ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 2021 թվականի N 1880-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1122-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի «Սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին» N 1122-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) վերնագրում «բնական գազի և էլեկտրական էներգիայի» բառերը փոխարինել «բնական գազի, էլեկտրական էներգիայի և նրանց մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների» բառերով.
i
2) նախաբանում «բնական գազի և էլեկտրական էներգիայի» բառերը փոխարինել «սպառվող բնական գազի, էլեկտրական էներգիայի և նրանց մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների» բառերով.
3) 2-րդ կետում «բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագները» բառերը փոխարինել «բնական գազի, էլեկտրական էներգիայի և խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները» բառերով, իսկ «բնական գազի և էլեկտրական էներգիայի համար» բառերը` «բնական գազի, էլեկտրական էներգիայի և նրանց մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների համար» բառերով.
4) 2.1-ին կետը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով`
i
«4) «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը».
5) 2.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«2.2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների կողմից սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և նրանց մատուցած խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների դիմաց սահմանված նվազ սակագները կիրառվում են տրամադրված ցուցակում նշված ամսվա համար, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքի.
2) սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքներին մատուցած խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների դիմաց սահմանված նվազ սակագները 2022 թվականի հուլիս ամսվա տրամադրված ցուցակում կիրառվում են ցուցակում նշված ամիսների համար.
3) սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն տրամադրված ցուցակում ներառված ընտանիքների, ցուցակում նշված ամիսների, համար «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից կիրառված և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սոցիալապես անապահով համարվող ընտանիքների համար սահմանած նվազ սակագների տարբերության արդյունքում հաշվարկված գումարը դիտարկվում է որպես ընտանիքի կողմից կատարված կանխավճար:».
6) որոշումը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 2.6-րդ կետով`
«2.6. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել սույն որոշման 2.1-ին կետով սահմանված կարգով տրամադրված ցուցակներում ընդգրկված ընտանիքների համար խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանված նվազ սակագներով (այդ թվում նաև որպես կանխավճար) հաշվարկ կատարած լինելու հանգամանքի մասին տվյալները (էլեկտրոնային) մինչև ցուցակներում նշված ամսվան հաջորդող ամսվա 25-ը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 4-6-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. նոյեմբերի 18
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 18 նոյեմբերի 2021 թվական: