904-Ն որոշում)

20.2. Տարանցիկ ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայանից մեկնում են այն չվերթով, որով ժամանել են:

(20.2-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

20.3. Կարգազանց ուղևոր` ուղևոր, որը չի ենթարկվում օդանավակայանում կամ օդանավում սահմանված վարքագծի կանոններին, կամ չի հետևում օդանավակայանի աշխատողների կամ անձնակազմի անդամների օրինական հրահանգներին և դրանով իսկ խախտում է օդանավակայանում կամ օդանավում սահմանված կանոնները:

(20.3-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

20.4. Տարանցիկ ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայանից փոխադրվում են այն չվերթով, որով բերվել են օդանավակայան:

(20.4-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

20.5. Տրանսֆեր ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայան են ժամանել մեկ չվերթով, սակայն մեկնում են մեկ այլ չվերթով:

(20.5-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

20.6. Տրանսֆեր ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայան են բերվել մեկ չվերթով, սակայն օդանավակայանից փոխադրվում են մեկ այլ չվերթով:

(20.6-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

20.7. Չճանաչված ուղեբեռ` որևէ ուղեբեռ օդանավակայանում` բեռնային պիտակով կամ առանց դրա, որը չի վերցվել և ճանաչվել ուղևորների կողմից:

(20.7-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

20.8. Օդանավի ստուգում անվտանգության նպատակով` օդանավի ուղևորային սրահների և բեռնային խցերի ստուգում` կասկածելի իրերի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքերի և միացությունների հայտնաբերման նպատակով:

(20.8-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

20.9. Օդանավի զննում անվտանգության նպատակով` օդանավի արտաքին և ներքին լիակատար զննում` կասկածելի իրերի, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքերի և միացությունների հայտնաբերման նպատակով:

(20.9-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

21. Օդանավային պիտույքներ` նյութեր, իրեր, այդ թվում` սննդամթերք, որոնք օդանավ են տարվել օգտագործելու կամ վաճառելու նպատակով:

22. Բեռ` ցանկացած գույք, բացառությամբ օդանավային պիտույքների և ուղեբեռի, որը փոխադրվում է տվյալ օդանավով:

23. Ներօբյեկտային վերահսկողություն` ընկերության տարածքում (օդանավակայաններ, օբյեկտներ) գործող կանոններ, որոնք սահմանում են աշխատողների, ուղևորների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքը, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, այնտեղ գտնվելն ու տեղաշարժը, ինչպես նաև անօրինական միջամտության գործողություններից օդանավակայանի, օբյեկտների, ուղևորների, օդանավերի անձնակազմերի և աշխատողների պաշտպանության ապահովումը:

24. Շահագործող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը շահագործում է օդանավ (օդանավեր) կամ առաջարկում է ծառայություն (ծառայություններ) քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառում:

25. Հատուկ վերահսկելի գոտի` օդանավակայանի գոտի, կառույցներ կամ տարածքներ, որտեղ մուտքը սահմանափակ է և վերահսկվում է թռիչքների անվտանգության ու ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով:

26. Վերահսկելի գոտի` ընկերության (օդանավակայանի) աշխատանքային հրապարակ և դրան հարակից տարածքներ, ինչպես նաև շինություններ, որտեղ մուտքը վերահսկվում է:

27. Օդանավերի տեխնիկական սպասարկման գոտի` ընկերության (օդանավակայանի) հողային տարածք, կառույց, սարքավորումներ ու միջոցներ, որոնք նախատեսված են օդանավերի տեխնիկական սպասարկման համար (կառամատույց, անգար, արհեստանոցներ, շինություններ, տրանսպորտային միջոցների կայանատեղեր և այլն):

28. Ավիացիոն անվտանգության հսկողություն` հատուկ միջոցառումներ, որոնք ուղղված են օդանավ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների տեղափոխման կանխմանը:

29. Օդանավի կայանատեղ` կառամատույցում առանձնացված տեղ` օդանավի կայանման համար:

i

30. Զննում` տեխնիկական միջոցների օգտագործմամբ (կամ առանց դրանց օգտագործման) ընթացակարգ, որը նպատակ է հետապնդում իրականացնել ուղևորների կենսաչափական տվյալներով նույնականացում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշման պահանջների համաձայն, ինչպես նաև հայտնաբերելու զենք, պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր առարկաներ, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների համար կամ հանգեցնել վթարի:

(30-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 230-Ն որոշում)

30.1. Ավիացիոն անվտանգության հսկողության պիտակ` զննման գործառույթից հետո օդանավակայանի ստերիլ գոտիներ և օդանավ տարվող զննված ուղեբեռի, բեռի, փոստի, օդանավային պիտույքների, օդանավ տարվող սննդի բեռնարկղերի, ինչպես նաև օդանավակայանի հատուկ վերահսկելի գոտի օդանավակայանի աշխատողների կողմից տարվող առարկաների և իրերի վրա զննում կատարող աշխատողի կողմից փակցվող խիստ հաշվառման ենթակա համարանշված պիտակ:

(30.1-ին կետը լրաց. 08.10.08 թիվ 1144-Ն, փոփ. 08.11.12 թիվ 1434-Ն որոշումներ)

31. Անցագիր` փաստաթուղթ, որը տրվում է ընկերության (օդանավակայանի, շահագործողի) կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող անձանց կամ այն անձանց, որոնց այս կամ այն պատճառով անհրաժեշտ է թույլատրված մուտք օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, ինչպես նաև ընկերության այլ վերահսկելի տարածքներ: Այն նպատակ է հետապնդում ճանաչելու անձին և պարզեցնելու մուտքի թույլտվության ձևակերպումները: Այդպիսի փաստաթղթերի (անցագրերի) թվին են պատկանում նաև տրանսպորտային միջոցների համար տրվող փաստաթղթերը:

32. Կառամատույց` ուղևորների նստեցման կամ իջեցման, ուղեբեռի, բեռի, փոստի բեռնաթափման կամ բեռնաբարձման, օդանավի կանգառի, տեխնիկական սպասարկման, լցավորման նպատակով նախատեսված օդանավակայանային տարածք:

32.1. Արտակարգ իրավիճակների կանգառ` օդանավակայանում մոտակա շենքերից և շինություններից առնվազն 100 մետր հեռավորության վրա գտնվող առանձնացված տարածք, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում գտնվող օդանավի կանգառի համար:

(32.1-ին կետը լրաց. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

33. Կառամատույցային ուղևորատար տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որն օգտագործվում է դեպի օդանավ և օդանավից դեպի ուղևորային համալիր ուղևորների փոխադրման համար:

34. Ավիացիոն անվտանգության ծրագիր` միջոցառումների ծրագիր, որը նախատեսված է քաղաքացիական ավիացիան անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու համար:

35. Անցագրային վերահսկողություն` սահմանված կարգ, որը նախատեսում է անձի կամ տրանսպորտային միջոցի թույլատրված մուտքն օդանավակայանի և օբյեկտի վերահսկելի կամ հատուկ վերահսկելի գոտիներ:

36. Ստերիլ գոտի` անվտանգության հսկողության ցանկացած կետի և օդանավի միջև ընկած գոտի, որի մուտքը խստիվ վերահսկվում է:

37. Վտանգավոր բեռներ` առարկաներ և նյութեր, որոնք օդանավով փոխադրման ընթացքում կարող են սպառնալ ուղևորների ու օդանավի անձնակազմի անդամների կյանքին, առողջությանը և թռիչքների անվտանգությանը:

37.1. Կենսաչափական տվյալներ` անձի ֆիզիկական առանձնահատկությունները բնորոշող տվյալներ, որոնց հիման վրա կարելի է ճշտել անձը:

(37.1-ին կետը լրաց. 22.02.07 թիվ 230-Ն, փոփ. 23.07.09 թիվ 904-Ն որոշումներ)

i

37.2. Նույնականացում անցնել ցանկացած փուլում (հաշվառման, զննման, սահմանային վերահսկման, նստեցման և այլ փուլեր) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման պահանջների համաձայն Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (այսուհետ` ՍԷԿՏ) համակարգում կուտակվող անձը նույնականացնող կենսաչափական և (կամ) փաստաթղթային տվյալների համադրման դրական արդյունք:

(37.2-րդ կետը լրաց. 22.02.07 թիվ 230-Ն որոշում)

 

III. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

38. Ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպչական-տեխնիկական միջոցառումները նախատեսում են`

ա) դեպի օդանավ ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, այլ անձանց կողմից զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, այլ վտանգավոր իրերի ու առարկաների փոխադրման կանխումը և բացահայտումը.

բ) ուղևորների նույնականացում, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների, օդանավային պիտույքների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի որակյալ հսկման իրականացում` ավիացիոն անվտանգության պահանջների բարձր մակարդակի ապահովման նպատակով.

գ) ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման բոլոր փուլերում ուղևորների, անձնակազմի անդամների, շահագործողների իրազեկումն անվտանգության հսկողության իրականացման նպատակների ու կարգի, այն առարկաների և նյութերի մասին, որոնք արգելված են քաղաքացիական ավիացիայի օդանավերով փոխադրման համար, ինչպես նաև դրանց ապօրինի փոխադրման և ավիացիոն անվտանգության պահանջների խախտման համար պատասխանատվության մասին.

դ) օդանավի զավթման և փախցնելու սպառնալիքի ու քաղաքացիական ավիացիայի գործունեությանն ապօրինի միջամտության գործողությունների մասին օպերատիվ տեղեկատվության փոխանակում` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և այլ մարմինների միջև.

ե) ավիացիոն անվտանգության հսկողության հատուկ տեխնիկական միջոցների արդյունավետ ու համակողմանի օգտագործում և տեխնիկական պատշաճ վիճակում դրանց պահպանումը.

զ) ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգն անցած ուղևորների շփման հնարավորության բացառում այն ուղևորների հետ, որոնք չեն անցել անվտանգության հսկողության ընթացակարգը, ինչպես նաև շփումը ճանապարհողների ու օդանավակայանի այն աշխատողների հետ, որոնք զբաղված չեն հսկման գոտում ուղևորների սպասարկմամբ,

է) օդանավակայանում ուղևորների վարքի և շփման հսկում, ընդհանուր օգտագործման վայրերի ստուգում` զենքի, պայթուցիկ սարքերի, վտանգավոր առարկաների և իրերի որոնման նպատակով, որոնք ուղևորները կանխամտածված կարող են թողել անվտանգության հսկողություն անցնելուց առաջ,

ը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև համագործակցության պլանների համատեղ մշակումը:

(38-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 230-Ն, 08.11.12 թիվ 1434-Ն որոշումներ)

39. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի անվտանգության հսկողության իրականացման համար օդանավակայաններում առանձնացվում են անվտանգության հսկողության գոտիներ, որոնք կահավորվում են ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով: Հաշվի առնելով օդանավակայանի առանձնահատկությունները, մեկնող ուղևորների և կատարվող չվերթերի քանակը` օդանավակայանների ավիացիոն անվտանգության հսկողության գոտիներում կարող են տեղաբաշխվել ուղևորների զննման մեկ կամ մի քանի կետեր: Զննման կետի մուտքի մոտ տեղադրվում են «Ավիացիոն անվտանգության հսկողության գոտի», «Զննման կետ» ցուցանակները:

40. Զննման կետը ներառում է`

ա) ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի ավիացիոն անվտանգության հսկողության հարկաբաժին, որը սարքավորված է ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով,

բ) ուղևորների անձնական զննման սենյակ,

գ) պահարան` անվտանգության ստացիոնար և դյուրակիր հատուկ տեխնիկական միջոցների պահպանման համար:

Զննման կետը պետք է ունենա ավիացիոն անվտանգության ընթացակարգի իրականացման համար անհրաժեշտ սարքեր և համալրող սարքավորումներ (ձև 1):

41. Զննման կետը պետք է ունենա հուսալի փականներով փակվող և պահպանության ազդասարքով կահավորված մուտքի և ելքի դռներ` զննման կետով հսկողության գոտի բռնի ներթափանցումը կանխելու համար, իսկ զննման կետի անցամասի լայնությունը պետք է ապահովի միայն մեկ մարդու անցումը:

42. Եթե ավիացիոն անվտանգության հսկողության գոտին բաղկացած է մի քանի զննման կետերից, ապա դրանցից մեկը դարձվում է պահեստային` չնախատեսված իրավիճակների դեպքերում ուղևորների հոսքի կարգավորման համար և կահավորվում է անվտանգության հատուկ տեխնիկական միջոցների լրակազմով:

i

43. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության գոտիների ընտրությունը և տեղաբաշխումն իրականացվում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի, ավիացիոն անվտանգության աշխատանքները կանոնակարգող Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ստանդարտների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի պահանջների համաձայն:

Ավիացիոն անվտանգության հսկողության գոտիների և զննման կետերի տեղաբաշխումը կատարվում է այնպես, որպեսզի ճանապարհողներն ու այլ անձինք հնարավորություն չունենան անարգել շփվելու զննում անցած ուղևորների հետ:

44. Ավիացիոն անվտանգության հսկողության գոտիները, զննման կետերը և անհատական զննման սենյակները պետք է ապահովվեն այնպիսի սանիտարահիգիենիկ պայմաններով, որոնք ներկայացվում են մարդկանց զանգվածային կուտակումներ ունեցող շինություններին, ինչպես նաև ունենան վթարային էլեկտրական լուսավորություն:

45. Զննման կետը պետք է ապահովվի օդանավակայանի փոխգործակցող ծառայությունների` ուղևորների հաշվառման և գրանցման, փոխադրումների ծառայությունների և ոստիկանության գծային բաժնի հետ հեռախոսային ու բարձրախոսային կապի սարքերով, ազդասարքով և էլեկտրոնային ցուցատախտակով` չվերթի համարի ցուցչով:

46. Զննման կետն ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումներով կահավորելու ժամանակ պետք է հաշվի առնել օդանավակայանի հանդերձման ռադիոհաճախականությունները, այդ հաճախականությունների աղբյուրների հզորությունը և այլ գործոններ, որոնք կարող են բացասաբար ազդել ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումների բնականոն աշխատանքի վրա:

47. Ավիացիոն անվտանգության հսկողություն անցած ուղևորների համար օդանավակայաններում կազմակերպվում են ստերիլ գոտիներ: Ստերիլ գոտիներում ուղևորների ժամանակավորապես գտնվելու համար դրանք ապահովվում են պատշաճ պայմաններով` նստատեղերով, հարդարման սենյակներով, ըմպելիքների վաճառքի ավտոմատներով և այլն:

48. Սահմանված կարգով հաշվառում և գրանցում անցած ուղևորները` անձը հաստատող փաստաթղթի, ավիատոմսի և օդանավ նստեցման կտրոնը ներկայացնելուց հետո անցնում են ավիացիոն անվտանգության հսկողության գոտիներ:

Առանց զննման` ուղևորների և օդանավակայանի սպասարկող անձնակազմի մուտքն ստերիլ գոտիներ խստիվ արգելվում է:

49. Զննման գոտուն հարող տարածքներում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացվում է աշխատասենյակ` տեսադիտման սարքավորումների միջոցով ոստիկանության կողմից ուղևորների սպասարկման գործընթացի նկատմամբ դիտարկումների իրականացման, իրավախախտումների կանխման և խափանման համար:

49.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքներում (վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում, ընդհանուր սրահներում) ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվում է աշխատողների և տրանսպորտային միջոցների շարժերի, օդանավերի և օբյեկտների պահպանության, օդանավերի թռիչքների նախապատրաստման, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և փոստի սպասարկման բոլոր գործընթացների դիտարկում և տեսահսկում` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից, անվտանգության կառավարման կենտրոնների միջոցով:

(49.1-ին կետը լրաց. 08.11.12. թիվ 1434-Ն որոշում)

49.2. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անվտանգության կառավարման կենտրոնների կողմից աշխատողների և տրանսպորտային միջոցների շարժերի, օդանավերի և օբյեկտների պահպանության, օդանավերի թռիչքների նախապատրաստման, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և փոստի սպասարկման բոլոր գործընթացների նկատմամբ իրականացված տեսագրությունները պահպանվում են մինչև 30 օր ժամկետով:

(49.2-րդ կետը լրաց. 08.11.12. թիվ 1434-Ն որոշում)

49.3. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անվտանգության կառավարման կենտրոնների կողմից իրականացված տեսագրությունները կարող են տրամադրվել իրավապահ մարմիններին` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(49.3-րդ կետը լրաց. 08.11.12. թիվ 1434-Ն որոշում)

 

IV. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

50. Օդանավակայաններում զննումն իրականացնում են ավիացիոն անվտանգության ծառայության զննման ստորաբաժանման աշխատողները, որոնք պետք է համապատասխանեն սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին:

51. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների աշխատողների թիվը որոշում է օդանավակայանի գործադիր մարմինը` ելնելով ուղևորների փոխադրման ծավալից, շահագործվող օդանավերի տիպերից, զննման կետերի տեխնիկական զինվածությունից և օդանավակայանի աշխատանքային ռեժիմից:

52. Օդանավակայաններում հաշվառում և գրանցում անցած ուղևորների նույնականացման, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների, ինչպես նաև բեռի, փոստի և օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց ու տրանսպորտային միջոցների զննման նպատակով յուրաքանչյուր զննման կետերում նշանակվում են ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողների հերթափոխի խմբեր` կազմված ուղևորների կենսաչափական տվյալների նույնականացում և զննման գործընթաց իրականացնող աշխատողներից:

Ուղևորների կենսաչափական տվյալների նույնականացում իրականացնող աշխատողների թիվը սահմանվում է ելնելով օդանավակայանի առանձնահատկություններից և տվյալ օդանավակայանում ուղևորների կենսաչափական տվյալների նույնականացման կետերի քանակից: Ուղևորների, նրանց ձեռքի իրերի զննման գործընթացի իրականացման համար ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման հերթափոխի պետի կողմից նշանակվում է վեց մասնագետից (զննման օպերատորներ) բաղկացած խումբ, որոնց միջև տեխնոլոգիական պարտականությունները բաշխվում են հետևյալ կերպ.

ա) խմբի ավագը, ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներն սպասարկող մասնագետի հետ, ստուգում է սարքավորումների տեխնիկական վիճակը, ղեկավարում խմբի աշխատանքը, համագործակցում ուղևորների սպասարկում իրականացնող այլ ծառայությունների հետ, կազմում է հայտնաբերված արգելված առարկաների մասին արձանագրություններ, մասնակցում ուղևորների սպասարկման տեխնոլոգիական գործընթացին, վարում օդանավով զենքի, ռազմամթերքի թույլատրված փոխադրման փաստաթղթերի ձևակերպումը և ձևակերպումից հետո, համաձայնեցնելով օդանավի հրամանատարի հետ, դրանք հանձնում է օդանավի անձնակազմի պատասխանատու անդամին, անհրաժեշտության դեպքում մասնակցում ուղևորների անհատական զննմանը, կանխում զննում չանցած ուղևորների մուտքը ստերիլ գոտի.

բ) զննման գոտու մուտքի մոտ N 1 տեսուչը (զննման օպերատոր) իրականացնում է զննման գոտի մուտք գործող ուղևորների փաստաթղթերի ստուգում և անցագրային վերահսկողություն.

գ) N 2 տեսուչն ուղևորներին իրազեկում է ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգի անհրաժեշտության և այն անցնելու կարգի մասին, առաջարկում զննման ներկայացնել ձեռքի իրերը, փոխադրման համար արգելված առարկաները (եթե այդպիսիք կան տվյալ ուղևորի մոտ), որից հետո ուղևորին հրավիրում զննման կետ.

դ) N 3 տեսուչը զննում է ձեռքի իրերի պարունակությունը ռենտգենահեռուստատեսային սարքավորման միջոցով, անհրաժեշտության դեպքում կայացնում է որոշում ձեռքի իրերը բացելու մասին` դրանք դիտողական զննման ենթարկելու համար.

ե) N 4 տեսուչը, ըստ N 3 տեսչի կայացրած որոշման, ուղևորի ներկայությամբ զննում է նրա ձեռքի իրերի պարունակությունը, աշխատում ձեռքի մետաղափնտրիչով և պայթուցիկ սարքերի դետեկտորով, այնուհետև ուղևորին հրավիրում է անշարժ մետաղափնտրիչով զննման, մասնակցում արգելված առարկաներն ու նյութերը վերցնելու մասին արձանագրության կազմմանը, հարկ եղած դեպքում ձեռքով զննում է ուղևորին և, անհրաժեշտության դեպքում, մասնակցում ուղևորի անհատական զննմանը.

զ) N 5 տեսուչը հսկողություն է իրականացնում հաշվառման ժամանակ կենսաբանական չափորոշիչ սարքավորումներով վերցված ուղևորների կենսաչափական տվյալների և (կամ) անձը հաստատող փաստաթղթերի տվյալների և նրանց նստեցման ժամանակ վերցվող տվյալների նույնության մասին ՍԷԿՏ համակարգից տրվող ազդանշանների նկատմամբ, իսկ տվյալների անհամապատասխանության դեպքում դրա մասին տեղեկացնում է խմբի ավագին:

(52-րդ կետը փոփ. 23.02.06 թիվ 193-Ն, 22.02.07 թիվ 230-Ն, 28.04.11 թիվ 534-Ն, 08.11.12 թիվ 1434-Ն որոշումներ)

53. Ռենտգենյան սարքավորումներով ուղևորների ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների զննման գործընթացի իրականացման ընթացքում պետք է պարբերաբար (20 րոպեն մեկ անգամ) իրականացվի հերթափոխի աշխատողների (զննման օպերատորների) տեղափոխություն` տարբեր աշխատանքային դիրքերում: Զննող օպերատորին չի թույլատրվում 20 րոպեից ավելի անընդմեջ հետևել զննման ռենտգենյան սարքավորման էկրանի պատկերներին: Մինչև նրա նույն աշխատանքային դիրքին կրկին վերադառնալը պետք է անցնի առնվազն 40 րոպե:

(53-րդ կետը խմբ. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

53.1. Ուղեբեռների, բեռների և փոստի զննման գործառույթներ իրականացնող զննման օպերատորների թիվը սահմանվում է ելնելով օդանավակայանի ուղեբեռների զննման տեխնոլոգիական առանձնահատկություններից և ուղեբեռների, բեռների, փոստի զննման կետերի քանակից, սակայն ոչ պակաս, քան երկու տեսուչ մեկ զննման կետում:

(53.1-ին կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

54. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների աշխատողներն ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների զննման ժամանակ իրավունք ունեն`

ա) ուղևորներից պահանջելու պահպանել օդանավակայանում սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման նորմերն ու կանոնները.

բ) ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքի մոտ ստուգել ուղևորների ավիատոմսերը և նստեցման կտրոնները, անհրաժեշտության դեպքում նաև նրանց անձնագրերը, ինչպես նաև իրականացնել անցագրային վերահսկողություն.

գ) առաջարկելու ուղևորներին ներկայացնել իրենց մոտ գտնվող այն առարկաներն ու իրերը, որոնց փոխադրումն օդային տրանսպորտով արգելված է.

դ) իրականացնելու ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների զննում և անհատական զննում,

ե) ուղևորներից վերցնելու զննման ընթացքում նրանց մոտ հայտնաբերված այն առարկաներն ու իրերը, որոնց փոխադրումն օդային տրանսպորտով արգելված է` կազմելով համապատասխան արձանագրություն.

զ) զննման կետերում իրականացնելու օդանավակայանի սպասարկող անձնակազմի, օդանավի անձնակազմի անդամների և նրանց ձեռքի իրերի զննում, իսկ անցագրային կետերում տրանսպորտային միջոցների զննում.

է) ավիացիոն անվտանգության ապահովման նորմերն ու կանոնները խախտած անձանց հանձնելու ոստիկանություն:

(54-րդ կետը փոփ. 23.02.06 թիվ 193-Ն, 08.11.12 թիվ 1434-Ն որոշումներ)

55. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների աշխատողները պարտավոր են`

i

ա) իմանալ և խստորեն կատարել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հիմնարար փաստաթղթերով և սույն կարգով սահմանված ավիացիոն անվտանգության նորմերն ու կանոնները.

բ) զննման գործընթացն իրականացնել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի և սույն կարգի դրույթների համաձայն, ուղևորների սպասարկման ժամանակ լինել ուշադիր և հարգալից նրանց նկատմամբ.

գ) զննումից հրաժարվող ուղևորներին չթույլատրել թռիչքի և հանձնել ոստիկանություն.

դ) լինել աչալուրջ, անառարկելիորեն կատարել օդանավակայանում սահմանված անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնները.

ե) զննման ընթացքում պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները:

56. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների այն աշխատողները, որոնց ծառայողական դիրքի չարաշահման կամ զննման գործընթացին անբարեխիղճ մոտեցում ցուցաբերելու հետևանքով օդանավ են փոխադրվել արգելված նյութեր կամ առարկաներ, ենթակա են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

 

V. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

57. Օդանավակայանում ուղևորները պետք է տեղեկացվեն ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների մասին: Այդ տեղեկատվությունը նրանց հաղորդվում է օդանավակայանի ռադիոբարձրախոսային ցանցով` հայերեն և միջազգայնորեն ընդունված որևէ լեզվով, իսկ ուղևորների հաշվառման ու գրանցման վայրերում և զննման կետերում` տեղադրված ցուցատախտակների միջոցով (ձև 2):

58. Օդանավերի թռիչքների անվտանգության, ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների կյանքի և առողջության ապահովման նպատակով արգելվում է քաղաքացիական ավիացիայի օդանավերով փոխադրել զենք, ռազմամթերք, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութեր ու առարկաներ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի և կարգի:

59. Ուղևորների կողմից օդանավ արգելված նյութերի ու առարկաների փոխադրումը կամ փոխադրման փորձն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

60. Ուղևորներին խստորեն արգելվում է կողմնակի անձանցից փոխադրման համար ընդունել ծանրոցներ, արկղեր, փաթեթներ և այլ առարկաներ, ինչպես նաև իր ուղեբեռը վստահել (նույնիսկ կարճ ժամանակով) անծանոթ անձանց:

61. Զննման կետերի մուտքերի մոտ պետք է փակցվեն օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի ցանկը:

 

VI. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ԶՆՆՄԱՆ ԿԱՐԳԸ

(VI բաժինը խմբ. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

 

62. Զննումն ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգ է, որն իրականացվում է տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց օգտագործման և նպատակ է հետապնդում կանխել դեպի օդանավ ուղևոր չհանդիսացող անձանց մուտքը և օդանավով տեղափոխման համար արգելված առարկաների փոխադրումները:

62.1. Ուղևորների զննման ընթացակարգը ներառում է`

1) ուղևորների կենսաչափական տվյալների նույնականացում.

2) ուղևորների զննում մետաղափնտրիչ կամրջակով և ձեռքի մետաղափնտրիչով.

3) ուղևորի անհատական զննում:

62.2. Ուղևորների ձեռքի իրերի և ուղեբեռի զննման ընթացակարգը ներառում է`

1) զննում տեխնիկական սարքավորումների միջոցով.

2) ուղևորի ձեռքի իրերի և ուղեբեռի զննում` դրանց բացման միջոցով:

62.3. Ավիացիոն անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով օդանավակայաններում կարող է իրականացվել նաև ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի ընտրական զննում և ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի կրկնակի զննում:

62.4. Ուղևորների կենսաչափական տվյալների նույնականացումը, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննումն իրականացվում է զննման տեխնիկական սարքավորումների միջոցով: Օդանավակայաններում շահագործվող զննման տեխնիկական սարքավորումներ են`

1) ուղևորների ձեռքի իրերի, ուղեբեռի և բեռների զննման ռենտգենային սարքավորումները.

2) ուղևորների զննման մետաղափնտրիչ կամրջակները.

3) ուղևորների զննման ձեռքի մետաղափնտրիչները.

4) պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերող սարքավորումները:

62.5. Եթե զննման տեխնիկական սարքավորումներով իրականացված զննման արդյունքում առարկաների և իրերի նշանակությունը կամ պարունակությունն անհասկանալի է, ապա զննող օպերատորի կողմից իրականացվում է ձեռքի իրերի զննում` ուղեբեռի բացման միջոցով: Եթե ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննման ընթացքում հայտնաբերվում են կասկած հարուցող նյութեր կամ իրեր, ապա դրա մասին օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատող ծառայության աշխատողն անհապաղ իրազեկում է իր վերադասին:

62.6. Օդանավակայաններում ուղևորների ձեռքի իրերում, ուղեբեռում և բեռներում պայթուցիկ նյութերի հետքեր հայտնաբերելու նպատակով կարող են օգտագործվել նաև հատուկ վարժեցված շներ:

62.7. Կենսաչափական տվյալներով նույնականացման գործընթացից ազատվում են մինչև 9 տարեկան և 75 տարեկանից բարձր տարիք ունեցող անձինք, սույն կարգի 100-րդ կետում նշված պաշտոնատար անձինք, պաշտոնական պատվիրակությունների կազմով Հայաստանի Հանրապետությունից մեկնող անձինք, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք:

63. Այն օդանավակայաններում, որտեղ կիրառվում է ուղևորների կենսաչափական տվյալների նույնականացում, ուղևորների զննման գործընթացն իրականացվում է հետևյալ կերպ`

1) զննման գոտու մուտքի մոտ իրականացվում է ուղևորային փաստաթղթերի հսկողություն, որից հետո ուղևորը հրավիրվում է կենսաչափական տվյալների նույնականացման կետ.

2) կենսաչափական տվյալների նույնականացման նպատակով կատարվում է ուղևորի անձնագրային և կենսաչափական տվյալների թվայնացում, որից հետ ուղևորն անցնում է զննման կետ.

3) զննման կետում ուղևորին առաջարկվում է իր մոտ գտնվող մետաղական և այլ իրերը (բանալիներ, կտրիչներ, կոսմետիկական առարկաներ, ծխախոտատուփեր, վերնահագուստ (վերարկու, անձրևանոց, բաճկոն, պիջակ), գոտի և այլն) դնել մետաղափնտրիչի մոտ գտնվող տարայի մեջ, որից հետո դրանք անցնում են զննման ընթացակարգ` ռենտգենյան զննման սարքավորման միջոցով, իսկ ուղևորին առաջարկվում է անցնել զննման մետաղափնտրիչ կամրջակի միջո.

4) եթե ուղևորն իր մոտ մետաղյա առարկաներ կամ ձեռքի իրեր չունի, ապա նա հրավիրվում է զննման` մետաղափնտրիչ կամրջակի միջոցով.

5) եթե մետաղափնտրիչ կամրջակի միջոցով զննման դեպքում լսվում է ահազանգ, ապա ուղևորին առաջարկվում է ներկայացնել իր մոտ գտնվող մետաղական իրերը և նորից անցնել զննման` մետաղափնտրիչ կամրջակի միջոցով: Եթե երկրորդ անգամ մետաղափնտրիչ կամրջակի միջոցով զննման ենթարկվելուց հետո նորից լսվում է ահազանգ, կամ ուղևորը հայտարարում է, որ մետաղական իրեր իր մոտ չկան, ապա ուղևորը ենթարկվում է զննման` ձեռքի մետաղափնտրիչի միջոցով.

6) եթե ձեռքի մետաղափնտրիչի միջոցով զննման դեպքում նորից լսվում է ահազանգ, ապա իրականացվում է տվյալ ուղևորի անհատական զննում.

7) եթե տեխնիկական սարքավորումներով զննման ընթացքում ուղևորի ձեռքի իրերում գտնվող առարկաների կամ նյութերի նշանակությունը կամ պարունակությունն անհասկանալի է, ապա զննող օպերատորի կողմից իրականացվում է ձեռքի իրերի զննում ուղևորի ներկայությամբ` դրանց բացման միջոցով, այդ դեպքում ուղևորին առաջարկվում է բացել իր ձեռքի իրերը, որից հետո զննող օպերատորն իրականացնում է դրանց ձեռքով զննում:

63.1. Բացելու միջոցով ուղևորների ձեռքի իրերի զննումն իրականացվում է հետևյալ կարգով, զննող տեսուչն ուղևորին առաջարկում է բացել իր ձեռքի իրերը, որից հետո ուղևորի ներկայությամբ տեսուչը հերթականությամբ հանում և ստուգում է ձեռքի իրի կամ պայուսակի/տարայի պարունակությունը: Պարունակությունը հանելուց և ստուգելուց հետո կատարվում է դատարկ պայուսակի/տարայի ստուգում, պարզելու համար այն ունի արդյոք պահոցներ կամ երկտակ հատակ, իր ծավալին չհամապատասխանող կշիռ և այլն, իսկ դրանց վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում դատարկ պայուսակը/տարան նորից ենթարկվում է զննման` տեխնիկական սարքավորումների միջոցով: Զննման ընթացակարգի ավարտից հետո ուղևորի ձեռքի իրը (պայուսակ/տարա) փակվում է և վերադարձվում է ուղևորին` վերջինիս զննում անցնելուց հետո:

63.2. Այն օդանավակայաններում, որտեղ չկան կենսաչափական սարքավորումներ, ուղևորները թույլատրվում են թռիչքի առանց կենսաչափական տվյալներով նույնականացման, իսկ ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննման գործընթացն իրականացվում է սույն կարգի 63-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված կարգով:

63.3. Օդանավակայաններում բացման միջոցով ուղևորների ձեռքի իրերի զննումը և ուղևորների անհատական զննումը որպես ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառում կիրառելը նպատակ է հետապնդում հայտնաբերել ուղևորի մոտ օդանավով փոխադրման համար արգելված առարկաները կամ իրերը, ինչպես նաև ոչ մետաղական զենքերն ու պայթուցիկ նյութերը:

63.4. Ուղևորի անհատական զննումն իրականացվում է այն դեպքերում, երբ`

1) ձեռքի մետաղափնտրիչի միջոցով կրկնակի զննման դեպքում նորից լսվում է ահազանգ.

2) ուղևորը փորձում է խուսափել զննումից կամ դրսևորում է այնպիսի վարքագիծ, որը զննող օպերատորի մոտ կասկած է առաջացնում, որ նա փորձում է թաքցնել փոխադրման համար արգելված առարկա կամ իր:

63.5. Պարտադիր կարգով ուղևորի անհատական զննում է կատարվում նաև այն դեպքերում, երբ`

1) ստացվել է ահազանգ` օդանավը զավթելու կամ փախցնելու մասին կամ առկա է նման սպառնալիք, նման դեպքում իրականացվում է բոլոր ուղևորների անհատական զննում.

2) ստացվել է ահազանգ կոնկրետ ուղևորի մոտ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքավորումների ու միացությունների առկայության մասին.

3) ուղևորի մոտ կամ նրա ձեռքի իրերում զննման ընթացքում հայտնաբերվել են զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքավորումներ, նյութեր, միացություններ ու այլ վտանգավոր առարկաներ:

63.6. Կարգի 63.4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում անհատական զննումն իրականացվում է զննման կետում` ուղևորին ուղևորահոսքից առանձնացնելով` անհարմարություններ չստեղծելու համար: Մնացած դեպքերով կամ ուղևորների պահանջի ժամանակ անհատական զննումն իրականացվում է դրա համար նախատեսված սենյակում ուղևորի հետ միևնույն սեռի աշխատողի կամ աշխատողների կողմից` ըստ տվյալ հերթափոխի ղեկավարության ցուցումի: Արգելվում է մեկ անհատական զննման սենյակում իրականացնել մեկից ավելի ուղևորների համատեղ անհատական զննում:

63.7. ՈՒղևորի անհատական զննումն իրականացվում է հետևյալ կերպ, ուղևորին առաջարկվում է`

1) դեմքով կանգնել դեպի զննումն իրականացնող աշխատողը.

2) իր մոտ գտնվող իրերը, ինչպիսիք են օրինակ` վերարկուն, գրքերը կամ թերթերը, լուսանկարչական ապարատ, բջջային հեռախոս և այլն` ներկայացնել զննման, եթե կան այդպիսի իրեր կամ առարկաներ, ապա դրանք զննվում են առանձին և վերադարձվում են ուղևորին միայն ուղևորի անհատական զննումն ավարտելուց հետո:

63.8. Անհատական զննումն իրենից ներկայացնում է անհատական զննմանը ենթակա ուղևորի մարմնի և հագուստի ձեռքերով շոշափում առջևից և հետևից, հետևյալ հերթականությամբ`

1) գլխարկի ձեռքով զննում և մազերի տեսողական կամ ձեռքով զննում.

2) զգեստի արտաքին մասի ձեռքով զննում հետևյալ հերթականությամբ (մեջք, օձիք, դարձածալեր, ուսեր, արտաքին և ներքին գրպաններ և թևքեր).

3) փողկապի, գոտու, բաճկոնակի/վերնաշապիկի, բրդե հյուսված բաճկոնակների ձեռքով զննում` ներառելով գրպանները` առաջարկելով ուղևորին դրանք դեպի դուրս շրջել.

4) վարտիքների և շրջազգեստների գոտիների եզրերի ձեռքով զննում, իսկ ուղևորի վարտիքների և շրջազգեստների գրպանների պարունակությունը զննվում է ուղևորին առաջարկելով դրանք դեպի դուրս շրջել.

5) ուղևորների կոշիկները զննվում են տեխնիկական սարքավորումների միջոցով, ձմեռային կոշիկները կարող են զննվել նաև ձեռքով` հատուկ ուշադրություն դարձնելով բարձրակրունկ և հաստ ներբաններով կոշիկներին.

6) անսովոր կամ կասկածելի մարմնի կառուցվածք ունեցող ուղևորների դեպքում (օրինակ կասկածելի գերությունը կամ արտահայտվածությունը) իրականացվում է լրացուցիչ անհատական զննում:

63.9. ՈՒղևորների անհատական զննման դեպքերում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել թևատակերին, կրծքին, ոտքերին և դրանց միջնամասի հատվածին, գոտկատեղին, շրջազգեստի տեսքին (հնարավոր է դրա տակ թաքցված առարկաներ լինեն), կոճամասերին, կոշիկներին:

63.10. Անհատական զննման ընթացքում զննողը տեսուչը պետք է պահպանի հետևյալ կանոնները`

1) լինի քաղաքավարի և բարեհամբույր, ցուցաբերի զգուշություն և հարգալից վերաբերմունք ուղևորի նկատմամբ.

2) զննումն իրականացնի հետևողականորեն, որպեսզի անուշադրության չմատնի զննվող ուղևորի մարմնի կամ հագուստի ոչ մի հատված, ձեռքի իրի կամ ուղեբեռի պարունակությունը.

3) զննման ավարտից հետո շնորհակալություն հայտնի ուղևորին ցուցաբերած համագործակցության համար:

63.11. Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում պետք է իրականացվի հաշվառված ուղևորների 10 տոկոսի ընտրական զննում: Անշարժ մետաղափնտրիչ կամրջակի ահազանգ չառաջացրած ուղևորների առնվազն 10 տոկոսը պետք է զննվի ձեռքի մետաղափնտրիչով` պատահական ընտրության սկզբունքով: Այս տոկոսները հաշվառվում են անշարժ մետաղափնտրիչ կամրջակով անցնող յուրաքանչյուր 100 ուղևորի համար:

64. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի կրկնակի զննում է իրականացվում`

1) ուղևորի մոտ փոխադրման համար արգելված նյութերի և առարկաների առկայության կամ հայտնաբերման, կամ դրանց մասին տեղեկություն ստանալու դեպքում.

2) հաշվառման և գրանցման ընթացակարգերից հետո թռիչքին ուղևորի չներկայանալու դեպքում, երբ օդանավից հանվում է թռիչքին չներկայացած ուղևորի ուղեբեռը.

3) ավիացիոն անվտանգության հսկողություն անցած ուղևորների և նման հսկողություն չանցած ուղևորների հետ շփման դեպքերում.

4) շահագործողի դիմումների դեպքերում:

64.1. Ելնելով ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումների առանձնահատկություններից` ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննման ընթացքում պարբերաբար պետք է իրականացվի զննված ուղևորների, նրանց ձեռքի իրերի ընդհանուր թվի առնվազն 20 տոկոսի կրկնակի զննում:

65. Ուղևորների կողմից փոխադրման հանձնված ուղեբեռները ենթարկվում են զննման ուղեբեռների զննման կետերում` զննման տեխնիկական սարքավորումների միջոցով: Եթե տեխնիկական սարքավորումներով զննման ընթացքում հնարավոր չէ պարզել կամ կասկածելի է ուղևորի ուղեբեռում գտնվող առարկաների կամ նյութերի նշանակությունը կամ պարունակությունը, ապա զննող օպերատորի կողմից իրականացվում է ուղեբեռի զննում` դրանց բացման միջոցով, որը կատարվում է ուղևորի ներկայությամբ:

65.1. Սույն կարգի 65-րդ կետով սահմանված դեպքերում ուղևորին առաջարկվում է բացել իր ուղեբեռը, որից հետո ուղևորի ներկայությամբ տեսուչը հերթականությամբ հանում և ստուգում է ուղեբեռի (պայուսակի/տարայի) պարունակությունը: Պարունակությունը հանելուց և ստուգելուց հետո կատարվում է դատարկ պայուսակի/տարայի ստուգում, պարզելու համար այն ունի արդյոք պահոցներ, երկտակ հատակ, իր ծավալին չհամապատասխանող կշիռ և այլն, իսկ դրանց վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում դատարկ պայուսակը/տարան նորից ենթարկվում է զննման` տեխնիկական սարքավորումների միջոցով: Զննման ընթացակարգի ավարտից հետո ուղևորի ուղեբեռը (պայուսակ/տարա) փակվում է և ընդունվում է փոխադրման:

65.2. Էլեկտրական սարքավորումները (օրինակ, սափրիչները, ռադիոհաղորդիչները, ժամացույցները, ֆոտոխցիկները, շարժական ստերեոհամակարգերը և դրանց կրիչները, նոութբուքերը, տեսախցիկները), որոնց մեջ կարելի է թաքցնել զենք կամ պայթուցիկ սարքավորում, ենթարկվում են զննման տեխնիկական սարքավորումների միջոցով` համոզվելու համար, որ այդ առարկաները չեն ենթարկվել փոփոխման, չեն պարունակում լրացուցիչ սնուցման մարտկոցներ կամ միացություններ կամ օրգանական նյութեր:

65.3. Անհրաժեշտության դեպքում սույն կարգի 65-րդ կետով սահմանված իրերը կարող են ստուգվել` դրանք պատյաններից հանելու և միացնելու միջոցով` համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են գործարանային համալրմանը: Նշված սարքավորումները կարող են ստուգման ենթարկվել սնուցման մարտկոցներին կամ էլեկտրական հոսանքին միացնելու միջոցով, ինչպես նաև սնուցման մարտկոցները սարքավորումից հանելու միջոցով:

65.4. Ուղևորների մոտ գտնվող թերմոսները, գրքերը, անձրևանոցները, ձեռնափայտերը, երաժշտական գործիքները զննման են ենթարկվում տեխնիկական սարքավորումների միջոցով, անհրաժեշտության դեպքում դրանց զննումը կարող է իրականացվել նաև դրանք բացելու (պատյաններ, կաշվից կարված ծածկոցներ), ներսի պարունակությունը, բոլոր փողերն ու փողրակները ստուգման ենթարկելու միջոցով: Կինո- և լուսանկարչական սարքավորումները զննվում են տեսաերիզները հանած վիճակում:

65.5. Ապակե տարաները ենթակա են զննման տեխնիկական միջոցներով, անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել նաև դրանց զննում բացման միջոցով: Զննման ընթացքում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել տարաների և ապակյա շշերի պարունակության վրա, քանի որ դրանցում կարող են գտնվել հրավտանգ և պայթուցիկ հեղուկներ:

65.6. Մեծ ծավալի ուղեբեռները և ձեռքի իրերը, որոնք հնարավոր չէ զննել ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումներով կամ դրանց պատկերը էկրանին անճանաչելի է, ենթակա են զննման դրանք բացելու միջոցով:

66. Կենդանիները և թռչունները կարող են ընդունվել փոխադրման միայն որպես ուղեբեռ և փոխադրվել միայն օդանավի բեռնախցիկներում: Օդանավի ուղևորասրահում կարող են թույլատրվել փոխադրման միայն կույր ուղևորներին ուղեկցող շները` պայմանով, որ այդ շներն ունեն վզնոց և դնչկալ: Փոխադրվող կենդանիները, թռչունները և դրանց վանդակները կամ տարաները ենթակա են զննման` զննման տեխնիկական միջոցներով, դրա անհնարինության դեպքում կարող է իրականացվել կենդանիների, թռչունների և դրանց վանդակների կամ տարաների զննում` բացելու միջոցով:

67. Սրտի աշխատանքը խթանող սարքավորումներ կրող ուղևորները ենթարկվում են զննման` առանց զննման տեխնիկական սարքավորումների կիրառման:

68. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի զննման ընթացքում հատուկ ուշադրություն պետք է դարձնել`

1) շարժման սահմանափակ կարողություններ ունեցող (հաշմանդամներ) անձանց.

2) մանկական սայլակներում գտնվող նորածիններին և մանկահասակ երեխաներին.

3) հղի կանանց.

4) կրոնական պատկանելության հանգամանքով զննումից հրաժարվող ուղևորների.

5) դիվանագիտական կարգավիճակ ունեցող և բարձրակարգ սպասարկման սրահների ուղևորների.

6) դիվանագիտական ուղեբեռի, փոստի և վալիզներին.

7) վտարված անձանց կամ կալանքի տակ գտնվող ուղևորներին.

8) չուղեկցվող ուղեբեռների զննման ընթացակարգերին:

69. Շարժման սահմանափակ կարողություններ ունեցող անձինք (հաշմանդամներ) ենթարկվում են զննման տեխնիկական միջոցներով, այնքանով, որքանով հնարավորություն է տալիս տվյալ անձի ֆիզիկական վիճակը: Ընդ որում, զննման ընթացքում նման կարգավիճակ ունեցող ուղևորները պետք է զննվեն ուղևորների ընդհանուր հոսքից առանձին:

69.1. Շարժման սահմանափակ կարողություններ ունեցող անձանց (հաշմանդամներ) զննման դեպքերում զննող տեսուչը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի ուղևորի նկատմամբ, ուղևորին դիմի պարզ ու հասկանալի լեզվով, հարցնի ինչով կարող է օգնել և լսի ուղևորի խնդրանքը, բացատրի զննման կարգն ու նպատակը, զննումն իրականացնի այլ ուղևորներից առանձին, մինչև շարժասայլակի, հենափայտերի կամ պատգարակի զննում իրականացնելը համոզվի, որ տվյալ ուղևորը կարող է առանց կողմնակի օգնության կանգնել: Կույր ուղևորների զննման դեպքում մինչև զննման նպատակով ուղեկցող շան շղթան վերցնելը` ուղևորի տեղաշարժի ապահովման համար պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեն:

69.2. Շարժման սահմանափակ կարողություններ ունեցող ուղևորների (հաշմանդամներ) շարժասայլակի, հենափայտերի կամ պատգարակի և կույր ուղևորներին ուղեկցող շների զննումն իրականացվում է տեխնիկական սարքավորումների միջոցով, անհրաժեշտության դեպքում դրանք կարող են զննվել անհատապես: Կույր ուղևորներին պատկանող ուղեբեռները բացելու միջոցով զննումը կարող է կատարվել միայն երկու այլ ուղևորների ներկայությամբ:

70. Մանկական սայլակներում գտնվող նորածինների զննման դեպքերում մինչև նորածինների զննման անցումը, ծնողներից մեկը պետք է անցնի ուղևորների համար սահմանված զննման ընթացակարգերը, որից հետո կարող է մանկասայլակից վերցնել նորածնին և նրան ներկայացնել զննման: Ընդ որում, նորածինները և մանկահասակ երեխաներն անցնում են զննում ուղևորների համար սահմանված զննման ընթացակարգերով, իսկ մանկական սայլակները ենթարկվում են զննման տեխնիկական սարքավորումներով:

70.1. Հղի կանանց զննումն իրականացվում է ուղևորների զննման համար սահմանված կարգով, սակայն եթե հղի ուղևորը ցանկություն չի հայտնում ենթարկվել զննման տեխնիկական սարքավորումների միջոցով, ապա նա կարող է ենթարկվել անհատական զննման:

70.2. Կրոնական պատկանելության հանգամանքով պայմանավորված, ուղևորների հետ ընդհանուր հոսքում զննումից հրաժարվող ուղևորները ենթակա են անհատական զննման, այլ ուղևորներից առանձին:

70.3. Դիվանագիտական կարգավիճակ ունեցող (բացառությամբ դեսպանների) և բարձրակարգ սպասարկման սրահների ուղևորները ենթակա են զննման ուղևորների համար սահմանված զննման ընթացակարգով:

70.4. Վտարված կամ կալանքի տակ գտնվող ուղևորների զննումն իրականացվում է մինչև տվյալ չվերթի այլ ուղևորների զննումն սկսելը, ընդ որում, նման կարգավիճակի ուղևորները, նրանց ձեռքի իրերը և ուղեբեռը ենթարկվում են զննման ընդհանուր կարգով, անհրաժեշտության դեպքում վտարված կամ կալանքի տակ գտնվող ուղևորները կարող են ենթարկվել անհատական զննման, իսկ նրանց ձեռքի իրերը և ուղեբեռը կարող են ենթարկվել զննման` դրանք բացելու միջոցով:

71. Փոխադրման ընդունված չուղեկցվող ուղեբեռները պարտադիր կարգով ենթակա են զննման: Չուղեկցվող ուղեբեռ է այն ուղեբեռը, որը չի փոխադրվում այն օդանավով, որով մեկնում է այդ ուղեբեռը փոխադրման հանձնած ուղևորը:

71.1. Փոխադրման ընդունված ուղեբեռը համարվում է չուղեկցվող ուղեբեռ, երբ այն`

1) օդանավակայաններում ուղեբեռների սպասարկման ընթացքում սխալմամբ ուղարկվել է դեպի այլ չվերթի օդանավ և հետ է վերադարձվել ուղեբեռների տեսակավորման տեղամաս.

2) ուղեբեռների սպասարկման ընթացքում ժամանակին չի հասցվել օդանավ և հետ է մնացել տվյալ չվերթից.

3) սահմանված կարգով հաշվառվել և ընդունվել է փոխադրման, սակայն տվյալ ուղեբեռը փոխադրման հանձնած ուղևորը չի ներկայացել թռիչքի.

4) ուղեբեռը փոխադրման հանձնած ուղևորը մեկնել է մեկ այլ չվերթով, իսկ նրա կողմից փոխադրման հանձնված ուղեբեռը մնացել է մեկնման օդանավակայանում:

71.2. Փոխադրման ընդունված, սակայն սույն կարգի 71.1-ին կետով սահմանված դեպքերով չվերթից հետ մնացած ուղեբեռները պարտադիր կարգով պետք է ենթարկվեն զննման տեխնիկական սարքավորումներով` առնվազն երկու տարբեր անկյան տակ, միևնույն զննման կետում և միևնույն տեսուչի կողմից, որից հետո ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության հերթափոխի ղեկավարի կողմից կազմվում է չուղեկցվող ուղեբեռի զննման մասին արձանագրություն (ձև 9)` նշելով, թե որ չվերթից է հետ մնացել տվյալ ուղեբեռը, հետ մնալու պատճառը, չուղեկցվող ուղեբեռի հաշվառման կտրոնի համարանիշը, երբ է զննումը կատարվել, որ զննման կետում և ում կողմից: Արձանագրությունը լրացնելուց հետո այն փակցվում է չուղեկցվող ուղեբեռին և հանձնվում օդանավակայանի կորած իրերի պահեստ:

71.3. Չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տվյալները գրանցվում են չուղեկցվող ուղեբեռների մատյանում, որը կազմվում և վարվում է ազատ ձևով:

71.4. Ցանկացած չուղեկցվող ուղեբեռ դիտարկվում է որպես կասկածելի և ենթակա է փոխադրման միայն այն դեպքում, երբ հաստատվել է, որ այդ ուղեբեռը պատկանում է կոնկրետ չվերթով մեկնած ուղևորին և ենթարկվել է զննման:

72. Եթե օդանավ շահագործողի կողմից որոշում է ընդունվել սույն կարգի 71.1-ին կետով սահմանված դեպքերով չվերթից հետ մնացած ուղեբեռները որպես չուղեկցող ուղեբեռ փոխադրել մեկ այլ չվերթով, ապա այդ դեպքում չուղեկցվող ուղեբեռը ենթարկվում է զննման, ուղեբեռի վրա փակցվում է չուղեկցվող ուղեբեռի զննման պիտակ, որի վրա նշվում է, թե որ զննման կետում է կատարվել չուղեկցվող ուղեբեռի զննումը, երբ, որ ժամին, որ տեսուչի կողմից և համապատասխան գրանցում է կատարվում չուղեկցվող ուղեբեռների տվյալների գրանցման մատյանում:

72.1. Եթե ուղևորն իր ուղեբեռը հանձնել է փոխադրման, սակայն ինքը չի ներկայացել թռիչքի, ապա նման ուղևորի ուղեբեռը հանվում է օդանավից, ենթարկվում է զննման և հանձնվում է օդանավակայանի համապատասխան պահեստ` պահպանության: Պարտադիր կարգով զննման են ենթակա նաև ժամանող ուղևորների կողմից չստացված կամ չպահանջված ուղեբեռները: Նման դեպքերում ուղեբեռները ենթարկվում են զննման, իսկ ուղեբեռի վրա փակցվում է զննման փաստը հավաստող պիտակ և հանձնվում է օդանավակայանի կորած իրերի պահեստ` պահպանության:

73. Եթե ուղևորը սահմանված կարգով անցել է ուղևորների սպասարկման ընթացակարգերը, մինչև թռիչքը գտնվել է ստերիլ գոտում և որոշում է կայացրել հրաժարվել թռիչքից, ապա այդ ուղևորը և նրա ուղեբեռն ավիացիոն անվտանգության ծառայության կողմից հանվում է օդանավից և իր ուղեբեռի հետ միասին հանձնվում է օդանավակայանի ոստիկանության բաժին: Նման ուղևորն իր ուղեբեռի հետ միասին պահվում է օդանավակայանի ոստիկանության բաժնում` մինչև ժամանման օդանավակայանում տվյալ չվերթի օդանավի վայրէջքը:

Եթե ուղևորն անցել է օդանավ նստեցման, մինչև թռիչքը գտնվել է օդանավում և որոշում է կայացրել հրաժարվել թռիչքից, ապա այդ ուղևորն ավիացիոն անվտանգության ծառայության կողմից հանվում է օդանավից, իր ուղեբեռի հետ միասին հանձնվում է օդանավակայանի ոստիկանության բաժին, իսկ օդանավը չի թույլատրվում թռիչքի, կատարվում է ուղևորների իջեցում օդանավից և ելնելով անվտանգության նկատառումներից իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռի և փոստի կրկնակի զննում: Նման դեպքերում պարտադիր կատարվում է նաև օդանավի բոլոր հատվածների մանրակրկիտ զննում` կազմելով համապատասխան արձանագրություն (ձև 10), որը պահվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում:

73.1. Եթե ուղևորն անցել է օդանավ նստեցման, մինչև թռիչքը գտնվել է օդանավում, սակայն հիվանդության պատճառով անհնար է դառնում նրա թռիչքը շարունակելը, և եթե հիվանդության փաստը գրավոր հաստատվում է օդանավակայանի բժշկական ծառայության կողմից, ապա հիվանդ ուղևորը և նրա ուղեբեռը հանվում են օդանավից, որից հետո կատարվում է օդանավում ուղևորի նստատեղի հատվածի և ձեռքի իրերի տեղամասի զննում` կազմելով համապատասխան արձանագրություն (ձև 10):

73.2 Եթե ուղևորը սահմանված կարգով անցել է հաշվառում, իր ուղեբեռը հանձնել է փոխադրման, գտնվում է զննման կետում, սակայն հրաժարվում է զննման ընթացակարգերն անցնելուց, ինչպես նաև զննման չի ներկայացնում իր ձեռքի իրերը, ապա նման ուղևորը չի թույլատրվում թռիչքի:

74. Եթե ուղևորն անցել է օդանավ նստեցման, մինչև թռիչքը գտնվել է օդանավում, սակայն հանվում է օդանավից ազգային անվտանգության, ոստիկանության կամ մաքսային մարմինների կողմից, ապա օդանավից դուրս է բերվում նաև այդ ուղևորի ուղեբեռը և հանձնվում է համապատասխան մարմիններին, որից հետո կատարվում է օդանավում ուղևորի նստատեղի հատվածի և ձեռքի իրերի տեղամասի զննում` կազմելով համապատասխան արձանագրություն (ձև 10):

75. Ստերիլ գոտուց մինչև օդանավ նստեցումն ուղևորի նկատմամբ հսկողությունն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության և փոխադրումների ծառայության աշխատողների կողմից: Ուղեկցման ժամանակ պետք է բացառվի զննում անցած ուղևորի շփումը նման զննում չանցած ուղևորների, այլ անձանց և տվյալ չվերթի սպասարկման գործընթացին առնչություն չունեցող աշխատողների հետ:

76. Այն դեպքերում, երբ, ելնելով եղանակային պայմաններից կամ այլ արտակարգ իրավիճակներից, մեկ օդանավակայանում հաշվառում և զննում անցած ուղևորներն ու նրանց ուղեբեռները պետք է տարվեն այլ օդանավակայան թռիչքի, այդ դեպքում այն տրանսպորտային միջոցների բեռնային տեղամասերը, որտեղ բարձված են ուղևորների ուղեբեռը, պետք է փակվեն ու կնքվեն զննում իրականացրած օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից և ուղեկցվեն մինչև մեկնման օդանավակայան, ավիացիոն անվտանգության կողմից պարտադիր կարգով պետք է իրականացվի նաև այլ օդանավակայան տարվող ուղևորների ուղեկցում:

 

VII. ՕԴԱՆԱՎՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

77. Ուղևորներին և անձնակազմի անդամներին արգելվում է ձեռքի իրերում և ուղեբեռում ունենալ օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաներ, նյութեր և միացություններ կամ դրանցով հանդերձված առարկաներ:

78. Քաղաքացիական օդանավերով փոխադրման համար հաշվառված ուղևորների ընդհանուր հոսքում արգելվում է օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաների, նյութերի, միացությունների և սարքավորումների, ինչպես նաև դրանցով հանդերձված առարկաների ու իրերի ձևակերպումը:

(78-րդ կետը խմբ. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

i

79. Վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված առարկաների, նյութերի, միացությունների և սարքավորումների, ինչպես նաև դրանցով հանդերձված առարկաների ու իրերի փոխադրումն իրականացվում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին» Կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածի և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի» (ԴՈկ. 9284 ԱՆ (905) դրույթներով սահմանված կարգով:

(79-րդ կետը խմբ. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

80. Օդանավերի թռիչքների համար վտանգ ներկայացնող առարկաների և նյութերի օդային տրանսպորտով փոխադրման արգելումը նպատակ ունի ապահովելու օդանավակայաններից թռիչքներ իրականացնող օդանավերի թռիչքների անվտանգությունը, պահպանելու ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների կյանքն ու առողջությունը, կանխելու քաղաքացիական ավիացիայի գործունեությանն ուղղված անօրինական միջամտության ակտերը:

81. Օդանավակայաններից մեկնող ուղևորներն օդանավակայանների ռադիոբարձրախոսային ցանցով և ուղևորների հաշվառման ու գրանցման կետերում տեղադրված ցուցանակների միջոցով պետք է տեղեկացվեն սույն կարգի 82-րդ կետով նախատեսված` օդանավով ուղևորների ձեռքի իրերում և ուղեբեռում փոխադրման համար արգելված առարկաների ու նյութերի մասին, ինչպես նաև արգելված առարկաների ու նյութերի փոխադրման կամ փոխադրման փորձի դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

(81-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

82. Օդային տրանսպորտով օդանավակայաններից ուղևորների ձեռքի իրերում` բացառությամբ կարգի 82.1-ին և 82.9-րդ կետերով սահմանված դեպքերի, արգելվում է փոխադրել Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի «Անվտանգություն» N 17 հավելվածի «Անվտանգության Ձեռնարկի» N 35 լրացմամբ և Եվրամիության «Անվտանգության կանոնակարգեր» Դոկ.30 փաստաթղթով սահմանված հետևյալ առարկաները, նյութերը, միացություններն ու սարքավորումները`

ա) հրազեն և մարտական սարքավորումներ` ակոսավոր զենք` ինքնաձիգ հրացաններ, հարպուններ, տեգ նետող հրացաններ, օդամղիչ հրացաններ, կոտորակային հրացաններ, կարաբիններ, բոլոր տեսակների, մակնիշների և նմուշների ատրճանակներ, ռևոլվերներ, դրանց պահեստամասերը, հրթիռանետեր, շինարարական ատրճանակներ, ստորջրյա որսի համար նախատեսված հրացաններ, օդաճնշիչ և գազային զենքեր, որսորդական հրացաններ, դրանց փամփուշտները, նյարդակաթվածահարային, արցունքաբեր, թունավոր և ուժեղ ներգործող գազերով փամփուշտներ և գլանանոթներ, շշմեցնող և շոկ առաջացնող սարքեր, հարվածակոտորակային զենք, բոլոր տեսակների, մակնիշների և նմուշների վառոդներ` ցանկացած փաթեթավորմամբ և տարայով` անկախ քանակից, մարտական փամփուշտներ, կենդանիներին հանգստացնելու համար նախատեսված փամփուշտներ, որսորդական փամփուշտների պատիճներ, բոլոր նմուշների ճայթիչ-պատիճներ, կրակահաղորդ և ճայթեցնող քուղեր, հաստիքային ռազմամթերքի ճայթիչներ, բոլոր տեսակների և նմուշների ռազմամթերք, վարժական և ուսումնական ռազմամթերք, տրոտիլ, տոլ, դինամիտ, ամոնալ, դրանցով հանդերձված արդյունաբերական և ռազմական նշանակության այլ նյութեր, հրատեխնիկական միջոցներ, ծխափամփուշտներ, պայթաղյուսիկներ, երկաթուղային ճայթուկներ, բենգալյան կրակներ, հրավառության կրակներ,

բ) սառը զենք, ծակող (կտրող) և սրածայր առարկաներ` երկարաշեղբ սառը զենք, դաշույններ, սվինադաշույններ, սուսերիկներ, սրեր, թրեր, ազգային հուշանվեր դանակներ, զորային, դեսանտային, ֆիննական, ազգային, նետող շեղբով դանակներ, նետողական զենքեր (արբալետներ), մարզական սևեռիչ-կողպեքներով դանակներ, բոլոր տեսակների և չափերի ինքնաշեն ու գործարանային արտադրության դանակներ, սրիչներ, ածելիներ, կացիններ, մաչետներ, լախտեր, ձողանետիչներ, արևելյան մենամարտերի համար նախատեսված սառը զենքեր, շղթաներ, մկրատներ, հերձադանակներ, նետման համար նախատեսված աստղիկներ, դահուկորդային և արշավի համար նախատեսված փայտեր, աշխատանքային գործիքներ` բոլոր տեսակների սղոցներ, դանակներ, մուրճեր, ուրագներ, ձեռքի գայլիկոններ և շաղափներ, խարտոցներ, պտուտակահաններ, զոդման լամպեր, ավտոմեքենաների վերանորոգման գործիքներ,

գ) բութ ծայրով առարկաներ` կիեր, բեյսբոլի և սոֆտբոլի զարկիչներ, ոստիկանական մահակների բոլոր տեսակները (պինդ և ճկուն), կրոկետային զարկիչներ, կարթաձողեր, գոլֆի և հոկեյի մականներ, նավակների և մակույկների թիակներ, ձեռնամարտի միջոցներ` մահակներ, կաստետներ, շղթաներ, նունչակիներ,

դ) պայթուցիկ և բոցավառվող նյութեր` աերոզոլային ներկ, մանրածախ առևտրի համար նախատեսված շշերով ալկոհոլային խմիչքներ` 70 տոկոսից ավելի ալկոհոլի պարունակությամբ, հրապատիճ-դետոնատորներ, դետոնատորներ (պայթուցիչ) և բռնկիչներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր (ներառյալ շրխկանները և խաղալիք ատրճանակների պիստոնները), լուսավորող հրթիռների բոլոր տեսակները, բոցավառվող հեղուկ վառելանյութեր (բենզին, դիզելային վառելիք, կրակվառիչի լցավորման հեղուկ, սպիրտ, էթանոլ), գազ և գազային գլանանոթներ, բուտան, պրոպան, ացետիլեն, մեծ ծավալով թթվածին, նռնակների բոլոր տեսակները, ականներ և ռազմական նշանակության այլ պայթուցիկ սարքեր, թերմիտային լուցկի, պայթուցիկ նյութերի ու սարքերի պատճեններ և նմանակներ, ծխասփյուռ կոներ կամ փամփուշտներ, սկիպիդար, ներկերի լուծիչներ,

ե) քիմիական և թունավոր նյութեր, անշարժացնող և անունակ դարձնող քիմիական նյութեր, գազեր, աերոզոլներ, արցունքաբեր գազ, պղպեղի աերոզոլներ` թթուներ և ալկալիներ, քայքայվող կամ սպիտակեցնող նյութեր (քլոր, սնդիկ), կրակմարիչներ, ինֆեկցիոն կամ բիոլոգիական թունավոր նյութեր (ախտահարված արյուն, վիրուսներ, բակտերիաներ), նյութեր, որոնք ունեն ինքնաբռնկման հատկություն, թույներ, բժշկական կամ կոմերցիոն նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ նյութեր (օրինակ` իզոտոպներ),

զ) էլեկտրաշոկային սարքեր` բոլոր տեսակների, մակնիշների, նմուշների էլեկտրահարող սարքեր և կայծային պարպիչներ,

է) արդյունաբերական և կենցաղային օգտագործման սեղմած գազեր` պրոպան, բութան, ազոտ, նեոն, արգոն, թթվածին, քլոր` բացառությամբ շտապ բժշկական օգնության հաշվարկների կողմից տարերային աղետների և այլ արտակարգ իրավիճակներում բնակչությանն անհետաձգելի բժշկական օգնություն ցույց տալու նպատակով թույլատրվող գազերի,

ը) դյուրավառ հեղուկներ` բենզին, գազ, ացետոն, մեթան, մեթիլային սպիրտ, արգելակի հեղուկ, ծծմբածխածին, եթերային յուղեր, նավթամթերքի նմուշներ, օրգանական լուծիչներ, բոլոր տեսակների դյուրավառ (ինքնաբոցավառվող) բաղադրիչներ պարունակող սոսինձներ և հերմետիկ նյութեր,

թ) բոցավառվող կարծր նյութեր` նյութեր, որոնք ջրի ներգործությամբ անջատում են ջերմություն և ինքնաբոցավառվում են` կալիում, նատրիում, մետաղական կալցիում, դրանց համաձուլվածքները, կալցիումի ֆոսֆորիդ և այլ նյութեր, սպիտակ, դեղին, կարմիր ֆոսֆոր ու այն բոլոր նյութերը, որոնք դասվում են բոցավառվող կարծր նյութերի շարքը, արդյունաբերական չոր, կոլոիդային և խոնավ նիտրաթաղանթանյութ` անկախ լուծիչի պարունակությունից,

ժ) թունավոր և ուժեղ ներգործող նյութեր ցանկացած ֆիզիկական վիճակում` անկախ ձևից և որակից` բրուցին, նիկոտին, ստրիխնին, սպիրտ, ֆորմալին, անտիֆրիզ, էթիլենգլիկոն, սնդիկ, ցիանի պատրաստուկներ, փոշեզատիչ, ցիանհալ,

ժա) այրիչ և կոռոզիոն նյութեր` անօրգանական թթուներ, աղաթթու, ծծմբական թթու, ազոտական թթու, դրանց խառնուրդները, ֆտորաջրածնային թթու, բոլոր տեսակների կալիումական, նատրիումական նյութեր, մետաղների խարանման պատրաստուկներ, կուտակչի էլեկտրոլիտ, լաքերի և ներկերի հեռացման քիմիական նյութեր,

ժբ) բոլոր տեսակների ռադիոակտիվ նյութեր` վերոհիշյալ հատկանիշներն ունեցող մյուս բոլոր նյութերն ու միացությունները, առարկաները, ինչպես նաև այն նյութերը, որոնց համար արտադրողը սահմանում է պահպանման, փոխադրման և օգտագործման հատուկ պայմաններ,

ժգ) հեղուկներ, գելեր և աերոզոլներ:

(82-րդ կետը փոփ. 08.10.08 թիվ 1144-Ն, 23.07.09 թիվ 904-Ն, 28.04.11 թիվ 534-Ն, 08.11.12 թիվ 1434-Ն որոշումներ)

82.1. Սույն կարգի 82-րդ կետի «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ» և «ժա» ենթակետերում նշված վտանգավոր նյութերը, իրերը, առարկաները, դրանցով հանդերձավորված սարքավորումներն ու միացությունները ենթակա են փոխադրման քաղաքացիական օդանավերով որպես վտանգավոր բեռ` «Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին» Կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածի և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի» (ԴՈկ. 9284 ԱՆ (905) դրույթներով սահմանված կարգով:

Օդանավակայանների ստերիլ գոտիներ և օդանավերի ուղևորասրահներ հեղուկ պայթուցիկ նյութերի փոխադրումը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մեկնող ուղևորները, այդ թվում` տարանցիկ և տրանսֆեր, կարող են իրենց ձեռքի իրերում օդանավակայանների ստերիլ գոտիներ և օդանավերի ուղևորասրահներ փոխադրել մինչև հարյուր միլիլիտրի չափով հեղուկներ, գելեր և աերոզոլներ:

(82.1-ին կետը լրաց. 08.10.08 թիվ 1144-Ն, խմբ. 28.04.11 թիվ 534-Ն որոշումներ)

82.2. Զննման ընթացքում ուղևորների մոտ հայտնաբերված մինչև հարյուր միլիլիտր տարողությամբ հեղուկներ, գելեր և աերոզոլներ պարունակող տարաները զննման կետում օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի կողմից դրվում են հատուկ այդ նպատակով նախատեսված և ամբողջությամբ փակվող մեկ լիտր ծավալով 20,5 x 20,5 սմ կամ 25 x 15 սմ չափսերով պլաստիկ պարկի մեջ, պարկի վրա փակցվում է «զննված է» պիտակ, որից հետո ուղևորին թույլատրվում է մուտք գործել օդանավակայանի ստերիլ գոտի: Յուրաքանչյուր ուղևորի թույլատրվում է փոխադրել միայն մեկ այդպիսի պլաստիկ պարկ:

(82.2-րդ կետը լրաց. 08.10.08 թիվ 1144-Ն որոշում)

82.3. Ուղևորների մոտ հարյուր միլիլիտրից ավելի հեղուկ նյութերի հայտնաբերման դեպքում դրանք վերադարձվում են ուղևորների հարազատներին կամ ճանապարհողներին, իսկ նրանց բացակայության դեպքում դրանք վերցվում են ուղևորից և համապատասխան արձանագրությամբ (ձև N 6) ոչնչացվում են:

(82.3-րդ կետը լրաց. 08.10.08 թիվ 1144-Ն, խմբ. 28.04.11 թիվ 534-Ն որոշումներ)

82.4. Օդանավակայանների ստերիլ գոտիներ և օդանավերի ուղևորասրահներ հեղուկ նյութերի փոխադրման սահմանափակումները չեն տարածվում թռիչքների օրերին իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ գտնվող օդանավերի թռիչքային անձնակազմերի անդամների վրա:

(82.4-րդ կետը լրաց. 08.10.08 թիվ 1144-Ն, խմբ. 28.04.11 թիվ 534-Ն, 08.11.12 թիվ 1434-Ն որոշումներ)

82.5. Օդանավակայանների անմաքս առևտրի կետերում ուղևորների կողմից ձեռք բերված հեղուկները, գելերը և աերոզոլները թույլատրվում է փոխադրել օդանավի ուղևորասրահ, եթե դրանք տեղադրված են չթույլատրված բացումից պաշտպանված պլաստիկ պարկերի (այսուհետ` պլաստիկ պարկեր) մեջ, որոնք օդանավակայանների անմաքս առևտրի կետերից գնումներ կատարած ուղևորներին հատկացնում են այդ կետերի աշխատողները` գնումների համար վճարումներ իրականացվող գանձարկղերի մոտ:

(82.5-րդ կետը լրաց. 08.10.08 թիվ 1144-Ն որոշում)

82.6. Օդանավակայանի անմաքս առևտրի կետերից ձեռք բերված հեղուկ նյութերից բացի պլաստիկ պարկերի մեջ կարող է դրվել միայն վճարման անդորրագրի կտրոնը: Այն պետք է տեղադրվի պլաստիկ պարկի վերևի ձախ անկյունում` այդ նպատակով նախատեսված գրպանիկում` այնպես, որ կտրոնի դիմային մասը տեսանելի լինի դրսից: Եթե անդորրագրի կտրոնը չի դրվել պլաստիկ պարկի մեջ կամ այն տեսանելի չէ, այդ դեպքում ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողները մինչև ուղևորների օդանավ նստեցումը պետք է պլաստիկ պարկի գրպանիկում անդորրագիր չունեցող ուղևորին ուղեկցեն անմաքս առևտրի խանութների վճարման կետեր, և հեղուկ նյութերն ու անդորրագրի կտրոնը տեղադրեն մեկ այլ պլաստիկ պարկի մեջ:

(82.6-րդ կետը լրաց. 08.10.08 թիվ 1144-Ն որոշում)

82.7. Ուղևորների մոտ գտնվող պլաստիկ պարկերը չպետք է բացվեն մինչև թռիչքի ավարտը, իսկ այն բացելու դեպքում տոպրակի պարունակությունը կարող է վերցվել օդանավի անձնակազմի կողմից և վերադարձվել ուղևորների թռիչքի ավարտից հետո:

(82.7-րդ կետը լրաց. 08.10.08 թիվ 1144-Ն որոշում)

82.8. Թռիչքի ընթացքում ուղևորների կողմից օդանավում ձեռք բերված և օգտագործվող հեղուկ նյութերի վրա սույն կարգի դրույթները չեն տարածվում:

(82.8-րդ կետը լրաց. 08.10.08 թիվ 1144-Ն որոշում)

82.9. Օդային տրանսպորտով օդանավակայաններից մեկնող ուղևորների ուղեբեռում կարող են փոխադրվել`

ա) առաջին անհրաժեշտության պարագաներ` հագուստ, սննդամթերք, կենցաղային առարկաներ ու իրեր,

բ) կոսմետիկական պարագաներ, կենցաղային օգտագործման էլեկտրական սարքեր, էլեկտրաշոկային սարքեր,

գ) սրիչներ, ածելիներ, մկրատներ, հուշանվեր դանակներ, աշխատանքային գործիքներ (սղոցներ, դանակներ, մուրճեր, ուրագներ, լինգեր, ձեռքի գայլիկոններ, շաղափներ, խարտոցներ, պտուտակահաններ, զոդման լամպեր և այլն),

դ) ավտոմեքենաների վերանորոգման համար նախատեսված գործիքներ,

ե) դահուկորդային և արշավի համար նախատեսված փայտեր և ձողեր, բիլիարդի խաղափայտեր (կի), մականներ, թիեր, ձկնորսական կարթեր և կարթաձողեր,

ե) բեյսբոլի և սոֆտբոլի զարկիչներ, բոլոր տեսակի ոստիկանական մահակներ, կրոկետային զարկիչներ, գոլֆի և հոկեյի մականներ, նավակների և մակույկների թիակներ,

i

զ) զենք ու ռազմամթերք` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշմամբ հաստատված` քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոններով սահմանված կարգով:

(82.9-րդ կետը լրաց. 08.10.08 թիվ 1144-Ն, փոփ. 23.07.09 թիվ 904-Ն, խմբ. 28.04.11 թիվ 534-Ն որոշումներ)

82.10. Բոլոր տեսակների հրազենների նմանակները, այդ թվում` խաղալիքները, ինչպես նաև ուղևորի ուղեբեռում հայտնաբերված սառը զենքերը կամ դրանց նմանակները թույլատրվում են փոխադրման ավիացիոն անվտանգության ծառայության կողմից դրանց պարտադիր զննումից հետո:

(82.10-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

82.11. Բժշկական նպատակներով` փոխներարկման կամ արյունից այլ նյութերի պատրաստման նպատակներով փոխադրման ենթակա արյունը կամ նրա բաղադրիչները, ինչպես նաև ցանկացած հյուսվածքներ կամ օրգաններ, որոնք նախատեսված են տրանսպլանտացիայի համար, քաղաքացիական օդանավերով կարող են փոխադրվել ուղևորի ուղեբեռում` ուղեկցող փաստաթղթերի և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մասին» Կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածի և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի» (ԴՈկ. 9284 ԱՆ (905) դրույթներով սահմանված փաթեթավորման պահանջների պահպանման դեպքում:

(82.11-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

82.13. Ներքոհիշյալ վտանգավոր իրերի փոխադրումը թույլատրվում է օդանավով ուղևորների հաշվառված ուղեբեռում հետևյալ դեպքերում`

ա) ալկոհոլային խմիչքներ թույլատրվում են փոխադրման մինչև 2 լիտր ծավալով, որոնք պարունակում են 24-70 տոկոս ալկոհոլ և տեղափոխվում են մանրածախ առևտրի համար նախատեսված շշերում: 70 տոկոսից բարձր թնդություն ունեցող ալկոհոլային խմիչքների` ներառյալ 95 տոկոսանոց սպիրտի և 150 տոկոսանոց ռոմի փոխադրումն ուղևորների ուղեբեռում չի թույլատրվում: Մինչև 24 տոկոս ալկոհոլ պարունակող խմիչքները չեն ենթարկվում որևէ սահմանափակման,

բ) ոչ ռադիոակտիվ դեղամիջոցները և հարդարանքի միջոցները` ներառյալ աերոզոլները, թույլատրվում են փոխադրման ուղևորների հաշվառված ուղեբեռում 500 մլ չգերազանցող տարաներով` օրինակ մաքրող սպիրտ, 3 տոկոսանոց ջրածնի պերեկիս, «Սոլարկեյն» միջոց, օծանելիք, օդեկոլոն, մազերի լաք, սափրվելու փրփուր, մազերի գել: Յուրաքանչյուր այդպիսի տարա չպետք է գերազանցի 0.5 կգ կամ 0,5 լ, իսկ յուրաքանչյուր ուղևոր իրավունք ունի փոխադրելու նմանատիպ տարաներ` ընդհանուրը 2 կգ կամ 2 լ չափով.

Ուղևորների ուղեբեռում չեն կարող ընդունվել փոխադրման միջատների ոչնչացման համար նախատեսված աերոզոլները, մաշկի խնամքի աերոզոլներ, ներկանյութեր և պղպեղի սփրեյ պարունակող ինքնապաշտպանական աերոզոլները,

գ) թթվածնի բալոնները թույլատրվում են փոխադրման ուղևորների հաշվառված ուղեբեռում միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ, ոչ մեծ ծավալի գազանման թթվածնային կամ օդային բալոններով, որոնք նախատեսված են բժշկական նպատակներով օգտագործման համար, ածխածնի երկօքսիդի բալոններ և ոչ մեծ ծավալի ածխաթթու բալոններ (0,5 լ), որոնք նախատեսված են արհեստական վերջույթներն աշխատեցնելու համար:

Բոլոր այլ տեսակների բալոնները, այդ թվում` թթվածնի քիմիական գեներատորները, հեղուկ թթվածնի և սուզակների բալոններն ուղևորների հաշվառված ուղեբեռում փոխադրման ենթակա չեն,

դ) չոր սառույցը թույլատրվում է փոխադրման ուղևորի ձեռքի իրերում մեկ անձի հաշվարկով 2 կգ, իսկ ուղևորների հաշվառված ուղեբեռում միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ, մեկ անձի հաշվարկով 2 կգ` պահպանելով փաթեթավորման և անվտանգ փոխադրման պայմանները,

ե) անվտանգ լուցկիները կամ կրակայրիչները թույլատրվում են փոխադրման միայն անձնական օգտագործման նպատակով, չներծծվող հեղուկ վառելիք պարունակող կրակայրիչները (բացառությամբ հեղուկ գազի), ինչպես նաև դրանց լիցքավորման համար նախատեսված վառելիքները և վերալիցքավորող էլեմենտները (բալոնները) արգելվում են փոխադրել թե ուղևորի մոտ, թե նրա ձեռքի իրերում, թե հաշվառված ուղեբեռում,

զ) հիվանդների տեղափոխման համար նախատեսված շարժասայլակ-աթոռներ և այլ շարժական միջոցներ թույլատրվում են փոխադրման միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ: Այն շարժասայլակ-աթոռները և այլ շարժական միջոցները, որոնք աշխատում են փակ (չծորացող) հոսանքի մարտկոցներով, մարտկոցները պետք է լինեն անշարժ ամրացված շարժասայլակին, իսկ հոսանքի միացման տեղերը (կլեմաները) լինեն պաշտպանված կարճ միացման վտանգից:

Օդանավ շահագործողի համաձայնությամբ հաշվառված ուղեբեռում կարող են ընդունվել փոխադրման հիվանդների տեղափոխման համար նախատեսված այն շարժասայլակ-աթոռները և այլ շարժական միջոցները, որոնք աշխատում են բաց (ծորացող) հոսանքի մարտկոցներով` պայմանով, որ շարժասայլակները բարձվեն, բեռնաթափվեն և տեղադրվեն միայն ուղղահայաց դիրքով, իսկ մարտկոցները լինեն անշարժ ամրացված շարժասայլակին, անջատված վիճակում, իսկ հոսանքի միացման տեղերը (կլեմաները) լինեն պաշտպանված կարճ միացման վտանգից: Եթե փոխադրման ընդունված շարժասայլակ-աթոռները և այլ շարժական միջոցները հնարավոր չէ բարձել, բեռնաթափել և տեղադրել միայն ուղղահայաց դիրքով, ապա նման դեպքերում նրանց հոսանքի մարտկոցները հանվում են և տեղափոխվում առանձին` հատուկ փաթեթավորմամբ: Նման փաթեթավորումները պետք է բացառեն մարտկոցի միջից նյութերի արտահոսքը, ինչպես նաև դրանք անհրաժեշտ է անշարժ ամրացնել օդանավի բեռնախցիկում ամրակապման կամ այլ միջոցներով, ամրակապված լինեն ուղղահայաց դիրքով, իսկ հոսանքի միացման տեղերը (կլեմաները) լինեն պաշտպանված կարճ միացման վտանգից և շրջապատված լինեն ներծծող նյութերով բոլոր տեսակի արտահոսքերը կանխելու նպատակով: Նման փաթեթավորումները պետք է մականշված լինեն «Շարժական միջոցի հեղուկ մարտկոց» և «կորոզիոն նյութեր»-ի պիտակներով:

Օդանավի հրամանատարը պետք է տեղեկացվի նշված սարքավորումների կամ մարտկոցների առկայության և դրանց տեղադրման մասին,

է) մազերը գանգրացնող ածխաջրածնային գազ պարունակող սարքերը թույլատրվում են փոխադրման հաշվառված ուղեբեռում մեկ հատ մեկ անձի հաշվարկով, միայն տաքացնող սարքի պահպանիչ գլխիկի առկայության դեպքում: Դրանց լիցքավորման համար նախատեսված միջոցների փոխադրումը հաշվառված ուղեբեռում արգելվում է,

ը) սնդիկային բարոմետրը կամ ջերմաչափը թույլատրվում է փոխադրման միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ ուղևորի հաշվառված ուղեբեռում, եթե փոխադրող ուղևորն օդերևութաբանական պետական լիազոր մարմնի ներկայացուցիչ է: Սնդիկային բարոմետրը կամ ջերմաչափը պետք է փաթեթավորված լինեն ամուր նյութից պատրաստված փաթեթով, որն էլ իր հերթին պետք է ունենա անթափանց ու հերմետիկ ներդիր և բացառի սնդիկի արտահոսքը բեռնային տեղից: Օդանավի հրամանատարը պետք է տեղեկացված լինի օդանավի բեռնախցում սնդիկային բարոմետրի կամ ջերմաչափի առկայության վերաբերյալ,

թ) օդանավ շահագործողի համաձայնությամբ թույլատրվում է փոխադրման ջերմություն անջատող այնպիսի սարքեր, որոնք աշխատում են հոսանքի մարտկոցների միջոցով (օրինակ` ստորջրյա լուսարձակ լապտերներ, զոդման սարքեր և այլն) և գործի դնելիս դրանցից անջատվում է ջերմության այնպիսի քանակ, որը կարող է դառնալ հրդեհի առաջացման պատճառ: Նման սարքերը փոխադրվում են ուղևորի հաշվառված ուղեբեռում, հոսանքի աղբյուրները հանված վիճակում,

ժ) անձնական օգտագործման համար նախատեսված բժշկական ջերմաչափերը թույլատրվում են փոխադրման մեկ անձի հաշվարկով մեկ հատ ջերմաչափ, իր պաշտպանիչ պատյանում:

(82.13-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

83. Զննման ընթացքում օդանավերի անձնակազմի անդամների կամ ուղևորների ձեռքի իրերում, ուղեբեռում հայտնաբերվող` օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաներն ու նյութերը վերցվում են: Դրանք վերցնելու յուրաքանչյուր փաստ ձևակերպվում է համապատասխան արձանագրությամբ (ձև 3) և գրանցվում համապատասխան մատյանում:

(83-րդ կետը փոփ. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

84. Ուղևորներից և անձնակազմի անդամներից վերցված առարկաներն ու նյութերը, որոնք ազատորեն վաճառվում են, բայց սույն կարգի 82-րդ կետով արգելված են օդային տրանսպորտով ուղևորների ձեռքի իրերում փոխադրման համար, կարող են փոխադրվել որպես ուղեբեռ կամ վերադարձվում են տվյալ ուղևորներին ճանապարհողներին կամ պահպանվում են օդանավակայանի կորած իրերի բաժնում:

(84-րդ կետը փոփ. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

85. Վերցված առարկաներն ու նյութերը պահվում են օդանավակայանի կորած իրերի բաժնում` մինչև վեց ամիս ժամկետով` մինչև դրանց տերերի կամ նրանց տված լիազորագրերով այլ անձանց կողմից դրանք պահանջելը:

(85-րդ կետը փոփ. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

86. Եթե նշված ժամկետում այդ առարկաներն ու նյութերը հետ չեն պահանջվում, ապա դրանք օդանավակայանի գործադիր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հանձնվում են իրացման կամ ոչնչացվում են:

87. (87-րդ կետն ուժը կորցրել է 08.10.08 թիվ 1144-Ն որոշում)

88. Եթե ուղևորը մինչև զննում անցնելը հայտարարում է իր մոտ այնպիսի արգելված առարկաների առկայության մասին, որոնք փոխադրելու համար Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված է համապատասխան թույլտվությունների ձևակերպումներ, սակայն այդ առարկան սահմանված կարգով ձևակերպված չէ, ապա նման ուղևորն ուղարկվում է համապատասխան ծառայություններ` ձևակերպման համար:

Եթե ուղևորների կամ օդանավերի անձնակազմերի անդամների մոտ, նրանց ձեռքի իրերում կամ ուղեբեռում զննման ընթացքում հայտնաբերվում է զենք, ռազմամթերք, սառը զենք, պայթուցիկ նյութեր և սարքեր, թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր, ապա ուղևորը կամ օդանավի անձնակազմի անդամը չի թույլատրվում թռիչքի, տվյալ անձն ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից առանձնացվում և պահվում է հսկողության տակ, դրա մասին անհապաղ հայտնում են օդանավակայանի ոստիկանության գծային բաժնին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, իսկ խախտում թույլ տված անձը և զննման ընթացքում նրա մոտ հայտնաբերված փոխադրման համար արգելված զենքը, ռազմամթերքը, սառը զենքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կազմված հայտնաբերման արձանագրության հետ միասին հանձնվում են օդանավակայանի ոստիկանության գծային բաժին:

(88-րդ կետը խմբ. 28.04.11 թիվ 534-Ն, 08.11.12 թիվ 1434-Ն որոշումներ)

 

VIII. ԶԵՆՔԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

i

89. Օդանավով զենքի ու ռազմամթերքի թույլատրված փոխադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշմամբ հաստատված` քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոններով սահմանված կարգով:

(89-րդ կետը խմբ. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

90. Ուղևորների կողմից զենքի հանձնումը նրանց չի ազատում զննման ընդհանուր ընթացակարգից ու ձեռքի իրերը և ուղեբեռը զննման ներկայացնելուց:

91. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, պետական կառավարման այլ մարմինների կողմից հատուկ գործուղված անձինք (հատուկ բեռներ և հատուկ փոստ փոխադրողներ, կալանավորներին, դատապարտված անձանց ուղեկցող զինվորական կարգախմբի անդամներ) իրավունք ունեն թռիչքի ժամանակ օդանավում գտնվելու ծառայողական-հաստիքային հրազենով: Նման կարգավիճակ ունեցող անձինք օդանավակայանի զննման կետում պետք է ներկայացնեն գործուղման թերթիկը և զենք կրելու թույլտվությունը: Նրանք օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատողների կողմից զգուշացվում են օդանավում, առանց օդանավի հրամանատարի հետ համաձայնեցման, զենքի գործադրման անթույլատրելիության մասին:

92. Օդանավի անձնակազմն իրազեկվում է օդանավում զինված ուղևորների առկայության, օդանավում նրանց զբաղեցրած տեղերի մասին և այդ տվյալները գրանցվում են թռիչքային փաստաթղթերում:

93. Հատուկ և փոստային առաքման բեռները չպետք է պարունակեն օդանավով փոխադրման համար արգելված առարկաներ ու իրեր:

94. Զինված անձանց կողմից ուղեկցվող կնքված տարաները, փաթեթները, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, բացելու միջոցով դիտողական զննման ենթակա չեն, դրանց զննումն իրականացվում է բացառապես ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումների միջոցով:

95. Զորային կարգախմբերի (պարեկախմբերի), մարզական թիմերի (պատվիրակությունների), երկրաբանահետախուզական արշավախմբերի և այլոց հրազենն ու սառը զենքը փոխադրման համար ընդունվում են որպես գրանցված ուղեբեռ` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Որպես ուղեբեռ հանձնված զենքը (զենքերը) պետք է լինի (լինեն) պարպված վիճակում` հանդերձված անվտանգության հրահանի փականքներով, փամփուշտները` առանձին փաթեթավորված:

96. Տարաները (կոնտեյներները, ճամպրուկները) պետք է ունենան հուսալի փականներ և լինեն կապարակնքված: Համապատասխան ձևով փաթեթավորված և որպես ուղեբեռ հանձնված զենքը դիտողական զննման ենթակա չէ: Այդպիսի ուղեբեռի զննումն իրականացվում է ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումների միջոցով: Փաթեթավորված զենքն ու դրա փամփուշտներն օդանավով փոխադրվում են ուղևորների համար անմատչելի տեղում` մեկուսացված ուղեբեռային և տեխնիկական հատվածամասերում: Նույն կարգով փոխադրվում են մշակութային արժեք ներկայացնող զենքերը, ուսումնական (այդ թվում` նաև թատերական) նպատակով օգտագործվող զենքերը (բուտաֆորները) և որսորդական զենքերը:

 

IX. ՏԱՐԱՆՑԻԿ ԵՎ ՏՐԱՆՍՖԵՐ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԶՆՆՈՒՄԸ

 

97. Օդանավակայաններում տարանցիկ և տրանսֆեր ուղևորների համար պետք է նախատեսվեն սպասասրահներ, որոնք պետք է լինեն համապատասխան ձևով կահավորված ու բացառեն նման ուղևորների շփումները զննում չանցած ուղևորների և այլ անձանց հետ: Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները չպետք է մուտք ունենան օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները:

98. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ ժամանող տարանցիկ և տրանսֆեր ուղևորների նկատմամբ սույն կարգի 62-76-րդ կետերով սահմանված ավիացիոն անվտանգության հսկողության գործընթացները կիրառվում են այն դեպքերում, երբ մեկնման վայրի օդանավակայաններում իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության գործընթացները լիազոր մարմնի կողմից ուսումնասիրության արդյունքում գնահատվել են ոչ համարժեք «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածի պահանջներին:

(98-րդ կետը խմբ. 23.07.09 թիվ 904-Ն որոշում)

98.1. Օդանավակայաններում պետք է կառուցվեն տարանցիկ և տրանսֆեր ուղևորների համար նախատեսված սպասասրահներ` բացառելու համար տարանցիկ և տրանսֆեր ուղևորների շփումը զննման ընթացակարգ չանցած ուղևորների և այլ անձանց հետ: Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները չպետք է մուտք ունենան օդանավակայանների այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները:

(98.1-ին կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

98.2. Եթե տեղի է ունեցել տարանցիկ և տրանսֆեր ուղևորների շփում զննման ընթացակարգ չանցած ուղևորների կամ այլ անձանց հետ, ինչպես նաև տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները, ապա այդ ուղևորները, մինչև օդանավ նստելը, պետք է ենթարկվեն կրկնակի զննման:

(98.2-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

98.3. Տարանցիկ ուղևորներին կարող է թույլատրվել մինչև օդանավի թռիչքը գտնվել օդանավում` բացառությամբ այն դեպքերի, երբ օդանավի վրա կատարվում են տեխնիկական սպասարկման աշխատանքներ, և նրանց իջեցումն անհրաժեշտ է, ինչպես նաև այն դեպքերում, երբ ելնելով անվտանգության նկատառումներից պետք է իրականացվի օդանավի զննում:

(98.3-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

98.4. Արգելվում է տարանցիկ և տրանսֆեր ուղևորներին, առանց նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի, իջեցնել օդանավից` ուղևորի ավիատոմսում նշված ժամանման օդանավակայանից բացի այլ օդանավակայաններում:

(98.4-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

98.5. Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները կարող են չենթարկվել զննման, եթե անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմինը գտնում է, որ թռիչքի օդանավակայանում իրականացվող անվտանգության միջոցառումները համարժեք են ժամանման երկրում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումներին:

Ելնելով ավիացիոն անվտանգության նկատառումներից` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից պետք է հսկողություն սահմանվի տարանցիկ և տրանսֆեր ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի նկատմամբ:

(98.5-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

98.6. Եթե տարանցիկ ուղևորներին թույլատրվել է իջնել օդանավից, ապա ուղևորների կողմից օդանավի ուղևորասրահներում թողնված առարկաների և իրերի հայտնաբերման նպատակով պետք է իրականացվի օդանավի զննում: Օդանավից իջեցումից հետո տրանզիտ և տրանսֆեր ուղևորները և նրանց ձեռքի իրերը ենթարկվում են զննման:

Եթե տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի ընդհանուր սպասասրահ, իսկ նրանց ուղեբեռը հանվել է օդանավից կամ պետք է փոխադրվի այլ օդանավ, ապա նման ուղևորները և նրանց ուղեբեռները պարտադիր կարգով ենթակա են զննման:

(98.6-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն, 08.11.12 թիվ 1434-Ն որոշումներ)

98.7. Տարանցիկ կամ տրանսֆեր չվերթի նկատմամբ վտանգի իրական սպառնալիքի դեպքերում կատարվում է ուղևորների իջեցում, իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավի անձնակազմի անդամների և օդանավի զննում:

(98.7-րդ կետը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

99. Բարձրակարգ սպասարկման սրահների ուղևորները զննման են ենթարկվում այդ սրահների զննման կետերում` ընդհանուր հիմունքներով: Պաշտոնական պատվիրակությունների, ինչպես նաև սահմանված կարգով հատուկ վերահսկելի գոտի մուտքի իրավունք ունեցող այլ անձանց (ուղեկցող, դիմավորող, ճանապարհող, արարողակարգերի պաշտոնյաներ), նրանց ձեռքի իրերի ավիացիոն անվտանգության հսկողությունը կատարվում է ընդհանուր հիմունքներով:

100. Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվող զննումից ազատվում են`

Հայաստանի Հանրապետության Նախագահը,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը,

Հայաստանի Հանրապետության վարչապետը,

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի անդամները,

Ամենայն հայոց կաթողիկոսը,

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանները, օտարերկրյա պետություններում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանները,

Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի հրավերով` պաշտոնական այցով ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները:

101. Դիվանագիտական կարգավիճակ ունեցող ուղևորները, նրանց ձեռքի բեռները և ուղեբեռները ենթակա են զննման` ավիացիոն անվտանգության ապահովման սահմանված կարգով:

Պաշտոնապես ձևակերպված դիվանագիտական բեռները, դիվանագիտական փոստը և հյուպատոսական փոստը ենթակա չեն զննման:

(101-րդ կետը փոփ. 14.10.04 թիվ 1412-Ն որոշում)

102. Օդանավի անձնակազմի անդամների, բորտուղեկցորդների և սպասարկող անձնակազմի զննումն իրականացվում է օդանավակայանի զննման կետերում:

103. Ուղևորների ընդհանուր հոսքում հաշմանդամ և հիվանդ ուղևորներն ավիացիոն անվտանգության հսկողություն չեն անցնում: Այս կարգավիճակի ուղևորները զննվում են անհատական կարգով: Նրանց ձեռքի իրերը և ուղեբեռը զննման է ներկայացվում ուղեկցող անձանց կողմից: Հաշմանդամ կամ հիվանդ ուղևորին ուղեկցող անձինք ավիատոմսի առկայության դեպքում ավիացիոն անվտանգության հսկողություն են անցնում մյուս ուղևորների հետ միաժամանակ` ընդհանուր հիմունքներով:

104. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վտարվող կամ հանձնվող անձինք ավիացիոն անվտանգության հսկողություն են անցնում ուղեկցորդ պահակախմբի կազմի ուղեկցությամբ` մինչև տվյալ չվերթի ուղևորների ավիացիոն անվտանգության հսկողության գործընթացի սկսումը: ՈՒղեկցորդ պահակախմբին արգելվում է օդանավ տանել գազային հատուկ զենք, որի գործածությունը կարող է բացասաբար անդրադառնալ ուղևորների առողջության և թռիչքի անվտանգության վրա: Պահակախումբն օդանավ է նստում առաջին հերթին, իջնում` բոլոր ուղևորների իջնելուց հետո:

105. Օդանավի հրամանատարն իրազեկվում է օդանավում ուղեկցվող անձանց գտնվելու և պահակախմբի կազմի մասին, թռիչքային փաստաթղթերում դրա մասին կատարվում է համապատասխան գրանցում:

106. Ուղեկցման համար պատասխանատու մարմինը պետք է ոչ ուշ, քան մեկ օր առաջ օդանավ շահագործողին գրավոր տեղեկացնի փոխադրման օրվա, չվերթի համարի, ուղեկցման պայմանների և ուղեկցվող անձի վտանգավորության աստիճանի մասին:

107. Օդանավ շահագործողը կարող է հրաժարվել հիվանդ ուղևորների, ուղեկցվող և այլ անձանց փոխադրումից, եթե շահագործողի կարծիքով հիմքեր կան կասկածելու, որ նման կարգի ուղևորները կարող են սպառնալ մյուս ուղևորների կյանքին ու առողջությանը կամ թռիչքի անվտանգությանը:

 

X. ՈՒՂԵՎՈՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐԸ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԸ

 

108. Օդանավի ուղևորասրահներ ուղևորի ձեռքի իրերում թույլատրվում է փոխադրել թռիչքի ընթացքում ուղևորին անհրաժեշտ իրեր ու առարկաներ, այդ թվում` կանացի պայուսակ, թղթապանակ, հովանոց, փափուկ խաղալիքներ, վերնահագուստ, գրքեր, ամսագրեր, լուսանկարչական ապարատ, տեսախցիկ, բջջային հեռախոս, նոութբուք, մինչև հարյուր միլիլիտր տարողությամբ հեղուկ նյութեր, մանկական սնունդ, այնպիսի դեղամիջոցներ և դիետիկ նյութեր, որոնք օդանավով ուղևորման ընթացքում բժշկական նպատակներից ելնելով անհրաժեշտ են ուղևորների կյանքի և առողջության համար, մինչև մեկ տարեկան երեխայի մանկական օրորոցներ, հաշմանդամների սայլակներ: Նշված իրերի ընդհանուր թույլատրելի քաշը սահմանում է տվյալ չվերթն իրականացնող օդանավ շահագործող կազմակերպությունը:

(108-րդ կետը խմբ. 08.10.08 թիվ 1144-Ն, 23.07.09 թիվ 904-Ն որոշումներ)

109. Օդանավի սրահներում կարող են թույլատրվել փոխադրման նախազգուշական հատուկ միջոցների կիրառմամբ հետևյալ իրերն ու առարկաները` կինոնկարահանման, լուսանկարահանման, ռադիո և հեռուստատեսային սարքավորումներ, էլեկտրական սարքավորումներ, երաժշտական գործիքներ, ապակյա, հախճապակյա և կերամիկական իրեր: Ուղևորի մոտ կինոնկարահանման, լուսանկարահանման, ռադիո, հեռուստատեսային և էլեկտրական սարքավորումների առկայության դեպքում, օդանավի թռիչքը չխանգարելու նպատակով, ուղևորները պետք է զգուշացվեն թռիչքի ընթացքում օդանավում նման սարքավորումներից օգտվելու անթույլատրելիության մասին:

110. (110-րդ կետն ուժը կորցրել է 08.10.08 թիվ 1144-Ն որոշում)

111. Այն առարկաներն ու իրերը, որոնք կարող են գործածվել որպես օդանավի անձնակազմի և ուղևորների վրա հարձակման միջոցներ, ինչպես նաև սույն կարգի 82-րդ կետով նախատեսված առարկաները թույլատրվում են փոխադրել միայն որպես ուղեբեռ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով:

 

XI. ՓՈՍՏԻ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԱՅԻՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԵՎ ՍՆՆԴԻ ԶՆՆՈՒՄԸ

 

112. Փոստային առաքումների զննումն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից` բեռնային համալիրի տարածքում համապատասխան ձևով սարքավորված հարկաբաժիններում, իսկ առանձին դեպքերում` անմիջականորեն օդանավ բեռնելուց առաջ: Ուղևորային, բեռնային և փոստային օդանավերով փոխադրվող փոստը նախքան օդանավ բարձելը ենթակա է ավիացիոն անվտանգության հսկողության: Շտապ առաքման (մինչև 48 ժամ) ենթակա փոստն ընդունվում է օդանավով փոխադրման միայն այն դեպքում, եթե իրականացվել են ավիացիոն անվտանգության հսկողության հետևյալ միջոցառումները`

ա) զննում` բացելու միջոցով,

բ) հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով զննում և գազաանալիզատորների միջոցով: Ելնելով օդանավակայանի առանձնահատկություններից` կարող է իրականացվել նաև զննում` փորձարկման խցիկի միջոցով, ինչպես նաև հատուկ վարժեցված շների միջոցով:

(112-րդ կետը փոփ. 23.02.06 թիվ 193-Ն, 08.11.12 թիվ 1434-Ն որոշումներ)

113. Օդանավային պիտույքների, օդանավ տարվող սննդի նկատմամբ ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է ավիացիոն անվտանգության ծառայության զննման ստորաբաժանման աշխատողների կողմից, օդանավի սննդի արտադրամասի ելքում տեղադրված զննման կետում` այդ նպատակով նախատեսված ավտոմեքենան բեռնելուց առաջ:

113.1. Այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են ուղևորներին և օդանավի անձնակազմին սննդով ապահովելու գործառույթներ, պետք է ապահովեն ավիացիոն անվտանգության հետևյալ պահանջները`

1) սննդի արտադրամասի շենքում աշխատող բոլոր անձինք արտադրամաս մուտք գործելիս պետք է ենթարկվեն զննման.

2) սննդի պատրաստման համար նախատեսված խոհանոցային սարքավորումները և պարագաներն արտադրամաս փոխադրելիս պարտադիր կարգով պետք է զննվեն.

3) սննդի արտադրամաս տարվող սննդամթերքը, սննդի պատրաստման համար անհրաժեշտ կիսաֆաբրիկատները, միրգը, բանջարեղենը, ջուրը, ըմպելիքներն արտադրամաս փոխադրելիս պարտադիր կարգով ենթակա են զննման.

4) մինչև օդանավ փոխադրելը` պարտադիր դիտողական զննման են ենթակա նաև սննդի տարաների պարունակությունը և տրանսպորտային միջոցները:

(113-1-ին կետը լրաց. 08.10.08 թիվ 1144-Ն որոշում)

113.2. Սննդի արտադրամասում զննման գործառույթներ իրականացնող ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի ներկայությամբ օդանավ տարվող պատրաստի սնունդը տեղադրվում է տարողությունների մեջ, տարողությունները տեղադրվում են նախապես զննված բեռնարկղի մեջ, որը դրոշմակնքվում է սննդի արտադրամասի հերթափոխի պետի կողմից` համապատասխան համարանիշ ունեցող դրոշմակնիքով: Սննդի արտադրամասի զննման կետում օդանավ տարվող սննդի բեռնարկղերը ենթարկվում են զննման` տեխնիկական սարքավորումների միջոցով, դրանց վրա փակցվում է «զննված է» մակագրությամբ կպչուն պիտակ, այնուհետև բեռնարկղերը տեղադրվում են սնունդն օդանավ փոխադրող տրանսպորտային միջոցի բեռնախցիկում, որից հետո դրոշմակնքվում են նաև տրանսպորտային միջոցի բեռնախցիկի դռները:

(113-2-րդ կետը լրաց. 08.10.08 թիվ 1144-Ն որոշում)

113.3. Սննդի բեռնարկղերի համար նախատեսված դրոշմակնիքները և կպչուն պիտակները մշտապես պետք է գտնվեն հսկողության տակ:

(113-3-րդ կետը լրաց. 08.10.08 թիվ 1144-Ն որոշում)

113.4. Արտադրամասից մինչև օդանավ սննդի տեղափոխման ընթացքում սննդի բեռնարկղերը պետք է պաշտպանված լինեն չթույլատրված բացումից և վերահսկվեն ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից:

(113-4-րդ կետը լրաց. 08.10.08 թիվ 1144-Ն որոշում)

114. Պարտադիր զննման են ենթակա խախտված և ոչ ստանդարտ փաթեթավորմամբ փոստային առաքումները: Նման դեպքերում ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է փոստային մարմնի լիազոր ներկայացուցչի ներկայությամբ:

115. Փոխադրման չթույլատրված բեռները և փոստը ժամանակավոր պահեստավորելու համար ավիացիոն անվտանգության հսկողության գոտում ստեղծվում է ազդասարքով և կապի միջոցներով կահավորված հատուկ պահեստարան:

116. Սուրհանդակային առաքումները (ծանրոցները, փաթեթները) փոխադրման ընդունվում են անմիջականորեն առաքիչ-թղթատարից` անձը հաստատող համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Յուրաքանչյուր ծանրոցի (փաթեթի) պարունակությունը նշվում է ուղեկցող փաստաթղթերում:

117. Սուրհանդակային առաքումների նկատմամբ ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է անվտանգության հատուկ տեխնիկական միջոցների կիրառմամբ: Անհրաժեշտության դեպքում առաքիչին առաջարկվում է բացել ծանրոցը (փաթեթը)` նրա ներկայությամբ դիտողական զննում իրականացնելու նպատակով:

 

XII. ԲԵՌՆԵՐԻ ԶՆՆՈՒՄԸ

 

118. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվում է փոխադրման ընդունված բեռների զննում:

119. Օդանավակայաններում փոխադրման ենթակա բեռների ավիացիոն անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները տարածվում են բեռների փոխադրման հետ առնչություն ունեցող փոխադրողների, բեռն առաքողների, բեռների փոխադրման գործառույթներ իրականացնող գործակալների վրա:

120. Օդանավակայանների գործադիր մարմինները պարտավոր են բեռների ընդունման, մշակման, դեպի օդանավ փոխադրման և օդանավ բարձման փուլերում ապահովել ավիացիոն անվտանգության միջոցառումները: Ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների խախտման դեպքերում բեռները չպետք է ընդունվեն փոխադրման:

121. Օդանավակայանների գործադիր մարմինները կազմակերպում են փոխադրման ընդունված բեռների նախաթռիչքային զննում, որն իրականացնում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության զննման ստորաբաժանման աշխատողները:

122. Բեռների նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավակայանների բեռնային համալիրների զննման տեղամասերում` դրանք փոխադրման ընդունելու ժամանակ: Օդանավով փոխադրվող բեռը նախքան օդանավ բարձելը ենթակա է ավիացիոն անվտանգության հսկողության հետևյալ միջոցառումների կիրառմանը`

ա) զննում` բացելու միջոցով.

բ) հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով զննում.

գ) զննում` փորձարկման խցիկի միջոցով.

դ) զննում` պայթուցիկ նյութերի գազաանալիզատորների և հատուկ վարժեցված շների միջոցով:

(122-րդ կետը փոփ. 23.02.06 թիվ 193-Ն, 08.11.12 թիվ 1434-Ն որոշումներ)

123. Զննման ենթարկված բեռները պետք է մշտապես գտնվեն ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների հսկողության ներքո: Բեռների հետ համատեղ կամ որպես բեռ փոխադրման ընդունված անձնական իրերը նույնպես ենթակա են զննման:

124. Օդանավակայանների գործադիր մարմինները պարտավոր են ապահովել տարանցիկ և տրանսֆեր բեռների անվտանգությունը: Օդանավակայանի կողմից փոխադրման ընդունված տարանցիկ և տրանսֆեր բեռները զննվում են այն դեպքում, երբ օդանավով փոխադրման ընթացքում չեն պահպանվել ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները:

125. Օդանավակայանների գործադիր մարմինները և փոխադրողներն ապահովում են օդանավով փոխադրման համար ընդունված` մարդկանց կենսաապահովման օրգաններ պարունակող տարաների զննումը: Նմանատիպ տարաների պարունակության նկատմամբ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դրանք կարող են չընդունվել փոխադրման:

126. N 200 նշագրմամբ բեռների` դիակների, փոխադրման ընդունման դեպքերում կատարվում է բեռի տեսողական զննում: Նմանատիպ բեռների փոխադրման ընդունման դեպքերում, նախքան զննումը, օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողին պետք է ներկայացվեն նոտարական վավերացում ստացած մահվան վկայականի պատճենը: Դիակիզված և համապատասխան տարաներում գտնվող մասունքները ենթակա են զննման` ավիացիոն անվտանգության տեխնիկական սարքավորումների միջոցով:

127. Եթե փոխադրման ընդունված բեռները հնարավոր չէ զննել ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցներով, ապա դրանք պետք է ենթարկվեն դիտողական զննման և մինչև օդանավ փոխադրելն առնվազն 24 ժամ պահվեն օդանավակայանի բեռնային համալիրում:

(127-րդ կետը խմբ. 08.10.08 թիվ 1144-Ն որոշում)

128. Բեռների զննման ընթացքում բեռի պարունակության նկատմամբ կասկած առաջանալու դեպքում պետք է կատարվի տվյալ բեռի կրկնակի զննում, համոզվելու համար, որ փոխադրման ընդունված բեռը չի պարունակում օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված իրեր և առարկաներ: Արտաքին փաթեթավորման խախտումներ ունեցող բեռները զննվում են դրանք առաքողի ներկայությամբ:

129. Մինչև օդանավ բեռներն ուղեկցող անձինք և օդանավով փոխադրվող բեռներն ուղեկցող անձինք նույնպես ենթարկվում են զննման:

130. Բեռները զննվում են օդանավակայանի բեռնային համալիրի պատասխանատու աշխատողի ներկայությամբ: Բեռը բեռնային համալիր հասցնելուց հետո, օդանավ բարձելուց 2 ժամ առաջ, բեռնային համալիրի պատասխանատու աշխատողը (բեռնային գործակալը) տեղեկացնում է զննման խմբի ավագին բեռի ժամանման մասին` հայտնելով բեռի քաշը, տեղերի քանակը և այն չվերթի համարը, որով պետք է փոխադրվի տվյալ բեռը:

131. Զննման խմբի աշխատողն օդանավակայանի բեռնային համալիրի պատասխանատու աշխատողի և բեռն առաքողի ներկայությամբ ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով իրականացնում է փոխադրման ընդունված բեռի զննում, որի ավարտից հետո այն փաթեթավորվում և կնքվում է, իսկ փաթեթավորված բեռի վրա փակցվում է զննման փաստը հաստատող պիտակ:

132. Բեռի զննման ժամանակ օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված իրեր և առարկաներ հայտնաբերվելու դեպքում դրանք չեն թույլատրվում փոխադրման և կազմվում է համապատասխան արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է բեռն առաքողին:

133. Եթե բեռների զննման ընթացքում հայտնաբերվում է զենք, ռազմամթերք, սառը զենք, պայթուցիկ նյութեր և սարքեր, թմրանյութեր, ապա դրա մասին անհապաղ հայտնում են օդանավակայանի ոստիկանության գծային բաժնին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

(133-րդ կետը խմբ. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

134. Պայթուցիկ նյութերի և միացությունների հայտնաբերման դեպքում բեռի զննման գործընթացը դադարեցվում է և հրավիրվում համապատասխան մասնագետ (ականազերծող կամ այլ մասնագետ):

 

XIII. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

135. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունները կազմում և վարում են զննման հաշվառման հետևյալ փաստաթղթերը`

ա) օդանավերի ուղևորներից ու անձնակազմի անդամներից վերցված փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի արձանագրություն և մատյան,

բ) զննման կետերում ուղեբեռի, բեռի, փոստի զննման հաշվառման մատյան,

գ) օդանավի պիտույքների հատուկ զննման մատյան,

դ) հերթապահությունների (հերթափոխի կողմից հերթապահության ընդունման-հանձնման) մատյան,

ե) ուղևորներից և անձնակազմի անդամներից փոխադրման համար արգելված առարկաների ու նյութերի հայտնաբերման ու դրանք վերցնելու մասին արձանագրություններ (ձև 3) և մատյան,

զ) ուղևորի բացակայությամբ` ուղեբեռի զննման մասին արձանագրություն (ձև 4) և մատյան,

է) առաքիչի բացակայությամբ` բեռների, փոստի, օդանավի պիտույքների զննման մասին արձանագրություններ (ձև 5),

ը) փոխադրման համար ընդունված զենքի, ռազմամթերքի և հատուկ միջոցների մասին արձանագրություններ` համաձայն սույն կարգի,

թ) ուղևորի, օդանավի անձնակազմի անդամի մոտ, նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում հայտնաբերված փոխադրման համար արգելված առարկաների և նյութերի պահպանության հանձնման արձանագրություն (ձև 7) և ուղևորի, օդանավի անձնակազմի անդամի մոտ, նրանց ձեռքի իրերում և ուղեբեռում հայտնաբերված փոխադրման համար արգելված առարկաներն ու նյութերն իրավապահ մարմիններին հանձնման արձանագրություն (ձև 8):

Բոլոր մատյանները կազմվում են ազատ ոճով, իսկ արձանագրությունները` համաձայն սույն կարգի ձևերի:

Հաշվառման փաստաթղթերի բոլոր ձևերը պահպանվում են մինչև մեկ տարի ժամկետով:

(135-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 534-Ն, 08.11.12 թիվ 1434-Ն որոշումներ)

136. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության արդյունքների հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, բայց ոչ ուշ, քան հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 10-ը:

137. Ուղևորների ու անձնակազմի անդամների ձեռքի իրերից, ուղեբեռից, բեռից, փոստից, օդանավի պիտույքներից զենքի, պայթուցիկ նյութերի, ռազմամթերքի, պայթուցիկ սարքերի, թունավոր և ռադիոակտիվ նյութերի ու միացությունների հայտնաբերման մասին տեղեկատվությունն անհապաղ փոխանցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն և օդանավակայանի ոստիկանության բաժնի հերթապահություն:

 

XIV. ԶՆՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

138. Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավակայանային պիտույքների, օդանավի անձնակազմի անդամների զննում կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ունեն առնվազն միջնակարգ կրթություն, անցել են պարտադիր զինվորական ծառայություն, հանդիսանում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողներ և համապատասխանում են սույն կարգի 12-րդ կետի պահանջներին:

i

139. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) ստորաբաժանումներում աշխատանքի անցնելու նպատակով դիմած քաղաքացիները մինչև աշխատանքի ընդունումը պետք է անցնեն հարցազրույց` նրանց մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, հուսալիությունը, ընդհանուր վարվելակերպը և տրամադրվածությունը պարզելու համար, ինչպես նաև մասնագիտացված ավիաբժշկական հաստատություններում անցնեն նախնական բժշկական ստուգում և առնվազն տարին մեկ անգամ պարբերական բժշկական զննում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(139-րդ կետը փոփ. 23.02.06 թիվ 193-Ն, 22.02.07 թիվ 230-Ն որոշումներ)

140. Հաշվի առնելով քաղաքացիական ավիացիայում ավիացիոն անվտանգության աշխատանքների հատուկ բնույթը` բոլոր թեկնածուներն օդանավակայան շահագործող կազմակերպության գործադիր մարմնի կողմից, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համապատասխան մարմինների միջոցով, ենթարկվում են նախնական ստուգման` նրանց բնակության վայրի, աշխատանքային գործունեության, ընտանեկան դրության, դատվածության կամ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու մասին տեղեկությունների ճշտման նպատակով:

 

Ձև 1

 

ՏԻՊԱՅԻՆ ՑԱՆԿ

ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԼՐՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

1. Անվտանգության հսկողության կետը պետք է սարքավորված լինի հետևյալ ձևով`

անվտանգության հատուկ տեխնիկական միջոցների ամբողջական լրակազմ (ռենտգենահեռուստատեսային ներսադիտակ, անշարժ մետաղափնտրիչ, դյուրակիր մետաղադետեկտոր, պայթուցիկ սարքերի դետեկտոր, կենսաբանական չափորոշիչներով անձի նույնականացման սարք:).

հեռախոս, օդանավակայանի ստորաբաժանումների հետ ուղիղ կապի միջոցներ (ոստիկանություն, սահմանապահներ, կենտրոնական դիսպետչերական կետ, փոխադրումների ծառայություն, տեղեկատու).

ազդասարք, պատի ժամացույց, տեղեկատվական ցուցատախտակ` չվերթի ցուցչով.

կրակմարիչ, սենյակի ջերմաչափ` խոնավաչափով.

սեղաններ, շարժական աթոռներ` անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները շահագործող տեսուչների համար.

տարբեր բարձրության դարակաշարեր` ձեռքի իրերի և ուղեբեռի զննման համար.

հոլովակավոր փոխադրիչներ` ձեռքի իրերի և ուղեբեռի տեղաշարժման համար.

դակիչներ, դրոշմիչներ (ուղևորի օդանավ նստեցման կտրոնի վրա նշումներ անելու համար).

լրացուցիչ լուսավորության անհատական լամպեր.

չհրկիզվող պահարան` փաստաթղթերը պահելու համար:

2. Անձնական զննման սենյակում պետք է լինեն`

սեղան, աթոռներ, կախիչներ` հագուստի համար.

էլեկտրաօդափոխիչ, սեղանի լամպ.

սենյակի ջերմաչափ.

խոշորացնող ապակի (խոշորացույց).

ջրաման, բաժակներ, առաջին բժշկական օգնության դեղարկղ:

(1-ին ձևը փոփ. 22.02.07 թիվ 230-Ն որոշում)

 

Ձև 2

 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԻՊԱՅԻՆ ՏԵՔՍՏԵՐ

 

Ավիատոմսերի վաճառքի և գրանցման վայրերում, օդանավակայանների շինություններում և ուղևորների տաղավարներում

 

Այն անձինք, ովքեր ոչ հավաստի հայտարարություններ են անում օդանավերի առևանգման կամ դրանց ոչնչացման փորձի մասին կամ կեղծ տեղեկություն են հայտնում զենքի, պայթուցիկ նյութերի, ոչ անվտանգ այլ առարկաների փոխադրման մասին, հետապնդվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն

 

Ձեռքի իրերում և ուղեբեռում պայթուցիկ, դյուրավառ, թունավոր և ռադիոակտիվ նյութերի փոխադրումը կտրականապես արգելվում է: Ոչ անվտանգ առարկաների և նյութերի փոխադրումը կանխելու նպատակով օդանավ նստեցումից առաջ կատարվում է ձեռքի իրերի, ուղեբեռի և ուղևորների անհատական զննում

 

Ավիատոմսերի գրանցման և ուղեբեռի ձևակերպման վայրերում

 

Առանց հսկողության մի թողեք Ձեր ձեռքի իրերը և ուղեբեռը, կողմնակի անձանցից որևէ առարկա կամ ծանրոց մի վերցրեք օդային տրանսպորտով փոխադրելու նպատակով: Դա կարող է վտանգավոր լինել Ձեր և մյուս ուղևորների անվտանգության համար: Եթե Դուք նման ծանրոց եք վերցրել կողմնակի անձանցից, ապա գրանցման կետում հայտարարեք դրա մասին և հսկման կետում դրանք հանձնեք ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատողին` զննման համար

 

Ավիացիոն անվտանգության հսկողության կետի մուտքի մոտ

 

Ավիացիոն անվտանգության հսկողության կետում կատարվում է ուղևորի և նրա ձեռքի իրերի պարտադիր զննում: Հսկողության ընթացակարգից խուսափելը հիմք է հանդիսանում ուղևորին թռիչքի չթույլատրելու համար

 

Եթե Դուք Ձեր ձեռքի իրերում կամ ուղեբեռում ունեք զենք, օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված այլ առարկաներ և նյութեր, հսկման կետում դրանց մասին հայտարարեք ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատողին

 

«Ստերիլ» գոտուց դեպի կառամատույց տանող ելքի մոտ

 

Ուշադրություն
Ուղևորները հատուկ վերահսկելի գոտի կարող են դուրս գալ միայն ավիացիոն անձնակազմի ուղեկցությամբ

 

Ձև 3

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՂԵՎՈՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՄՈՏ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

___ ___________ 20 թ.                      քաղ. _______, օ/դ _________
Ես`_______________________________________________________________
(պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)
կազմեցի սույն արձանագրությունն առ այն, որ N________________________ չվերթի
(նշել օրը, ժամը, չվերթը)
ուղևոր/օդանավի անձնակազմի անդամի`

________________________________________________________________
(ուղևորի կամ անձնակազմի անդամի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացված ավիացիոն անվտանգության հսկողությունից (զննումից) հետո ուղևորի/օդանավի անձնակազմի մոտ, ձեռքի իրերում կամ ուղեբեռում
_______________________________________________________________________
(նշել, թե որտեղ են հայտնաբերվել (ուղևորի/անձնակազմի մոտ, ձեռքի իրերում, թե ուղեբեռում)
հայտնաբերվեցին և վերցվեցին ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման հավելվածի 82-րդ կետով սահմանված և օդանավով փոխադրման համար արգելված հետևյալ առարկաները
_______________________________________________________________________

(նշել ինչ է վերցվել, ինչ քանակով, եթե զենք է, ապա զենքի համարը, տրամաչափը և այլն)

_________________________________________________________________

որոնք ուղևորը/օդանավի անձնակազմի անդամը փորձում էր տանել ստերիլ գոտի և օդանավ:

Հայտնաբերելու և վերցնելու փաստը հաստատում են`
1.__________________________________________________________________
(պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը և ստորագրությունը)
2.___________________________________________________________________
(ընթերակայի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն և ստորագրությունը)
3. ___________________________________________________________________
(ընթերակայի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն և ստորագրությունը)
Ուղևորի/անձնակազմի անդամի ստորագրությունը __________________________
_____ ________________20 թ.

(3-րդ ձևը խմբ. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

 

Ձև 4

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՂԵՎՈՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՈՒՂԵԲԵՌԻ ԶՆՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

____ __________ 200 թ.     Օդանավակայան (ավիաընկերություն) ____________________
Ես` _______________________________________________________________
(ակտը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ_____________________________
(ուղեբեռի զննման կարգադրություն
_______________________________________________________________,
տված անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
գրավոր կարգադրության հիման վրա ընթերականեր`
1. _______________________________________________________________
                   (անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)
2. _______________________________________________________________
                   (անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)
ներկայությամբ, ուղևորի բացակայությամբ _____________________________
(որ զետեղարանում)
զետեղարանում կատարեցի ուղեբեռի զննում, որը փոխադրվում է N______________
բեռնապիտակով N____________չվերթով_________________________________
______________________ օդանավակայանից _____________________________
օդանավակայան, որը պատկանում է ուղևորին ________________________________:
(անունը, հայրանունը, ազգանունը)
Կատարված զննմամբ բացահայտվեց _________________________________________
_______________________________________________________________:
(նշել զննման արդյունքները, հայտնաբերվել են արդյոք արգելված առարկաներ և նյութեր)
Ընթերակաների ստորագրությունները. 1. ____________________________
                                                                    2. ____________________________
Զննում կատարած անձի պաշտոնը __________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
________________________________________________________________
Ուղեբեռից բռնագրավված` փոխադրման համար արգելված առարկաներն ու նյութերը հանձնվեցին
____________________________________________________________________________:
(նշել ում և ինչ նպատակով են հանձնվել)
Վերցված առարկաներն ընդունող անձը ___________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
________________________________________________________________
Վերցված առարկաները հանձնող անձը ___________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
________________________________________________________________
_____ ____________ 200 թ.

 

Ձև 5

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՔՈՂԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԲԵՌԻ, ՓՈՍՏԻ, ՕԴԱՆԱՎԻ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԶՆՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

____ __________ 200 թ.     Օդանավակայան (ավիաընկերություն) ____________________
Ես` _______________________________________________________________
(ակտը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
կազմեցի սույն ակտն այն մասին, որ______________________________________
(ուղեբեռի զննման կարգադրություն
_____________________________________________________________________________,
տված անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
գրավոր կարգադրության հիման վրա ընթերականեր`
1. _______________________________________________________________
                          (անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)
2. _______________________________________________________________
                        (անունը, հայրանունը, ազգանունը, բնակության վայրը)
ներկայությամբ, առաքողի բացակայությամբ _____________________________
(որ զետեղարանում)
_______________________________________________________________

կատարեցի բեռի, փոստի, օդանավի պիտույքների զննում (հարկավոր է ընդգծել), որոնք փոխադրվում են____
__________________________

(նշել տեսակը, համարը)
ուղեկցող փաստաթղթերով N____________չվերթով_________________________________
______________________ օդանավակայանից _____________________________
օդանավակայան___________________________________________________________:
(նշել առաքիչի բեռնաառաքման տվյալները)
Կատարված զննմամբ բացահայտվեց _____________________________________________
(նշել արդյունքները, ինչ է առգրավվել, քանակը)
_________________________________________________________________________________
___________________________________________________________________________:
Ընթերակաների ստորագրությունները. 1. ____________________________
                                                                    2. ____________________________
Զննում կատարած անձի պաշտոնը __________________________________________
(ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)
____________________________________________________________________
Զննման ժամանակ թռիչքի չթույլատրված բեռը, փոստը, օդանավային պիտույքները_________
____________________________________________________________________________(հարկավոր է ընդգծել)
հանձնվեցին _______________________________________________________:
                                    (նշել ում և ինչ նպատակով են հանձնվել)
Թռիչքի չթույլատրված առարկաները ընդունող անձը ______________________________
(ստորագրությունը, անունը,
____________________________________________________________________
հայրանունը, ազգանունը)
Թռիչքի չթույլատրված առարկաներն հանձնող անձը ______________________________
(ստորագրությունը, անունը,
__________________________________________________________________________:
հայրանունը, ազգանունը)
_____ ____________ 200 թ.

 

Ձև N 6

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N
ՈՒՂԵՎՈՐԻ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ, ԳԵԼԵՐԻ ԵՎ ԱԵՐՈԶՈԼՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՐԱՆՔ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

____ __________ 200 թ.
Օդ.___________________
Ես`___________________________________________________________________

(ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը)

_______________________________________________________________________
կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ N_________________ուղևոր
______________________________________________________________________________
(ուղևորի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)
զննման կետում ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման ընթացքում հայտնաբերվել է` ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ սահմանված օդանավերի ուղևորասրահներ փոխադրման համար արգելված հեղուկ նյութեր
_________________________________________________________________________
(նշել նյութի անվանումը և ծավալը)
_________________________________________________________________________________
Հայտնաբերված նյութը վերցվել է
ուղևոր`________________________________________________________________:
(նշել ուղևորի անունը, ազգանունը)
Վերցման փաստը հաստատում ենք`
1._______________________________________________________________________________
(ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)
2.______________________________________________________________________________
(ուղևորի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, ստորագրությունը)
Ստացա արձանագրության մեկ
օրինակը`________________________________________________________________
(ուղևորի անունը, ազգանունը, ստորագրությունը)
Արձանագրությունը կազմված է երկու օրինակից, մեկ օրինակը պահվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում, երկրորդ օրինակը տրվում է ուղևորին:

(6-րդ ձևը լրաց. 28.04.11 թիվ 534-Ն որոշում)

 

Ձև N 7

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՂԵՎՈՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՄՈՏ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ

 

___ ___________ 20 թ.                      քաղ. _______, օ/դ _________
Ես`_______________________________________________________________
(պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)
սույն արձանագրությամբ, N_______________________________________________________ չվերթի
ուղևորի/անձնակազմի անդամի
_______________________________________________________________
(ուղևորի/անձնակազմի անդամի անունը, ազգանունը)
մոտ հայտնաբերված ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման հավելվածի 82-րդ կետով սահմանված և օդանավով փոխադրման համար արգելված առարկաները
_______________________________________________________________________
(նշել ինչ է հանձնվում պահպանության)
հանձնում եմ ի պահ` օդանավակայանի կորած իրերի բաժին`
_______________________________________________________________________:
(նշել ում է հանձնվում ի պահ, պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)
Վերցված առարկաներն ստացա _________________________________________________
(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը և ստորագրությունը)
____ ___________ 20 թ.

(7-րդ ձևը լրաց. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

 

Ձև N 8

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՈՒՂԵՎՈՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ ՄՈՏ, ՆՐԱՆՑ ՁԵՌՔԻ ԻՐԵՐՈՒՄ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԱՌԱՐԿԱՆԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐՆ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՄԱՆ

 

___ ___________ 20 թ.                      քաղ. _______, օ/դ _________
Ես`_______________________________________________________________
(պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)
սույն արձանագրությամբ, N_______________________________________________________ չվերթի
(օրը, ժամը, նշել չվերթի համարը և ուղղությունը)
ուղևորի/անձնակազմի ուղևորի/անձնակազմի անդամ______________________________________________
_______________________________________________________________
(ուղևորի/անձնակազմի անդամի անունը, ազգանունը)
մոտ զննման ընթացքում հայտնաբերված_________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
(նշել ինչ է հայտնաբերվել և ինչ քանակով)
առարկաները, նյութերը և վերցման արձանագրությունը _______________________ին
(նշել հանձնման օրը, ժամը)
հանձնեցի ______________________________________________________
(նշել իրավապահ մարմնի պաշտոնատար անձի տվյալները)
______________________________________________________________________-ին:
Հանձնեց____________________________________________________________________
(հանձնող պաշտոնատար անձի ստորագրությունը)
Ստացա______________________________________________________________________
(ստացող պաշտոնատար անձի ստորագրությունը)

(8-րդ ձևը լրաց. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

 

Ձև N 9

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՉՈՒՂԵԿՑՎՈՂ ՈՒՂԵԲԵՌԻ ԶՆՆՄԱՆ

 

___ ___________ 20 թ.                      քաղ. _______, օ/դ _________
Ես`_______________________________________________________________
(պաշտոնատար անձի անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________________________
«Զվարթնոց» օդանավակայանի ուղեբեռների զննման N_______________կետում կատարեցի
N________________________________________________________________ չվերթի
(նշել չվերթի համարը և ուղղությունը)
հետ մնացած ուղեբեռի զննում
__________________________________________________________________________
(նշել օրը, ժամը, ուղևորի անունը, ազգանունը, ուղեբեռի կտրոնի համարանիշը և ուղեբեռի հետ մնալու պատճառը)
__________________________________________________________________________
_____________________________________________________________________________________
__________________________________________________________________________
և դրանից հետո N ________________________________________________ չվերթից հետ մնացած ուղեբեռը հանձնեցի__________________________ օդանավակայանի կորած իրերի բաժին:
Հանձնեց ________________________________________________________________
(հանձնող պաշտոնատար անձի տվյալները և ստորագրությունը)
Ստացա______________________________________________________________________
(ստացող պաշտոնատար անձի տվյալները և ստորագրությունը)
___________________________
(նշել ստացման օրը, ժամը)

(9-րդ ձևը լրաց. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

 

Ձև N 10

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 ՕԴԱՆԱՎԻ ԶՆՆՄԱՆ

 

___ ___________ 20 թ.                      քաղ. _______, օ/դ _________
Ես`_______________________________________________________________
(նշել զննում կատարող անձի պաշտոնը, անձի անունը, հայրանունը, ազգանունը)
մասնակցությամբ ___________________________________________________________
(նշել զննում կատարող անձի պաշտոնը, անձի անունը, հայրանունը, ազգանունը)
__________________________________________________________________________
(նշել զննում կատարող անձի պաշտոնը, անձի անունը, հայրանունը, ազգանունը)
կատարեցինք N ______________________________________________________ չվերթի
(նշել զննման օրը, ժամը օդանավի տիպը, համարանիշը, չվերթի համարը և ուղղությունը)
օդանավի արտաքին տեսքի, դռների, խցիկների կափարիչների, ուղևորասրահի, խոհանոցի, սանհանգույցի, նստատեղերի, ձեռքի իրերի խցիկների, օդաչուական տեղամասի, խոհանոցի, սանհանգույցի, բեռնախցիկների զննում:
Զննումն ավարտելուց հետո պարզվեց, որ__________________________________________________________________ օդանավի
(նշել օդանավի տիպը և համարանիշը)
արտաքին տեսքի վնասվածքներ, դռների և խցիկների կափարիչների բացման հետքեր, ուղևորասրահում, օդաչուական տեղամասում, խոհանոցում, սանհանգույցում, նստատեղերի գրպանիկներում և դրանց տակ, ձեռքի իրերի խցիկներում, օդաչուական տեղամասում, բեռնախցիկներում օդանավով փոխադրման համար արգելված առարկաներ կամ իրեր չեն հայտնաբերվել , հայտնաբերվել են
____________________________________________________________________________________
__________________________________________________________________________
____________________________________________________________________________________
_________________________________________________________________________:
(նշել ինչպիսի առարկաներ կամ իրեր են հայտնաբերվել և օդանավի որ հատվածից)
Զննումը կատարեցին
1. _______________________________________________________________________
(պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
2.________________________________________________________________________
(պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը)
3.________________________________________________________________________
(պաշտոնատար անձի անունը, ազգանունը, ստորագրությունը):

(10-րդ ձևը լրաց. 08.11.12 թիվ 1434-Ն որոշում)

(Հավելվածը փոփ. 14.10.04 թիվ 1412-Ն, 23.02.06 թիվ 193-Ն, 22.02.07 թիվ 230-Ն, 08.10.08 թիվ 1144-Ն, 23.07.09 թիվ 904-Ն,8.04.11 թիվ 534-Ն, 08.11.12 թիվ 1434-Ն որոշումներ)

 

pin
ՀՀ կառավարություն
27.05.2004
N 944-Ն
Որոշում