Սեղմել Esc փակելու համար:
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ 2017-202 ...

 

 

040.0240.130317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 մարտի 2017 թվականի N 240-Ն

 

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ 2017-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

V. ՋՐԱԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՀՈՍՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՋՐԱՊԱՀՊԱՆ, ԷԿՈՏՈՆԻ ԵՎ ԱՆՕՏԱՐԵԼԻ ԳՈՏԻՆԵՐ

(V բաժինը լրաց. 18.08.2021 թիվ 1347-Ն որոշում)

 

18. Էկոտոնի տարածքներն առանձնացվել են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշմամբ սահմանված չափանիշները` մինչև 150 մետր շառավղով գետերի, լճերի, լճակների, բնական ջրագոյացումների խոցելի ջրամերձ և ափամերձ հատվածները: Ախուրյանի ՋԿՏ-ում տարանջատվել է 14 էկոտոնի տարածք, որոնց մակերեսները տատանվում են 0,19-4,45 կմ2 միջակայքում: Էկոտոնի տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 12.55 կմ2: Ախուրյանի ՋԿՏ-ում էկոտոնի տարածքները սահմանվում են N 6 աղյուսակում: Էկոտոնի որոշման համար աշխարհագրական տեղեկատվական համակարգում (այսուհետ` ԱՏՀ-համակարգում) բարձր լուծաչափի տիեզերական լուսանկարների միջոցով որոշվել են Ախուրյանի ՋԿՏ-ի հնարավոր էկոտոնի վայրերը, գոտիները և կոորդինատային կետերը: Այնուհետև, նշված վայրերում դաշտային հետազոտությունների միջոցով հստակեցվել է էկոտոնի առկայությունը և որոշվել էկոտոնի չափերը:

 

Ախուրյանի ՋԿՏ-ում էկոտոնի տարածքները

 

Աղյուսակ N 6

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                                        |Մակերես, կմ2   |

|ը/կ|                                                 |               |

|___|_________________________________________________|_______________|

|1  |Արաքս, Ջրառատ գյուղից հարավ                      |0.68           |

|___|_________________________________________________|_______________|

|2  |Ջրաձոր աղբյուր                                   |0.22           |

|___|_________________________________________________|_______________|

|3  |Ջրաձոր համայնքից 0.5 կմ հյուսիս                  |0.19           |

|___|_________________________________________________|_______________|

|4  |Արդենիս համայնքից հյուսիս                        |0.20           |

|___|_________________________________________________|_______________|

|5  |Իլիգետի ափամերձ հատվածը Գոգովիտ համայնքի         |0.47           |

|   |մոտակայքում                                      |               |

|___|_________________________________________________|_______________|

|6  |Արաքս գետի հին հունը Երվանդաշատ համայնքից հարավ  |1.01           |

|___|_________________________________________________|_______________|

|7  |Մեծամոր գետի գերխոնավ տարածքները Արաքս և  Ռանչպար|1.08           |

|   |համայնքների միջև                                 |               |

|___|_________________________________________________|_______________|

|8  |Մեծամոր գետ                                      |1.40           |

|___|_________________________________________________|_______________|

|9  |Մեծամոր գետի խոնավ տարածքներ                     |0.48           |

|___|_________________________________________________|_______________|

|10 |Մեծամոր գետի խոնավ տարածքները Ապագա համայնքի մոտ |1.20           |

|___|_________________________________________________|_______________|

|11 |Ախուրյան գետը Ղարիբջանյան համայնքի մոտ           |0.27           |

|___|_________________________________________________|_______________|

|12 |Արաքսի գետահովիտը Երվանդաշատ համայնքի մոտ        |0.35           |

|___|_________________________________________________|_______________|

|13 |Արաքսի գետահովիտը ծածկված անտառով                |0.53           |

|___|_________________________________________________|_______________|

|14 |Ախուրյան գետի ոլորանները                         |4.45           |

|_____________________________________________________|_______________|

|Ընդամենը                                             |12.55          |

._____________________________________________________________________.

 

19. Հոսքի ձևավորման տարածքների ջրապահպան գոտիները տարանջատվել են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշմամբ սահմանված չափանիշները մինչև 4000 մ շառավղով: Միայն Ախուրյանի գետավազանի Արագածի հյուսիսային և հյուսիսարևմտյան լանջերից սկիզբ առնող գետերի հոսքի ձևավորման գոտիները որոշվել են մինչև 5600 մ շառավղով: Ժամանակավոր հոսքերի համար ջրապահպան գոտիներ չեն առանձնացվել: Ախուրյանի ՋԿՏ-ում առանձնացվել են 67 հոսքի ձևավորման տարածք, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 458,51 կմ2: Ախուրյանի ՋԿՏ-ում հոսքի ձևավորման տարածքները սահմանվում են N 7 աղյուսակում: Հոսքի ձևավորման տարածքները որոշվել են ԱՏՀ-համակարգում բարձր լուծաչափի տիեզերական լուսանկարների և 30 մետրանոց ռելիեֆի թվային մոդելի միջոցով: Տարածքի որոշման համար հիմք են ընդունվում գետի ակունքները և ջրբաժանային գիծը:

 

Ախուրյանի ՋԿՏ-ում հոսքի ձևավորման տարածքները

 

Աղյուսակ N 7

 

._________________________________________________________________________.

|NN |Մակերես,|Անունը                 |NN |Մակերես,|Անունը                 |

|ը/կ|կմ2     |                       |ը/կ|կմ2     |                       |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|1  |6.37    |Արփի լճի անանուն վտակ  |35 |2.53    |Ղուկասյան աջ վտակ 3    |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|2  |3.56    |Ախուրյանի ջրմբ. անանուն|36 |5.86    |Ղուկասյան աջ վտակ 4    |

|   |        |վտակ                   |   |        |                       |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|3  |11.93   |Աչքաջուր               |37 |4.19    |Գիժգետ                 |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|4  |7.58    |Աչքաջուրի աջ վտակ      |38 |6.70    |Գիժգետ աջ վտակ         |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|5  |9.07    |Ախուրյանի ձախ վտակ 1   |39 |1.45    |Հայկավան               |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|6  |4.57    |Ախուրյանի ձախ վտակ 2   |40 |4.12    |Հայկավան ձախ վտակ 1    |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|7  |6.17    |Ախուրյանի ձախ վտակ 3   |41 |3.46    |Հայկավան ձախ վտակ 2    |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|8  |4.54    |Ախուրյանի աջ վտակ 1    |42 |4.90    |Ջաջուռ                 |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|9  |5.01    |Ախուրյանի աջ վտակ 2    |43 |9.65    |Ջաջուռի աջ վտակ        |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|10 |5.74    |Ախուրյանի աջ վտակ 3    |44 |6.61    |Ջրառատ                 |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|11 |4.56    |Ախուրյանի աջ վտակ 4    |45 |9.86    |Կարախանգետ             |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|12 |3.86    |Ախուրյանի աջ վտակ 5    |46 |4.93    |Կարմրաջուր             |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|13 |5.01    |Ախուրյանի աջ վտակ 6    |47 |8.04    |Կարմրաջրի ձախ վտակ     |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|14 |8.86    |Արևաձոր                |48 |7.33    |Կարմրաքար              |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|15 |12.14   |Արթիկջուր              |49 |9.48    |Կատարաջուր             |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|16 |9.29    |Աշնակ                  |50 |7.25    |Ղազանչի                |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|17 |9.18    |Աշնակի ձախ վտակ        |51 |4.36    |Ղազանչի ձախ վտակ 1     |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|18 |9.34    |Այգաբաց                |52 |6.66    |Ղազանչի ձախ վտակ 2     |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|19 |7.41    |Բեթնաձոր               |53 |5.40    |Հարթաշեն               |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|20 |18.52   |Բեթնաձորի ձախ վտակ     |54 |3.70    |Հարթաշենի աջ վտակ      |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|21 |5.77    |Չլկան                  |55 |11.12   |Կումայրի               |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|22 |9.87    |Ձկնագետ                |56 |4.90    |Կումայրու աջ վտակ      |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|23 |5.39    |Ձկնագետի աջ վտակ       |57 |17.49   |Մանթաշ                 |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|24 |11.61   |Եղնաջուր               |58 |16.61   |Մեծձորջուր             |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|25 |2.80    |Եղնաջուրի աջ վտակ      |59 |5.57    |Սելավ-Մաստարա          |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|26 |4.49    |Էլարգետ                |60 |5.55    |Սելավ-Մաստարա ձախ վտակ |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|27 |6.08    |Գառնովիտ               |61 |11.88   |Ծազամարգ               |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|28 |4.89    |Գեղաձոր                |62 |9.28    |Ծաղկաշեն               |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|29 |4.96    |Ղուկասյան              |63 |4.38    |Ծաղկաշենի ձախ վտակ 1   |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|30 |4.91    |Ղուկասյանի ձախ վտակ 1  |64 |4.61    |Ծաղկաշենի ձախ վտակ 2   |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|31 |2.64    |Ղուկասյանի ձախ վտակ 1  |65 |3.35    |Ծաղկաշենի ձախ վտակ 3   |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|32 |4.39    |Ղուկասյանի ձախ վտակ 2  |66 |5.97    |Ծաղկաշենի ձախ վտակ 4   |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|33 |8.24    |Ղուկասյանի աջ վտակ 1   |67 |7.75    |Անանուն վտակ           |

|___|________|_______________________|___|________|_______________________|

|34 |4.77    |Ղուկասյանի աջ վտակ 2   |   |        |                       |

._________________________________________________________________________.

 

20. Ստորերկրյա ջրերի պահպանման գոտիները սահմանվել են Ախուրյանի ՋԿՏ-ում գտնվող 1571 հորատանցքերի համար` 150 մ շառավղով: Ստորերկրյա ջրի պահպանման գոտու մակերեսը կազմում է 87,67 կմ2:

21. Ջրապահպան գոտիները սահմանվել են գետերի ափամերձ հատվածների համար: Տարանջատումը կատարվել է հետևյալ սկզբունքով` վտակները ստացել են 1-ին կարգ, երկու 1-ին կարգերի միախառնումից ձևավորված գետը ստացել է 2-րդ կարգ և այսպես շարունակ: Եթե երկու իրար միախառնվող գետեր չեն ունեցել նույն կարգը, ապա դրանց միախառնումից հետո սկիզբ առնող գետին տրվել է այդ երկուսից առավել բարձր կարգ ունեցողի կարգը: Բացառություն է կազմել միայն Մեծամոր գետը, քանի որ այն չի ձևավորվում մանր վտակներից, այլ սկիզբ է առնում խոշոր աղբյուրներից և համարվում է լիարժեք գետ: Ախուրյան ՋԿՏ-ի գետերը դասակարգվել են 1-ից մինչև 7-րդ կարգ: Ջրապահպան գոտու մակերեսը կազմում է 29,34 կմ2: Ախուրյանի ՋԿՏ-ում ջրապահպան գոտիների տարածքները սահմանվում են N 8 աղյուսակում:

 

Ախուրյանի ՋԿՏ-ում ջրապահպան գոտիների տարածքները

 

Աղյուսակ N 8

 

.________________________________________________.

|Գետի կարգը  |Ջրապահպան           |Մակերես, կմ2  |

|            |գոտիների տարածք, մ  |              |

|____________|____________________|______________|

|1           |5                   |10.15         |

|____________|____________________|______________|

|2           |10                  |5.01          |

|____________|____________________|______________|

|3           |15                  |3.48          |

|____________|____________________|______________|

|4           |20                  |3.71          |

|____________|____________________|______________|

|5           |25                  |1.71          |

|____________|____________________|______________|

|6           |30                  |2.61          |

|____________|____________________|______________|

|7           |32                  |2.67          |

.________________________________________________.

 

22. Անօտարելի գոտիների տարածքները տարանջատվել են ջրանցքների և դրանց ջրառ հանգույցների, ջրամբարների պատվարների համար: Ջրամբարների պատվարների անօտարելի գոտիների տարածքները կազմում են 0,386 կմ2: Ջրանցքների և դրանց ջրառ հանգույցների անօտարելի գոտիների տարածքները կազմում են 11,97 կմ2: Ախուրյանի ՋԿՏ-ում անօտարելի գոտիների տարածքները սահմանվում են N 9 աղյուսակում:

 

Ախուրյանի ՋԿՏ-ում ջրապահպան գոտիների տարածքները

 

Աղյուսակ N 9

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանում                                         |Մակերես կմ2    |

|ը/կ|                                                 |               |

|_____________________________________________________________________|

|    Մայր ջրանցքների անօտարելի գոտիները (10 մ երկարությամբ)           |

|_____________________________________________________________________|

|1  |Ախուրյանի աջափնյա ջրանցք                         |0.56           |

|___|_________________________________________________|_______________|

|2  |Արմավիրի մայր ջրանցք                             |0.95           |

|___|_________________________________________________|_______________|

|3  |Արզնի-Շամիրամ ջրանցք                             |0.58           |

|___|_________________________________________________|_______________|

|4  |Այգաբացի ջրանցք                                  |0.33           |

|___|_________________________________________________|_______________|

|5  |Ստորին Հրազդանի ջրանցք                           |0.63           |

|___|_________________________________________________|_______________|

|6  |Շիրակի մայր ջրանցք                               |0.54           |

|___|_________________________________________________|_______________|

|7  |Թալինի մայր ջրանցք                               |0.83           |

|___|_________________________________________________|_______________|

|8  |Թալինի մայր ջրանցքի 2-րդ հերթ                    |0.48           |

|___|_________________________________________________|_______________|

|9  |Թալինի մայր ջրանցք 3-րդ հերթ                     |0.50           |

|_____________________________________________________________________|

| Միջտնտեսային ջրանցքների անօտարելի գոտիները (9 մ երկարությամբ)       |

|_____________________________________________________________________|

|1  |#10 ներտնտեսային բաժանարար                       |0.05           |

|___|_________________________________________________|_______________|

|2  |1-3k-1 բաժանարար                                 |0.04           |

|___|_________________________________________________|_______________|

|3  |#15 բաժանարար                                    |0.04           |

|___|_________________________________________________|_______________|

|4  |#16 բաժանարար                                    |0.05           |

|___|_________________________________________________|_______________|

|5  |#17 բաժանարար                                    |0.03           |

|___|_________________________________________________|_______________|

|6  |#18 բաժանարար                                    |0.05           |

|___|_________________________________________________|_______________|

|7  |#25 բաժանարար                                    |0.15           |

|___|_________________________________________________|_______________|

|8  |#26 բաժանարար                                    |0.51           |

|___|_________________________________________________|_______________|

|9  |#7 բաժանարար                                     |0.03           |

|___|_________________________________________________|_______________|

|10 |Այգեշատի Շահ Արխ ջրանցք                          |0.03           |

|___|_________________________________________________|_______________|

|11 |Ակնալճի ստորին ջրանցք                            |0.16           |

|___|_________________________________________________|_______________|

|12 |Ակնալճի վերին ջրանցք                             |0.08           |

|___|_________________________________________________|_______________|

|13 |Ապագա-Լուսագյուղ ջրանցք                          |0.12           |

|___|_________________________________________________|_______________|

|14 |Արեգ ջրանցք                                      |0.15           |

|___|_________________________________________________|_______________|

|15 |Աշնակ-Զովասար ջրանցք                             |0.07           |

|___|_________________________________________________|_______________|

|16 |Աշնակ բաժանարար                                  |0.10           |

|___|_________________________________________________|_______________|

|17 |Աշնակ նոր բաժանարար                              |0.08           |

|___|_________________________________________________|_______________|

|18 |B-9 բաժանարար                                    |0.10           |

|___|_________________________________________________|_______________|

|19 |Բագարան-Երվանդասհատ ջրանցք                       |0.09           |

|___|_________________________________________________|_______________|

|20 |Բամբակաշատի ջրանցք                               |0.20           |

|___|_________________________________________________|_______________|

|21 |Մերձափնյա ճյուղի ջրանցք                          |0.17           |

|___|_________________________________________________|_______________|

|22 |Գեղանիստի բաժանարար                              |0.09           |

|___|_________________________________________________|_______________|

|23 |Գետափ-Արթիկ ջրանցք                               |0.09           |

|___|_________________________________________________|_______________|

|24 |Գետափի բաժանարար                                 |0.09           |

|___|_________________________________________________|_______________|

|25 |Ղարաղալայի պոմպակայանի հեռացնող ջրանցք           |0.11           |

|___|_________________________________________________|_______________|

|26 |Ղարանղուի ձախափնյա ջրանցք                        |0.10           |

|___|_________________________________________________|_______________|

|27 |Ղարանղուի աջափնյա ջրանցք                         |0.24           |

|___|_________________________________________________|_______________|

|28 |Հուշակերտի Ջ/Կ հեռացնող ջրանցք                   |0.05           |

|___|_________________________________________________|_______________|

|29 |Ջրառատի ջրանցք                                   |0.23           |

|___|_________________________________________________|_______________|

|30 |Կապսի ջրանցք                                     |0.27           |

|___|_________________________________________________|_______________|

|31 |Կոշի բաժանարար                                   |0.17           |

|___|_________________________________________________|_______________|

|32 |Ձախափնյա ներտնտեսային բաժանարար B-1              |0.15           |

|___|_________________________________________________|_______________|

|33 |Ստորին Հրազդան ջրնց #3ա ճյուղ                    |0.04           |

|___|_________________________________________________|_______________|

|34 |Ստորին Հրազդան ջրանցքի #5-րդ ճյուղ               |0.05           |

|___|_________________________________________________|_______________|

|35 |Մարգարայի ջրանցք                                 |0.17           |

|___|_________________________________________________|_______________|

|36 |Մաստարայի բաժանարար                              |0.24           |

|___|_________________________________________________|_______________|

|37 |Մեղրաշենի բաժանարար                              |0.05           |

|___|_________________________________________________|_______________|

|38 |Մեծամորի ջրանցք                                  |0.12           |

|___|_________________________________________________|_______________|

|39 |Մեծամորի Ջ/Կ հեռացնող ջրանցք                     |0.04           |

|___|_________________________________________________|_______________|

|40 |MKH-3 բաժանարար                                  |0.10           |

|___|_________________________________________________|_______________|

|41 |MKH-7 բաժանարար                                  |0.07           |

|___|_________________________________________________|_______________|

|42 |Մրգաշատի ջրանցք                                  |0.25           |

|___|_________________________________________________|_______________|

|43 |R-10 բաժանարար                                   |0.04           |

|___|_________________________________________________|_______________|

|44 |R-11 բաժանարար                                   |0.18           |

|___|_________________________________________________|_______________|

|45 |R-3 բաժանարար                                    |0.25           |

|___|_________________________________________________|_______________|

|46 |R-4 բաժանարար                                    |0.13           |

|___|_________________________________________________|_______________|

|47 |R-6 բաժանարար                                    |0.13           |

|___|_________________________________________________|_______________|

|48 |Աջափնյա ճյուղ B-8 բաժանարար                      |0.03           |

|___|_________________________________________________|_______________|

|49 |Աջափնյա ջրանցքի վերին ջրանցք                     |0.07           |

|___|_________________________________________________|_______________|

|50 |Սևջրի  ձախափնյա ջրանցք                           |0.05           |

|___|_________________________________________________|_______________|

|51 |Սուսերի բաժանարար                                |0.15           |

|___|_________________________________________________|_______________|

|52 |Թալինի մայր ջրանցքի ձախ ճյուղ                    |0.25           |

|___|_________________________________________________|_______________|

|53 |Տանձուտի ջրանցք                                  |0.19           |

|___|_________________________________________________|_______________|

|54 |VR-2                                             |0.02           |

|___|_________________________________________________|_______________|

|55 |VR-3                                             |0.06           |

|_____________________________________________________________________|

|Խոշոր ջրամբարների պատվարների անօտարելի գոտիները (100 մ երկարությամբ) |

|_____________________________________________________________________|

|1  |Ախուրյանի ջրամբար                                |0.03           |

|___|_________________________________________________|_______________|

|2  |Արփիլիճ ջրամբար                                  |0.04           |

|___|_________________________________________________|_______________|

|3  |Կառնուտի ջրամբար                                 |0.09           |

|___|_________________________________________________|_______________|

|4  |Կապսի ջրամբար (կիսակառույց)                      |0.13           |

|_____________________________________________________________________|

|Փոքր ջրամբարների պատվարների անօտարելի գոտիները (10 մ երկարությամբ)   |

|_____________________________________________________________________|

|1  |Վերին Սասնաշեն                                   |0.006          |

|___|_________________________________________________|_______________|

|2  |Կաքավաձոր 1                                      |0.003          |

|___|_________________________________________________|_______________|

|3  |Ներքին Բազմաբերդ                                 |0.002          |

|___|_________________________________________________|_______________|

|4  |Ներքին Թալին                                     |0.002          |

|___|_________________________________________________|_______________|

|5  |Աշնակ 1                                          |0.005          |

|___|_________________________________________________|_______________|

|6  |Եղնիկ                                            |0.002          |

|___|_________________________________________________|_______________|

|7  |Կաթնաղբյուր 2                                    |0.003          |

|___|_________________________________________________|_______________|

|8  |Թավշուտ                                          |0.005          |

|___|_________________________________________________|_______________|

|9  |Սարալիճ                                          |0.001          |

|___|_________________________________________________|_______________|

|10 |Ջաջուռ                                           |0.004          |

|___|_________________________________________________|_______________|

|11 |Ազատան                                           |0.002          |

|___|_________________________________________________|_______________|

|12 |Վարդաքար                                         |0.005          |

|___|_________________________________________________|_______________|

|13 |Հոռոմ                                            |0.001          |

|___|_________________________________________________|_______________|

|14 |Արթիկ                                            |0.006          |

|___|_________________________________________________|_______________|

|15 |Մանթաշ                                           |0.005          |

|___|_________________________________________________|_______________|

|16 |Շենիկ                                            |0.005          |

|___|_________________________________________________|_______________|

|17 |Ոսկեթաս                                          |0.002          |

|___|_________________________________________________|_______________|

|18 |Զովասար                                          |0.001          |

|___|_________________________________________________|_______________|

|19 |Սառնաղբյուր                                      |0.001          |

|___|_________________________________________________|_______________|

|20 |Մարալիկ                                          |0.003          |

|___|_________________________________________________|_______________|

|21 |Հացաշեն                                          |0.001          |

|___|_________________________________________________|_______________|

|22 |Մաստարա                                          |0.003          |

|___|_________________________________________________|_______________|

|23 |Վերին Թալին                                      |0.002          |

|___|_________________________________________________|_______________|

|24 |Վերին Թալին                                      |0.001          |

|___|_________________________________________________|_______________|

|25 |Աշնակ 2                                          |0.001          |

|___|_________________________________________________|_______________|

|26 |Շղարշիկ                                          |0.002          |

|___|_________________________________________________|_______________|

|27 |Կոշ                                              |0.004          |

|___|_________________________________________________|_______________|

|28 |Թալիշ                                            |0.001          |

|___|_________________________________________________|_______________|

|29 |Ագարակ                                           |0.002          |

|___|_________________________________________________|_______________|

|30 |Ներքին Սասնաշեն                                  |0.002          |

|___|_________________________________________________|_______________|

|31 |Վերին Բազմաբերդ                                  |0.004          |

|___|_________________________________________________|_______________|

|32 |Կաքավաձոր 2                                      |0.003          |

|___|_________________________________________________|_______________|

|33 |Դավթաշեն                                         |0.003          |

|___|_________________________________________________|_______________|

|34 |Իրինդ                                            |0.002          |

|___|_________________________________________________|_______________|

|35 |Կաթնաղբյուր 1                                    |0.003          |

._____________________________________________________________________.

 

23. Ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման տարածքներն առանձնացվել են աղբյուրների, լճերի և լճակների, ջրամբարների համար` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 20-ի N 64-Ն որոշմամբ սահմանված չափանիշների: Ախուրյանի ՋԿՏ-ում ջրաէկոհամակարգերի սանիտարական պահպանման տարածքները սահմանվում են N 10 աղյուսակում:

 

Ախուրյանի ՋԿՏ-ում ջրաէկոհամակարգերի սանիտարական

պահպանման տարածքները

 

Աղյուսակ N 10

 

._____________________________________________________________________.

|Տեսակ                                       |Քանակ   |Մակերես, կմ2   |

|____________________________________________|________|_______________|

|Խմելու ջրի համար մատակարարվող աղբյուրներ    |49      |1.25           |

|____________________________________________|________|_______________|

|Աղբյուրներ                                  |249     |5.15           |

|____________________________________________|________|_______________|

|Լեռնային փոքր լճեր և  լճակներ               |15      |0.94           |

|____________________________________________|________|_______________|

|Ջրամբարներ                                  |38      |10.61          |

._____________________________________________________________________.

 

VI. ՆԻՏՐԱՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՈՑԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

(VI բաժինը լրաց. 18.08.2021 թիվ 1347-Ն որոշում)

 

24. Նիտրատների նկատմամբ խոցելի տարածքները տարանջատվել են մակերևութային և ստորերկրյա ջրերում նիտրատի կոնցենտրացիայի հիման վրա: Տարածքների որոշումը կատարվել է հիմք ընդունելով մակերևութային և ստորերկրյա ջրերի որակի մոնիթորինգի` մասնավորապես նիտրատի կոնցենտրացիայի արժեքները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման նիտրատների կոնցենտրացիայի արժեքները, որի համաձայն այդ արժեքները դասակարգվում են 5 դասի: Շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկը դիտարկվում է այն դեպքում, երբ նիտրատների կոնցենտրացիան բարձր է երկրորդ դասի սահմանային շեմի արժեքից (11 մգ/լ, «լավ» որակ): Համաձայն մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի տվյալների երկրորդ դասի սահմանային շեմի արժեքը գերազանցվում է Մեծամոր, Կարկաչուն և Ախուրյան գետերի ջրի որակի 4 դիտակետում, և նիտրատների նկատմամբ խոցելի տարածքները բերված են N 11 աղյուսակում:

 

Ախուրյանի ՋԿՏ-ի Մեծամոր, Կարկաչուն և Ախուրյան գետերի նիտրատների

նկատմամբ խոցելի տարածքները

 

Աղյուսակ N 11

 

._____________________________________________________________________.

|Գետ      |Մոնիթորինգի        |Նիտրատի դասը  |Ազդեցությունը           |

|         |դիտակետի           |              |                        |

|         |նկարագրություն     |              |                        |

|_________|___________________|______________|________________________|

|Ախուրյան |5 կմ ք. Գյումրիից  |3-րդ դաս      |Չմաքրված                |

|         |ներքև              |(միջակ)       |կոմունալկենցաղային և    |

|         |                   |              |սննդի արդյունաբերության |

|         |                   |              |կեղտաջրեր               |

|_________|___________________|______________|________________________|

|Կարկաչուն|Գետաբերան          |3-րդ դաս      |Չմաքրված                |

|         |                   |(միջակ)       |կոմունալկենցաղային      |

|         |                   |              |կեղտաջրեր և             |

|         |                   |              |գյուղատնտեսական         |

|         |                   |              |հոսքաջրեր               |

|_________|___________________|______________|________________________|

|Մեծամոր  |10 կմ ք.           |3-րդ դաս      |Չմաքրված                |

|         |Վաղարշապատից հարավ |(միջակ)       |կոմունալկենցաղային      |

|         |                   |              |կեղտաջրեր և             |

|         |                   |              |գյուղատնտեսական         |

|         |                   |              |հոսքաջրեր` այդ թվում    |

|         |                   |              |ձկնաբուծական            |

|_________|___________________|______________|________________________|

|Մեծամոր  |11 կմ ք.           |3-րդ դաս      |Չմաքրված                |

|         |Վաղարշապատից       |(միջակ)       |կոմունալկենցաղային      |

|         |հարավ-արևելք       |              |կեղտաջրեր և             |

|         |                   |              |գյուղատնտեսական         |

|         |                   |              |հոսքաջրեր` այդ թվում    |

|         |                   |              |ձկնաբուծական            |

._____________________________________________________________________.

 

25. Ստորերկրյա ջրերում նիտրատների կոնցենտրացիան դասակարգվել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. հունվարի 27-ի N 75-Ն որոշման նիտրատների կոնցենտրացիայի դասային արժեքները: Ախուրյանի ՋԿՏ-ում նիտրատների պարունակությունը ստուգվում է ստորերկրյա ջրերի որակի 20 դիտակետում, տարեկան երկու անգամ: Ստորերկրյա ջրերի դիտակետերում նիտրատների կոնցենտրացիայի արժեքների գնահատականները և նիտրատների նկատմամբ խոցելի տարածքները բերված են N 12 աղյուսակում:

 

Ստորերկրյա ջրերի դիտակետերում նիտրատների կոնցենտրացիայի արժեքների

գնահատականները և նիտրատների նկատմամբ խոցելի տարածքները

 

Աղյուսակ N 12

 

._________________________________________________________________________.

|Դիտակետի   |Դիտակետի տեսակը|Դիտակետի գտնվելու վայրը |Նիտրատի դասը        |

|համարը     |               |                        |                    |

|___________|_______________|________________________|____________________|

|108        |Շատրվանող      |Ակնաշեն համայնքի        |3-րդ դաս (միջակ)    |

|           |հորատանցք      |տարածքում               |                    |

|___________|_______________|________________________|____________________|

|198        |Հորատանցք      |Ակնաշեն համայնքի        |3-րդ դաս (միջակ)    |

|           |               |տարածքում               |                    |

|___________|_______________|________________________|____________________|

|199        |Հոր            |Ակնաշեն համայնքի        |4-րդ դաս (անբավարար)|

|           |               |տարածքում               |                    |

|___________|_______________|________________________|____________________|

|2055       |Շատրվանող      |Ակնաշեն համայնքի        |3-րդ դաս (միջակ)    |

|           |հորատանցք      |տարածքում               |                    |

|___________|_______________|________________________|____________________|

|2002       |Շատրվանող      |Տարոնիկ համայնքի        |3-րդ դաս (միջակ)    |

|           |հորատանցք      |տարածքում               |                    |

|___________|_______________|________________________|____________________|

|2020       |Գրունտային     |Ապագա համայնքի          |5-րդ դաս (վատ)      |

|           |ջրհոր          |տարածքում               |                    |

|___________|_______________|________________________|____________________|

|2022       |Գրունտային     |Լուսագյուղ համայնքի     |3-րդ դաս (միջակ)    |

|           |ջրհոր          |տարածքում               |                    |

|___________|_______________|________________________|____________________|

|2030       |Աղբյուր        |Գյումրի քաղաքի տարածքում|4-րդ դաս (անբավարար)|

|___________|_______________|________________________|____________________|

|2035       |Աղբյուր        |Մարմաշեն համայնքի       |5-րդ դաս (վատ)      |

|           |               |տարածքում               |                    |

|___________|_______________|________________________|____________________|

|2037       |Աղբյուր        |Գյումրի քաղաքի տարածքում|4-րդ դաս (անբավարար)|

|___________|_______________|________________________|____________________|

|2042       |Գրունտային     |Առափի համայնքի          |5-րդ դաս (վատ)      |

|           |ջրհոր          |տարածքում               |                    |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 9-ի

N 240-Ն որոշման

 

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման         |Կատարողը          |Կատարման    |Ֆինանսավորման|

|ը/կ|անվանումը          |                  |ժամկետը     |աղբյուրը     |

|___|___________________|__________________|____________|_____________|

|1. |Աղետների կառավարման|ՀՀ արտակարգ       |2018 թ.     |Ֆինանսավորում|

|   |պլանի մշակում      |իրավիճակների      |հուլիսի 3-րդ|չի           |

|   |                   |նախարարություն    |տասնօրյակ   |պահանջվում:  |

|   |                   |                  |            |             |

|   |                   |ՀՀ                |            |             |

|   |                   |գյուղատնտեսության |            |             |

|   |                   |նախարարություն    |            |             |

|   |                   |                  |            |             |

|   |                   |ՀՀ բնապահպանության|            |             |

|   |                   |նախարարություն    |            |             |

|___|___________________|__________________|____________|_____________|

|2. |Ախուրյանի ՋԿՏ-ում  |ՀՀ բնապահպանության|2019 թ.     |Ֆինանսավորում|

|   |մակերևութային  և   |նախարարություն    |մայիսի 3-րդ |չի           |

|   |ստորերկրյա ջրերի   |                  |տասնօրյակ   |պահանջվում:  |

|   |մոնիթորինգի        |ՀՀ արտակարգ       |            |             |

|   |համակարգի մշակում  |իրավիճակների      |            |             |

|   |                   |նախարարություն    |            |             |

|___|___________________|__________________|____________|_____________|

|3. |Ախուրյանի ՋԿՏ-ում  |ՀՀ բնապահպանության|2019 թ.     |Ֆինանսավորում|

|   |տրամադրված         |նախարարություն    |նոյեմբերի   |չի           |

|   |ջրօգտագործման      |                  |2-րդ        |պահանջվում:  |

|   |թույլտվությունների |                  |տասնօրյակ   |             |

|   |պայմանների         |                  |            |             |

|   |վերանայում         |                  |            |             |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 9-ի

N 240-Ն որոշման

 

ԱԽՈՒՐՅԱՆԻ ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Միջոցառման         |Կատարողը          |Կատարման    |Ֆինանսավորման|

|ը/կ|անվանումը          |                  |ժամկետը     |աղբյուրը     |

|___|___________________|__________________|____________|_____________|

|1. |(1-ին կետն ուժը կորցրել է 10.10.18 թիվ 1124-Ն որոշում)           |

|___|___________________|__________________|____________|_____________|

|2. |Ախուրյանի ՋԿՏ-ում  |ՀՀ բնապահպանության|2019 թ.     |Ֆինանսավորում|

|   |մակերևութային  և   |նախարարություն    |մայիսի 3-րդ |չի պահանջում |

|   |ստորերկրյա ջրերի   |                  |տասնօրյակ   |             |

|   |մոնիտորինգի        |ՀՀ արտակարգ       |            |             |

|   |համակարգի մշակում  |իրավիճակների      |            |             |

|   |                   |նախարարություն    |            |             |

|___|___________________|__________________|____________|_____________|

|3. |Ախուրյանի ՋԿՏ-ում  |ՀՀ բնապահպանության|2019 թ.     |Ֆինանսավորում|

|   |տրամադրված         |նախարարություն    |նոյեմբերի   |չի պահանջում |

|   |ջրօգտագործման      |                  |2-րդ        |             |

|   |թույլտվությունների |                  |տասնօրյակ   |             |

|   |պայմանների         |                  |            |             |

|   |վերանայում         |                  |            |             |

._____________________________________________________________________.

 

(2-րդ հավելվածը փոփ. 10.10.18 թիվ 1124-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.03.2017
N 240-Ն
Որոշում