Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱ ...

 

 

040.0643.120618

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2018 թվականի N 643-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

i

2. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին անտառային կոմիտեին հատկացնել`

1) կոմիտեի պահպանման ծախսերի ապահովման նպատակով 77660.9 հազ. դրամ, այդ թվում` առաջին կիսամյակում 25953.2 հազ. դրամ, ինն ամսում 84853.5 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի.

2) կոմիտեին պատկանող Երևան քաղաքի Արմենակյան փողոցի N 129 վարչական շենքի 2-րդ և 3-րդ հարկերի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով 588.0 հազ. դրամ, այդ թվում` առաջին կիսամյակում 588.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով.

3) «Անտառաշինություն և անտառկառավարման պլանների կազմում» ծրագրի իրականացման նպատակով 318000.0 հազ. դրամ, այդ թվում` առաջին կիսամյակում 45428.6 հազ. դրամ, ինն ամսում 181714.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով.

4) «Անտառների հաշվառում և գույքագրում» ծրագրի իրականացման նպատակով 200520.0 հազ. դրամ, այդ թվում` առաջին կիսամյակում 28645.7 հազ. դրամ, ինն ամսում 114583.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով.

5) «Կադաստրի վարում» ծրագրի իրականացման նպատակով 29992.0 հազ. դրամ, այդ թվում` առաջին կիսամյակում 5142.9 հազ. դրամ, ինն ամսում 20571.4 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով.

6) անտառային տարածքների պահպանության նպատակով 828868.6 հազ. դրամ, այդ թվում` առաջին կիսամյակում 242128.7 հազ. դրամ, ինն ամսում 440873.2 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով` «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնելու նպատակով:

(2-րդ կետը փոփ. 20.12.2018 թիվ 1505-Ն, 13.12.2018 թիվ 1510-Ն որոշումներ)

2.1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 50000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով):

(2.1-ին կետը լրաց. 13.12.2018 թիվ 1510-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 13.12.2018 թիվ 1510-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ

_______________________

i

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

(հավելվածները փոփ. 20.12.2018 թիվ 1505-Ն, 13.12.2018 թիվ 1510-Ն, 27.12.18 թիվ 1546-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2018
N 643-Ն
Որոշում