0124.1312.120901
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«12» 09 2001 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12401148
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
24 օգոստոսի 2001 թվականի N 02/1312
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՈՉ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 27.06.1995թ. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտների գանձման աշխատանքների բարելավման միջոցառումների մասին» N 382 որոշումը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 30.04. 2001թ. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված պետական տուրքի և ոչ հարկային եկամուտների գանձման աշխատանքները կանոնակարգելու մասին» N 373 որոշման 1 կետի «բ» ենթակետի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ոչ հարկային եկամուտների, ինչպես նաև բնօգտագործման և բնապահպանական վճարների գանձման համար պատասխանատու մարմինների կողմից այդ եկամուտների առանձին տեսակների գանձման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացվող հաշվետվությունների ձևերը:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 1999 թ. հուլիսի 15-ի «Մի շարք ոչ հարկային եկամուտների գծով հաշվետվությունների ձևերը հաստատելու մասին» N 01/8 հրամանը:
----------------------------------------
հեղինակների կողմից - ձևերը չեն բերվում