(ուժը կորցրել է 07.07.05 թիվ 88-Ն հրաման)
i
115.0057.200201
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 02 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11501048
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
7 սեպտեմբերի 2000 թվականի N 57-Պ
i
««ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 6-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգ»-ի տեղեկատվական բազայում ամրագրված տվյալների փոփոխությունների կատարման և տեղեկատվական հոսքերի փոխանակման» հրահանգը (կցվում է):
2. Սոցիալական ծառայությունների վարչությանը`
2.1. սահմանված կարգով «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգ»-ի տեղեկատվական բազայում ամրագրված տվյալների փոփոխությունների կատարման և տեղեկատվական հոսքերի փոխանակման» հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման
2.2. կազմակերպել «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգ»-ի տեղեկատվական բազայում ամրագրված տվյալների փոփոխությունների կատարման և տեղեկատվական հոսքերի փոխանակման» հրահանգը մարզպետարանների սոցիալական պաշտպանության բաժիններին տրամադրելու աշխատանքները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
1 նոյեմբերի 2000 թվականի N 267
««ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 6-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգ»-ի տեղեկատվական բազայում ամրագրված տվյալների փոփոխությունների կատարման և տեղեկատվական հոսքերի փոխանակման» հրահանգը (կցվում է):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
18 հոկտեմբերի 2000 թվականի N 294
««ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման 6-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ընտանիքների անապահովության գնահատման համակարգ»-ի տեղեկատվական բազայում ամրագրված տվյալների փոփոխությունների կատարման և տեղեկատվական հոսքերի փոխանակման» հրահանգը (կցվում է):
2. «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին (Ա. Պետրոսյան) - կազմակերպել վերոհիշյալ հրահանգի իրազեկումը մասնաճյուղին և ապահովել պահանջների կատարումը:
Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
2000 թ. սեպտեմբերի 7-ի
թիվ 57-Պ հրամանով |
Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2000 թ. նոյեմբերի 1-ի
թիվ 267 հրամանով |
Հաստատված է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2000 թ. հոկտեմբերի 18-ի
թիվ 294 հրամանով |
ՀՐԱՀԱՆԳ «ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»-Ի ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը մշակվել է համաձայն ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» թիվ 350 որոշման և սահմանում է Ընտանիքների անապահովության գնահատման համակարգով (այսուհետև ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ) ամրագրված տվյալների տեղեկատվական բազաների միջև տեղեկատվական հոսքերի փոխանակման կարգը:
2. Գնահատման համակարգի կենտրոնական տեղեկատվական բազան բաղկացած է 54 տեղական տեղեկատվական բազաներից:
3. Տեղական տեղեկատվական բազան կազմված է գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական տվյալների բազաներից:
4. Ընտանիքի սոցիալական տվյալների բազան ստեղծվում է ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված ընտանիքի յուրաքանչյուր անդամին և ընտանիքին վերաբերող սոցիալական տվյալների մուտքագրման միջոցով:
5. Գնահատման համակարգում հաշվառված ընտանիքները պարտավոր են հաշվառումից հետո տարին մեկ անգամ մինչև հաշվառման 12-րդ ամսվա ժամկետը լրանալը փաստագրման համար սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն (այսուհետ` Կենտրոն) ներկայացնել ընտանիքի սոցիալական անձնագրում ամրագրված տվյալները հաստատող փաստաթղթերը:
«Ընտանիքների գնահատման համակարգ»- ի տեղեկատվական բազայում ամրագրված
տվյալների փոփոխությունների կատարումը
6. Գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկը պարտավոր է ընտանիքի կազմի, եկամուտների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի սոցիալական խմբի, բնակարանային պայմանների և այլ փոփոխությունների մասին մեկամսյա ժամկետում հայտնել Կենտրոն:
7. Տեղական տեղեկատվական բազաներում ընտանիքներում տեղի ունեցած փոփոխություններն ամրագրվում են այդ մասին փաստաթղթերը ներկայացնելուց անմիջապես հետո (1 օրվա ընթացքում):
8. Ընտանիքի որևէ անդամի սոցիալական խմբի ժամկետը լրանալու դեպքում սոցիալական խմբի հանումը կամ խմբի փոփոխումը կատարվում է տվյալ ամսվա ընթացքում ծրագրային եղանակով:
9. Հաշմանդամության խմբի ժամկետի երկարացման վերաբերյալ տվյալ փոփոխության ամրագրումը կատարվում է միայն քաղաքացու կողմից փաստաթուղթ ներկայացնելու դեպքում: Եթե այն ներկայացվում է ժամկետի լրացման օրվանից երկու ամսվա ընթացքում, ապա անկախ հաշմանդամության խմբից, ժամկետը վերականգնվում է նախորդ ժամկետի լրացման ամսաթվից սկսած:
10. Հանրապետական տեղեկատվական բազան թարմացվում է ոչ պակաս քան ամիսը մեկ անգամ, Կենտրոնների տրամադրած արդիականացված տեղեկատվական բազաների միջոցով տվյալ ամսվան հաջորդող ամսվա 5-ը:
11. Կենտրոնական տեղեկատվական բազայում իրականացվում են.
11.1. գնահատման համակարգի ծրագրային ապահովման և բարելավման ապահովումը,
11.2. համադրումներ ընտանիքների կամ նրանց անդամների կրկնակի հաշվառումները հայտնաբերելու նպատակով (ամբողջ հանրապետությունում),
11.3. տարբեր նախարարություններից և գերատեսչություններից, ինչպես նաև ոչ պետական կազմակերպություններից ստացված տեղեկատվական հարակից բազաների մշակում:
ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
12. Գնահատման համակարգի միջոցով իրականացվող սոցիալական օգնության բաշխման ծրագրերում կարող են ընդգրկվել տվյալ ծրագրի համար սահմանված սոցիալական տվյալներ և անապահովության սահմանային միավոր ունեցող ընտանիքները:
13. Գնահատման համակարգի տվյալների հիման վրա իրականացվող սոցիալական օգնության բաշխման ծրագրերում չեն կարող ընդգրկվել (անկախ 12-րդ կետով նախատեսված պայմաններին բավարարելուց).
13.1. կրկնակի հաշվառված կամ ընտանիքի կրկնակի հաշվառված անդամ ունեցող ընտանիքները` մինչև կրկնակի հաշվառումից դուրս գալը,
13.2. ծրագրի իրականացման պահին նախորդած 12 ամիսների ընթացքում չփաստագրված ընտանիքները,
13.3. ընտանիքի ոչ հավաստի փաստաթղթերի և տվյալների ներկայացման կամ տվյալները թաքցնելու պատճառով որևէ օգնություն ստանալու իրավունքից Կենտրոնի կողմից զրկած ընտանիքները:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
14. Կենտրոնը տեղեկատվական բազայի փոփոխությունները` արդիականացված տվյալները ֆայլերի միջոցով ուղարկում է կենտրոնական տեղեկատվական բազա մոդեմային (հեռախոսային) կապով կամ մագնիսական կրիչների միջոցով:
15. Կենտրոնի տնօրենը կամ գլխավոր մասնագետը (ադմինիստրատորը) տվյալ ամսվա փոփոխությունները (մինչև հաջորդ ամսի 3-ը ներառյալ)` արդիականացված տեղեկատվությունը ներկայացնում է տեղեկատվական բազա համապատասխան արձանագրությամբ:
16. Կենտրոնական տեղեկատվական բազայից ամենամսյա արդիականացված տեղական տեղեկատվական բազաները 10-օրյա ժամկետում փոխանցվում է կենտրոններին մագնիսական կրիչով:
16.1. Կենտրոնական տեղեկատվական բազայից ինչպես նաև հարակից բազաներից ստացված մշակված տվյալները փոխանցվում են կենտրոններին (սահմանված գրաֆիկով):