ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
8 դեկտեմբերի 2021 թվականի N 423-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների կողմից առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 125-Ն որոշման հավելվածի` էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների կողմից առաքված էլեկտրական էներգիայի (հզորության) սակագների հաշվարկման մեթոդիկայի`
i
1) 1-ին գլխում «(այսուհետ` ընկերություններ)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների համաձայն մրցակցային պայմաններով գործող արտադրողներ դասակարգված կայանների (ՄԷԱ կայաններ),» բառերը.
i
2) 2.1.2 գլխում «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով)» բառերը փոխարինել «հանձնաժողովի» բառով.
3) 4.3.1 գլխում`
i
ա. «համակարգի օպերատորի կողմից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների համաձայն սակագնային կարգավորման ենթակա արտադրողներ դասակարգված կայանների (ԿԷԱ կայաններ) և հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի համար» բառերը,
բ. 1-ին պարբերությունից հանել 2-րդ նախադասությունը,
գ. 11-րդ` վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններով նախատեսված հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի համար հաշվարկվում և սահմանվում է առաքվող էլեկտրական էներգիայի սակագին, էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում հաշվեկշռման ծառայության մատուցման նվազագույն և առավելագույն սակագներ: Ընդ որում, հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի հաշվարկներից նվազեցվում է էլեկտրական էներգիայի հաշվեկշռման շուկայում մատուցվող ծառայությունից ստացվող` կանխատեսվող օգուտի 50 տոկոսը, որը սակագնի հետագա վերանայման ժամանակ ճշգրտվում է փաստացի արդյունքներով:».
4) 4.3.2 գլխում`
i
ա. «հրահանգվում է համակարգի օպերատորի կողմից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների համաձայն սակագնային կարգավորման ենթակա արտադրողներ դասակարգված կայանների (ԿԷԱ կայաններ) և հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի» բառերը,
բ. 2-րդ պարբերությունից հանել 2-րդ նախադասությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
8 դեկտեմբերի 2021 թ.
Պաշտոնական հրապարակման օրը` 13 դեկտեմբերի 2021 թվական: