041.0684.190901
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2001 թվականի N 684
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 574 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 2-ի «2002 թվականին նշվելիք հոբելյանների մասին» N 574 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
i
ա) որոշման նախաբանը «հասարակական-քաղաքական գործիչների» բառերից հետո լրացնել «և մշակութային նշանավոր իրադարձությունների» բառերով.
i
բ) որոշմամբ հաստատված` 2002 թվականին նշվելիք հոբելյարների ցուցակը լրացնել հետևյալ տողերով.
«Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն 80
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական 60
թատրոն
Երևանի կամերային երաժշտության պետական թատրոն 20»: