ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 դեկտեմբերի 2021 թվականի N 2041-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» օրենքի 24-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր, մշտական և հատուկ կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման կարգը, ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի նկարագրերը և ձևերը հաստատելու մասին» N 134-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
1) N 1 հավելվածի 1-ին կետը «(այսուհետ` անձնագրային և վիզաների վարչություն)» բառերից հետո լրացնել «բացառությամբ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դեպքերի» բառերով.
i
2) N 2 հավելվածի 1-ին կետը «երկարաձգելու» բառից հետո լրացնել «բացառությամբ աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դեպքերի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. դեկտեմբերի 16
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 16 դեկտեմբերի 2021 թվական: