Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿ ...

 

 

331.0067.260901

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»         09           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 33101151

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

17 օգոստոսի 2001 թվականի N 67

 

i

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի» 8-րդ կետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ենթակայության պետական հիմնարկների պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգը (կցվում է):

2. Հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

 

Հաստատված է

ՀՀ կառավարությանն առընթեր

ջրային տնտեսության

պետական կոմիտեի

«17» 08.2001թ.

N 67 հրամանով

 

ԿԱՐԳ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 1994թ. փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» թիվ 92 որոշմամբ հաստատված «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի» 8-րդ կետի համաձայն:

2. ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ենթակայության պետական հիմնարկները (այսուհետ` հիմնարկներ) կարող են օտարել հիմնական միջոցները` Կոմիտեի թույլտվությամբ:

Մասնավորեցման (սեփականաշնորհման) ծրագրում ընդգրկված հիմնարկները հիմնական միջոցների օտարումն իրականացնում են սույն կետի պահանջների համաձայն` մինչև մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումը:

3. Այն հիմնարկները, որոնք նախատեսում են օտարել տեղակայման ենթակա սարքավորումներ, պետք է հիմնադրին ներկայացնեն սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերը:

4. Հիմնական միջոցների օտարման անհրաժեշտությունը հիմնավորելու, պահանջվող փաստաթղթերը ձևակերպելու և Կոմիտեի քննարկմանը ներկայացնելու համար հիմնարկի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնաժողով:

5. Հիմնական միջոցների օտարման թույլտվություն ստանալու համար հիմնարկը պետք է ղեկավարի ուղեկցող նամակով Կոմիտեին ներկայացնի`

5.1. Հիմնարկի հանձնաժողովի արձանագրությունը, հաստատված տնօրենի կողմից` պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման անհրաժեշտության հիմնավորմամբ:

5.2. Օտարվող հիմնական միջոցների ցուցակները նրանց բնութագրող տվյալներով` համաձայն սույն կարգի 5.3, 5.4, 5.5 կետերի: Նշված ցուցակների հետ միասին Կոմիտեի ֆինանսատնտեսագիտական վարչություն են ներկայացնում հիմնարկի նույնատիպ միջոցների քանակը:

5.3. Օտարվող հիմնական միջոցների տեխնիկական վիճակի մանրամասն նկարագրությունը, անհրաժեշտության դեպքում` նաև լուսանկարները:

5.4. Տնօրենի կողմից հաստատված տեղեկանք օտարման ներկայացվող հիմնական միջոցները հիմնարկի հաշվեկշռում գտնվելու մասին:

5.5. Օտարվող հիմնական միջոցների առաջարկվող նվազագույն մեկնարկային գինը:

5.6. Ավտոտրանսպորտային միջոցների համար ներկայացվում են նաև մակնիշը, պետհամարանիշը, թողարկման տարեթիվը, շարժիչի համարը, թափքի համարը, ամրաշրջանակի համարը, շահագործման սկզբից կատարած վազքը, վերագնահատված հաշվեկշռային արժեքը:

5.7. Շենքերի, կառույցների, մեքենաների, սարքավորումների և այլ հիմնական միջոցների համար ներկայացվում են դրանց լրիվ անվանումը, մակնիշը և մոդելը (որտեղ կիրառելի է), չափերը, շահագործման հանձնման տարեթիվը, տեղադրման վայրը, գույքային և գործարանային համարը, վերագնահատված հաշվեկշռային արժեքը:

6. Հիմնարկների հիմնական միջոցների օտարման վերաբերյալ առաջարկությունները քննարկելու և համապատասխան որոշում կայացնելու նպատակով հիմնադրի համապատասխան վարչությունները (ստորաբաժանումները) ֆինանսատնտեսագիտական վարչություն են ներկայացնում գրավոր եզրակացություն:

7. Հիմնական միջոցների օտարման թույլտվությունը տրվում է Կոմիտեի կողմից` ֆինանսատնտեսագիտական վարչության ներկայացմամբ, համապատասխան վարչությունների ներկայացրած եզրակացությունների հիման վրա: Ֆինանսատնտեսագիտական վարչությունն անհրաժեշտության դեպքում որոշում է կայացնում սահմանված կարգով մասնագիտական հանձնաժողովներ ստեղծելու մասին` կոնկրետ հարցերի համալիր ուսումնասիրման և դրանց վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով:

8. Հիմնական միջոցների վաճառքն իրականացվում է աճուրդային եղանակով:

8.1. Բոլոր հիմնական միջոցների վաճառքն իրականացվում է հիմնարկներում փակ աճուրդի եղանակով, տվյալ կազմակերպության աշխատողների միջև:

Աճուրդն անցկացնում է հիմնարկի ղեկավարի հրամանով ստեղծված աճուրդային հանձնաժողովը:

8.2. Հիմնարկի ղեկավարը աշխատավորական կոլեկտիվի անդամներին նախօրոք իրազեկ է դարձնում կազմակերպության հիմնական միջոցների սպասվելիք աճուրդային վաճառքի մասին, տեսանելի վայրերում հայտարարություններ փակցնելով, նշելով հիմնական միջոցները բնութագրող տվյալները, աճուրդի անցկացման հասցեն, օրը և ժամը:

8.3. Փակ աճուրդում չվաճառված հիմնական միջոցների վաճառքն իրականացվում է բաց աճուրդային եղանակով:

9. Հիմնական միջոցների աճուրդային վաճառքի մեկնարկային գների որոշման և աճուրդի հետ կապված հիմնական միջոցների վաճառքից գոյացած գումարների նպատակային օգտագործման համար անձնական պատասխանատվություն են կրում հիմնարկի ղեկավարն ու գլխավոր հաշվապահը:

10. Կազմակերպություններում կազմակերպվող աճուրդին կարող են մասնակցել նաև Կոմիտեի ներկայացուցիչները:

11. Հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնումը.

11.1. Հիմնարկների հիմնական միջոցները միմյանց են հանձնվում հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց, նրանց մնացորդային արժեքով, հիմնադրի թույլտվությամբ.

11.2. Հիմնարկներից մինչև 3 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող հիմնական միջոցների հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնումն այլ նախարարություններին, գերատեսչություններին, բյուջետային հիմնարկներին իրականացվում է փոխադարձ համաձայնությամբ, կոմիտեի թույլտվությամբ, իսկ 3 մլն դրամ հաշվեկշռային արժեքը գերազանցող հիմնական միջոցների անհատույց հանձնումը` Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ.

11.3. Հիմնարկների հիմնական միջոցների հաշվեկշռից հաշվեկշիռ անհատույց հանձնումը այլ առևտրային կազմակերպություններին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

12. Լուծարման ենթակա հիմնական միջոցների դուրսգրումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, Կոմիտեի թույլտվությամբ:

13. Եթե սույն կարգի 8-րդ և 12-րդ կետերի արդյունքում հիմնական միջոցների վաճառքն ապրանքա-ֆոնդային բորսայում կամ հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնումը չի իրականացվում, ապա հիմնարկները Կոմիտե են ներկայացնում լուծարվող, դուրս գրման ենթակա հիմնական միջոցների ցուցակը` ձև ՀՄ-4 ակտի ձևով (վթարի, շահագործման պայմանների խախտման դեպքում ակտին կցվում են նաև տվյալներ այդ դեպքերի առաջացման պատճառների մասին և նշվում են մեղավոր անձինք, եթե այդպիսիք կան, նրանց նկատմամբ կիրառված ներգործության միջոցները):

14. Հիմնարկը վերահսկում է դուրս գրվող հիմնական միջոցների լուծարումից (քանդումից) առաջացած պիտանի ագրեգատների, համակարգերի, պահեստամասերի, հանգույցների և այլ շրջանառու միջոցների գույքագրման, գնահատման և կազմակերպության պահեստ մուտքագրման գործընթացը:

Դուրս գրվող հիմնական միջոցների լուծարումից (քանդումից) առաջացած, գունավոր և թանկարժեք մետաղներ պարունակող ագրեգատների, համակարգերի, պահեստամասերի, հանգույցների և այլ շրջանառու միջոցների գույքագրումն ու գնահատումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
Ջրային տնտեսության կոմիտե
17.08.2001
N 67
Հրաման