ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2021 թվականի N 1233-Ն
«ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԻՍԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 547-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Դադարեցնել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի (պետական հաշվառման համարը` 1806000645) գործունեությունը:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Գորիսում «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ ստեղծելու մասին» N 547-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Գորիսի մասնաճյուղի` օրենքով սահմանված կարգով գործունեության դադարման գործընթացը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի 29
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 30 հուլիսի 2021 թվական: