Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 954 ...

 

 

102.0597.301001

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»         10           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10201166

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

29 հոկտեմբերի 2001 թվականի N 597

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 954 ՈՐՈՇՄԱՆ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման, բազմացման կամ պաշտոնական վերահրատարակման կարգը հաստատելու մասին» թիվ 954 որոշումը, ինչպես նաև նշված որոշման պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 954 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման, բազմացման կամ պաշտոնական վերահրատարակման կարգ»-ով սահմանված ՀՀ արդարադատության նախարարության գործառույթների իրականացման պարտականությունները դնել ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության վրա:

2. ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությանը`

1-ամսյա ժամկետում մշակել և ՀՀ արդարադատության նախարարի հաստատմանը ներկայացնել «Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական վերահրատարակման ենթակա իրավական ակտերի տեքստերի համաձայնեցման» կարգը:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
29.10.2001
N 597
Հրաման