Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 դեկտեմբերի 2021 թվականի N 1395-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 67-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 14-րդ և 14.5-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 67-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2021 թվականի դեկտեմբերի 8-ի

N 1395-Ա որոշման

 

ԿԱԶՄ

«ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

    Արայիկ Խզմալյան     -  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                           նախարարի տեղակալ

 

Նաիրի Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարի խորհրդական

 

    Անի Թադևոսյան       - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                          նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ

 

    Աստղիկ Մարաբյան     - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և  սպորտի

                          նախարարության մշակութային ժառանգության և

                          ժողովրդական արհեստների վարչության պետ

 

Լուսինե Գրիգորյան  - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի

նախարարության բարձրագույն և հետբուհական

մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

 

    Արտյոմ Նաղդյան      - Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն

                          (համաձայնությամբ)

 

    Ռոբերտ Մլքեյան      - Հայաստանի պետական կամերային երգչախմբի ղեկավար

                          (համաձայնությամբ)

 

    Հայկ Մելիքյան       - դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ

                          (համաձայնությամբ)

 

    Վաչե Շարաֆյան       - կոմպոզիտոր (համաձայնությամբ)

 

    Լիլիթ Երնջակյան     - ՀՀ ԳԱԱ-ի արվեստի ինստիտուտի գիտաշխատող

                          (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Արամ Հովհաննիսյան  - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

կոմպոզիցիայի ամբիոնի դասախոս, ֆլեյտահար

 

Ծովինար Մովսիսյան  - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

երաժշտության պատմության ամբիոնի դոցենտ,

արվեստագիտության թեկնածու

 

    Մհեր Նավոյան        - Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

                          երաժշտության պատմության ամբիոնի պրոֆեսոր,

                          արվեստագիտության դոկտոր

 

    Կարինե Օհանյան      - Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

                          մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի

                          վարիչ, պրոֆեսոր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

 

    Նոնա Ոսկանյան       - Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

                          երաժշտության պատմության ամբիոնի դասախոս

 

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 

    Էրիկ Ալոյան         - Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

                          վոկալ-տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ»

                          մասնագիտության` «Վոկալ արվեստ` ժողովրդական

                          երգեցողություն» մասնագիտացման ուսանող

 

    Էմիլյա Ավետիսյան    - Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

                          վոկալ-տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ»

                          մասնագիտության` «Դիրիժորություն» մասնագիտացման

                          ուսանող

 

    Գուրգեն Պողոսյան    - Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

                          վոկալ-տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ»

                          մասնագիտության` «Վոկալ-արվեստ` ակադեմիական

                          երգեցողություն» մասնագիտացման ուսանող

 

    Արևիկ  Մելքոնյան    - Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

                          վոկալ-տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ»

                          մասնագիտության` «Գործիքային կատարողականություն`

                          ջութակ» մասնագիտացման ուսանող

 

    Լուիզա Կոստանյան    - Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի

                          վոկալ-տեսական ֆակուլտետի «Կատարողական արվեստ»

                          մասնագիտության` «Գործիքային կատարողականություն`

                          դաշնամուր» մասնագիտացման ուսանող

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.12.2021
N 1395-Ա
Որոշում